Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
27-08-2024 02:44
Մոդել և ռեալիթի հեռուստաաստղ Քայլի Ջենները հրաժարվել է շփվել իր ընկերների մեծ մասի հետ՝ դերասան Թիմոտի Շալամեի դավաճանության մասին լուրերի ֆոնին։ Աստղին մոտ կանգնած ինսայդերը պատմել է, որ Քայլի Ջենները հեռացել է իր ընկերներից և վերածվել «տան տիկնոջ»։ Աղբյուրի փոխանցմամբ՝ մոդելն իր ազատ ժամանակի մեծ մասը տրամադրում է Թիմոթի Շալամետին և ընտանիքին։
26-08-2024 12:39
Հայաստանը ներկայացնող Անահիտ Հակոբյանը դարձել է «Նոր Ալիք 2024» երիտասարդ կատարողների միջազգային մրցույթի երեք օրերի առաջատարը: Այդպիսով, Անահիտը հաղթել է մրցույթում՝ արժանանալով ժյուրիի անդամների առավելագույն միավորներին: Մրցույթի պաշտոնական պարգեւատրման արարողությունը տեղի կունենա օգոստոսի 27-ին:
26-08-2024 12:37
Ամերիկահայ հեռուստաաստղ, գործարար Քիմ Քարդաշյանը Մադրիդում հանդիպել է «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսի հետ, հաղորդում է ակումբի կայքը։ Քիմ Քարդաշյանը որդու հետ ներկա է եղել Իսպանիայի առաջնության երկրորդ տուրի «Ռեալ» - «Վալյադոլիդ» հանդիպմանը, որից հետո էլ տեղի է ունեցել նրա հանդիպումը Ֆլորենտինո Պերեսի հետ։
24-08-2024 10:33
Անջելինա Ջոլին Tom Ford Beauty-ի նոր դեմքն է։ Հոլիվուդյան դերասանուհին դարձել է Tom Ford Beauty-ի առաջին դեսպանը՝ համաձայնելով նկարահանվել Runway Lip Color շարքի նոր արշավում, որը կթողարկվի սեպտեմբերին։
24-08-2024 08:01
Ջենիֆեր Լոպեսը խնդրել է վերադարձնել իր հին ազգանունը՝ որպես նախկին ամուսնու՝ Բեն Աֆլեքի հետ ամուսնալուծվելու միջնորդագրի մաս։ 55-ամյա աստղը ապահարզանի փաստաթղթեր է ներկայացրել առանց փաստաբանի օգնության՝ դերասանի հետ ամուսնության երկրորդ տարեդարձի օրը։ Դատելով լրատվամիջոցների կողմից ձեռք բերված նյութերից՝ Լոպեսը ցանկանում է վերադառնալ իր նախկին անվանը՝ «Ջենիֆեր Լին Լոպես»՝ ամբողջությամբ հրաժարվելով Աֆլեքի ազգանունից։
24-08-2024 06:42
Գերմանիայում արգելվել է նիկաբով ավտոմեքենա վարել: Կոբլենցի բարձրագույն վարչական դատարանը վճռել է, որ ավտոմեքենա վարելիս նիկաբ (ավանդական մահմեդական կանանց գլխաշոր, որը ծածկում է դեմքը՝ աչքերի հատվածում նեղ բացվածքով, որպես կանոն, պատրաստվում է սև գույնի կտորից) կրելը վտանգում է ճանապարհային բոլոր մասնակիցների անվտանգությունը: 
24-08-2024 01:05
Ամերիկացի դերասանուհի և երգչուհի Մայլի Սայրուսը դարձել է Dolce & Gabbana շքեղ ապրանքանիշի նոր գովազդային արշավի հերոսուհին։ Լուսանկարներով նա կիսվել է սոցիալական ցանցերի իր անձնական էջերում։ Երգչուհին նկարահանվել է ապրանքանիշի դիզայներների կողմից ստեղծված մի քանի բաց կերպարներում:
22-08-2024 08:34
117-ամյա ամերկյան իսպանուհի Մարիա Բրանյասի մահից հետո «Աշխարհի ամենատարեց մարդու» կոչումը կփոխանցվի նախկինում լեռնագնացությամբ զբաղված 116-ամյա ճապոնուհուն։ Ճապոնիայի արևմտյան Աշիա քաղաքում ապրող Տոմիկո Իտոոկան ծնվել է 1908 թվականի մայիսի 23-ին։
22-08-2024 02:40
63-ամյա Ջուլիանա Մուրը դարձել է իսպանական Vogue-ի նոր համարի գլխավոր հերոսուհին։ Դերասանուհին կեցվածք է ընդունել նրբագեղ զգեստներով, որոնցից մի քանիսը բավականին բացահայտ էին։ Այսպես, Մուրը մերկ մարմնի վրա փորձել է Saint Laurent վերարկու՝ մերկացնելով կուրծքը։
21-08-2024 15:27
Ջենիֆեր Լոպեսը եւ Բեն Աֆլեքը պաշտոնապես ամուսնալուծվում են՝ համաձայն Լոս Անջելեսի գերագույն դատարանի ռեեստրի գրանցման, տեղեկացրել է CNN-ը։ Նախօրեին Լոպեսը ապահարզանի հայց է ներկայացրել Լոս Անջելեսում, ինչը համընկել է 2022թ. Ռայսբորոյում նրանց հարսանեկան արարողության տարեդարձին։
21-08-2024 15:24
Ալ Պաչինոյի ընկերուհին՝ Նուր Ալֆալլահը, որն անցյալ տարի դերասանին որդի է պարգեւել, նրան «ցնցող» հայր է անվանել։ Լեգենդար դերասանը 84 տարեկանում դարձել է աշխարհի ամենահայտնի հայրերից մեկը, երբ Նուրը լույս աշխարհ է բերել նրա որդուն՝ Ռոմանին 2023թ. հունիսին։
20-08-2024 16:11
Գերմանիայի դաշնային դատարանը երեքշաբթի վճիռ կկայացնի 99-ամյա կնոջ՝ Իրմգարդ Ֆուրշների հանդեպ, որը մեղավոր է ճանաչվել ավելի քան 10 000 սպանությունների մասնակցության մեջ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ։ Նա եղել է ԷսԷս-ի հրամանատարի քարտուղարը Շտուտգոֆ նացիստական համակենտրոնացման ճամբարում:
20-08-2024 15:52
Քլոե Քարդաշյանը դեռեւս խելահեղորեն սիրահարված է Տրիստան Թոմփսոնին, թեեւ նա նրան պահում է «ընկերական գոտում», հայտնում է In Touch-ը՝ վկայակոչելով ինսայդերին։ «Քլոեն մերժել է շատ տղամարդկանց։ Նա փորձել է ժամադրության գնալ, բայց պարզապես չի կարողանում որեւէ մեկի հետ շփվել այնպես, ինչպես անում է Տրիստանի հետ»,-ասել է աղբյուրը:
19-08-2024 14:35
Հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ փողով կարելի է երջանկություն գնել, իսկ աղքատության մեջ ապրելը եռապատկում է դեպրեսիայի և տագնապի զարգացման հավանականությունը: Մյուս կողմից, հանկարծակի հաջողությունը մեծապես կբարելավի մեր կարճաժամկետ երջանկությունը: Ըստ Փենսիլվանիայի համալսարանի Ուորթոնի բիզնեսի դպրոցի ավագ գիտաշխատող Քիլինգսվորթի, հոգեբանությն լեզվով ասած, կանոնավոր աշխատավարձը ջեքփոթ է, իսկ ավելի բարձր տարեկան եկամուտը փոխկապակցված է մարդու ընդհանուր երջանկության և բարեկեցության հետ:
19-08-2024 14:29
Երգչուհի Kesha-ն ձանձրացել է հագուստ կրելուց։ 37-ամյա երգչուհին ինսթագրամում հրապարակել է իր մերկ լուսանկարները, այդ թվում մեկը, որտեղ նա աղցան է ուտում՝ նստած բազկաթոռին, մյուսում նստած է մահճակալին սպիտակ սավանով, որը նետված է նրա կրծքին։ «...Ձանձրացել եմ շոր հագնելուց»,- հանդուգն մակագրել է նա։
17-08-2024 08:55
Ամերիկյան Vogue-ը հոդված է նվիրել հայ շեֆ-խոհարարուհիներին, որոնք վերաիմաստավորում են ազգային խոհանոցը՝ դրա մեջ ժամանակակից շեշտադրումներ մտցնելով։ «Հայաստանը հայտնի է իր հոյակապ հյուրընկալությամբ»,- գրում է Vogue-ը։ «Մտեք ցանկացած հացի փուռ, և նրանք հաճույքով ձեր պայուսակի մեջ երեք լրացուցիչ հաց կդնեն որպես նվեր: Եվ եթե արշավի եք գնացել, մի զարմացեք, եթե ձեզ հրավիրեն խորովածի:
17-08-2024 08:45
Աշխարհի 60-րդ ռակետ Էլինա Ավանեսյանը պարտվեց ԱՄՆ-ի Ցինցինատի քաղաքում անցկացվող WTA-1000 մրցաշարի երրորդ շրջանում։ Հայաստանի ներկայացուցիչը մրցեց աշխարհի 17-րդ ռակետ, ռուսաստանցի Լյուդմիլա Սամսոնովայի հետ, որն առավելության հասավ 4:6, 6:0, 6:3 հաշվով։
16-08-2024 09:21
Pirelli-ի նոր օրացույցի հետեւում կանգնած լուսանկարիչը խոստացել է այն կրկին սեքսուալ դարձնել այն բանից հետո, երբ #MeToo շարժումը «բոլորին ստիպեց դադար վերցնել», գրում է The Guardian-ը։
16-08-2024 05:28
Սննդում օրական 50 գրամից (կամ 12 թեյի գդալից ավելի) ավելի շաքարի օգտագործումը կարող է հանգեցնել քաշի ավելացման, գիրության, շաքարային դիաբետի, խոլեսթերինի և սրտանոթային համակարգի հիվանդությունների զարգացմանը: Կան մթերքներ, որոնք կարծես թե «առողջ» են, սակայն իրականում մեծ վնաս են հասցնում առողջությանը, քանի որ պարունակում են թաքնված շաքարի մեծ քանակություն, օրինակ՝ մրգային յոգուրտները կամ մրգային հյութերը:
16-08-2024 03:38
«Մեծ պայթյունի տեսության» աստղ Քեյլի Կուոկոն ամուսնանում է երրորդ անգամ։ 38-ամյա Քեյլին հայտարարել է 42-ամյա դերասան Թոմ Փելֆրիի հետ նշանադրության մասին։
ՄԵԿ ՏՈՂՈՎ
29-06-2026 09:31
Ամառային շոգ օրերին սուրճի օգտագործումը կարող է լրացուցիչ ծանրաբեռնել օրգանիզմը, հատկապես՝ սիրտ-անոթային համակարգը։ Բժիշկները զգուշացնում են, որ շոգ եղանակին օրգանիզմը քրտնարտադրության միջոցով կորցնում է մեծ քանակությամբ հեղուկ, ինչի հետևանքով արյունը դառնում է ավելի խիտ, իսկ սրտի համար դժվարանում է այն մղել անոթներով։ Միաժամանակ սուրճն ունի թեթև միզամուղ ազդեցություն, ինչի պատճառով օրգանիզմից դուրս է բերվում հավելյալ ջուր։
29-06-2026 09:26
Կոպենհագենի համալսարանի նոր հետազոտությունն ուսումնասիրում է ռոմանտիկ հարաբերություններում անազնվության բարդ բնույթը՝ «անվնաս» ստից մինչև դավաճանություն։ Աշխատանքը ցույց է տալիս, որ զուգընկերների միջև սուտը գրեթե միշտ խաթարում է վստահությունը և մեծացնում լարվածությունը, սակայն որոշ դեպքերում այն կարող է անսպասելիորեն նպաստել հարաբերությունների ամրապնդմանը և կուտակված խնդիրների լուծմանը։ 
29-06-2026 09:22
Եռանիվ մոտոցիկլ վարող կինը չի կարողացել կառավարել տրանսպորտային միջոցը և մխրճվել է Նյու Յորքի այգիներից մեկը՝ ճանապարհին վրաերթի ենթարկելով մարդկանց, ինը մարդ վնասվածքներ է ստացել, տուժել է նաև մոտոցիկլավարը, տեղական ոստիկանությանը հղում անելով հայտնում է New York Post թերթը։
29-06-2026 05:24
Ուորվիքի համալսարանի հետազոտությունը ցույց է տալիս, որ խոշոր մարդանման կապիկները, հավանաբար, մարդկայինին մոտ ռիթմով ծիծաղել են դեռ մոտ 15 միլիոն տարի առաջ։ Գիտնականները կարծում են, որ այս բացահայտումը կարող է լույս սփռել մարդկային խոսքի էվոլյուցիայի վրա։
29-06-2026 04:44
42-ամյա դերասանուհի Օլիվիա Ուայլդը խոստովանել է, որ պոտենցիալ զուգընկերոջ մեջ գնահատում է նախկին անհաջող հարաբերությունները։ «Ինչպես միշտ ասում եմ, ես չեմ վստահում որևէ մեկին, ում սիրտը չի կոտրվել։ Միայն սրտի կոտրվելուց հետո կարող ես իսկապես սիրել և լինել պատասխանատու զուգընկեր։ Դու պետք է հասկանաս, թե ինչ է վտանգված։ Դու պետք է տեսնես հետևանքները՝ հասկանալու համար, թե որտեղ ես կանգնած», - խոստովանել է դերասանուհին Vogue-ի փոդքասթի ժամանակ։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հունիս 2026 թ․

02.06.2026
Հունիսը հիանալի հնարավորություններ կբերի բոլոր նշանների համար: Կենտրոնացեք ձեր անձնական կյանքի վրա. սա լավ ամիս է ժամադրությունների, սիրախաղի և սիրավեպի համար:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
23.06.2026
Դիտվել է 359 անգամ
25.06.2026
Դիտվել է 270 անգամ
26.06.2026
Դիտվել է 233 անգամ
29.06.2026
Դիտվել է 186 անգամ
27.06.2026
Դիտվել է 170 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster