23-09-2024 10:04 Եթե օճառը պահվում է խոնավ միջավայրում, այդ թվում՝ օճառամանի մեջ, որտեղ անընդհատ հեղուկ է կուտակվում, ապա դա կարող է հանգեցնել բակտերիաների աճի: Ուստի օճառը պետք է պահել չոր տեղում։ Բացի այդ, օճառը պետք է մանրակրկիտ լվանալ, քանի որ դրա մասնիկները կարող են մնալ մաշկի վրա և դառնալ իդեալական միջավայր մանրէների համար, բացատրում են մասնագետները։
23-09-2024 09:50 Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ավարտեց 45-րդ համաշխարհային շախմատային օլիմպիադան։ Կանանց Հայաստանի հավաքականը դարձյալ 17 միավորով 5-րդ տեղում է։ Չեմպիոն դարձավ Հնդկաստանի թիմը՝ 19 միավոր։ Երկրորդ տեղում է Ղազախստանը՝ 18 միավոր։ Լավագույն եռյակը եզրափակեց ԱՄՆ-ի թիմը՝ 17 միավոր։
23-09-2024 09:48 Անգլիա Ռասկինի համալսարանի Հոգեբանության և սպորտային գիտությունների դպրոցի գիտնականների նոր հետազոտությունը պարզել է, որ ստեղծագործական գործունեությանը մասնակցությունը, ինչպես նաև աշխատանքը, կարող է զգալիորեն բարելավել ինքնազգացողությունը՝ ինքնարտահայտման և ձեռքբերումների համար զգալի հնարավորություններ տրամադրելով:
23-09-2024 09:44 Կանանց թենիսի ասոցիացիան (WTA) հրապարակել է համաշխարհային դասակարգման աղյուսակը։ Հայաստանի ներկայացուցիչ Էլինա Ավանեսյանն առաջին անգամ բարձրացել է 47-րդ տեղ։ Անցած շաբաթ նա 49-րդն էր: Առաջատարը լեհ Իգա Շվյոնտեկն է։
23-09-2024 05:55 39-ամյա Սքարլեթ Յոհանսոնը դարձել է Լոնդոնում «Տրանսֆորմերներ. սկիզբը» ֆիլմի պրեմիերայի գլխավոր աստղը։ Դերասանուհին իր կատարյալ կազմվածքն ընդգծել է Saint Laurent-ի` մինչև հատակը հասնող կարմիր զգեստով՝ 1450 դոլար արժողությամբ նույն ապրանքանիշի բոկոտիների հետ միասին։
20-09-2024 10:11 Միլանի նորաձեւության շաբաթվա շրջանակներում ցուցադրվել է Prada նորաձեւության տան հավաքածուն, որն ամենասպասվածն էր այս սեզոնում։ Ցուցադրությանը ներկա էին ապրանքանիշի հայտնի ընկերները՝ Քերի Մալիգանը, Սառա Փոլսոնը, «Բրիջերթոնի» աստղ Սիմոն Էշլին, Ելենա Պերմինովան, Օլգա Կարպուտը, Քրիստինա Ռոմանովան և այլք։
20-09-2024 09:45 Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում անցկացվող Համաշխարհային շախմատային օլիմպիադայի 9-րդ տուրում սեպտեմբերի 20-ին կանանց Հայաստանի հավաքականը կմրցի Ուկրաինայի հետ։ Երկու թիմերն էլ ունեն 13 միավոր եւ ԱՄՆ-ի հետ բաժանում են 4-6-րդ տեղերը։ Առաջին երեք տեղերում են Հնդկաստանը, Լեհաստանը, Ղազախստանը, որոնք ունեն 14-ական միավոր։
20-09-2024 05:01 Ջենիֆեր Լոպեսը, ով 2024-ի օգոստոսին ամուսնալուծության հայց է ներկայացրել Բեն Աֆլեքից, ծրագրում է ստեղծագործորեն վրեժխնդիր լինել նրանից։ Բաժանումից հետո երգչուհին նախատեսում է հանրությանը ոչ այնքան շոյող պատմություններ պատմել նախկին ամուսնու մասին։ «Երբ նրանց միջև ամեն ինչ լավ էր ընթանում, Ջենը Բենին և ննջասենյակում նրա հմտությունները դնում էր բարձր պատվանդանի վրա: Բայց վարդագույն ակնոցը հանված է, և նա մարդկանց ասում է, որ Բենն իրականում բավականին եսասեր և պարզունակ սիրեկան է», - ասել է անանուն աղբյուրը Magazine Touch Weekly-ին:
20-09-2024 04:52 Դանիայի թագուհի Մարգրետե Երկրորդը, որն այս տարվա սկզբին ցնցել է երկիրը՝ գահից հրաժարվելով, հիվանդանոց է տեղափոխվել իր տանը սայթաքելուց հետո, հայտնում է Associated Press-ը: Հաղորդվում է, որ 84-ամյա թագուհին լուրջ վնասվածքներ չի ստացել:
19-09-2024 10:55 Երգչուհի Ալսուն հայց է ներկայացրել Լոնդոնի դատարան՝ գործարար Յան Աբրամովի հետ ամուսնության արդյունքում ձեռք բերված համատեղ ունեցվածքը բաժանելու համար։ Երգչուհին ունի նաև բրիտանական քաղաքացիություն։ Ամուսինների ընդհանուր սեփականության թվում են բնակարանը Լոնդոնում' Lord's Cricket Ground-ի մոտ, տներ Կիպրոսում, ԱՄՆ-ում, Ֆրանսիայում և Մոնակոյում։
19-09-2024 07:58 Wildberries-ի հիմնադիր Տատյանա Բակալչուկի կարողությունը գրեթե կրկնակի կրճատվել է Russ-ի հետ գործարքից հետո։ Այս մասին հայտնում է ամերիկյան Forbes-ը։ Հրատարակության տվյալներով՝ Բակալչուկի կարողությունը 7,9 միլիարդ դոլարից նվազել է մինչև 4,1 միլիարդ դոլար, չնայած դրան՝ նա շարունակում է մնալ Ռուսաստանի ամենահարուստ կինը։
19-09-2024 07:54 Պավել Դուրովի (որն այժմ Ֆրանսիայում հետաքննության տակ է գտնվում) երեք երեխաների ենթադրյալ մայրը՝ Իրինա Բոլգարը, Telegram-ը հայտարարել է որպես համատեղ ձեռք բերված գույք և դատարանի միջոցով որոշել նրանից խլել ընկերության կեսը։ Այս մասին Իրինան հայտնել է իր Instagram-ում։
19-09-2024 05:59 «Երևան կլասիկ ֆեստ». փառանոնի երկրորդ օրը Թումանյանի անվան զբոսայգում հանդիսատեսին է ներկայացել Սանկտ Պետերբուրգի Ֆիլհարմոնիայի աշխարհահռչակ ակադեմիական նվագախումբը՝ գլխավոր դիրիժոր Նիկոլայ Ալեքսեևի ղեկավարությամբ։ Նվագախումբը ելույթ կունենա նաև սեպտեմբերի 19-ին, ժամը 20:00-ին:
19-09-2024 03:11 Ուելսի արքայադուստր Քեյթ Միդլթոնը քիմիաթերապիան ավարտելուց հետո անցկացրել է իր առաջին աշխատանքային հանդիպումը։ Այս մասին հայտնում է Sky News-ը՝ հղում անելով թագավորական ընտանիքի շրջաբերականին։ Նշվում է, որ հանդիպումը տեղի է ունեցել Վինձորի ամրոցում։ Դրան մասնակցել են Արքայազն Ուիլյամ բարեգործական հիմնադրամի անդամները։ Վերջին անգամ Միդլթոնը նման միջոցառումների է մասնակցել 2023 թվականի դեկտեմբերին։
18-09-2024 11:09 Կոլումբիացի երգչուհի Շակիրան լքել է բեմը՝ իր ելույթի ժամանակ հանդիսատեսի տգեղ արարքից հետո։ Այս մասին հայտնում է TMZ-ը։ Երգչուհին Soltera նոր սինգլով ելույթ է ունեցել Մայամիում: Շուուի ժամանակ Շակիրան նկատել է, որ մի քանի երկրպագուներ տեսախցիկներ են ուղղել իր զգեստի տակ։ Երգչուհին դադարեցրել է պարը և հասկացրել, որ նկատել է տղամարդկանց գործողությունները։
18-09-2024 10:01 Ճապոնիայում Տարեցների նկատմամբ ակնածանքի օրը հարգանքի տուրք են մատուցել աշխարհի ամենատարեց ապրող մարդուն: Այդ առիթով 116-ամյա Տոմիկո Իտոոկային հավաստագիր է հանձնվել: Նա դարձել աշխարհի ամենատարեց մարդը Մարիա Բրանյաս Մորերայի մահից հետո։ Մորերան 117 տարեկան էր։
18-09-2024 09:48 Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում անցկացվող Համաշխարհային շախմատային օլիմպիադայում մեկօրյա հանգստից հետո սեպտեմբերի 18-ին տեղի կունենան 7-րդ տուրի պարտիաները։ Կանանց Հայաստանի հավաքականը 7-րդ տուրում կմրցի ամերիկացիների հետ։ Երկու թիմերն էլ ունեն 10 միավոր եւ բաժանում են 4-12-րդ տեղերը։
18-09-2024 01:00 Լոնդոնում Նորաձևության շաբաթվա շրջանակներում տեղի է ունեցել Burberry-ի նոր հավաքածուի ցուցադրությունը։ Ներկա են եղել բրենդի հայտնի հյուրեր և ընկերներ: Նրանց թվում են՝ Ռոզի Հանթինգթոն-Ուայթլին, «Saltburn»-ի աստղ Բարի Քեոգանը, Աննա Վինտուրը, Այրիս Լոուն, մոդելներ և ամուսիններ՝ Լաքի Բլյուն և Նարա Սմիթը, Լոու Ռոուչը, «Բամբասողները»-ի աստղ Քելի Ռադերֆորդը և այլք։
18-09-2024 00:05 Սոֆի Թերները Instagram-ում հրապարակել է իր ընկերոջ՝ բրիտանացի արիստոկրատ Պերեգրին Փիրսոնի լուսանկարները, ինչը շատ է ուրախացրել իր երկրպագուներին։ «Վերջապես նա սիրահարվեց, և նույնիսկ իր հասակով տղամարդու»,- մեկնաբանություններում գրում են օգտատերերը:
17-09-2024 09:38 Քիմ Քարդաշյանը մինչեւ ականջների ծայրը սիրահարվել է ֆուտբոլիստ Ջուդ Բելինգեմին՝ չնայած 20 տարվա տարբերությանը եւ այն փաստին, որ տղան ընկերուհի ունի։ Բելինգեմը մասնակցել է SKIMS-ի գովազդային քարոզչությանը։ Ինչպես տեղեկացրել է Life and Style-ը՝ հղում կատարելով ինսայդերներին, «Քիմն ուրախ է, որ Ջուդը իր թիմում է, եւ պարծենում է նրանով բոլորի առջեւ՝ լուսանկարներ ուղարկելով իր ընկերներին եւ քույրերին եւ ասելով, որ տղան դառնալու է իր բրենդի դեմքը, այն դուրս է գալու նոր մակարդակ»։
15-08-2026 13:38 Հայտնի են դարձել Ջորջինա Ռոդրիգեսի և Կրիշտիանու Ռոնալդուի հարսանիքի մանրամասները, որը տեղի է ունեցել օգոստոսի 11-ին ֆուտբոլիստի Կասկայիսի տանը: Jornal de Notícias-ի տվյալներով՝ Ջորջինա Ռոդրիգեսը չի փոխել իր ազգանունը և հարսանիքից մեկ օր առաջ Լիսաբոնի նոտարի գրասենյակում ստորագրել է ամուսնական պայմանագիր: Վերջինիս համաձայն՝ ամուսնությունից առաջ կամ հետո գնված գույքը պատկանում է այն անձին, որի անունով այն գրանցված է կամ ով վճարել է դրա համար, և չի բաժանվում ամուսնալուծության ժամանակ: Զույգը որպես բնակության վայր նշել է Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Ռիադը:
15-08-2026 13:28 59-ամյա Ֆիլիպ Կիրկորովը 20-ամյա «Միսս Ռուսաստան» Վալենտինա Ալեքսեևային ծննդյան օրվա առթիվ նվիրել է ադամանդե Rolex ժամացույց։ Կիրկորովը նաև մոդելի համարկատարել է իր հիթերը և լրագրողներին հարցազրույց տալիս արտասվել է։ Հուլիսին Ֆիլիպ Կիրկորովը սկսել էր նկարահանել իր «Լուիզա» երգի տեսահոլովակը, որում գլխավոր դերում հանդես է եկել «Միսս ԲՐԻԿՍ»-ի հաղթող Վալենտինա Ալեքսեևան։ Ավելի վաղ Վալենտինան, որը իր 20-ամյակը նշել է Մոնակոյում, առաջին անգամ խոսել է իր սիրելիի մասին։ Մոդելի խոսքով՝ նա իրեն գերել է «գեղեցիկ սիրահետմամբ և անկեղծ արարքներով»։
15-08-2026 13:22 Համացանցում լուրեր են շրջանառվում, որ «Տարօրինակ դեպքեր» սերիալի 32-ամյա աստղեր Չարլի Հիթոնը և 31-ամյա Նատալյա Դայերը բաժանվել են 10 տարվա համատեղ կյանքից հետո։ Չնայած զույգը դեռ չի հաստատել լուրը, սերիալի երկրպագուները լրջորեն մտահոգված են։
15-08-2026 03:44 Վերջին մեկ տարվա ընթացքում Հոլիվուդն ավելի է տարվել ծայրահեղ նիհարության թրանդով, քան մի քանի տարի առաջ, երբ շատ աստղեր գրեթե միաժամանակ նիհարում էին «Օզեմպիկի» հաշվին։ Առցանց մեկնաբանները քննարկում են, թե ինչպես է «անորեքսիկ» կազմվածքի թրենդն այժմ գովազդվում ոչ միայն Արիանա Գրանդեի և Դեմի Մուրի կողմից, իսկ «հերոինային շիկ» գեղագիտության մարմնացում Քեյթ Մոսը, նրանց համեմատ՝նմանվում «առողջ ապրելակերպի դեսպանի»։
14-08-2026 14:23 Սելենա Գոմեսը և նրա մայրը՝ Մենդի Թիֆին, մեղադրվել են իրենց Wondermind ստարտափի հետ կապված խարդախության մեջ, որը, ենթադրաբար, պետք է օգներ մարդկանց կառավարել իրենց հոգեկան առողջությունը, հաղորդում է Reuters-ը: Ընկերությունում գրեթե 1.2 միլիոն դոլար ներդրում կատարածները դատական հայց են ներկայացրել Դելավերի դաշնային դատարան՝ պնդելով, որ խոստացված նախագծերը չեն իրականացվել: