Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
25-07-2024 07:51
Համաձայն IZEA Worldwide, Inc.-ի՝ տեխնոլոգիաների, տվյալների եւ ծառայությունների ընկերության կողմից իրականացված ուսումնասիրության՝ 18-ից 60+ տարեկան սոցցանցերի օգտատերերի մոտ 54%-ը պատրաստ է իրենց ուժերը փորձել սոցիալական մեդիայի ինֆլուենսերի կարիերայում։ Ոչ բոլորն են պատրաստ կատարել կարիերայի ամբողջական փոփոխություն, բայց այս նույն խմբի 64%-ը։
25-07-2024 07:46
Ավստրալացի երգչուհի Քայլի Մինոուգը բազմամիլիոնանոց պայմանագիր է կնքել իր կյանքի մասին վավերագրական ֆիլմի համար։ Աստղը բանակցություններ է վարել հոսքային հսկաների հետ վերջին մի քանի ամիսների ընթացքում, և լուրեր են շրջանառվում, որ Netflix-ի ղեկավարները հաղթել են Apple+-ի և Disney-ի մրցակիցներին՝ ստանալով Քայլիի պատմության իրավունքները: Նկարահանումները պետք է սկսվեն այս տարի։
25-07-2024 04:01
Ցելյուլիտ կարող է առաջանալ սխալ սննդակարգի՝ մասնավորապես, քաղցրավենիքի և օսլա պարունակող մթերքների հաճախակի օգտագործման պատճառով։ Ըստ սննդաբանների՝ ցելյուլիտը օրգանիզմի դիսբալանսի նշան է: Դրա առաջացման պատճառները կարող են լինել վահանաձև գեղձի աշխատանքի խանգարումները՝ հիպոթիրեոզ, թիրեոտոքսիկոզ, երիկամների հետ կապված խնդիրներ։
25-07-2024 02:10
Հոլիվուդյան դերասան Բեն Աֆլեքն ու երգչուհի, դերասանուհի Ջենիֆեր Լոպեսը փորձում են փրկել իրենց ամուսնությունը։ Այս մասին հուլիսի 24-ին հայտնել է Daily Mail-ը։ Աֆլեքն ու Լոպեսը որոշել են առանձին ապրել՝ հասկանալու համար, թե ինչ են ուզում հարաբերություններից։ Ամուսիններն արդեն փաստաթղթեր են պատրաստել ամուսնալուծության համար, սակայն որոշել են իրենց ամուսնությանը վերջին հնարավորություն տալ։ Նրանք աշխատում են փրկել իրենց միությունը՝ անձնական կյանքը հանրության աչքից հեռու պահելով:
25-07-2024 01:21
Հոլլի Բերին նշել է «Կատու-կինը» ֆիլմի 20-ամյակը, որում նա գլխավոր դերն է կատարել։ 57-ամյա դերասանուհին Instagram-ում մի քանի լուսանկար է հրապարակել՝ կրկին փորձելով հայտնի կերպարը։ «Եվ մինչ այժմ՝... մյաու: Արդեն 20 տարի է, ինչ ես պատիվ եմ ունեցել կյանքի կոչել այս խորհրդանշական կերպարին: Նա միշտ հոգեհարազատ կլինի ինձ համար, և ես հավերժ կմնամ Փեյշենս Ֆիլիպսը, նույն ինքը՝ Կատու-կինը»: — գրել է Բերին՝ կիսամերկ լուսանկարվելով կատվի ձագերի հետ։
24-07-2024 10:00
2024 թվականի Օլիմպիական խաղերին ընդառաջ Փարիզում բացվել է Պանրի թանգարանը։ Այստեղ այցելուները կկարողանան ծանոթանալ տարածաշրջանային պանրի տեսակներին, ինչպես են արտադրվում տարբեր տեսակի պանիրներ եւ, իհարկե, մասնակցել համտեսի: Թանգարանը գտնվում է 39, rue Saint-Louis en l'Île, 75004 հասցեում: Այն շատ մոտ է Նոտր Դամին:
24-07-2024 09:50
Չինաստանից 24-ամյա «կերակուր խժռողը»՝ Պան Սյաոտինգը, մահացել է ուղիղ հեռարձակման ժամանակ՝ 10 ժամ անդադար տորթեր, հավի ձողիկներ եւ ծովամթերք ուտելու ընթացքում: Սյաոտինգը հայտնի էր դարձել Չինաստանում մուկբանգի ուղիղ հեռարձակումներով՝ մի միտում, որի ժամանակ մարդիկ տեսախցիկի առաջ ուտում են հսկայական քանակությամբ սնունդ՝ սովորաբար շատ անառողջ: Այս միտումը ծագել է Հարավային Կորեայում։
24-07-2024 05:51
Սննդային վարքագծի խանգարումները հոգեծին խնդիրներ են, որոնք խաթարում են սննդի ընդունման բնականոն գործընթացը, հանգեցնում անձի ֆիզիկական, սոցիալական և հոգեբանական առողջության վատթարացման: Սննդային վարքագծի խանգարումներից առանձնանում են նյարդային անորեքսիան, նյարդային բուլիմիան և կոմպուլսիվ շատակերությունը (Binge eating), որոնք հիմնականում ախորժակի անկման և ավելացման հետ կապված խնդիրներ են:
24-07-2024 03:16
Եթե ցիրկադային ռիթմերը համընկնում են ադենոզինի արտադրության հետ, ապա մարդն արագ կքնի, իսկ առավոտյան հեշտությամբ կարթնանա, նշում են ֆիզիոլոգները։ Լավ քնելու միակ հուսալի միջոցը մարմնի բնական ռիթմերին համապատասխան քնի հետևողական գրաֆիկի ստեղծումն է: Արթնանալու ժամանակ ադենոզին է արտադրվում, որն աստիճանաբար կուտակվում է՝ առաջացնելով հոգնածություն ու քնկոտություն։ Նյութի առավելագույն պարունակությունը պետք է համընկնի ներքին ժամացույցի քնելու պահի հետ:
24-07-2024 02:55
Քենդալ Ջենները դարձել է ֆրանսիական Vogue-ի նոր համարի հերոսուհին։ 28-ամյա մոդելը մասնակցել է ֆոտոշարքի և պատմել, թե ինչու երբեք չի կարդում մեկնաբանություններ իր Instagram-ում, ինչպես նաև՝ մայր դառնալու ցանկության մասին։
23-07-2024 09:40
Մոնիկա Բելուչին դարձել է բոլոր ժամանակների ամենագեղեցիկ դերասանուհին՝ ըստ ListChallenges պորտալի վարկանիշի։ Վարկանիշի երկրորդ տեղում Մերիլին Մոնրոն է՝ երգչուհի, դերասանուհի և մոդել։ Լավագույն եռյակը եզրափակում է Անջելինա Ջոլին՝ «Օսկար», ինչպես նաև երեք «Ոսկե գլոբուս» և ԱՄՆ դերասանների գիլդիայի կրկնակի մրցանակներ, ինչպես նաև ՄԱԿ-ի բարի կամքի դեսպան:
23-07-2024 09:22
Հայաստանը ներառվել է աշխարհի 100 լավագույն խոհանոցների վարկանիշում՝ ըստ TasteAtlas առցանց ուղեցույցի։ Հայաստանը 4.00 վարկանիշով զբաղեցրել է 69-րդ հորիզոնականը։ Հեղինակները խորհուրդ են տալիս Հայաստանում համտեսել նուռը, ծիրանը, մածունը, հարիսան, «Չեչիլ» և «Լոռի» պանիրները, ինչպես նաև տեղական այլևայլ կերակուրներ։
23-07-2024 09:10
Ավստրիայի մայրաքաղաք Վիեննան երրորդ տարին անընդմեջ ճանաչվել է աշխարհի ամենահարմարավետ քաղաքը՝ 173 քաղաքներից, որոնք ներառված են The Economist-ի ամենամյա Համաշխարհային Կենսունակության Ինդեքսում։
23-07-2024 08:25
Գաստրոէնտերոլոգները ցրել են դատարկ ստամոքսին սուրճի վտանգավորության մասին առասպելը․ կարելի է սուրճ խմել դատարկ ստամոքսին, եթե այն տհաճ ախտանիշներ չի առաջացնում։ Նաև նշել են, որ թթու պտուղները չեն վնասում մարսողությունը, քանի որ ստամոքսի լորձաթաղանթը հարմարեցված է նյութերի լայն տեսականու։
23-07-2024 02:55
Պաղեստինա-հոլանդական ծագմամբ ամերիկացի սուպերմոդել Բելլա Հադիդը որոշել է դատի տալ Adidas ապրանքանիշին` հակասեմական մեղադրանքների համար։ X սոցիալական ցանցում Իսրայելի իշխանությունների պաշտոնական էջը քննադատել է Adidas-ին` Բելլա Հադիդին գովազդային արշավում ներառելու համար, որի ընտանիքը պաղեստինամետ հայացքներ ունի։ Բացի այդ, ամերիկյան հրեական կոմիտեն նույնպես դժգոհել է ընկերությունից։ Սրանից հետո բրենդը ներողություն է խնդրել և սոցցանցերից հեռացրել է մոդելի լուսանկարով գովազդը։
19-07-2024 10:07
Փարիզի Օլիմպիական խաղերին կմասնակցի 58-ամյա Չժիին Ցզենը։ Չիլիի ներկայացուցիչը հանդես կգա սեղանի թենիսի մրցաշարը՝ նորամուտը նշելով Օլիմպիական խաղերում: Չժիին Ցզենը պրոֆեսիոնալ կարիերան սկսել է 2019-ին։ 2023-ին բրոնզե մեդալակիր է դարձել Պանամերիկյան խաղերում։ Նա ծնվել է Չինաստանում, 1989-ից բնակվում է Չիլիում։
19-07-2024 07:39
Անջելինա Ջոլին իր փաստաբանների միջոցով խնդրել է նախկին ամուսնուն՝ Բրեդ Փիթին «դադարեցնել կռիվը» և «վերջացնել վեճը»՝ հետ վերցնելով իր դեմ դատական հայցը իրենց Château Miraval գինու գործարանի համար: «Անջելինա կրկին դիմում է պարոն Փիթին: Նա խնդրում է նրան դադարեցնել կռիվը և վերջապես թույլ տալ, որ իրենց ընտանիքը գնա ապաքինման ճանապարհով: Եթե պարոն Փիթը հետ չվերցնի իր հայցը, նրա նախկին կինը այլ ելք չի ունենա, քան տեղեկատվություն հավաքել՝ ապացուցելու համար, որ իր դեմ մեղադրանքները կեղծ են»,- ասել է Ջոլիի փաստաբանը։
19-07-2024 07:26
Իսրայելում դեռահասը Կարմել լեռան մոտ զբոսանքի ժամանակ հայտնաբերել է 1800 տարվա վաղեմության մատանի՝ պատերազմի աստվածուհու պատկերով։ Պարզվել է, որ մատանու վրա պատկերված է հռոմեական դիցաբանության աստվածուհի Միներվան և այն թվագրվում է հին հռոմեական ժամանակներից:
19-07-2024 05:23
Բնական դիմահարդարման միտումները, որոնք ընդօրինակում են տոսկանյան արեւի տակ արեւայրուքի ազդեցությունը, ինչպիսիք են՝ «Srawberry girl»-ն ու «Tmato red»-ը, գրավել են շատերի ուշադրությունը: Այժմ այս կատեգորիայում հայտնվել է նոր թրենդ՝ «Նռան դիմահարդարում»/Pomegranate makeup։ Վերջինս վերը նշվածների բարելավված տարբերակն է:
19-07-2024 02:43
Ամերիկացի քանթրի երգչուհի Ինգրիդ Էնդրեսը բեյսբոլի խաղից առաջ հարբած երգել է ԱՄՆ հիմնը։ Աստղը դա խոստովանել է սոցիալական ցանցերի իր էջում։ «Գրեմմի» մրցանակի քառակի հավակնորդուհին ասել է, որ ինքը հարբած է մասնակցել Home Run Derby-ին և անցնում է վերականգնողական փուլի:
ՄԵԿ ՏՈՂՈՎ
15-08-2026 13:38
Հայտնի են դարձել Ջորջինա Ռոդրիգեսի և Կրիշտիանու Ռոնալդուի հարսանիքի մանրամասները, որը տեղի է ունեցել օգոստոսի 11-ին ֆուտբոլիստի Կասկայիսի տանը: Jornal de Notícias-ի տվյալներով՝ Ջորջինա Ռոդրիգեսը չի փոխել իր ազգանունը և հարսանիքից մեկ օր առաջ Լիսաբոնի նոտարի գրասենյակում ստորագրել է ամուսնական պայմանագիր: Վերջինիս համաձայն՝ ամուսնությունից առաջ կամ հետո գնված գույքը պատկանում է այն անձին, որի անունով այն գրանցված է կամ ով վճարել է դրա համար, և չի բաժանվում ամուսնալուծության ժամանակ: Զույգը որպես բնակության վայր նշել է Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Ռիադը:
15-08-2026 13:28
59-ամյա Ֆիլիպ Կիրկորովը 20-ամյա «Միսս Ռուսաստան» Վալենտինա Ալեքսեևային ծննդյան օրվա առթիվ նվիրել է ադամանդե Rolex ժամացույց։ Կիրկորովը նաև  մոդելի համարկատարել է իր հիթերը  և լրագրողներին հարցազրույց տալիս արտասվել է։ Հուլիսին Ֆիլիպ Կիրկորովը սկսել էր նկարահանել իր «Լուիզա» երգի տեսահոլովակը, որում գլխավոր դերում հանդես է եկել «Միսս ԲՐԻԿՍ»-ի հաղթող Վալենտինա Ալեքսեևան։ Ավելի վաղ Վալենտինան, որը իր 20-ամյակը նշել է Մոնակոյում, առաջին անգամ խոսել է իր սիրելիի մասին։ Մոդելի խոսքով՝ նա իրեն գերել է «գեղեցիկ սիրահետմամբ և անկեղծ արարքներով»։
15-08-2026 13:22
Համացանցում լուրեր են շրջանառվում, որ «Տարօրինակ դեպքեր» սերիալի 32-ամյա աստղեր Չարլի Հիթոնը և 31-ամյա Նատալյա Դայերը բաժանվել են 10 տարվա համատեղ կյանքից հետո։ Չնայած զույգը դեռ չի հաստատել լուրը, սերիալի երկրպագուները լրջորեն մտահոգված են։
15-08-2026 03:44
Վերջին մեկ տարվա ընթացքում Հոլիվուդն ավելի է տարվել ծայրահեղ նիհարության թրանդով, քան մի քանի տարի առաջ, երբ շատ աստղեր գրեթե միաժամանակ նիհարում էին «Օզեմպիկի» հաշվին։ Առցանց մեկնաբանները քննարկում են, թե ինչպես է «անորեքսիկ» կազմվածքի թրենդն այժմ գովազդվում ոչ միայն Արիանա Գրանդեի և Դեմի Մուրի կողմից, իսկ  «հերոինային շիկ» գեղագիտության մարմնացում Քեյթ Մոսը, նրանց համեմատ՝նմանվում «առողջ ապրելակերպի դեսպանի»։
14-08-2026 14:23
Սելենա Գոմեսը և նրա մայրը՝ Մենդի Թիֆին, մեղադրվել են իրենց Wondermind ստարտափի հետ կապված խարդախության մեջ, որը, ենթադրաբար, պետք է օգներ մարդկանց կառավարել իրենց հոգեկան առողջությունը, հաղորդում է Reuters-ը: Ընկերությունում գրեթե 1.2 միլիոն դոլար ներդրում կատարածները դատական հայց են ներկայացրել Դելավերի դաշնային դատարան՝ պնդելով, որ խոստացված նախագծերը չեն իրականացվել:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ օգոստոս 2026 թ․

01.08.2026
Օգոստոսը լի կլինի հրաշքներով լի։ Դուք հրաշալի հնարավորություն կունենաք հրաժեշտ տալու անցյալին և ապագայի ամուր հիմք դնելու համար։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
10.08.2026
Դիտվել է 1234 անգամ
12.08.2026
Դիտվել է 336 անգամ
14.08.2026
Դիտվել է 276 անգամ
15.08.2026
Դիտվել է 224 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster