Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
12-09-2024 00:57
Սեպտեմբերի 8-ին 83 տարեկան հասակում մահացավ Ալեքսանդր Մասլյակովը՝ КВН–ի կայսրության հիմնադիրը և մինչև 2022 թվականn այս հեռուստահաղորդման մշտական հաղորդավարը։ Ալեքսանդր Վասիլևիչը թողեց մեկ որդի՝ Ալեքսանդր Մասլյակով կրտսերին, ով վարում էր КВН–ի բարձրագույն լիգայի խաղերը և ընդհանրապես միշտ աշխատում էր իր հոր հետ: Ալեքսանդր Ալեքսանդրովիչն ունի միակ դուստր՝ Թաիսիան, որին այժմ անվանում են КВН–ի կայսրության ժառանգորդ։
11-09-2024 12:03
Սելենա Գոմեսը, ով վերջերս հարցազրույցներից մեկում խոստովանել էր, որ չի կարող ինքնուրույն երեխա ունենալ, Տորոնտոյի կինոփառատոնի կարմիր գորգի վրա է հայտնվել՝ ներկայացնելու «Էմիլիա Պերես» ֆիլմը։ Ֆիլմում 32-ամյա դերասանուհին մարմնավորել է թմրակարտելի ղեկավարի կնոջը, ով որոշում է փոխել սեռը՝ արդարադատությունից խուսափելու համար։
11-09-2024 12:01
Նյու Յորքում Նորաձևության շաբաթվա շրջանակներում ցուցադրվել է Carolina Herrera նորաձեւության տան նոր գարուն-ամառ հավաքածուն։ Պոդիումի գլխավոր աստղը Իրինա Շեյքն էր, իսկ առաջին շարքում հայտնի հյուրերի թվում էին' Աննա Վինտուրը, Նինա Դոբրևը, Մեթյու ՄակՔոնահիի կինը' Կամիլա Ալվեսը, Կարլի Քլոսը և այլք։
11-09-2024 11:57
Անցյալ շաբաթ Մյունխենում բազմամիլիոնանոց հանդիսատեսի առաջ Ադելը բացահայտեց, որ «անհավանական երկար» ընդմիջում է վերցնելու՝ չբացահայտելով իր առաջիկա ծրագրերը։ Այդ ժամանակվանից ի վեր աղբյուրները կիսվում են, թե ինչով կարող է զբաղվել «Գրեմմիի» մրցանակակիր արտիստը: Աղբյուրի համաձայն՝ 36-ամյա Ադելը, ով ունի 220 միլիոն դոլար գնահատված կարողություն, պատրաստվում է բեմը փոխել էկրանի հետ, այդ պատճառով էլ նա դադար է վերցնում երգելուց:
11-09-2024 10:26
Կալիֆորնիայի նահանգում բանտարկյալի կինը 5,6 միլիոն դոլար կստանա սեռական ոտնձգության համար, որին նա ենթարկվել է մերկացվելով խուզարկության ժամանակ՝ բանտում գտնվող ամուսնուն այցելելիս, հայտնում է CBS News-ը՝ վկայակոչելով տուժողի փաստաբաններին։
11-09-2024 02:07
Այն բանից հետո, երբ Ջենիֆեր Լոպեսը հայտնվեց Տորոնտոյի կինոփառատոնում, նրա երկրպագուները նկատեցին աստղի մարմնի վրա դաջվածքի բացակայությունը։ Դերասանուհին իր մարմնի վրա նկար էր պատկերել, որը նա արել էր 2023 թվականի ձմռանը՝ ի պատիվ Բեն Աֆլեքի հետ հարաբերությունների։
10-09-2024 10:04
Գլխուղեղի քաղցկեղի դեպքերը չեն աճել 1990-ականների կեսերից ի վեր բջջային հեռախոսների աճին զուգահեռ,հայտնում է Euronews-ը։ Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կողմից պատվիրված լայնածավալ ուսումնասիրության, բջջային հեռախոսների օգտագործումը կարծես թե չի մեծացնում ուղեղի քաղցկեղի առաջացման վտանգը:
10-09-2024 10:01
Վերջին տասնամյակների ընթացքում Հուանլունբին (HLB) կոչվող հիվանդությունը, որը նաև հայտնի է որպես ցիտրուսային կանաչապատման հիվանդություն, ավերել է Ասիայի, Ամերիկայի և մի շարք երկրների պտղատու այգիները: Մինչ այժմ արտադրողները կարողացել են պահպանել բերքի ծավալները նոր տնկարկների շնորհիվ, բայց նրանք վախենում են, որ բոլորի սիրելի նարնջի հյութը շուտով կարող է ընդմիշտ անհետանալ դարակներից, գրում է Science Alert-ը:
09-09-2024 09:31
Վենետիկում ավարտվեց 81-րդ միջազգային կինոփառատոնը։ Փակման արարողությունը տեղի ունեցավ Կինոյի պալատում, որին ներկա էին բազմաթիվ աստղեր, այդ թվում՝ Սիենա Միլլերը, Քևին Քոսթները, Իզաբել Հուպերտը, Թեյլոր Ռասելը, Ալեքսանդր Սկարսգարդը և այլք։ Նիկոլ Քիդմանը, ով արժանացել է Volpi Cup-ին՝ որպես լավագույն դերասանուհի, չէր կարողացել ներկա գտնվել ողբերգության պատճառով. մրցանակաբաշխությունից մի քանի ժամ առաջ մահացել էր նրա մայրը։
09-09-2024 09:11
Ամերիկյան Օհայո նահանգի բնակիչ երեք քույրեր, որոնք տասը ցենտ էին ժառանգել, որն ավելի քան 40 տարի պահվում էր բանկային սեյֆում, գիտեին, որ այն որոշակի արժեք ունի: Սակայն ընդամենը մի քանի տարի առաջ նրանք գաղափար անգամ չունեին, այն կարող է վաճառվել 500․000 դոլարից ավելի գումարով, գրում է Associated Press-ը։ 
09-09-2024 08:25
Ամերիկացի դերասան Շոն Փենին, ով օգոստոսին դարձավ 64 տարեկան, լուսանկարել են երիտասարդ մոլդովացի դերասանուհի Վալերիա Նիկովի հետ համբուրվելիս։ Վալերիան իր կարիերան սկսել է 2018 թվականին և հասցրել է նկարահանվել փոքր թվով ֆիլմերում ու սերիալներում։ Նրա ստույգ տարիքը հայտնի չէ, սակայն, ինչպես գրում են լրատվամիջոցները, նա մոտ 20 տարեկան է։
09-09-2024 07:18
Ստամոքսի քաղցկեղի ախտանշանները նման են խոցի և գաստրիտի ախտանիշներին. ուտելիս ցավ ես զգում որովայնի հատվածում, փորկապություն կարող է առաջանալ։ Հաճախ այդ նշաններն ուղեկցվում են քաշի կորստով։ Բժիշկները նաև նշում են, որ ստամոքսի քաղցկեղով հիվանդ մարդկանց մոտ կարող է ստամոքսի արյունահոսություն առաջանալ:
09-09-2024 02:36
38-ամյա Լեդի Գագան (Ստեֆանի Ջերմանոտա) դարձել է ամերիկյան Vogue-ի հոկտեմբերյան համարի աստղը։ Ֆոռոշարքը ցուցադրում է Գագայի կարիերայի և անձնական կյանքի փոխակերպման շրջանը, որը հազվագյուտ հնարավորություն է տալիս տեսնել այն զգեստների և արտաքինի փոփոխությունները, որոնք կրել են նրա կերպարը մեկ տասնամյակի ընթացքում:
08-09-2024 10:04
Ձմերուկն օգտակար է լյարդի հիվանդությունների, տարբեր թունավորումների դեպքում, այն օգնում է երիկամների քարերի հեռացմանը և ճառագայթային թերապիայից հետո բարենպաստ ազդեցություն է ունենում օրգանիզմի վրա։ Ձմերուկը ցուցված է նաև դանդաղ մարսողության, փորկապության, աղիներում փտման պրոցեսների դեպքում։ Այն օգտակար է աթերոսկլերոզի և գիրության դեպքում, քանի որ օգնում է օրգանիզմից հեռացնել խոլեստերինը։
08-09-2024 09:55
Մեքսիկական քաղաքներից մեկում տեղի է ունեցել Գինեսի ռեկորդի հաջող սահմանման փորձ. պատրաստվել է աշխարհում ամենամեծ պանրի գլուխը պանրի ժապավենից, գրել է UPI-ն։ Պանրագործներն օգտագործել են պտտվող սեղանը, որպեսզի ստեղծեն 636,1 կիլոգրամանոց պանրագունդ, որը հայտնի է նաեւ որպես Օահակայի պանիր։ Պահանջվել է 9 997 լիտր կաթ։
08-09-2024 09:51
Աշխարհի երկրորդ ռակետ Արինա Սաբալենկան նվաճեց Նյու Յորքում անցկացվող թենիսի ԱՄՆ-ի բաց առաջնության չեմպիոնի տիտղոսը։ Կանանց մենախաղի եզրափակիչում Բելառուսի ներկայացուցիչը մրցեց աշխարհի 6-րդ ռակետ, ամերիկացի Ջեսիկա Պեգուլայի հետ եւ հաղթեց 7:5, 7:5 հաշվով։  26-ամյա Սաբալենկան առաջին անգամ հաղթեց այս մրցաշարում։
06-09-2024 09:56
43-ամյա ռեալիթի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը դերասանական ոլորտում իր ուերը սկսեց փորձել ՝ նկարահանվելով «American Horror Story» հեռուստասերիալում և արդեն պատրաստվում է մեկ այլ դերի «American Horror Story»-ի ստեղծող Ռայան Մերֆիի նոր նախագծում։ Քիմը նույնիսկ պատրաստ է փոխել իր առոգանությունը գալիք աշխատանքի համար՝ հիմնականում սեփական ճանաչելի ձայնի հանդեպ ունեցած հակակրանքի պատճառով։
06-09-2024 09:40
Hulu-ի «Սպանություններ նույն շենքում»/Only Murders In The Building սերիալը կունենա հինգերորդ եթերաշրջան: Հանրաճանաչ քրեական շոուն, որում նկարահանվել են Սթիվ Մարտինը, Սելենա Գոմեսը եւ Մարտին Շորթը, բաղկացած կլինի 10 դրվագից, հայտնում է Variety-ն։
06-09-2024 09:32
Աշխարհի երկրորդ ռակետ, Բելառուսի ներկայացուցիչ Արինա Սաբալենկան եւ աշխարհի 6-րդ ռակետ, ամերիկացի Ջեսիկա Պեգուլան դուրս եկան Նյու Յորքում անցկացվող թենիսի ԱՄՆ-ի բաց առաջնության կանանց մենախաղի եզրափակիչ։ Եզրափակիչը տեղի կունենա սեպտեմբերի 7-ին։ US Open-ի մրցանակային հիմնադրամը 75 միլիոն դոլար է։
06-09-2024 03:00
Ֆրանսիացի դերասան Ալեն Դելոնի երեխաներին՝ Անտոնին, Անուշկան և Ալեն-Ֆաբիենը, տրվել են իրենց հոր կտակը` նրա մահից գրեթե երեք շաբաթ անց: Այս մասին գրում է Le Figaro-ն՝ հղում անելով աղբյուրին։ 2024 թվականի հունվարին դերասանի ավագ որդին՝ Էնթոնին ասել էր, որ իր քրոջը՝ Անուշկային կտրվի հոր ունեցվածքի 50%-ը, իսկ եղբայրներից յուրաքանչյուրը կունենա 25%-ը։
ՄԵԿ ՏՈՂՈՎ
15-08-2026 13:38
Հայտնի են դարձել Ջորջինա Ռոդրիգեսի և Կրիշտիանու Ռոնալդուի հարսանիքի մանրամասները, որը տեղի է ունեցել օգոստոսի 11-ին ֆուտբոլիստի Կասկայիսի տանը: Jornal de Notícias-ի տվյալներով՝ Ջորջինա Ռոդրիգեսը չի փոխել իր ազգանունը և հարսանիքից մեկ օր առաջ Լիսաբոնի նոտարի գրասենյակում ստորագրել է ամուսնական պայմանագիր: Վերջինիս համաձայն՝ ամուսնությունից առաջ կամ հետո գնված գույքը պատկանում է այն անձին, որի անունով այն գրանցված է կամ ով վճարել է դրա համար, և չի բաժանվում ամուսնալուծության ժամանակ: Զույգը որպես բնակության վայր նշել է Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Ռիադը:
15-08-2026 13:28
59-ամյա Ֆիլիպ Կիրկորովը 20-ամյա «Միսս Ռուսաստան» Վալենտինա Ալեքսեևային ծննդյան օրվա առթիվ նվիրել է ադամանդե Rolex ժամացույց։ Կիրկորովը նաև  մոդելի համարկատարել է իր հիթերը  և լրագրողներին հարցազրույց տալիս արտասվել է։ Հուլիսին Ֆիլիպ Կիրկորովը սկսել էր նկարահանել իր «Լուիզա» երգի տեսահոլովակը, որում գլխավոր դերում հանդես է եկել «Միսս ԲՐԻԿՍ»-ի հաղթող Վալենտինա Ալեքսեևան։ Ավելի վաղ Վալենտինան, որը իր 20-ամյակը նշել է Մոնակոյում, առաջին անգամ խոսել է իր սիրելիի մասին։ Մոդելի խոսքով՝ նա իրեն գերել է «գեղեցիկ սիրահետմամբ և անկեղծ արարքներով»։
15-08-2026 13:22
Համացանցում լուրեր են շրջանառվում, որ «Տարօրինակ դեպքեր» սերիալի 32-ամյա աստղեր Չարլի Հիթոնը և 31-ամյա Նատալյա Դայերը բաժանվել են 10 տարվա համատեղ կյանքից հետո։ Չնայած զույգը դեռ չի հաստատել լուրը, սերիալի երկրպագուները լրջորեն մտահոգված են։
15-08-2026 03:44
Վերջին մեկ տարվա ընթացքում Հոլիվուդն ավելի է տարվել ծայրահեղ նիհարության թրանդով, քան մի քանի տարի առաջ, երբ շատ աստղեր գրեթե միաժամանակ նիհարում էին «Օզեմպիկի» հաշվին։ Առցանց մեկնաբանները քննարկում են, թե ինչպես է «անորեքսիկ» կազմվածքի թրենդն այժմ գովազդվում ոչ միայն Արիանա Գրանդեի և Դեմի Մուրի կողմից, իսկ  «հերոինային շիկ» գեղագիտության մարմնացում Քեյթ Մոսը, նրանց համեմատ՝նմանվում «առողջ ապրելակերպի դեսպանի»։
14-08-2026 14:23
Սելենա Գոմեսը և նրա մայրը՝ Մենդի Թիֆին, մեղադրվել են իրենց Wondermind ստարտափի հետ կապված խարդախության մեջ, որը, ենթադրաբար, պետք է օգներ մարդկանց կառավարել իրենց հոգեկան առողջությունը, հաղորդում է Reuters-ը: Ընկերությունում գրեթե 1.2 միլիոն դոլար ներդրում կատարածները դատական հայց են ներկայացրել Դելավերի դաշնային դատարան՝ պնդելով, որ խոստացված նախագծերը չեն իրականացվել:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ օգոստոս 2026 թ․

01.08.2026
Օգոստոսը լի կլինի հրաշքներով լի։ Դուք հրաշալի հնարավորություն կունենաք հրաժեշտ տալու անցյալին և ապագայի ամուր հիմք դնելու համար։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
10.08.2026
Դիտվել է 1233 անգամ
12.08.2026
Դիտվել է 335 անգամ
14.08.2026
Դիտվել է 274 անգամ
15.08.2026
Դիտվել է 224 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster