31-08-2024 07:11 28-ամյա Անյա Թեյլոր-Ջոյը, ով «ոսկե հարաբերակցությամբ» ճանաչվել է աշխարհի ամենագեղեցիկ կինը, կեցվածք է ընդունել ավստրալական Elle-ի համար։ Մինիմալիստական նկարահանման ժամանակ դերասանուհին փորձել է բացառապես Dior նորաձեւության տան հանդերձանքները:
31-08-2024 06:19 Ջիջի և Բելլա Հադիդների 60-ամյա մայրը աղջիկներից շուտ հայտարարել է իր նշանադրության մասին։ Սուպերմոդելների մայրը՝ Յոլանդա Հադիդն ամուսնանում է Ջոզեֆ Գինգոլիի հետ։ 60-ամյա Յոլանդա Հադիդը համաձայնել է ընկերոջ առաջարկին նրա առաջին փորձից երկու տարի անց։
31-08-2024 02:30 Ամերիկացի մոդել և դերասանուհի Բրուկ Շիլդս Գրիր Հենչիի դուստրը դպրոցական երեկոյին կրել է 27 տարի առաջվա մոր հարսանեկան զգեստը։ Համապատասխան նյութը հրապարակել է People-ը։ 18-ամյա աղջիկը տոնակատարությանը ներկայացել է փղոսկրյա ատլասե կորսետով մաքսի զգեստով՝ համադրված բարակ բարձրակրունկներով կոշիկների հետ։
30-08-2024 10:58 Անջելինա Ջոլին արտասվել է Վենետիկի կինոփառատոնում «Մարիա» ֆիլմի համաշխարհային պրեմիերային ութ րոպեանոց բուռն ծափահարությունների ժամանակ. այն Պաբլո Լարաինի կենսագրական դրաման է՝ օպերային երգչուհի Մարիա Կալլասի մասին:
29-08-2024 10:01 Մուգ հատապտուղները, ինչպիսիք են հապալասը և մոշը, պարունակում են ռեկորդային քանակությամբ հակաօքսիդանտներ, որոնք օգնում են քաղցկեղի կանխարգելմանը։ Բժիշկները խորհուրդ են տալիս սննդակարգում ավելացնել նաև բանջարեղեն և մրգեր, որոնք ներառում են լիկոպին և բետա-կարոտին: Դրանք կան ծիրանի, դդումի, գազարի մեջ: Լիկոպինը կանխում է շագանակագեղձի քաղցկեղը, իսկ բետա-կարոտինը՝ կրծքագեղձի քաղցկեղը։
29-08-2024 09:55 Չեխիայի Պլզեն քաղաքում մեկնարկած հրաձգության Եվրոպայի առաջնությունում 10մ վազող թիրախ մրցաձևի կանանց պայքարում լավագույնի կոչմանն է արժանացել Գոհար Հարությունյանը։ Հայաստանի ներկայացուցիչը կիսաեզրափակչում 6:2, եզրափակչում 6:1 հաշվով առավելության է հասել ուկրաինացի մարզուհիների նկատմամբ և նվաճել չեմպիոնի տիտղոսը։
29-08-2024 09:47 Ցյուրիխի տեխնոլոգիական դաշնային ինստիտուտը նոր շոկոլադ է մշակել, որն օգտագործում է կակաոյի ամբողջ պտուղը՝ միջուկ, հյութ և կեղև: Շաքարավազը նույնպես պարտադիր չէ։ Իսկ օրգանական սննդի ընկերությունները հետաքրքրված են, հայտնում է BBC-ն։
29-08-2024 05:35 Վենետիկում, որտեղ վերջին օրերին հավաքվել են հոլիվուդյան աստղերը, բացվել է միջազգային կինոփառատոնը։ Կարմիր գորգի վրա շատ աստղեր են հայտնվել, բայց երեկոյի գլխավոր հերոսներն էին Վայնոնա Ռայդերը, Մոնիկա Բելուչին, Ջեննա Օրտեգան (կարմիր Dior զգեստով), Ջասթին Թերուն և «Beetlejuice Beetlejuice» ֆիլմի այլ աստղեր. հենց այս ֆիլմին էր վիճակված բացել փառատոնը։
29-08-2024 02:18 Սուպերմոդել Բելլա Հադիդն ապրել է թրեյլերում իր սիրելիի՝ պրոֆեսիոնալ ձիավարորդ Ադան Բանուելոսի հետ։ Այս մասին մարզիկը խոսել է Along For the Ride փոդքաստում։ Ադան Բանուելոսը Բելլա Հադիդին անվանել է «պարզ մարդ» և ասել, որ իրենց սիրավեպի սկզբում մոդելը տեղափոխվել է իր շարժական տուն: Հեծանվորդը հավել է, որ «նյութականն իր համար կարևոր չէ, կամ գոնե ոչ առաջին տեղում է»:
15-08-2026 13:38 Հայտնի են դարձել Ջորջինա Ռոդրիգեսի և Կրիշտիանու Ռոնալդուի հարսանիքի մանրամասները, որը տեղի է ունեցել օգոստոսի 11-ին ֆուտբոլիստի Կասկայիսի տանը: Jornal de Notícias-ի տվյալներով՝ Ջորջինա Ռոդրիգեսը չի փոխել իր ազգանունը և հարսանիքից մեկ օր առաջ Լիսաբոնի նոտարի գրասենյակում ստորագրել է ամուսնական պայմանագիր: Վերջինիս համաձայն՝ ամուսնությունից առաջ կամ հետո գնված գույքը պատկանում է այն անձին, որի անունով այն գրանցված է կամ ով վճարել է դրա համար, և չի բաժանվում ամուսնալուծության ժամանակ: Զույգը որպես բնակության վայր նշել է Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Ռիադը:
15-08-2026 13:28 59-ամյա Ֆիլիպ Կիրկորովը 20-ամյա «Միսս Ռուսաստան» Վալենտինա Ալեքսեևային ծննդյան օրվա առթիվ նվիրել է ադամանդե Rolex ժամացույց։ Կիրկորովը նաև մոդելի համարկատարել է իր հիթերը և լրագրողներին հարցազրույց տալիս արտասվել է։ Հուլիսին Ֆիլիպ Կիրկորովը սկսել էր նկարահանել իր «Լուիզա» երգի տեսահոլովակը, որում գլխավոր դերում հանդես է եկել «Միսս ԲՐԻԿՍ»-ի հաղթող Վալենտինա Ալեքսեևան։ Ավելի վաղ Վալենտինան, որը իր 20-ամյակը նշել է Մոնակոյում, առաջին անգամ խոսել է իր սիրելիի մասին։ Մոդելի խոսքով՝ նա իրեն գերել է «գեղեցիկ սիրահետմամբ և անկեղծ արարքներով»։
15-08-2026 13:22 Համացանցում լուրեր են շրջանառվում, որ «Տարօրինակ դեպքեր» սերիալի 32-ամյա աստղեր Չարլի Հիթոնը և 31-ամյա Նատալյա Դայերը բաժանվել են 10 տարվա համատեղ կյանքից հետո։ Չնայած զույգը դեռ չի հաստատել լուրը, սերիալի երկրպագուները լրջորեն մտահոգված են։
15-08-2026 03:44 Վերջին մեկ տարվա ընթացքում Հոլիվուդն ավելի է տարվել ծայրահեղ նիհարության թրանդով, քան մի քանի տարի առաջ, երբ շատ աստղեր գրեթե միաժամանակ նիհարում էին «Օզեմպիկի» հաշվին։ Առցանց մեկնաբանները քննարկում են, թե ինչպես է «անորեքսիկ» կազմվածքի թրենդն այժմ գովազդվում ոչ միայն Արիանա Գրանդեի և Դեմի Մուրի կողմից, իսկ «հերոինային շիկ» գեղագիտության մարմնացում Քեյթ Մոսը, նրանց համեմատ՝նմանվում «առողջ ապրելակերպի դեսպանի»։
14-08-2026 14:23 Սելենա Գոմեսը և նրա մայրը՝ Մենդի Թիֆին, մեղադրվել են իրենց Wondermind ստարտափի հետ կապված խարդախության մեջ, որը, ենթադրաբար, պետք է օգներ մարդկանց կառավարել իրենց հոգեկան առողջությունը, հաղորդում է Reuters-ը: Ընկերությունում գրեթե 1.2 միլիոն դոլար ներդրում կատարածները դատական հայց են ներկայացրել Դելավերի դաշնային դատարան՝ պնդելով, որ խոստացված նախագծերը չեն իրականացվել: