14-10-2024 10:02 ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2024թ․ հունվար-մայիս ամիսներին ամուսնությունների թիվը եղել է 6324, ամուսնալուծություններինը՝ 1835։
14-10-2024 09:49 ԱՄՆ Կոլորադո նահանգում տան վաճառքից հետո սառցախցիկում մարմնի մասեր են հայտնաբերվել, որը, պարզվել է, պատկանել է տան նախորդ սեփականատիրոջ 16-ամյա դստերը, հայտնում է NBC News-ը՝ վկայակոչելով տեղի իշխանություններին։
14-10-2024 04:08 Բրազիլացի սուպերմոդել և դերասանուհի Ժիզել Բունդհենը բաց լուսանկարվել է Zara նորաձևության ապրանքանիշի գովազդային արշավի համար։ Համապատասխան հրապարակումը հայտնվել է նրա Instagram-ի էջում։ 44-ամյա մոդելը փորձել է իտալացի դերասանուհի Մոնիկա Վիտիի կերպարը։
14-10-2024 02:56 Քիմ Քարդաշյանի 11-ամյա դուստրը՝ Նորթ Ուեսթը, դժգոհել է, որ մայրն իր համար կերակուր չի պատրաստում։ Interview ամսագրի հարցազրույցում նրա աստղային մայրը նրան մի շարք հարցեր է տվել։ «Լավ, լուրջ հարց։ Ինչպե՞ս եմ ես պատրաստում»,- հարցրել է Քիմը։ Նորթը պատասխանել է. «Դու վաղուց չես պատրաստել մեզ համար»։ Նրա խոսքով՝ միակ բանը, որ Քիմը պատրաստել է երեխաների համար, պանրով մակարոնն է։
14-10-2024 02:14 Քանյե Ուեսթի նախկին օգնական Լորեն Պիսիոտտան դատական հայց է ներկայացրել ռեփերի դեմ՝ նրան մեղադրելով բռնաբարության մեջ։ Միջադեպը, նրա խոսքով, տեղի է ունեցել մի քանի տարի առաջ Փ. Դիդդիի հետ ձայնագրման ժամանակ, ով մեղադրվում է մարդկանց թրաֆիքինգի և մարմնավաճառության մեջ ներգրավվելու մեջ:
12-10-2024 11:44 Շվեյցարական դատարանը որոշել է, որ աշխատողները կարող են զուգարան գնալ միայն ընդմիջումների ժամանակ, գրում է HuffPost-ը։ Ինչպես նշել են աշխատանքի տեսուչները, իրենք տեղեկություն են ստացել, որ Jean Singer & Cie SA գործարանի աշխատողներին պարտավորեցրել են զեկուցել զուգարան իրենց յուրաքանչյուր այցի մասին, ուստի ղեկավարությունն այս գործողությունը հավասարեցրել է հերթափոխի ժամանակ ընդմիջումներ անելու հետ:
10-10-2024 13:39 Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ կպայքարի Netflix-ի սերիալի հերոսուհի Էմիլիի համար, որպեսզի նա Հռոմից վերադառնա Ֆրանսիայի մայրաքաղաք։ «Մենք պայքարելու ենք մեր ուժերի ներածին չափով։ Եվ մենք նրանց կխնդրենք մնալ Փարիզում։ «Էմիլին Փարիզում»-ը Հռոմում իմաստ չունի»,- Variety-ին տված հարցազրույցում ասել է Մակրոնը։
10-10-2024 03:42 Ասիայի ամենահարուստ մարդու` Մուկեշ Ամբանիի աղջիկը` Իշա Ամբանիn ոճափոխել է 450 000 դոլար արժողությամբ Hermès Mini Kelly պայուսակը՝ դրան ինը շարք ադամանդներ ավելացնելով:
10-10-2024 01:45 54-ամյա սուպերմոդել Կլաուդիա Շիֆերը նկարահանվել է Հեյլի Բիբերի Rhode ապրանքանիշի գովազդային արշավում։ 1990-ականների պոդիումի աստղը ներկայացրել է բրենդի նոր արտադրանքը՝ դեմքի պատնեշային յուղը:
09-10-2024 11:35 Ամերիկացի երգչուհի Թեյլոր Սվիֆթը դարձել է աշխարհի ամենահարուստ կին երաժիշտը։ Սա` ըստ Forbes-ի տվյալների։ Երգչուհու կարողությունը գնահատվում է 1,6 միլիարդ դոլար։ Նշվում է, որ սա 200 մլն դոլարով ավելի է բարբադոսցի երգչուհի Ռիհաննայի ունեցվածքի համեմատ։
09-10-2024 11:28 Նյու Յորքում կայացել է Glamour ամսագրի «Տարվա կին» մրցանակաբաշխությունը։ Ամենամյա Glamour մրցանակը շնորհում է տարբեր ոլորտներում գերազանց առաջադիմած կանանց: Այս տարի արձանիկներ ստացան Թինա Նոուլզը, Պամելա Անդերսոնը, բնապահպան Մեգգի Բերդը, ինչպես նաև Սերենա Ուիլյամսը, Սիդնի Սվինին և այլք։
09-10-2024 11:21 Լիզա Մարի Փրեսլին իր հանգուցյալ որդու մարմինը երկու ամիս պահել է տանը։ Աշխարհը ցնցող մանրամասներ է իմացել մեկուկես տարի առաջ մահացած երգչուհու հուշերի շնորհիվ։ Լիզա Մարի Փրեսլին՝ լեգենդար Էլվիսի միակ դուստրը, հանկարծամահ եղավ անցյալ հունվարին։ Դեռ շատ հարցեր կան, որոնք մնում են անպատասխան։ Սակայն երգչուհին փորձել է դրանցից մի քանիսին պատասխանել... իր մահից հետո։ Այսօր բոլորը քննարկում են Լիզա Մարիի հուշերը, որոնք նա ինքն է սկսել գրել և ավարտին է հասցրել դուստրը՝ Ռայլի Քյոն։
09-10-2024 10:55 Կարծես թե տաբլոիդները շտապել են հայտարարել Քանյե Ուեսթի և Բիանկա Սենսորիի «պլանավորված ամուսնալուծության» մասին: Ամուսնալուծության մասին լուրերից մեկ օր անց սոցցանցերում հայտնվեցին Քանյեի և Բիանկայի լուսանկարները Տոկիոյից, որոնցից դատելով զույգը հեռու է ամուսնալուծության մասին մտածելուց։ Լուսանկարում Քանյեն ու Բիանկան ժպտում են, ձեռք ձեռքի բռնած ու բավականին երջանիկ տեսք ունեն։
08-10-2024 16:18 Կանադայի Մաքգիլի համալսարանի գիտնականները պարզել են, որ փոխնակ մայրերի մոտ մեծ է հետծծնդաբերական սեպսիսի եւ արնահոսության, ինչպես նաեւ հղիության ժամանակ ճնշման բարձրացման վտանգը։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Annals of Internal Medicine ամսագրում։
08-10-2024 16:12 Բիանկա Սենսորիի բաժանումը ամուսնուց՝ Քանյե Ուեսթից, հիմնականում պայմանավորված էր նրանով, որ Սենսորին չկարողացավ «անտեսել» իր ընտանիքի մտահոգությունները իրենց հարաբերությունների վերաբերյալ, գրում է Daily Mail-ը՝ հղում անելով աղբյուրներին:TMZ-ն ավելի վաղ հայտնել էր, որ ռեփերն ու նրա կինը արդեն որոշ ժամանակ կռված են և «հնարավոր է» ծրագրում են ամուսնալուծության հայց ներկայացնել։
08-10-2024 06:27 «Ընկերներ» սերիալի աստղերին՝ Ջենիֆեր Էնիսթոնին և Մեթ Լեբլանկին, կասկածում են ռոմանտիկ հարաբերություններ ունենալու մեջ, գրում է HeatWorld-ը։ Վերջինիս հաղորդմամբ՝ դերասանները շատ մտերմացել են ընկեր ու գործընկեր Մեթյու Փերիի մահից հետո և այժմ շատ ավելի շատ ժամանակ են անցկացնում միասին, քան երբևէ։
08-10-2024 02:36 Ալ Պաչինոյի նախկին սիրեցյալը գտել է ավելի երիտասարդ ջենթլմենի. նա ընդամենը...68 տարեկան է։ Պապարացիներին հաջողվել է Նուր Ալֆալային լուսանկարել Բիլ Մահերի ընկերակցությամբ։ Զույգը շտապ հեռացել է Լոս Անջելեսի իրենց հյուրանոցից։
07-10-2024 10:09 Բժիշկները թվարկել են այն մթերքները, որոնցից չպետք է հրաժարվել նույնիսկ սննդակարգի հետևելու ժամանակ: Առաջին հերթին դրանց շարքին են դասվում սպիտակուց պարունակող մթերքները՝ հավ, հնդկահավ, ձուկ, ձու, ոչ յուղոտ միս: Դրանք կարևոր են ոսկորներն ու իմունային համակարգն ամրապնդելու, մաշկի վիճակը բարելավելու և հորմոններ արտադրելու համար:
07-10-2024 10:05 Հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ ձվի ամենօրյա օգտագործումը կարող է նվազեցնել դեմենցիայի առաջացման հավանականությունը, բայց ձվի չափից շատ օգտագործումը (օրը երկու անգամից շատ) կամ դրանից հրաժարումը էական էֆեկտ չեն ցուցադրել։
07-10-2024 10:03 Կանանց թենիսի ասոցիացիան (WTA) հրապարակել է համաշխարհային դասակարգման աղյուսակը։ Հայաստանի ներկայացուցիչ Էլինա Ավանեսյանը մնացել է 47-րդ տեղում։ Առաջատարը լեհ Իգա Շվյոնտեկն է։
15-08-2026 13:38 Հայտնի են դարձել Ջորջինա Ռոդրիգեսի և Կրիշտիանու Ռոնալդուի հարսանիքի մանրամասները, որը տեղի է ունեցել օգոստոսի 11-ին ֆուտբոլիստի Կասկայիսի տանը: Jornal de Notícias-ի տվյալներով՝ Ջորջինա Ռոդրիգեսը չի փոխել իր ազգանունը և հարսանիքից մեկ օր առաջ Լիսաբոնի նոտարի գրասենյակում ստորագրել է ամուսնական պայմանագիր: Վերջինիս համաձայն՝ ամուսնությունից առաջ կամ հետո գնված գույքը պատկանում է այն անձին, որի անունով այն գրանցված է կամ ով վճարել է դրա համար, և չի բաժանվում ամուսնալուծության ժամանակ: Զույգը որպես բնակության վայր նշել է Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Ռիադը:
15-08-2026 13:28 59-ամյա Ֆիլիպ Կիրկորովը 20-ամյա «Միսս Ռուսաստան» Վալենտինա Ալեքսեևային ծննդյան օրվա առթիվ նվիրել է ադամանդե Rolex ժամացույց։ Կիրկորովը նաև մոդելի համարկատարել է իր հիթերը և լրագրողներին հարցազրույց տալիս արտասվել է։ Հուլիսին Ֆիլիպ Կիրկորովը սկսել էր նկարահանել իր «Լուիզա» երգի տեսահոլովակը, որում գլխավոր դերում հանդես է եկել «Միսս ԲՐԻԿՍ»-ի հաղթող Վալենտինա Ալեքսեևան։ Ավելի վաղ Վալենտինան, որը իր 20-ամյակը նշել է Մոնակոյում, առաջին անգամ խոսել է իր սիրելիի մասին։ Մոդելի խոսքով՝ նա իրեն գերել է «գեղեցիկ սիրահետմամբ և անկեղծ արարքներով»։
15-08-2026 13:22 Համացանցում լուրեր են շրջանառվում, որ «Տարօրինակ դեպքեր» սերիալի 32-ամյա աստղեր Չարլի Հիթոնը և 31-ամյա Նատալյա Դայերը բաժանվել են 10 տարվա համատեղ կյանքից հետո։ Չնայած զույգը դեռ չի հաստատել լուրը, սերիալի երկրպագուները լրջորեն մտահոգված են։
15-08-2026 03:44 Վերջին մեկ տարվա ընթացքում Հոլիվուդն ավելի է տարվել ծայրահեղ նիհարության թրանդով, քան մի քանի տարի առաջ, երբ շատ աստղեր գրեթե միաժամանակ նիհարում էին «Օզեմպիկի» հաշվին։ Առցանց մեկնաբանները քննարկում են, թե ինչպես է «անորեքսիկ» կազմվածքի թրենդն այժմ գովազդվում ոչ միայն Արիանա Գրանդեի և Դեմի Մուրի կողմից, իսկ «հերոինային շիկ» գեղագիտության մարմնացում Քեյթ Մոսը, նրանց համեմատ՝նմանվում «առողջ ապրելակերպի դեսպանի»։
14-08-2026 14:23 Սելենա Գոմեսը և նրա մայրը՝ Մենդի Թիֆին, մեղադրվել են իրենց Wondermind ստարտափի հետ կապված խարդախության մեջ, որը, ենթադրաբար, պետք է օգներ մարդկանց կառավարել իրենց հոգեկան առողջությունը, հաղորդում է Reuters-ը: Ընկերությունում գրեթե 1.2 միլիոն դոլար ներդրում կատարածները դատական հայց են ներկայացրել Դելավերի դաշնային դատարան՝ պնդելով, որ խոստացված նախագծերը չեն իրականացվել: