ՄԵԿ ՏՈՂՈՎ 07-08-2024 04:55 Հայտնիները խուսափել են լուսանկարվել Մեգան Մարքլի հետ անցած շաբաթավերջին Հեմփթոնսում կայացած կանանց բիզնեսի գագաթնաժողովին։ G9 Ventures-ի գագաթնաժողովում Սասեքսի դքսուհին լուսանկարվել է նորաձեւության դիզայներ Միշա Նոնուի եւ դիմահարդարման մագնատ Բոբի Բրաունի հետ: Այնուամենայնիվ, նկատելի է Մարքլի լուսանկարների բացակայությունը միջոցառումների մասնակիցներ Գվինեթ Փելթրոուի, Ռիզ Ուիզերսփունի կամ Դայան Սոյերի հետ, հաղորդում է NewsNation-ը։ «Նրանք գիտեն, որ եթե լուսանկարվում են [Մեգանի] հետ, դա լուռ հավանություն է, որը նա կարող է օգտագործել ինքն իրեն գովազդելու համար»,-ասել է ինսայդերը հրապարակմանը:
07-08-2024 01:02 Ռիհաննան նկարահանվել է Perfect ամսագրի նոր համարի հինգ շապիկներին։ 36-ամյա երգչուհին փորձել է մի քանի տպավորիչ կերպարներ, որոնցում կեցվածք է ընդունել նորաձևության լուսանկարիչ Կարլեն Ջեյքոբսի օբյեկտիվի համար։ Լուսանկարներում աստղը հայտնվել է «մաֆիոզի կնոջ» կամ, ինչպես նշվում է հրապարակման մեջ, «իդեալական հոլիվուդյան կնոջ» կերպարով՝ կրելով մորթյա վերարկու, հսկայական զարդեր, ընձառյուծի պրինտով վերարկու և վառ դիմահարդարում:
06-08-2024 12:04 Մայրական կաթը պարունակում է սնուցման համար անհրաժեշտ բոլոր նյութերը և հեշտ է յուրացվում: Այն պաշտպանում է վարակներից, օրինակ' փորլուծություն և շնչառական վարակներ, ականջաբորբ, մենինգիտ, միզուղիների վարակներ և նվազեցնում է կյանքի ընթացքում ոչ վարակիչ հիվանդությունների առաջացման ռիսկը (ճարպակալում, զարկերակային գերճնշում, շաքարային դիաբետ): Կրծքի կաթը պարունակում է նաև երեխային պաշտպանող հակամարմիններ այն հիվանդություններից, որոնցով մայրը նախկինում հիվանդացել է:
06-08-2024 11:57 Տղամարդիկ սեքսի ժամանակ ավելի շատ կալորիա են այրում, քան կանայք։ Հետազոտությունները ցույց են տվել, որ տղամարդիկ միջինում այրում են մոտ 101 կալորիա, մինչդեռ կանայք սովորաբար այրում են մոտ 69 կալորիա: Սթենֆորդի համալսարանի Առողջապահության ոլորտի փորձագետ, պրոֆեսոր Լիա Միլհիսերը Everyday Health-ին ասել է, որ դա պայմանավորված է նրանով, որ նրանք, ովքեր «ակտիվ դեր» են ստանձնում սեռական հարաբերության ժամանակ, ավելի շատ կալորիաներ են այրում:
06-08-2024 11:44 Ջենիֆեր Լոպեսը «կատաղած» եւ «նվաստացած» է Բեն Աֆլեքի հետ ամուսնալուծության պատճառով, տեղեկացրել է Page Six-ի աղբյուրը։ Նրա խոսքով՝ Ջեյ Լոն առայժմ ամուսնալուծության հայտ չի ներկայացնում, որպեսզի խուսափի իր համար ավելի մեծ անհարմարությունից։
05-08-2024 09:38 Թոփ 5 թարմացնող կոկթեյլները երևանյան բարերում. PornStar Martini, Gin & Tonic, Mojito, French 75, Espresso Martini :
05-08-2024 09:26 Ձողացատկի կանանց աշխարհի ռեկորդակիր, ուկրաինացի Յարոսլավա Մահուչիխը նվաճեց Փարիզի Օլիմպիական խաղերի չեմպիոնի տիտղոսը։ Նա հաղթահարեց 2 մետր բարձրությունն առաջին փորձից։ Երկրորդ տեղը գրաված ավստրալացի Նիկոլա Օլիսլագերսը նույնպես ցույց տվեց 2 մետր արդյունք, սակայն երրորդ փորձից։
05-08-2024 03:03 Վիկտորյա Բեքհեմը դարձել է Vogue-ի ավստրալական տարբերակի նոր համարի հերոսուհին։ Բացի այդ, 50-ամյա Վիկտորիան պատմել է իր 49-ամյա ամուսնու՝ Դեյվիդ Բեքհեմի հետ հարաբերությունների, և թե ինչպես է իրեն հաջողվում համատեղել աշխատանքն ու ընտանիքը։ Երգչուհու և դիզայների խոսքով՝ ինքը շատ է սիրում ժամանակ անցկացնել Դեյվիդի հետ, քանի որ շատ է ծիծաղում նրա հետ և նրանք միշտ աջակցում են միմյանց․ «Հնարավոր է՝ նրան սիրահարված եմ ավելի, քան երբ մենք առաջին անգամ հանդիպեցինք»:
05-08-2024 02:14 Թոբի Մագուայրին պապարացիները բռնացրել են Սարդինիայի մասնավոր լողափերից մեկում` իր երիտասարդ սիրելիի հետ հանգստանալիս։ 49-ամյա դերասանի ընտրյալը, պարզվում է, 24-ամյա մոդել Բաբետետ Ստրիջբոսն է։ Այս անգամ չի խոսվում հավանական ընկերական հարաբերությունների մասին. Թոբին և Բաբետը ոչ միայն գրկախառնվել և ուրախ ծիծաղել են, այլև համբուրվել։
05-08-2024 00:19 Երգիչ Օլեգ Գազմանովի կինն իր անձնական բլոգում խոստովանել է, որ իրեն հաճախ շփոթում են իր 26-ամյա որդու՝ Ֆիլիպի ընկերուհու հետ։ Մարինա Գազմանովայի խոսքով՝ իրեն գոհացնում է այդ համեմատությունը և հաճույք է ստանում նման հաճոյախոսություններից։
03-08-2024 09:17 Օհայոյի Քեյս Վեսթերն Ռեզերվ համալսարանի ամերիկացի գիտնականները կարևոր կապ են հայտնաբերել արվեստի հանդեպ սիրո և մարդու կյանքի իմաստի զգացողության միջև: Հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ արվեստին ի պատասխան գեղագիտական փորձառությունները մշտապես դրական հարաբերություններ են ցույց տվել կյանքի իմաստի ավելի բարձր մակարդակների հետ:
03-08-2024 08:23 Լիվերպուլցի կինը 500.000 ֆունտ ստեռլինգ է շահել People's Postcode վիճակախաղում և որոշել արգելել իր երեխաներին McDonald's այցելել: Իմանալով հաղթանակի մասին՝ կինը որոշել է առաջին հերթին իր երեք երեխաների հետ ճաշել լավ ռեստորանում։ «Մենք անպայման մի տեղ կճաշենք։ Եվ դա հաստատ չի լինի McDonald's-ը, որը նրանք այդքան պաշտում են»,- ասել է նա։ Բրիտանուհին նշել է, որ մտադիր է առողջացնել իր ընտանիքի սննդակարգը։
02-08-2024 11:38 Վերամշակված պանիրն իր բաղադրությամբ զգալիորեն տարբերվում է բնական պանրից:Հալած պանրի յուրահատուկ հյուսվածքն ու համը դարձնում են այն սոուսների, սենդվիչների և այլ ուտեստների համար հարմար բաղադրիչ, բայց, ըստ բժիշկների՝ չպետք է մոռանալ, որ այս մթերքն իր հատուկ օրգանոլեպտիկ հատկություններով պարտական է սննդային տարբեր հավելումներին: Սրանք էմուլգատորներ են, ներկանյութեր, բուրավետիչներ, համի ուժեղացուցիչներ, կայունացուցիչներ և կոնսերվանտներ:
02-08-2024 11:25 Քենդալ Ջենները դժգոհել է միայնությունից. 28-ամյա աստղը աշխարհի ամենահայտնի և ամենաբարձր վարձատրվող մոդելներից մեկն է, սակայն Քենդալը պնդում է, որ իր կարիերան ավելի բարդ է եղել, քան ոմանք կարող են պատկերացնել: Այնուամենայնիվ, Քենդելը նշել է, որ այժմ իրեն ավելի «կայուն» և «հույսերով լի» է զգում իր կարիերայի հետ կապված:
02-08-2024 08:25 37-ամյա Քեթի Թոփուրիան սոցցանցերում հայտարարել է, որ երրորդ անգամ է մայրացել։ Երգչուհին հրապարակել է նորածին դստեր ոտքերի լուսանկարը և գրել. «2024 թվականի հուլիսի 31. Նիկոլ»։ 2020 թվականին Թոփուրիան ամուսնացել է Լև Դենգովի հետ։ Մեկ տարի անց զույգը համատեղ երեխա ունեցավ, ում անվանեցին Ադամ։ Գործարար Լև Գեյխմանի հետ առաջին ամուսնությունից երգչուհին ունի նաև դուստր՝ Օլիվիան։
02-08-2024 01:31 Քանյե Ուեսթի կինը՝ Բիանկա Սենսորին Լոս Անջելեսի փողոցներում հայտնվել է հերթական մերկ աութֆիթով։ 29-ամյա Բիանկան ոչինչ չի թողել երևակայությանը, Լոս Անջելես մեկնելով միայն թափանցիկ մարմնագույն մերկ բոդիով: Նա հագել էր նույն գույնի թրինգ՝ շքեղ հանդերձանքին համադրելու համար և, իհարկե, նախընտրել է չկրել կրծկալ։
01-08-2024 10:40 Ֆիտոէստրոգենները, կալցիումը և մագնեզիումը օգտակար են կանանց առողջության համար։ Այս նյութերը հանդիպում են ոսպի մեջ, որը սննդաբանները կանանց խորհուրդ են տալիս ներառել սննդակարգում։ Ֆիտոէստրոգենները էստրոգենների՝ իգական սեռական հորմոնների «նախնիներն են»: Դրանց թիվը նվազում է մոտ 40 տարեկանում, նվազում է նաև ձվարանների ակտիվությունը։
01-08-2024 10:15 Երեկոյան կարելի է ուտել քնելուց առնվազն երեք ժամ առաջ: Ըստ գաստրոէնտերոլոգների՝ երեկոյան ժամը վեցից հետո չընթրելու խորհուրդը վերաբերում է նրանց, ովքեր քնելու են երեկոյան ժամը իննին մոտ։ Եթե մարդը ուշ է քնում, ապա ընթրիքի ժամը կարելի է տեղափոխել։ Ցանկալի է, որ ընդունվող սնունդը լինի թեթև։
01-08-2024 07:07 Քորթնի Քարդաշյան-Բարկերի վիտամինների և հավելումների Lemme ապրանքանիշը հենց նոր թողարկել է իր առաջին սառնաշաքարը՝ անզուգական փայլ հաղորդող և ավելի լավ համ խոստացող սահմանափակ քանակությամբ կոսմետիկ արտադրանքը: Քորթնին նոր արշավում հայտնվել է գերքաղցր կաթնային կոքտեյլի մեջ թաթախված սառնաշաքարով։
01-08-2024 06:11 Կրիշտիանու Ռոնալդուն իր ամուսնության մասին դիտավորյալ խոսակցություններ է հրահրել՝ սիրեցյալ աղջկան՝ Ջորջինա Ռոդրիգեսին իր կինն անվանելով։ Whoop ֆիթնես խումբը վերջերս Instagram-ի իր էջում Կրիշտիանուի մարզումներից գրառում է հրապարակել։ Աստղային խաղացող Al Nassr-ը տարածել է իր տնային մարզադահլիճով շրջայցը, ցույց տալով իր համեստ բնակավայրի համեմատ ֆուտբոլային ակումբում մարզվելու առավելությունները, որի ընթացքում նա բերանից թռցնել է, թե զույգն ամուսնական դաշինք է կնքել:
ՄԵԿ ՏՈՂՈՎ
15-08-2026 13:38 Հայտնի են դարձել Ջորջինա Ռոդրիգեսի և Կրիշտիանու Ռոնալդուի հարսանիքի մանրամասները, որը տեղի է ունեցել օգոստոսի 11-ին ֆուտբոլիստի Կասկայիսի տանը: Jornal de Notícias-ի տվյալներով՝ Ջորջինա Ռոդրիգեսը չի փոխել իր ազգանունը և հարսանիքից մեկ օր առաջ Լիսաբոնի նոտարի գրասենյակում ստորագրել է ամուսնական պայմանագիր: Վերջինիս համաձայն՝ ամուսնությունից առաջ կամ հետո գնված գույքը պատկանում է այն անձին, որի անունով այն գրանցված է կամ ով վճարել է դրա համար, և չի բաժանվում ամուսնալուծության ժամանակ: Զույգը որպես բնակության վայր նշել է Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Ռիադը: 15-08-2026 13:28 59-ամյա Ֆիլիպ Կիրկորովը 20-ամյա «Միսս Ռուսաստան» Վալենտինա Ալեքսեևային ծննդյան օրվա առթիվ նվիրել է ադամանդե Rolex ժամացույց։ Կիրկորովը նաև մոդելի համարկատարել է իր հիթերը և լրագրողներին հարցազրույց տալիս արտասվել է։ Հուլիսին Ֆիլիպ Կիրկորովը սկսել էր նկարահանել իր «Լուիզա» երգի տեսահոլովակը, որում գլխավոր դերում հանդես է եկել «Միսս ԲՐԻԿՍ»-ի հաղթող Վալենտինա Ալեքսեևան։ Ավելի վաղ Վալենտինան, որը իր 20-ամյակը նշել է Մոնակոյում, առաջին անգամ խոսել է իր սիրելիի մասին։ Մոդելի խոսքով՝ նա իրեն գերել է «գեղեցիկ սիրահետմամբ և անկեղծ արարքներով»։ 15-08-2026 13:22 Համացանցում լուրեր են շրջանառվում, որ «Տարօրինակ դեպքեր» սերիալի 32-ամյա աստղեր Չարլի Հիթոնը և 31-ամյա Նատալյա Դայերը բաժանվել են 10 տարվա համատեղ կյանքից հետո։ Չնայած զույգը դեռ չի հաստատել լուրը, սերիալի երկրպագուները լրջորեն մտահոգված են։ 15-08-2026 03:44 Վերջին մեկ տարվա ընթացքում Հոլիվուդն ավելի է տարվել ծայրահեղ նիհարության թրանդով, քան մի քանի տարի առաջ, երբ շատ աստղեր գրեթե միաժամանակ նիհարում էին «Օզեմպիկի» հաշվին։ Առցանց մեկնաբանները քննարկում են, թե ինչպես է «անորեքսիկ» կազմվածքի թրենդն այժմ գովազդվում ոչ միայն Արիանա Գրանդեի և Դեմի Մուրի կողմից, իսկ «հերոինային շիկ» գեղագիտության մարմնացում Քեյթ Մոսը, նրանց համեմատ՝նմանվում «առողջ ապրելակերպի դեսպանի»։ 14-08-2026 14:23 Սելենա Գոմեսը և նրա մայրը՝ Մենդի Թիֆին, մեղադրվել են իրենց Wondermind ստարտափի հետ կապված խարդախության մեջ, որը, ենթադրաբար, պետք է օգներ մարդկանց կառավարել իրենց հոգեկան առողջությունը, հաղորդում է Reuters-ը: Ընկերությունում գրեթե 1.2 միլիոն դոլար ներդրում կատարածները դատական հայց են ներկայացրել Դելավերի դաշնային դատարան՝ պնդելով, որ խոստացված նախագծերը չեն իրականացվել:
LADY NEWS TV
VIDEO
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ
Խոյ
21.03-20.04
Ցուլ
21.04-22.05
Երկվորյակ
23.05-22.06
Խեցգետին
23.06-23.07
Առյուծ
24.07-24.08
Կույս
25.08-23.09
Կշեռք
24.09-23.10
Կարիճ
24.10-22.11
Աղեղնավոր
23.11-22.12
Այծեղջուր
23.12-20.01
Ջրհոս
21.01-19.02
Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
10.08.2026 Դիտվել է 1233 անգամ 12.08.2026 Դիտվել է 335 անգամ 14.08.2026 Դիտվել է 276 անգամ 15.08.2026 Դիտվել է 224 անգամ