17-09-2024 05:40 Ջենիֆեր Լոպեսը և Բեն Աֆլեքը կրկին միացել են ամուսնալուծության ֆոնին: Առնվազն՝ մի քանի ժամով։ Հայտնի զույգին նկատել են նախորդ ամուսնություններից ունեցած երեխաների հետ Բևերլի Հիլզ հյուրանոցում (Կալիֆորնիա) նախաճաշելիս: 55-ամյա երգչուհին և 52-ամյա դերասանը ժամանել են նույն մեքենայով և իրենց չափազանց ընկերական են պահել։
16-09-2024 10:54 Դատարկ ստամոքսին մեկ բաժակ սուրճ խմելը կարող է առաջացնել այրոց և մարսողության խանգարում, նշում են սննդաբանները: Ըստ Daily Mail-ի՝ սուրճը բարձր թթվային ըմպելիք է, որը կարող է գրգռել ստամոքսի լորձաթաղանթը, առաջացնել թթվային արտադրություն և առաջացնել տհաճ ախտանիշներ: Այս ազդեցությունից կարելի է խուսափել, եթե հրաժարվեք դատարկ ստամոքսին սուրճ խմելու սովորությունից և այն օգտագործեք ինչ-որ ուտեստի հետ։
16-09-2024 10:38 Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում անցկացվող Համաշխարհային շախմատային օլիմպիադայի 6-րդ տուրում կանանց Հայաստանի հավաքականը կմրցի Հնդկաստանի թիմի հետ։ Հայաստանի թիմը 10 միավորով բաժանում է առաջինից երրորդ տեղերը Հնդկաստանի եւ Մոնղոլիայի հետ։ Առաջին 5 տուրերում Հայաստանի հավաքականը հաղթել է Տրինիդադ եւ Տոբագոյին (4:0), Մեքսիկային (4:0), Հունգարիայի երկրորդ թիմին (3:1), Վիետնամին (3:1) եւ Չինաստանին (2,5:1,5):
16-09-2024 10:32 Հայաստանի ներկայացուցիչ Էլինա Ավանեսյանն առաջին անգամ Կանանց թենիսի ասոցիացիայի (WTA) վարկանիշային աղյուսակում բարձրացել է 49-րդ տեղ։ Նախորդ շաբաթ նա 50-րդն էր։ Դասակարգման առաջատարը լեհ Իգա Շվյոնտեկն է։ Վերջինիս հաջորդում են Արինա Սաբալենկան (Բելառուս) և Ջեսիկա Պեգուլան (ԱՄՆ)։
16-09-2024 05:04 Նյարդային համակարգի հիվանդություններ ունեցողները, ինչպես նաև հղի կանայք պետք է իրենց սննդակարգում ներառեն ճակնդեղ, հայտնում է NEWS.ru-ն։ Այս ուտեստը պարունակում է ֆտոր, ֆոսֆոր, մագնեզիում, մանգան, ցինկ, պղինձ, կալիում և երկաթ։ Ուստի այն օգնում է հորմոնալ և սրտանոթային համակարգերի հիվանդությունների, ինչպես նաև նյութափոխանակության խանգարումների դեպքում։ Կանխում է անեմիան, նշում են մասնագետները։
16-09-2024 01:12 Պաղեստինա-հոլանդական ծագումով ամերիկացի սուպերմոդել Բելլա Հադիդը նկարահանվել է Chopard ոսկերչական ապրանքանիշի գովազդում բաց կերպարով։ Համապատասխան նկարները հրապարակել է Vogue-ը։ 27-ամյա մոդելը կեցվածք է ընդունել կապույտ ջինսե տաբատով և սպիտակ բաճկոնով, որը հագել է մերկ մարմնի վրա։
14-09-2024 11:41 Թեյլոր Սվիֆթին երեխա պարգեւելու Իլոն Մասկի առաջարկը, որը նա հրապարակել է X սոցիալական ցանցում, անվանվել է սեռական ոտնձգություն։ Մասնավորապես, ռեփեր Ազիլիա Բենկսը Թեյլոր Սվիֆթին կոչ է արել այս հարցով դատի տալ միլիարդատիրոջը։ Նրա կարծիքով՝ այս կերպ երգչուհին կարող է «շատ գումար ստանալ և բարձրանալ երաժշտության պատմության ամենահարուստ կանանց վարկանիշում»։
14-09-2024 11:21 Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում անցկացվող Համաշխարհային շախմատային օլիմպիադայի չորրորդ տուրում սեպտեմբերի 14-ին Հայաստանի կանանց հավաքականը չորրորդ տուրում կմրցի Վիետնամի հետ։ Երկու թիմերն էլ երեք հաղթանակ են տարել։ Առաջին երեք տուրերում հայ շախմատիստուհիները պարտության են մատնել Տրինիդադ եւ Տոբագոյին (4:0), Մեքսիկային (4:0) եւ Հունգարիայի երկրորդ թիմին (3:1)։
14-09-2024 10:32 Մելինդա Ֆրենչ Գեյթսը, որի կարողությունը գնահատվում է 11,3 միլիարդ դոլար, պատմել է, թե ինչ է նշանակում լինել միլիարդատեր՝ ասելով, որ իր հսկայական հարստությունը կապված է «մեծ պատասխանատվության հետ»: Vanity Fair-ին տված հարցազրույցում Microsoft-ի համահիմնադիր Բիլ Գեյթսի նախկին կինն ասել է, որ իր ֆինանսական վիճակը երբեմն «սյուրռեալիստական» է թվում: «Ամենադժվարն այն է, երբ տեսնում ես մարդկանց կարիքները»,-ասել է 60-ամյա Ֆրանս Գեյթսը:
14-09-2024 05:27 Արևելյան Ֆինլանդիայի համալսարանի (UEF) գիտնականները պարզել են, որ մանկության տարիներին ճիշտ սնվելը և ֆիզիկական ակտիվությունը մեծ ազդեցություն են ունենում նյութափոխանակության և սրտանոթային առողջության վրա՝ նույնիսկ ապրելակերպի փոփոխությունից տարիներ անց: Գիտնականները նշել են, որ առավել նկատելի փոփոխությունները տեղի են ունեցել ճարպային ամիդներում, քաշի վերահսկմանը, ուտելու վարքի, քնի ինդուկցիայի, ցավի, տագնապի և զարկերակների աշխատանքի կարգավորմանը մասնակցող մոլեկուլներում:
14-09-2024 03:35 Սինդի Քրոուֆորդի դուստրը կրկնել է 1993 թվականի «Օսկար»-ի մոր խորհրդանշական կերպարը: Քայա Գերբերը հարգանքի տուրք է մատուցել իր մայրիկին Տորոնտոյի միջազգային կինոփառատոնում Shell ֆիլմիի պրեմիերային: Մոդելն ու դերասանուհին կարմիր գորգի վրայով անցել է Herve Leger-ի սպիտակ կիպ գրկող զգեստով՝ սրաձև դեկոլտեով։
13-09-2024 10:31 Քնի պակասի վտանգը նյութափոխանակության առողջության վրա երկարաժամկետ վնասակար ազդեցությունն է, որը չի կարող արագ փոխհատուցվել լրացուցիչ քնով: Այս մասին The Conversation-ին ասել է Լանկաստերի համալսարանի պրոֆեսոր Ադամ Թեյլորը։ Նա նշել է, որ մեծահասակները պետք է կանոնավոր կերպով քնեն օրական 7 ժամից ավելի։ Բավարար քուն ստանալու քրոնիկական անկարողությունը կապված է մի շարք հիվանդությունների ռիսկի հետ, ինչպիսիք են դեպրեսիան, շաքարախտը, գիրությունը, սրտի կաթվածը, հիպերտոնիան և ինսուլտը:
13-09-2024 09:33 Քեթի Փերին հաստատել է, որ դեռևս ի վիճակի է ցնցել հեռուստադիտողներին և երկրպագուներին 2024 թվականի MTV Video Music Awards-ում իր բացահայտ ելույթից հետո: 39-ամյա երգչուհին պարգևատրվել է Video Vanguard մրցանակով և կատարել է իր մեծագույն հիթերից մի քանիսը, այդ թվում՝ California Gurls-ը, Teenage Dream-ը և Fireworks-ը: Նա ներկայացրել է նաև իր նոր համատեղ սինգլը Doechii-ի հետ՝ «I'm His, He's Mine», որը կթողարկվի ուրբաթ օրը: Սակայն հանդիսատեսին զայրացրել է սեքսուալ պարը, որը նմանակում էր լեսբուհիների ակտը:
13-09-2024 07:18 34-ամյա հոլիվուդյան դերասանուհի Մարգո Ռոբին դարձել է Chanel No 5 օծանելիքի դեմքը: Նա այս մասին խոսել է WWD նորաձեւության հրատարակությանը տված հարցազրույցում։ «Բարբի»-ի աստղը ֆրանսիական նորաձևության ապրանքանիշի հետ համագործակցում է 2018 թվականից։
13-09-2024 06:29 Սուպերմոդել Քեյթ Մոսի խորթ քույրը՝ Լոտին, հոսպիտալացվել է նիհարելու համար «Օզեմպիկ» ընդունելուց հետո. 26-ամյա աղջիկը չափից շատ է ընդունել դիաբետիկների համար նախատեսված դեղամիջոցը, որը գնվել է սև շուկայից։ Արդյունքում նա ստացել է «ջրազրկումից առաջացած նոպա» և նրան տարել է շտապօգնության մեքենան։
13-09-2024 01:32 Երգչուհի Քարդի Բ-ն երրորդ անգամ մայր է դարձել: Նա այս լուրով կիսվել է Instagram-ում և լուսանկարներ հրապարակել երեխաների հետ։ Դատելով վարդագույն հագուստից՝ երգչուհին աղջիկ է լույս աշխարհ բերել։ Քարդի Բիի ամուսնու՝ Օֆսեթի, համար սա արդեն վեցերորդ երեխան է․ բացի երգչուհուց երկու երեխաներից, նա երեխաներ ունի նաև նախկին հարաբերություններից։
12-09-2024 10:25 Երգչուհի Ռիհաննան բոլորին հիացրել է իր ադամանդե զարդերով, որոնց արժեքը գերազանցում է 640 հազար դոլարը։ Երգչուհին հագեցած օր է անցկացրել Նյու Յորքի Նորաձևության շաբաթում՝ այն ավարտելով Daily Front Row Fashion Media Awards մրցանակաբաշխության ժամանակ։ Ռիհաննան «Տարվա ամսագիր» մրցանակը հանձնել է Perfect–ի հիմնադիր Քեթի Գրանդին և նորաձևության գծով ավագ խմբագիր Ջահիլ Ուիվերին:
12-09-2024 10:13 Շախմատի կանանց Հայաստանի հավաքականը հաղթանակով մեկնարկեց Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում անցկացվող Համաշխարհային օլիմպիադայում։ Առաջին տուրում Հայաստանի թիմը 4:0 հաշվով պարտության մատնեց Տրինիդադ եւ Տոբագոյի թիմին։ Հաղթանակ տարան Լիլիթ Մկրտչյանը (2366), Մարիամ Մկրտչյանը (2328), Աննա Սարգսյանը (2364) եւ Սուսաննա Գաբոյանը (2180)։
12-09-2024 03:53 2013 թվականին Էշթոն Քաթչերից ամուսնալուծվելուց հետո Դեմի Մուրին հազվադեպ են տեսել տղամարդկանց շրջապատում։ 61-ամյա դերասանուհին կատակում է, որ շատ ավելի հաճույք է ստանում իր ընտանի կենդանիների հետ ժամանակ անցկացնելուց։ Ավելին, աստղը վերաբերվում է իր շներին երեխաների պես. նրանք պետք է ոչ պակաս հարմարավետ ապրեն, քան ինքը: Հենց սա է պատճառը, որ աստղը, ըստ իր իսկ խոսքերով, դեռ ամուրի է։
12-09-2024 01:46 Ջո Ջոնասը և Սոֆի Թերները խաղաղ համաձայնության են եկել ամուսնալուծության հայցից մեկ տարի անց: Դատավորը թույլ տվեց 35-ամյա Ջոնասին և 28-ամյա Թերներին հրաժարվել վերջնական որոշման համար 20-օրյա սպասման ժամկետից՝ հավելելով. «Կողմերի միջև ամուսնությունը լուծարված է»։ Այս մասին հայտնում է People-ը։ Այլ մանրամասներ դեռ չեն հաղորդվում։
15-08-2026 13:38 Հայտնի են դարձել Ջորջինա Ռոդրիգեսի և Կրիշտիանու Ռոնալդուի հարսանիքի մանրամասները, որը տեղի է ունեցել օգոստոսի 11-ին ֆուտբոլիստի Կասկայիսի տանը: Jornal de Notícias-ի տվյալներով՝ Ջորջինա Ռոդրիգեսը չի փոխել իր ազգանունը և հարսանիքից մեկ օր առաջ Լիսաբոնի նոտարի գրասենյակում ստորագրել է ամուսնական պայմանագիր: Վերջինիս համաձայն՝ ամուսնությունից առաջ կամ հետո գնված գույքը պատկանում է այն անձին, որի անունով այն գրանցված է կամ ով վճարել է դրա համար, և չի բաժանվում ամուսնալուծության ժամանակ: Զույգը որպես բնակության վայր նշել է Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Ռիադը:
15-08-2026 13:28 59-ամյա Ֆիլիպ Կիրկորովը 20-ամյա «Միսս Ռուսաստան» Վալենտինա Ալեքսեևային ծննդյան օրվա առթիվ նվիրել է ադամանդե Rolex ժամացույց։ Կիրկորովը նաև մոդելի համարկատարել է իր հիթերը և լրագրողներին հարցազրույց տալիս արտասվել է։ Հուլիսին Ֆիլիպ Կիրկորովը սկսել էր նկարահանել իր «Լուիզա» երգի տեսահոլովակը, որում գլխավոր դերում հանդես է եկել «Միսս ԲՐԻԿՍ»-ի հաղթող Վալենտինա Ալեքսեևան։ Ավելի վաղ Վալենտինան, որը իր 20-ամյակը նշել է Մոնակոյում, առաջին անգամ խոսել է իր սիրելիի մասին։ Մոդելի խոսքով՝ նա իրեն գերել է «գեղեցիկ սիրահետմամբ և անկեղծ արարքներով»։
15-08-2026 13:22 Համացանցում լուրեր են շրջանառվում, որ «Տարօրինակ դեպքեր» սերիալի 32-ամյա աստղեր Չարլի Հիթոնը և 31-ամյա Նատալյա Դայերը բաժանվել են 10 տարվա համատեղ կյանքից հետո։ Չնայած զույգը դեռ չի հաստատել լուրը, սերիալի երկրպագուները լրջորեն մտահոգված են։
15-08-2026 03:44 Վերջին մեկ տարվա ընթացքում Հոլիվուդն ավելի է տարվել ծայրահեղ նիհարության թրանդով, քան մի քանի տարի առաջ, երբ շատ աստղեր գրեթե միաժամանակ նիհարում էին «Օզեմպիկի» հաշվին։ Առցանց մեկնաբանները քննարկում են, թե ինչպես է «անորեքսիկ» կազմվածքի թրենդն այժմ գովազդվում ոչ միայն Արիանա Գրանդեի և Դեմի Մուրի կողմից, իսկ «հերոինային շիկ» գեղագիտության մարմնացում Քեյթ Մոսը, նրանց համեմատ՝նմանվում «առողջ ապրելակերպի դեսպանի»։
14-08-2026 14:23 Սելենա Գոմեսը և նրա մայրը՝ Մենդի Թիֆին, մեղադրվել են իրենց Wondermind ստարտափի հետ կապված խարդախության մեջ, որը, ենթադրաբար, պետք է օգներ մարդկանց կառավարել իրենց հոգեկան առողջությունը, հաղորդում է Reuters-ը: Ընկերությունում գրեթե 1.2 միլիոն դոլար ներդրում կատարածները դատական հայց են ներկայացրել Դելավերի դաշնային դատարան՝ պնդելով, որ խոստացված նախագծերը չեն իրականացվել: