Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
05-09-2024 10:18
Հայտնիները և հարուստ մարդիկ հաճախ գրանցվում են Raya ծանոթությունների բացառիկ ծառայութունում, երբ սեր են փնտրում: Սակայն այժմ Tinder-ը՝ ծանոթությունների աշխարհի ամենահայտնի հավելվածը, նպատակադրվել է ծառայութհուններ մատուցել նաև «A» դասի հայտնի մարդկանց համար:
05-09-2024 09:37
Ցանցը քննարկում է Wildberries-ի սեփականատեր Տատյանա Բակալչուկի, ով մինչ այժմ պահպանել է Ռուսաստանի ամենահարուստ կնոջ կարգավիճակը, և Russ Outdoor-ի գործադիր տնօրեն Ռոբերտ Միրզոյանի հնարավոր սիրավեպի նոր մանրամասները։ Ըստ աղբյուրների՝ այս հարաբերություններն են հանգեցրել ընկերությունների միաձուլմանը և Տատյանա Բակալչուկի ամուսնալուծությանը:
05-09-2024 09:28
Անցյալ ամիս Ճապոնիայում 61-ամյա ավստրիացուն ձերբակալել են 40-ամյա ճապոնուհու հետ տաճարում սեքսով զբաղվելու համար, հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով տեղի ոստիկանությանը: Զույգին բռնել են օգոստոսի 22-ին՝ Տոկիոյից մոտ 500 կիլոմետր դեպի հյուսիս ընկած փոքրիկ ծովափնյա Կեսենումա քաղաքի տաճարի տարածքում սեքսով զբաղվելիս:
05-09-2024 09:17
ԱՄՆ Վիրջինիա նահանգի բնակիչ Ահարոն Էնդրյուսը իր հոր նվիրած վիճակախաղի տոմսով շաբաթական ցմահ 1000 դոլար է շահել, հայտնում է UPI-ն։ Էնդրյուսը Վիրջինիայի վիճակախաղի ներկայացուցիչներին պատմել է, որ ինքն ու իր կինը ապրիլի իրենց հարսանիքից անմիջապես հետո սկսել են ապրել հոր նկուղում:
05-09-2024 03:30
Փարիզի Օլիմպիական խաղերի մասնակցի վրա նախկին ընկերը բենզին է լցրել և այրել. նրա մարմնի 75%-ը վնասվել է։ 33-ամյա վազորդուհի Ռեբեկա Չեպտեգեյը խաղերում մեդալակիր չդարձավ, բայց կարիերան շարունակելու հավակնոտ ծրագրեր էր կազմել։ Բժիշկները վախենում են խոսել այն մասին, թե արդյոք նա երբևէ կկարողանա՞ վերադառնալ մարզումներին։
04-09-2024 09:09
Թաիլանդում մարքետինգային ընկերությունը հոգացել է աշխատակիցների անձնական կյանքի մասին եւ որոշել է վճարել նրանց ժամադրությունները, տեղեկացրել է NYP-ը։ Whiteline Group-ը հայտարարել է, որ աշխատակիցներին վճարվող «Tinder leave» կտրամադրի՝ հավելվածում ծանոթությունների հնարավորությունների ուսումնասիրման համար։ 
04-09-2024 04:23
Շվեդիայի արքայադուստր Սոֆիան հղի է չորրորդ երեխայով։ Այս մասին հայտնում է թագավորական ընտանիքի մամուլի ծառայությունը։ Արքայազն Կարլ Ֆիլիպի 39-ամյա կինը իրեն «լավ է զգում», իսկ երեխան ծնվելու է 2025 թվականի փետրվարին։
04-09-2024 02:06
Ամերիկացի Ջոուի Չեսթնաթը Աշխատանքի օրվան նվիրված Netflix-ի հատուկ միջոցառման ժամանակ կերել է ռեկորդային 83 հոթդոգ՝ այդ ցուցանիշով գերազանցելով ճապոնացի իր մրցակից Տակերու Կոբայաշիին, հայտնում է UPI-ն։
04-09-2024 01:18
Դերասանուհի Ռեբել Ուիլսոնը շուտով կկանգնի խորանի առջեւ։ Ինչպես տեղեկացրել է DailyMail.com-ը, նա նախատեսում է ամուսնանալ իր 40-ամյա հարսնացուի՝ Ռամոնա Ագրումայի հետ։ Հարսանեկան արարողությունը տեղի կունենա Սարդինիայում։
03-09-2024 15:13
Պեդրո Ալմոդովարի «Հարեւան սենյակը» ֆիլմը Վենետիկի կինոփառատոնում արժանացել է ռեկորդային՝ 18 րոպեանոց հոտնկայս ծափահարությունների: Ալմոդովարը Վենետիկի կինոփառատոնում ցուցադրել է իր վերջին խաղարկային եւ առաջին անգլալեզու ֆիլմը՝ «Հարեւան սենյակը»-ը, հայտնում է Deadline-ը։
03-09-2024 05:20
Բրիտանացի երգչուհի Ադելը հայտարարել է, որ իր ընթացիկ համերգային շրջագայության ավարտից հետո երկարատև ստեղծագործական ընդմիջում կանի։ Արտասահմանյան ԶԼՄ-ները գրում են, որ այդ մասին երգչուհին հայտնել է Մյունխենում ելույթի ժամանակ։
03-09-2024 02:55
Մոդել Էլ Մակֆերսոնը պատմել է, որ 20 տարի կանոնավոր կերպով հաճախում է Անանուն ալկոհոլիկների հանդիպումներին: Սուպերմոդելը հրաժարվել է ալկոհոլից 40 տարեկան դառնալուց քիչ առաջ։
03-09-2024 02:54
Թոբի Մագուայրի նախկին կինը՝ 47-ամյա Ջենիֆեր Մեյերը, ամուսնանում է։ Ոսկերչական դիզայների ընտրյալը նիգերիացի միլիարդատեր Ջեֆրի Օգյունլեսիի 33-ամյա որդին էր։
02-09-2024 09:41
60-ամյա Բրեդ Փիթն առաջին անգամ է կարմիր գորգի վրա հայտնվել իր սիրելիի՝ 34-ամյա Ինես դե Ռամոնի հետ. նրանք մասնակցել են «Գայլեր» ֆիլմի պրեմիերային, որը տեղի է ունեցել Վենետիկի կինոփառատոնի շրջանակներում։
02-09-2024 09:35
Ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ Е վիտամինի օգտագործումը սննդի հետ կարող է իջեցնել ատոպիկ դերմատիտի հավանականությունը։ Եվ հակառակը, վիտամին С-ի, ռետինոլի եւ կարոտինի օգտագործումը, ըստ երեւույթին, պատճառահետեւանքային կապ չունի ատոպիկ դերմատիտի հետ: Այս եզրահանգման են եկել հետազոտության հեղինակները, որի արդյունքները հրապարակվել են Skin Research & Technology–ում։
02-09-2024 09:32
Ռեժիսոր Լի Դենիելսը պատմել է «Ազատում» (The Deliverance) սարսափ-ֆիլմի նկարահանման ժամանակ տարօրինակ եւ առեղծվածային իրադարձությունների մասին' հիմնված իրական պատմության վրա։ Ֆիլմը, որում նկարահանվել են Անդրա Դեյը, Գլեն Քլոուզը, Օնժանյու Էլիս-Թեյլորը եւ Մո՛Նիկը, պատմում է միայնակ մայր Էբոնի Ջեքսոնի (Դեյ) մասին, որը պայքարում է իր անձնական դեւերի դեմ եւ ընտանիքի հետ տեղափոխվում է նոր տուն, որպեսզի նոր կյանք սկսի։
02-09-2024 09:31
Սիրուշոն ներկայացել է իր արծաթյա զարդերի բրենդի՝ «ՊռեԳոմեշի» միանգամից մի քանի նորույթ։ «Արեգա»՝ այսպես է կոչվում զարդերի նոր շարքը, որոնք, ինչպես հուշում է անվանումը, արեւի տեսք ունեն։ Հավաքածուն կազմված է ականջօղերից, չոկերից եւ մատանիներից։
02-09-2024 02:45
Նշանադրությունից երկու տարի անց Նորվեգիայի 52-ամյա արքայադուստր Մարթա Լուիզան և նրա սիրելին՝ 49-ամյա ինքնահռչակ շաման Դուրեկ Վերեթն ամուսնացել են։ Շատերի համար երկար սպասված այս իրադարձությունը տեղի է ունեցել օգոստոսի 31-ին։
31-08-2024 09:34
Չնայած բջջանյութի և C և K վիտամինների մեծ պարունակությանը, մոշը կարող է լուրջ ալերգիա առաջացնել: Մասնագետները զգուշացնում են, որ ընդհանուր առմամբ ալերգիա ունեցողները պետք է զգույշ լինեն այս հատապտուղի հետ։ Նման նախազգուշացումը վերաբերում է նաև գաստրիտով և խոցով հիվանդներին. մոշը կարող է վատթարացնել վիճակը սրման ժամանակ:
31-08-2024 09:20
Overnight Glasses հետազոտության համաձայն՝ աչքերի գույնը փոխելու վիրահատությունը, որը ներառում է ծիածանաթաղանթի կոսմետիկ իմպլանտներ, պիգմենտի լազերային հեռացում եւ կերատոպիգմենտացիա, գլխավորում է ամենավտանգավոր կոսմետիկ վիրահատությունների տասնյակը։ Պացիենտները վտանգում են կորցնել իրենց տեսողությունը, քանի որ վերականգնման ժամանակը մեկից ութ շաբաթ է, իսկ միջին արժեքը կազմում է 12 000 դոլար:
ՄԵԿ ՏՈՂՈՎ
15-08-2026 13:38
Հայտնի են դարձել Ջորջինա Ռոդրիգեսի և Կրիշտիանու Ռոնալդուի հարսանիքի մանրամասները, որը տեղի է ունեցել օգոստոսի 11-ին ֆուտբոլիստի Կասկայիսի տանը: Jornal de Notícias-ի տվյալներով՝ Ջորջինա Ռոդրիգեսը չի փոխել իր ազգանունը և հարսանիքից մեկ օր առաջ Լիսաբոնի նոտարի գրասենյակում ստորագրել է ամուսնական պայմանագիր: Վերջինիս համաձայն՝ ամուսնությունից առաջ կամ հետո գնված գույքը պատկանում է այն անձին, որի անունով այն գրանցված է կամ ով վճարել է դրա համար, և չի բաժանվում ամուսնալուծության ժամանակ: Զույգը որպես բնակության վայր նշել է Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Ռիադը:
15-08-2026 13:28
59-ամյա Ֆիլիպ Կիրկորովը 20-ամյա «Միսս Ռուսաստան» Վալենտինա Ալեքսեևային ծննդյան օրվա առթիվ նվիրել է ադամանդե Rolex ժամացույց։ Կիրկորովը նաև  մոդելի համարկատարել է իր հիթերը  և լրագրողներին հարցազրույց տալիս արտասվել է։ Հուլիսին Ֆիլիպ Կիրկորովը սկսել էր նկարահանել իր «Լուիզա» երգի տեսահոլովակը, որում գլխավոր դերում հանդես է եկել «Միսս ԲՐԻԿՍ»-ի հաղթող Վալենտինա Ալեքսեևան։ Ավելի վաղ Վալենտինան, որը իր 20-ամյակը նշել է Մոնակոյում, առաջին անգամ խոսել է իր սիրելիի մասին։ Մոդելի խոսքով՝ նա իրեն գերել է «գեղեցիկ սիրահետմամբ և անկեղծ արարքներով»։
15-08-2026 13:22
Համացանցում լուրեր են շրջանառվում, որ «Տարօրինակ դեպքեր» սերիալի 32-ամյա աստղեր Չարլի Հիթոնը և 31-ամյա Նատալյա Դայերը բաժանվել են 10 տարվա համատեղ կյանքից հետո։ Չնայած զույգը դեռ չի հաստատել լուրը, սերիալի երկրպագուները լրջորեն մտահոգված են։
15-08-2026 03:44
Վերջին մեկ տարվա ընթացքում Հոլիվուդն ավելի է տարվել ծայրահեղ նիհարության թրանդով, քան մի քանի տարի առաջ, երբ շատ աստղեր գրեթե միաժամանակ նիհարում էին «Օզեմպիկի» հաշվին։ Առցանց մեկնաբանները քննարկում են, թե ինչպես է «անորեքսիկ» կազմվածքի թրենդն այժմ գովազդվում ոչ միայն Արիանա Գրանդեի և Դեմի Մուրի կողմից, իսկ  «հերոինային շիկ» գեղագիտության մարմնացում Քեյթ Մոսը, նրանց համեմատ՝նմանվում «առողջ ապրելակերպի դեսպանի»։
14-08-2026 14:23
Սելենա Գոմեսը և նրա մայրը՝ Մենդի Թիֆին, մեղադրվել են իրենց Wondermind ստարտափի հետ կապված խարդախության մեջ, որը, ենթադրաբար, պետք է օգներ մարդկանց կառավարել իրենց հոգեկան առողջությունը, հաղորդում է Reuters-ը: Ընկերությունում գրեթե 1.2 միլիոն դոլար ներդրում կատարածները դատական հայց են ներկայացրել Դելավերի դաշնային դատարան՝ պնդելով, որ խոստացված նախագծերը չեն իրականացվել:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ օգոստոս 2026 թ․

01.08.2026
Օգոստոսը լի կլինի հրաշքներով լի։ Դուք հրաշալի հնարավորություն կունենաք հրաժեշտ տալու անցյալին և ապագայի ամուր հիմք դնելու համար։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
10.08.2026
Դիտվել է 1233 անգամ
12.08.2026
Դիտվել է 335 անգամ
14.08.2026
Դիտվել է 274 անգամ
15.08.2026
Դիտվել է 224 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster