23-10-2024 09:25 Սան Ֆրանցիսկոյի Կալիֆոռնիայի համալսարանի գիտնականները պարզել են, որ շաքարի ավելցուկային օգտագործումը արագացնում է բջիջների ծերացումը։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են JAMA Network Open-ում: Ամերիկացի գիտնականների կատարած հետազոտությունները ցույց են տվել, որ շաքարն ինքնին բորբոքային նյութ է և նպաստում է օքսիդատիվ սթրեսի զարգացմանը։
23-10-2024 09:22 Մեծ Բրիտանիայի Առողջապահության ազգային ծառայության (NHS) բժիշկները հայտնաբերել են, որ բերանի տհաճ հոտը, ամենայն հավանականությամբ, վկայում է քաղցկեղի առաջացման ռիսկի բարձրացմանն առնչվող SELENBP1 գենի մուտացիայի նշանի մասին։ Դրա մասին գրում է Pronews.gr պարբերականը։
23-10-2024 09:19 Swarovski-ի աշուն/ձմեռ վերջին հավաքածուն պատմական բրենդի ԴՆԹ դիզայնի օրգանական վերիմաստավորումն է եւ միաժամանակ ողջունում է ժամանակակից տրամադրությունն ու անսպասելի դետալները նոր, գայթակղիչ տեսլականներով։ Հավաքածուն հիմնվում է Ocean Girl էսթետիկայի վրա էքսպրեսիվ առաջարկների խոր ընկղմամբ, որոնք իրենց դիզայներական գաղափարները քաղում են բնական աշխարհի հրաշքներից։
23-10-2024 08:26 28-ամյա Կլավա Կոկան սոցիալական ցանցերում պաշտոնապես հաստատել է իր բաժանումը «Կլավայի սիրտը» շոուի հաղթող Ալեքսանդր Պովերինից։
23-10-2024 08:15 Հինգշաբթի օրը Նյու Յորքի Սուրբ Հովհաննես տաճարում տեղի ունեցավ ամենամյա Golden Heart մրցանակաբաշխությունը, որը վարում էր դիզայներ Մայքլ Քորսը: Արարողության հյուրերն էին «Սեքսը և քաղաքը» կուլտային հեռուստասերիալի աստղեր Սառա Ջեսիկա Փարքերը, Քրիստին Դևիսը և Սինթիա Նիքսոնը, ինչպես նաև Աննա Վինտուրը և երգիչ Սեմ Սմիթը։
18-10-2024 09:52 Քեմերոն Դիասը երկար ժամանակ անց առաջին անգամ հայտնվել է հանրության առջև և խոսել տասը տարվա ընդմիջումից հետո կինո վերադառնալու մասին։ Նա մասնակցել է Կալիֆորնիայում կայացած Fortune's ամենահզոր կանանց գագաթնաժողովին: 2022 թվականին հայտնի դարձավ, որ 52-ամյա դերասանուհին Ջեյմի Ֆոքսի հետ արդեն նկարահանվել է Netflix-ի «Նորից գործի մեջ» մարտաֆիլմում, որի պրեմիերան տեղի կունենա 2025 թվականի հունվարին։ Քեմերոնը խոստովանել է, որ շատերը չէին հավատում, որ ինքը կարող է վերադառնալ Հոլիվուդ։ Նորից նկարահանվել դերասանուհին որոշել է համաճարակից հետո, իսկ նրա գլխավոր աջակցողը դարձել է 45-ամյա ամուսինը։
18-10-2024 09:35 Շոկոլադե դարչնագույնը աշնան թրենդային գույնն է։ Մուգ շոկոլադագույնով հարուստ երանգը հայտնվել է Bottega Veneta-ից եւ Miu Miu-ից մինչեւ Ferragamo եւ Courreges աշուն/ձմեռ 2024 հավաքածուների մեծ մասում։
18-10-2024 09:33 Հարվարդի բիզնեսի դպրոցի հետազոտությունը ցույց է տվել, որ ընտանեկան գործերը կարող են հարաբերությունների խզման պատճառ դառնալ զույգերի համար։ Հետազոտության համաձայն՝ մասնակիցների 25 տոկոսը հայտնել է, որ բաժանման հայց է ներկայացրել «տանը կատարվող աշխատանքի առիթով առկա տարաձայնությունների» պատճառով։
18-10-2024 05:47 Մեգան Մարքլը և արքայազն Հարին գույք են ձեռք բերել Եվրոպայում: Մի քանի տարի առաջ Կալիֆոռնիա տեղափոխված զույգը տուն է գնել թագավորական ընտանիքին ավելի մոտ՝ Պորտուգալիայում։ Ինչպես նշում է Daily Mail-ը, Պորտուգալիայում անշարժ գույք գնելը կարող է թույլ տալ զույգերին «ոսկե վիզա» ստանալ, ինչը նրանց հնարավորություն կտա առանց վիզայի մուտք գործել Եվրամիության Շենգենյան գոտի:
18-10-2024 02:06 Մրայա Քերին հայտարարել է, որ Ձայնագրման ակադեմիան իրեն խաբել է այն բանից հետո, երբ իր փայլուն կարիերայի ընթացքում արժանացել է ընդամենը հինգ «Գրեմմի» մրցանակի՝ չնայած 34 անվանակարգերի, իսկ վերջին անվանակարգը ստացել է 15 տարի առաջ: Fantasy հիթի կատարող 55-ամյա երգչուհին, ով վերջերս վերստեղծել է իր All I Want For Christmas Is You ալբոմի շապիկը, այդ մասին անկեղծորեն խոսել է Las Culturistas փոդքասթի վերջին թողարկման մեջ:
16-10-2024 11:44 Սուր շնչառական վարակները աշխարհում ամենատարածված հիվանդությունների խումբն են, որոնց հարուցիչները հիմնականում վիրուսներն են՝ ներառելով՝ գրիպի, ռեսպիրատոր սինցիտյալ վիրուսը, ադենովիրուսը, բոկավիրուսը, և այլ վիրուսային հարուցիչներ, հայտնում են ՀՀ Առողջապահության նախարարությունից։ Դրանք կարող են ընթանալ ծանր և առաջացնել բարդություններ, ինչպիսիք են՝ թոքաբորբը, բրոնխիտը, ականջաբորբը և այլն։ Բարդությունների զարգացման առավել խոցելի խումբ են երեխաները՝ հատկապես կյանքի առաջին տարիների ընթացքում, տարեցները և քրոնիկ հիվանդություններ ունեցող անձիք:
16-10-2024 11:23 Ջիջի և Բելլա Հադիդ քույրերը սենսացիաներ են դարձել Victoria's Secret-ի 2024 թվականի նորաձևության ցուցադրության ժամանակ։ Խորհրդանշական շոուն տեղի է ունեցել Նյու Յորքի Victoria's Secret-ի առաջատար խանութում վեց տարվա դադարից հետո: Ջիջին բացել է խորհրդանշական շոուն, որն առաջին անգամ ցուցադրվել է 1995 թվականին՝ կրելով պաստելային վարդագույն թևեր և մետաքսյա վարդագույն կոստյում:
16-10-2024 10:30 Շերը բեմ է բարձրացել Blackpink-ի Թայլայի և Լիզայի հետ Նյու Յորքում Victoria's Secret-ի նորաձևության ցուցադրության ժամանակ։ 78-ամյա փոփ թագուհին միացել է Թայլային և Լիզային՝ որպես բրենդի առաջին ամբողջովին կին երաժշտական կազմ:
16-10-2024 09:46 Վարսակի ալյուրը հարուստ է սննդարար նյութերով, ինչպիսիք են՝ երկաթը, B խմբի վիտամինները, սպիտակուցը և օգնում է նվազեցնել խոլեստերինը: Մասնագետները վարսակի ալյուրն անվանել են իդեալական սնունդ «վատ» խոլեստերինը նվազեցնելու համար, քանի որ այն պարունակում է լուծելի բետա-գլյուկան մանրաթել, որն օգնում է վերահսկել ցածր խտության լիպոպրոտեինների մակարդակը: Բայց դա անելու համար հարկավոր է ամեն օր վարսակի ալյուր ուտել, ինչը ապացուցվել է հետազոտություններով։
16-10-2024 01:50 Ջենիֆեր Էնիսթոնը նկարահանվել է Pvolve ֆիթնես ապրանքանիշի գովազդում, որի դեսպանն է արդեն մի քանի տարի, և ցույց է տվել, թե որքան լավ ֆիզիկական պատրաստվածություն ունի։ Գովազդի համար 55-ամյա դերասանուհին կեցվածք է ընդունել սև բոդիով, իսկ տեսանյութում հայտնվել է սպորտային հագուստով՝ լեգինսներով և կրծկալներով՝ բացահայտելով իր անթերի որովայնը։
15-10-2024 11:00 Հայտնի է դարձել, որ Էշթոն Քաթչերն ու Միլա Կունիսը մտադիր են հեռանալ Հոլիվուդից։ Այս մասին հայտնում է In Touch Weekly-ն՝ հղում անելով անանուն աղբյուրին։ Ինսայդերն ասել է, որ P.Diddy–ի հետ սկանդալը զգալի հարված է հասցրել Քաթչերի հեղինակությանը: Սրա պատճառով նա կատաղած է։ Զույգը լրջորեն մտածում է Եվրոպա տեղափոխվելու և նոր կյանք սկսելու մասին։
15-10-2024 10:55 Արդեն երկրորդ անգամ Նոբելյան մրցանակը շնորհվում է հայ գրողի որդու: Բժշկագիտության ոլորտի 2021 թվականի Նոբելյան մրցանակն ստացած ամերիկաբնակ գիտնական Արտեմ Փաթափությանը սփյուռքահայ հայտնի գրող, թարգմանիչ, խմբագիր Սարգիս Վահագնի որդին է: Իսկ այս տարի տնտեսագիտության ոլորտի Նոբելյան երեք մրցանակակիրներից մեկը՝ Տարոն Աճեմօղլուն, «Արևելք»-ի տեղեկություններով, պոլսահայ հայտնի բանաստեղծուհի Իրմա Աճեմյանի որդին է:
15-10-2024 10:50 Հանգիստ վիճակում միջինը րոպեում 70 զարկով սրտի կծկումներ ունեցող մարդն օրական 100 հազար 800 տրոփյուն կունենա: Մեկ տարվա ընթացքում դա կկազմի մոտավորապես 36,8 միլիոն, իսկ 77,5 տարվա կյանքի միջին տևողությամբ՝ մոտավորապես 2,85 միլիարդ սրտի հարված:
15-10-2024 10:34 76 տարեկան հասակում մահացել է կուբայական ծագմամբ իսպանացի դերասանուհի և հեռուստահաղորդավարուհի Մայրա Գոմես Քեմփը։ Այս մասին հայտնում է La Vanguardia-ն։ Հրատարակության տվյալներով՝ Քեմփը սայթաքել է իր ննջասենյակում և մոտ մեկ օր պառկած մնացել հատակին, մինչև իրեն հայտնաբերելը։ Դրանից հետո նրան հոսպիտալացրել են, սակայն դերասանուհուն փրկել չի հաջողվել։
15-10-2024 10:32 Ադրիանա Լիման հաղթական վերադառնում է Victoria's Secret-ի պոդիում' նորաձևության բրենդից հեռանալու մասին հայտարարությունից վեց տարի անց: Մինչ այդ նա 20 տարի համագործակցել էր Victoria's Secret-ի հետ: Սուպերմոդելի վերադարձի մասին ազդարարվել է Victoria's Secret-ի Instagram-ի էջում նոր զվարճալի տեսանյութով։
15-08-2026 13:38 Հայտնի են դարձել Ջորջինա Ռոդրիգեսի և Կրիշտիանու Ռոնալդուի հարսանիքի մանրամասները, որը տեղի է ունեցել օգոստոսի 11-ին ֆուտբոլիստի Կասկայիսի տանը: Jornal de Notícias-ի տվյալներով՝ Ջորջինա Ռոդրիգեսը չի փոխել իր ազգանունը և հարսանիքից մեկ օր առաջ Լիսաբոնի նոտարի գրասենյակում ստորագրել է ամուսնական պայմանագիր: Վերջինիս համաձայն՝ ամուսնությունից առաջ կամ հետո գնված գույքը պատկանում է այն անձին, որի անունով այն գրանցված է կամ ով վճարել է դրա համար, և չի բաժանվում ամուսնալուծության ժամանակ: Զույգը որպես բնակության վայր նշել է Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Ռիադը:
15-08-2026 13:28 59-ամյա Ֆիլիպ Կիրկորովը 20-ամյա «Միսս Ռուսաստան» Վալենտինա Ալեքսեևային ծննդյան օրվա առթիվ նվիրել է ադամանդե Rolex ժամացույց։ Կիրկորովը նաև մոդելի համարկատարել է իր հիթերը և լրագրողներին հարցազրույց տալիս արտասվել է։ Հուլիսին Ֆիլիպ Կիրկորովը սկսել էր նկարահանել իր «Լուիզա» երգի տեսահոլովակը, որում գլխավոր դերում հանդես է եկել «Միսս ԲՐԻԿՍ»-ի հաղթող Վալենտինա Ալեքսեևան։ Ավելի վաղ Վալենտինան, որը իր 20-ամյակը նշել է Մոնակոյում, առաջին անգամ խոսել է իր սիրելիի մասին։ Մոդելի խոսքով՝ նա իրեն գերել է «գեղեցիկ սիրահետմամբ և անկեղծ արարքներով»։
15-08-2026 13:22 Համացանցում լուրեր են շրջանառվում, որ «Տարօրինակ դեպքեր» սերիալի 32-ամյա աստղեր Չարլի Հիթոնը և 31-ամյա Նատալյա Դայերը բաժանվել են 10 տարվա համատեղ կյանքից հետո։ Չնայած զույգը դեռ չի հաստատել լուրը, սերիալի երկրպագուները լրջորեն մտահոգված են։
15-08-2026 03:44 Վերջին մեկ տարվա ընթացքում Հոլիվուդն ավելի է տարվել ծայրահեղ նիհարության թրանդով, քան մի քանի տարի առաջ, երբ շատ աստղեր գրեթե միաժամանակ նիհարում էին «Օզեմպիկի» հաշվին։ Առցանց մեկնաբանները քննարկում են, թե ինչպես է «անորեքսիկ» կազմվածքի թրենդն այժմ գովազդվում ոչ միայն Արիանա Գրանդեի և Դեմի Մուրի կողմից, իսկ «հերոինային շիկ» գեղագիտության մարմնացում Քեյթ Մոսը, նրանց համեմատ՝նմանվում «առողջ ապրելակերպի դեսպանի»։
14-08-2026 14:23 Սելենա Գոմեսը և նրա մայրը՝ Մենդի Թիֆին, մեղադրվել են իրենց Wondermind ստարտափի հետ կապված խարդախության մեջ, որը, ենթադրաբար, պետք է օգներ մարդկանց կառավարել իրենց հոգեկան առողջությունը, հաղորդում է Reuters-ը: Ընկերությունում գրեթե 1.2 միլիոն դոլար ներդրում կատարածները դատական հայց են ներկայացրել Դելավերի դաշնային դատարան՝ պնդելով, որ խոստացված նախագծերը չեն իրականացվել: