28-10-2024 09:33 Ըստ վիճակագրության բյուրոյի անցյալ ամիս հրապարակված տվյալների, «Տարեցների օրվան» ընդառաջ Ճապոնիան ունի 65 և ավելի մեծ տարիքի մարդկանց ամենաբարձր տոկոսն աշխարհում։ Մինչ երկրի ընդհանուր բնակչությունը նվազում է, 65 տարեկան և ավելի բարձր տարիքի բնակչությունը հասել է ռեկորդային բարձր մակարդակի՝ 36,25 միլիոն, որը կազմում է ընդհանուր բնակչության 29,3%-ը։
28-10-2024 05:42 Աշխարհի 7-րդ ռակետ, Փարիզի Օլիմպիական խաղերի չեմպիոն Չժեն Ցինվենը նվաճեց Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում անցկացված WTA-500 մրցաշարի տիտղոսը։ Եզրափակիչում չինացի թենիսիստուհին 7:6 (7:5), 6:3 հաշվով պարտության մատնեց աշխարհի 155-րդ ռակետ, ամերիկացի Սոֆյա Քենինին։
28-10-2024 03:56 Բրիտանացի երգչուհի Լիլի Ալենը պատմել է, որ ավելի շատ գումար է վաստակում OnlyFans-ում իր ոտքերի լուսանկարները վաճառելով, քան երաժշտությունից: 39-ամյա երգչուհին այս խոստովանությունն արել է՝ պատասխանելով X սոցիալական ցանցում երկրպագուին, ում դուր չի եկել հանրահայտ հարթակում հաշիվ բացելու իր որոշումը, որտեղ հիմնականում հրապարակում է սեքսուալ բովանդակություն։
28-10-2024 01:47 42-ամյա երգչուհի Սաթի Կազանովան սոցիալական ցանցերում հայտնել է դստեր ծննդյան մասին։ Փոքրիկը երգչուհու և նրա ամուսնու՝ Ստեֆանո Տիոցցոյի առաջնեկն է։
26-10-2024 10:32 Թողարակվել է հայտնի օպերային երգչուհի Մարիա Կալլասի մասին Պաբլո Լարենի «Մարիա» ֆիլմի թրեյլերը։ Ֆիլմում գլխավոր դերը կատարել է Անջելինա Ջոլին։ Այն պատմում է Մարիա Կալլասի կյանքի վերջին տարիների մասին, որոնք նա անցկացրել է 1970-ականներին Փարիզում։
26-10-2024 10:19 Չնայած շատ շքեղ ապրանքանիշեր անկում են ապրում, Hermès-ին հաջողվել է առաջին տեղը զբաղեցնել: Աշխարհի ամենացանկալի պայուսակներ արտադրող ընկերությունը երրորդ եռամսյակում վաճառքի ծավալներն ավելացրել է 11,3 տոկոսով:
26-10-2024 10:17 Ջորջ Սորոսի որդու հարսնացուն՝ Հումա Աբեդինը, աստղային գալայի ժամանակ ավելի քան 500,000 դոլար արժողությամբ ադամանդներ է ցուցադրել: Հիլարի Քլինթոնի նախկին գլխավոր օգնականը նշանվել է Դեմոկրատական կուսակցության միլիարդատեր Ալեքս Սորոսի հետ։
26-10-2024 08:35 Հինգշաբթի օրը Լոս Անջելեսում տեղի է ունեցել Variety's Power Of Women–ի գալա երեկոն։ Միջոցառմանը ներկա են եղել Քեյթ Բեքինսեյլը, Սելմա Բլերը, հայտնի «Փոքրիկ եղնիկը» սերիալի աստղեր Ջեսիկա Գաննինգը և Նավա Մաուն, Էմի Ադամսը, Ջասթին Լյուպը «Ժառանգորդներից», Զոի Սալդանան և այլք։
26-10-2024 04:39 Լուրեր են պտտվում, որ երկար ժամանակ միայնակ մնալուց հետո դերասանուհի Ջենիֆեր Էնիսթոնը վերջապես գտել է իր երջանկությունը։ RadarOnline-ը, վկայակոչելով անանուն աղբյուրը, գրում է, որ «Ընկերների» աստղը սիրավեպ է սկսել սեփական պլաստիկ վիրաբույժի հետ։
25-10-2024 11:15 Հայ նկարչուհի, գրող եւ հետազոտող Մաշինկա Ֆիրունց Հակոբյանը Գլենդելից ԱԲ-ին սովորեցրել է բաժակ նայել։ Ինչպես գրել է ArtNews-ը, «բաժակ նայողը» ներկայացվել է REDCAT-ի «All Watched Over by Machines of Loving Grace» ցուցահանդեսում՝ նվիրված արհեստական բանականության ազդեցության ուսումնասիրմանը։
25-10-2024 11:04 Երշիկում պարունակվող նատրիումի նիտրիտը մեծացնում է քաղցկեղի առաջացման հավանականությունը: Երշիկը, երշիկային արտադրանքը ոչ միայն նատրիումի նիտրիտի, այլ դրանցում պարունակվող տրանսճարպերի, շաքարի և այլ նյութերի պատճառով 2015 թ.-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից պաշտոնապես դասվել են քաղցկեղածին մթերքների շարքում:
25-10-2024 11:02 Սելին Դիոնին դիմավորել են հոտնկայս ծափահարություններով Լոս Անջելեսի City of Hope-ի Spirit of Life գալա-երեկույթում։ Նա բեմ է դուրս եկել, որպեսզի AEG Presents նախագահին եւ գլխավոր տնօրենին՝ Ջեյ Մարչիանոյին հանձնի Spirit of Life պատվավոր պարգեւը։
25-10-2024 05:31 Ջենիֆեր Լոպեսի նախկին ամուսին Օջանի Նոյը պնդում է, որ իր ամուսնությունը փոփ դիվա հետ խզվել է Շոն Կոմբսի (ռեփեր P.Diddy իսկական անունը) պատճառով։ Այս մասին երգչուհու նախկին սիրեցյալը խոսել է Despierta America շոուի ժամանակ ելույթի ժամանակ։
25-10-2024 01:00 Հայտնի է դարձել, որ 49-ամյա Անջելինա Ջոլիի ենթադրյալ սիրեկանը՝ 40-ամյա ռեփեր Akala-ն, դերասանուհուն ծանոթացրել է իր ընտանիքի հետ։ Այս մասին Daily Mail-ին հայտնել են ինսայդերները։ Աղբյուրները նշում են, որ զույգը մտերմացել է «պատմության հանդեպ իրենց ընդհանուր սիրո և նոր գիտելիքներ ստանալու հետաքրքրությունից»:
24-10-2024 11:01 Սթրեսի ժամանակ շատ ուտելը կարող է սպառնալ ավելորդ քաշի ավելացմանը զգուշացնում են գաստրոէնտերոլոգները։ Նման սովորությունը կարող է առաջացնել նաև սրտի ու արյան անոթների հետ կապված խնդիրներ, աթերոսկլերոզ և նույնիսկ մեծացնել քաղցկեղի առաջացման վտանգը։
24-10-2024 10:16 Գիտնականները պարզել են, որ ի ծնե հոտառություն չունեցող մարդիկ այլ կերպ են շնչում, քան նրանք, ովքեր ունեն այն, եւ դա կարող է օգնել բացատրելու, թե ինչու են հոտերի ընկալման խնդիրները կապված առողջական մի շարք խնդիրների հետ։ Գիտնականները նաեւ հայտնաբերել են, որ անոսմիա ունեցողների մոտ արթուն ժամանակ ավելի շատ են շնչելու դադարները եւ ավելի քիչ է բարձրակետային ծախսը արտաշնչելիս, քան նրանց մոտ, ովքեր այդ վիճակը չունեն:
24-10-2024 10:15 Մայրությունը փոխել է Ռիհաննայի ոճը: 36-ամյա երգչուհին, ով մեծացնում է երկու որդի, խոստովանում է, որ գլամուրային հանդերձանքները փոխանակել է հարմարավետ հագուստի հետ։ Նա People ամսագրին ասել է. «Ես հագնում եմ այն, ինչ հարմար է, ինչ ձգվում է, ինչում ինձ համար հեշտ է կռանալ և վերցնել երեխաներիս: Ինձ համար դա է կարևորը»:
24-10-2024 10:08 Շակիրայի և Ժերար Պիկեի ամուսնությունը խզվեց 2022 թվականին, շատ ավելի վաղ, քան լուրեր տարածվեցին, որ մարզիկը դավաճանում է կնոջը: Բայց մարզիկը մինչ այժմ չի ընդունում իր դավաճանությունը։ Ընդհակառակը, նա մեղադրում է Շակիրային կատարվածը սխալ մեկնաբանելու մեջ։
24-10-2024 08:44 Մոսկվայում կայացել է «Եվրասիա-Կինոֆեստ» առաջին միջազգային կինոփառատոնը, որը համախմբել է ավելի քան 5 հազար մարդու։ Ռեժիսոր Տաթև Մկրտչյանի «Պապա» ֆիլմը «Եվրասիա-Կինոֆեստ» փառատոնում արժանացել է հատուկ դիպլոմի՝ լավագույն ռեժիսորական որոշման համար»:
23-10-2024 10:09 Իսպանացի ֆուտբոլիստ Ժերար Պիկեն մեկնաբանել է երգչուհի Շակիրայի հետ բաժանումը, որը տեղի է ունեցել 2022 թվականի հունիսին։ 37-ամյա մարզիկը CNN-ին տված հարցազրույցում ասել է, որ այն, ինչ ակտիվորեն քննարկվում էր նրանց բաժանման ժամանակ, ճիշտ չէ:
15-08-2026 13:38 Հայտնի են դարձել Ջորջինա Ռոդրիգեսի և Կրիշտիանու Ռոնալդուի հարսանիքի մանրամասները, որը տեղի է ունեցել օգոստոսի 11-ին ֆուտբոլիստի Կասկայիսի տանը: Jornal de Notícias-ի տվյալներով՝ Ջորջինա Ռոդրիգեսը չի փոխել իր ազգանունը և հարսանիքից մեկ օր առաջ Լիսաբոնի նոտարի գրասենյակում ստորագրել է ամուսնական պայմանագիր: Վերջինիս համաձայն՝ ամուսնությունից առաջ կամ հետո գնված գույքը պատկանում է այն անձին, որի անունով այն գրանցված է կամ ով վճարել է դրա համար, և չի բաժանվում ամուսնալուծության ժամանակ: Զույգը որպես բնակության վայր նշել է Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Ռիադը:
15-08-2026 13:28 59-ամյա Ֆիլիպ Կիրկորովը 20-ամյա «Միսս Ռուսաստան» Վալենտինա Ալեքսեևային ծննդյան օրվա առթիվ նվիրել է ադամանդե Rolex ժամացույց։ Կիրկորովը նաև մոդելի համարկատարել է իր հիթերը և լրագրողներին հարցազրույց տալիս արտասվել է։ Հուլիսին Ֆիլիպ Կիրկորովը սկսել էր նկարահանել իր «Լուիզա» երգի տեսահոլովակը, որում գլխավոր դերում հանդես է եկել «Միսս ԲՐԻԿՍ»-ի հաղթող Վալենտինա Ալեքսեևան։ Ավելի վաղ Վալենտինան, որը իր 20-ամյակը նշել է Մոնակոյում, առաջին անգամ խոսել է իր սիրելիի մասին։ Մոդելի խոսքով՝ նա իրեն գերել է «գեղեցիկ սիրահետմամբ և անկեղծ արարքներով»։
15-08-2026 13:22 Համացանցում լուրեր են շրջանառվում, որ «Տարօրինակ դեպքեր» սերիալի 32-ամյա աստղեր Չարլի Հիթոնը և 31-ամյա Նատալյա Դայերը բաժանվել են 10 տարվա համատեղ կյանքից հետո։ Չնայած զույգը դեռ չի հաստատել լուրը, սերիալի երկրպագուները լրջորեն մտահոգված են։
15-08-2026 03:44 Վերջին մեկ տարվա ընթացքում Հոլիվուդն ավելի է տարվել ծայրահեղ նիհարության թրանդով, քան մի քանի տարի առաջ, երբ շատ աստղեր գրեթե միաժամանակ նիհարում էին «Օզեմպիկի» հաշվին։ Առցանց մեկնաբանները քննարկում են, թե ինչպես է «անորեքսիկ» կազմվածքի թրենդն այժմ գովազդվում ոչ միայն Արիանա Գրանդեի և Դեմի Մուրի կողմից, իսկ «հերոինային շիկ» գեղագիտության մարմնացում Քեյթ Մոսը, նրանց համեմատ՝նմանվում «առողջ ապրելակերպի դեսպանի»։
14-08-2026 14:23 Սելենա Գոմեսը և նրա մայրը՝ Մենդի Թիֆին, մեղադրվել են իրենց Wondermind ստարտափի հետ կապված խարդախության մեջ, որը, ենթադրաբար, պետք է օգներ մարդկանց կառավարել իրենց հոգեկան առողջությունը, հաղորդում է Reuters-ը: Ընկերությունում գրեթե 1.2 միլիոն դոլար ներդրում կատարածները դատական հայց են ներկայացրել Դելավերի դաշնային դատարան՝ պնդելով, որ խոստացված նախագծերը չեն իրականացվել: