30-09-2024 08:47 «Կատարյալ զույգը» այս աշնան ամենասպասվող սերիալներից է։ Դերասանական կազմում են Նիքոլ Քիդմանը, Լիվ Շրայբերը, Դակոտա Ֆանինգը, Իզաբել Աջանին եւ շատ ուրիշներ սիրված դերասանները։ Ամբողջ սերիալը ոչ բարդ մաթեմատիկական խնդիր է՝ բազմաթիվ պայմաններով։
30-09-2024 07:01 Ամերիկացի դերասանուհի և նախկին մոդել Դեմի Մուրը CBS Sunday Morning հեռուստածրագրին տված հարցազրույցում բացահայտել է ծննդաբերությունից հետո քաշ գցելու մասին սարսափելի ճշմարտությունը։ 61-ամյա աստղը խոստովանել է, որ իր երկրորդ երեխայի ծնվելուց հետո ստիպված է եղել ծայրահեղ քայլերի դիմել՝ սլացիկ կազմվածք պահպանելու համար։ Նրա խոսքով, ինքը ամեն օր հեծանիվով 48 կիլոմետր է քշել դեպի «Անպարկեշտ առաջարկ» ֆիլմի նկարահանման հրապարակ և հետ վերադարձել։
30-09-2024 05:07 Փարիզի Նորաձևության շաբաթվա շրջանակներում տեղի է ունեցել The Business of Fashion գալա երեկոն, որտեղ մեծարվել են նորաձեւության ոլորտի ամենաազդեցիկ մարդիկ, ըստ հրատարակության։ Միջոցառմանը ներկա էին բազմաթիվ հայտնիներ. Վիկտորյա Բեքհեմը (որն ավելի վաղ ներկայացրել էր իր նոր հավաքածուն), Քայլի Ջեները , նիհարած Ադրիանա Լիման, Թինա Կունակեյը, Ջարեդ Լետոն, Կոկա Ռոչան, Դամիանո Դեյվիդն իր ընկերուհու՝ Դով Քեմերոնի հետ, Բարբարա Փալվին-Սփրուզը և շատ ուրիշներ:
30-09-2024 02:51 Issey Miyake-ն հետազոտում է թուղթն իր գարուն-ամառ 2025 «Թղթի գեղեցկությունը» կոչվող հավաքածուի համար։ Ցուցադրության մասին հրապարակումները, որոնք ուղեկցում են կանացի հագուստի փորձարարական հավաքածուին, հանձնվել են այցելուներին «վասիի» կտորի վրա, որը ճապոնական ավանդական թղթի տարատեսակ է՝ պատրաստված թփերից եւ թփատեսակներից։
27-09-2024 11:40 Սեպտեմբերի 25-ին 40-ամյա Մենդի Մուրը սոցցանցերում հայտարարեց, որ երրորդ անգամ է մայրացել։ Հայտնի դերասանուհին աղջիկ է լույս աշխարհ բերել, որին անվանել է Լուիզ Էվերետ։
27-09-2024 11:34 Առեղծվածային սպիտակ նյութը, որը քսել են Չինաստանում 3600-ամյա մումիաների գլխին ու պարանոցին, պարզվել է աշխարհի ամենահին պանիրն է։
27-09-2024 07:43 Փարիզի նորաձեւության շաբաթը չի եռուն ընթացքի մեջ է. իր նոր հավաքածուն ներկայացրել է Balmain ապրանքանիշը։ Երեկոյի գլխավոր հյուրը Ֆրանսիայի առաջին տիկին Բրիջիթ Մակրոնն էր, որին անձամբ հրավիրել էր նորաձեւության տան գեղարվեստական ղեկավար Օլիվյե Ռուստինգը։ Էմանուել Մակրոնի 71-ամյա կինը փայլել է փակ, բայց բավականին կիպ կապույտ երկարաթև զգեստով։
27-09-2024 02:48 Օգոստոսի սկզբին լուրեր տարածվեցին, որ հոլիվուդյան դերասան Բրեդլի Կուպերը, ով իր հետևում բազմաթիվ սիրային կապեր ունի, պատրաստվում է ամուսնանալ։ Ընտրյալը, հակառակ երկրպագուների հույսերին, ոչ թե նրա միակ երեխայի մայրն էր՝ ռուս մոդել Իրինա Շեյքը, այլ վերջինիս ընկերուհին՝ պաղեստինա-հոլանդական ծագումով ամերիկացի մոդել Ջիջի Հադիդը։ Բրեդլի Կուպերն ու Ջիջի Հադիդը, ով դերասանից 20 տարով փոքր է, նոր են սկսել հանդիպել և արդեն մտածում են ամուսնության մասին։
27-09-2024 01:53 39-ամյա երգչուհի Լանա Դել Ռեյն ու նրա զուգընկերը՝ ալիգատորների որսորդ 56-ամյա Ջերեմի Դյուֆրենն ամուսնացել են։ Զույգն ամուսնացել է ծովափնյա Դե Ալլեմանս քաղաքում (Լուիզիանա), որտեղ աստղի սիրելին աշխատում է որպես զբոսավար։
26-09-2024 10:17 Հայ նկարչուհի Joann-ը, որը մասնագիտանում է ԱԲ դիզայնում, մասնակցել է Կառլ Լագերֆելդի 2025թ. գարնան հավաքածուի ստեղծմանը: Գիտենալով նոր տեխնոլոգիաների հանդեպ հանգուցյալ Կառլ Լագերֆելդի հակման մասին՝ բրենդի կրեատիվ տնօրեն Հուն Քիմը առանց տատանվելու կապվել է հայ նկարչուհի Joann-ի հետ։
26-09-2024 10:10 Բժիշկների եւ գիտնականնեւի խոսքով՝ հազարավոր կանայք աշխարհում մահանում են սրտի հիվանդություններից այն կարծրատիպի պատճառով, որ դա «տղամարդկային հիվանդություն» է, գրել է The Guardian-ը։ Սիրտ-անոթային հիվանդությունները «թիվ մեկ մարդասպանն» են կանանց շրջանում, բայց, չնայած դրանց բուժման զգալի առաջընթացին, շատերը մահացել են «իզուր տեղը», որովհետեւ նրանց բավականաչափ լավ չեն ախտորոշել, նրանք պատշաճ բուժում չեն ստացել եւ կլինիկական փորձերի չեն ենթարկվել, հայտնել են փորձագետները։
26-09-2024 09:29 Ամերիկացի երգչուհի և դերասանուհի Ջենիֆեր Լոպեսը, ով վերջերս է բաժանվել Բեն Աֆլեքից, հույս ունի, որ դերասանը կպայքարի իրեն վերադարձնելու համար։ Այս մասին գրում է HeatWorld-ը՝ աղբյուրին հղումով։ Նշվում է, որ երգչուհին ծրագիր է մշակում՝ նախկին սիրեցյալին վերադարձնելու համար։
26-09-2024 07:14 Իսպանիայում անցկացվող ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում կանանց 81 կգ քաշային կարգում երկամարտի 233 կգ արդյունքով չեմպիոն հռչակվեց Հայաստանը ներկայացնող Էմմա Պողոսյանը։ Երկամարտում նա 1 կգ գերազանցեց երկրորդ տեղը զբաղեցրած մեքսիկացի Էրնանդեսին։
26-09-2024 02:32 Փարիզի նորաձևության շաբաթը շարունակվեց բազմաթիվ քննադատների և երկրպագուների համար երկար սպասված Saint Laurent-ի ցուցադրությամբ: Հավաքածուից ավելի շատ, ԶԼՄ-ները քննարկեցին Բելլա Հադիդի երկար սպասված վերադարձը պոդիում՝ երկամյա ընդմիջումից հետո։ 27-ամյա մոդելը քայլել է մեծ չափսերի գործնական կոստյումով և խիստ ակնոցով՝ նորից նորաձեւության մեջ բերելով գրասենյակային հագուստը։
25-09-2024 11:33 Ֆրանսիայի նախկին առաջին տիկին Կառլա Բրունին Նորաձևության շաբաթվա ընթացքում մասնակցել է Saint Laurent-ի գարուն/ամառ 2025 ցուցադրությանը։ Միջոցառման համար 56-ամյա Բրունին ընտրել է մարմնագույն բոդի և թափանցիկ մոխրագույն կիսաշրջազգեստ՝ տեսքը լրացնելով մուշտակով։
25-09-2024 08:59 Փարիզի Օլիմպիական խաղերի աստղ, հարավկորեացի մարզուհի Կիմ Յո Ջիին, ով հիշվել է հրաձգության մրցույթի ժամանակ իր ոճային կերպարով, ստացել է իր առաջին կինո դերը։ Նա հարավկորեական Crush մինի սերիալում կմարմնավորի մարդասպանի: Այս մասին հայտնում է The Guardian-ը։
25-09-2024 07:39 Հոլլի Բերին պատմել է, թե ինչպես է մերժել Փրինսի ժամադրության առաջարկը: 58-ամյա դերասանուհին ներկա է եղել Փրինսի համերգներից մեկին Sunset Boulevard-ում գտնվող հայտնի Key Club-ում, և նա պնդել է, որ հանգուցյալ երգիչը փորձել է իրեն ժամադրության հրավիրել:
25-09-2024 02:02 Համացանցում կրկին տարածվել են Ֆյոդոր Բոնդարչուկի և Պաուլինա Անդրեևայի հնարավոր ամուսնալուծության մասին լուրեր։ 57-ամյա Բոնդարչուկի և 35-ամյա Անդրեևայի ընտանիքում հնարավոր դժվարությունների մասին առաջին անգամ չէ, որ խոսվում է. վերջերս կայացած կինոփառատոնի ժամանակ Բոնդարչուկի մատից բացակայում էր ամուսնական մատանին, իսկ կարմիր գորգի վրա նա դուրս եկավ միայնակ:
25-09-2024 01:55 Փարիզի նորաձեւության շաբաթը բացվել է ֆրանսիական L'Oreal կոսմետիկայի ապրանքանիշի ցուցադրությամբ, որը տեղի է ունեցել հենց Grand Opera-ի մոտ։ Երեկոյի գլխավոր աստղերից էր Քենդալ Ջեները, ով փոխել էր իր կերպարը։ Քիմ Քարդաշյանի կրտսեր քույրը փայլել է Mugler-ի կիսաթափանցիկ կոմբինեզոնով՝ ձեռնոցներով։
24-09-2024 10:53 «Personality and Individual Differences» ամսագրում հրապարակված ուսումնասիրությունը ցույց է տվել, որ տղամարդիկ ավելի հավանական է վտանգավոր վարքագիծ դրսեւորեն բարձր ձայնով կանանց շրջապատում, բայց միայն այն դեպքում, եթե նրանք հետաքրքրված են: Եթե կանայք հետաքրքրված չեն ռիսկային վարքագծով, տղամարդիկ հակված են ավելի ապահով գործել:
29-06-2026 09:31 Ամառային շոգ օրերին սուրճի օգտագործումը կարող է լրացուցիչ ծանրաբեռնել օրգանիզմը, հատկապես՝ սիրտ-անոթային համակարգը։ Բժիշկները զգուշացնում են, որ շոգ եղանակին օրգանիզմը քրտնարտադրության միջոցով կորցնում է մեծ քանակությամբ հեղուկ, ինչի հետևանքով արյունը դառնում է ավելի խիտ, իսկ սրտի համար դժվարանում է այն մղել անոթներով։ Միաժամանակ սուրճն ունի թեթև միզամուղ ազդեցություն, ինչի պատճառով օրգանիզմից դուրս է բերվում հավելյալ ջուր։
29-06-2026 09:26 Կոպենհագենի համալսարանի նոր հետազոտությունն ուսումնասիրում է ռոմանտիկ հարաբերություններում անազնվության բարդ բնույթը՝ «անվնաս» ստից մինչև դավաճանություն։ Աշխատանքը ցույց է տալիս, որ զուգընկերների միջև սուտը գրեթե միշտ խաթարում է վստահությունը և մեծացնում լարվածությունը, սակայն որոշ դեպքերում այն կարող է անսպասելիորեն նպաստել հարաբերությունների ամրապնդմանը և կուտակված խնդիրների լուծմանը։
29-06-2026 09:22 Եռանիվ մոտոցիկլ վարող կինը չի կարողացել կառավարել տրանսպորտային միջոցը և մխրճվել է Նյու Յորքի այգիներից մեկը՝ ճանապարհին վրաերթի ենթարկելով մարդկանց, ինը մարդ վնասվածքներ է ստացել, տուժել է նաև մոտոցիկլավարը, տեղական ոստիկանությանը հղում անելով հայտնում է New York Post թերթը։
29-06-2026 05:24 Ուորվիքի համալսարանի հետազոտությունը ցույց է տալիս, որ խոշոր մարդանման կապիկները, հավանաբար, մարդկայինին մոտ ռիթմով ծիծաղել են դեռ մոտ 15 միլիոն տարի առաջ։ Գիտնականները կարծում են, որ այս բացահայտումը կարող է լույս սփռել մարդկային խոսքի էվոլյուցիայի վրա։
29-06-2026 04:44 42-ամյա դերասանուհի Օլիվիա Ուայլդը խոստովանել է, որ պոտենցիալ զուգընկերոջ մեջ գնահատում է նախկին անհաջող հարաբերությունները։ «Ինչպես միշտ ասում եմ, ես չեմ վստահում որևէ մեկին, ում սիրտը չի կոտրվել։ Միայն սրտի կոտրվելուց հետո կարող ես իսկապես սիրել և լինել պատասխանատու զուգընկեր։ Դու պետք է հասկանաս, թե ինչ է վտանգված։ Դու պետք է տեսնես հետևանքները՝ հասկանալու համար, թե որտեղ ես կանգնած», - խոստովանել է դերասանուհին Vogue-ի փոդքասթի ժամանակ։