Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
29-06-2024 07:51
Cycling՝ բացօթյա ժամանցից մինչեւ մաշկի խնամք ընդգրկող այս միտում, այժմ կիրառվում է նաեւ մազերի խնամքի մեջ: Այս մեթոդը ներառում է մազերի խնամքի միջոցների կանոնավոր փոփոխություն՝ շամպունից մինչեւ կոնդիցիոներ, ինչը միտում ունի բարելավելու ձեր մազերի առողջությունն ու փայլը:
29-06-2024 04:59
Որոշ դեպքերում դուք կարող եք ինքնուրույն հաղթահարել մեջքի ցավը, սակայն կան «կարմիր դրոշներ», որոնք պահանջում են հիվանդանոց գնալ: Ըստ մասնագետների՝ պետք է շտապ դիմել բժշկի, եթե մեջքի ցավը ուղեկցվում է ջերմությամբ, միևնույն հատվածում ցավով և անընդհատ, ցավն առաջանում է քնի ժամանակ, պառկելիս չի դադարում, ուղեկցվում է թմրածությամբ, մկանային լարվածությամբ կամ վերջույթների թուլության զգացումով։
29-06-2024 02:25
Ալեքսանդր Ռևվան և նրա կինը՝ Անժելիկան, որոշել են թարմացնել իրենց հարսանեկան երդումները՝ ի պատիվ իրենց հարաբերությունների 20-ամյակի։ Սոցցանցերում զույգը հարսանյաց զգեստներով լուսանկար է տարածել. շոումենը թիթեռնիկով դասական կոստյում է հագել, իսկ Անժելիկան փայլել է երկար քողով ժանյակավոր սպիտակ զգեստով։
29-06-2024 02:11
68-ամյա դերասանուհի Վուպի Գոլդբերգը հուլիսին թողարկում է իր սեփական արտադրանքի շարքը, ներառյալ ուտելիք՝ և նախնաուտեստներ՝ կանեփի օգտագործմամբ: Նա շեշտել է, որ «դեղերը պետք է լինեն մարդկանց ձեռքում» և նշել, որ կանեփի օգտագործումը բուժական նպատակներով «այլևս տաբու չէ»:
28-06-2024 09:10
Ամերիկյան «Forbes» բիզնես-ամսագիրը հրապարակել է 2023-ի դոլարային միլիարդատերերի ցանկը։ Նշվում է, որ 2022-ի համեմատ միլիարդատերների թիվը ավելացել է 141-ով և կազմել 2.871։ Նրանցից կին միլիարդատերեր են 369-ը։
28-06-2024 09:07
Բրախիոցեֆալային զարկերակները անոթներն են, որոնք մեր օրգանիզմին մատակարարում են թթվածնով հարուստ արյուն: Դրանց ուլտրաձայնային հետազոտությունն անհրաժեշտ է գլխապտույտի, գլխացավի, ականջների ցավի, հիշողության հետ կապված խնդիրների դեպքում։ Գլխապտույտը կամ հավասարակշռության խնդիրները կարող են վկայել ուղեղի անոթներով արյան հոսքի խանգարումների մասին: Եթե դուք խնդիրներ ունեք հիշողության և կենտրոնացման հետ, ապա պետք է ստուգեք քներակի զարկերակի վիճակը։
28-06-2024 07:20
21-ամյա Ֆիբին՝ Բիլ Գեյթսի դուստրը, պաշտոնապես հաստատել է, որ հանդիպում է Փոլ Մաքքարթնիի թոռան՝ Արթուր Դոնալդի հետ։
28-06-2024 03:16
Վերջին մի քանի օրերի ընթացքում բոլորը քննարկում էին 12-րդ անգամ հայր դարձած Իլոն Մասկին։ Հերթական ժառանգին լույս աշխարհ է բերել միլիարդատիրոջ ընկերության թոփ-մենեջեր Սիոբհան Զիլիսին, որը նրա երկու կրտսեր երեխաների մայրն է։
28-06-2024 02:23
Քիմ Քարդաշյանը կիսվել է կադրերով ֆոտոշարքից, որտեղ նա կրկնել է Մերիլին Մոնրոյի կերպարը։ Քիմն ուղղակիորեն չի հայտնել նկարահանման գաղափարի մասին, սակայն հանրությունը վստահ է՝ պարիկն անդրադարձ է 1950-ականների հայտնի աստղին։
26-06-2024 09:48
Ֆինանսական դժվարությունները ուղղակիորեն ազդում են ռոմանտիկ զուգընկերներ ընտրելու նախասիրությունների վրա. աղքատությունը  կանանց դրդում է ընտրել ոչ թե խիզախ ու ուժեղ, այլ փափուկ և հավատարիմ տղամարդկանց: Հետազոտողները եկել են այն եզրակացության, որ փողի հետ կապված խնդիրների առկայությունը դրդում է պակաս առնական տղամարդկանց ընտրությանը, նախընտրելի են նրանք, որոնց դեմքն ընդունված է կանացի համարել: Գուցե բացատրությունը այն հատկանիշների մեջ է, որոնք կապված են նման արտաքինի հետ։
26-06-2024 09:29
Նոր ուսումնասիրությունը ցույց է տվել, որ քաշ կորցնելը կարող է պաշտպանել ճարպակալումից առաջացած քաղցկեղից: Հետազոտողները պնդում են, որ գիրությունը առնչվում է քաղցկեղի առնվազն 13 տեսակի զարգացման ռիսկին: Սա հիմնականում պայմանավորված է հորմոնների, մասնավորապես, էստրոգենի և ինսուլինի ավելցուկային մակարդակով:
26-06-2024 08:05
«Բուրլեսկի թագուհի» Դիտա ֆոն Թիզը դարձել է Ալեքսիս Մաբիլեի շոուի աստղը Փարիզում բարձր նորաձեւության նորաձևության շաբաթվա ընթացքում։ Շոուի եզրափակիչում նա կատարել է իր արդեն խորհրդանշական համարը՝ «Martini Glass», որում նա մերկ պարել է հսկա բաժակի մեջ։  Դիտան այս համարն առաջին անգամ հանրությանը ներկայացրել է 1993 թվականին, երբ նոր էր սկսում իր կարիերան որպես բուրլեսկ շոու պարուհի։
26-06-2024 05:37
Մեծ Բրիտանիայի արտգործնախարարությունը Թուրքիա մեկնել ցանկացող իր քաղաքացիներին ուղղված զգուշացում է արել: «Թուրքիայում գտնվող հյուպատոսության անձնակազմի նկատմամբ 2023-ին 42 սեռական ոտնձգություն է իրականացվել, այդ թվում նաև բռնաբարություն: Դեպքերի մեծամասնությունը տեղի է ունեցել ամառային արձակուրդների ընթացքում՝ ծովափում գտնվող զբոսաշրջային հատվածներում»,-նշված է հայտարարությունում:
26-06-2024 02:32
Բասկետբոլի կանանց Հայաստանի հավաքականը պարտությամբ մեկնարկեց Կոսովոյի մայրաքաղաք Պրիշտինայում անցկացվող Եվրոպայի փոքր երկրների առաջնությունում։ Մրցակիցը Նորվեգիայի թիմն էր, որն առավելության հասավ 70:73 հաշվով։
25-06-2024 10:41
Քայլի Ջենները ցնցող տեսք ուներ Schiaparelli-ի վարդագույն հագուստով Փարիզի նորաձեւության տան հավաքածուի ցուցադրության ժամանակ։ Kylie Cosmetics-ի հիմնադիրը VIP-հյուրերի շարքում էր, որոնք եկել էին դիտելու նորաձեւության շքեղ տան կրեատիվ տնօրեն Դենիել Ռոուզբերիի վերջին ցուցադրությունը։
25-06-2024 07:51
Եթե մարդն արթնանում է գիշերը, բայց առավոտյան իրեն զգոն և հանգստացած է զգում, ապա դա կարող է լինել նորմայի տարբերակ։ Այնուամենայնիվ, ըստ մասնագետների՝ երբեմն գիշերը հաճախակի արթնանալը կարող է վկայել որոշակի պաթոլոգիաների մասին: Մարդը կարող է գիշերը արթնանալ աղմուկի, ննջասենյակի անբավարար մթության, անհարմար ջերմաստիճանի կամ զուգընկերոջ շարժումների պատճառով։ Նաև առողջ քունը կարող է խանգարել գիշերը խմելու կամ ուտելու սովորությանը:
25-06-2024 05:20
Մեծ Բրիտանիայի հանգուցյալ Եղիսաբեթ II թագուհու դուստրը՝ 73-ամյա արքայադուստր Աննան, ընդունվել է հիվանդանոց։ «Արքայադուստրը թեթև վնասվածքներ և ուղեղի ցնցում է ստացել անցած գիշեր իր Գաթքոմբ պարկի կալվածքում տեղի ունեցած միջադեպից հետո: «Նորին թագավորական մեծությունը մնում է Բրիստոլի Սաութմիդ հիվանդանոցում՝ որպես նախազգուշական միջոց, և ակնկալվում է, որ նա կունենա լիարժեք և արագ ապաքինում», - ասվում է Բուքինգհեմյան պալատի հայտարարության մեջ:
25-06-2024 05:14
Փարիզում Բարձր նորաձեւության շաբաթվա շրջանակներում կայացել է Dior նորաձեւության տան նոր հավաքածուի ցուցադրությունը։ Ցուցադրությանը առաջին շարքը զբաղեցրել էին բրենդի հայտնի դեմքերն ու ընկերները։ Նրանց թվում են Նատալյա Վոդյանովան, Ջենիֆեր Լոպեսը, Դեվա Կասելը, Doja Cat–ը, Ռոզամունդ Պայքը, Լետիտիա Կաստան, «Բամբասող աղջիկը» հեռուստասերիալի աստղ Քելլի Ռադերֆորդը, Գրեյս Քելիի թոռան՝ Բեատրիս Կազիրագիի կինը, դերասանուհի Նադյա Տերեշկևիչը և այլք:
24-06-2024 09:56
71-ամյա կինը պատմության մեջ կմտնի որպես գեղեցկության մրցույթի ամենատարեց մասնակից։ Մարիսա Տեյխոն միացել է մյուս մասնակիցներին, որոնք մասնակցում են Հյուսթոնում տեղի ունեցող «Միսս Տեխաս ԱՄՆ» մրցույթին:«Միսս Տիեզերք» կազմակերպությունը վերջերս փոխել է իր կանոնները՝ հանելով 18-ից բարձր տարիքային սահմանափակումները և թույլատրելով մասնակցել ամուսնացած, ամուսնալուծված և հղի կանանց:
24-06-2024 07:26
Ջենիֆեր Լոուրենսը «Կանայք» թրիլլերում կխաղա գլխավոր դերwum, ինչպես նաև հանդես կգա որպես ֆիլմի պրոդյուսեր։ Այս մասին հայտնում է Variety-ն։
ՄԵԿ ՏՈՂՈՎ
15-08-2026 13:38
Հայտնի են դարձել Ջորջինա Ռոդրիգեսի և Կրիշտիանու Ռոնալդուի հարսանիքի մանրամասները, որը տեղի է ունեցել օգոստոսի 11-ին ֆուտբոլիստի Կասկայիսի տանը: Jornal de Notícias-ի տվյալներով՝ Ջորջինա Ռոդրիգեսը չի փոխել իր ազգանունը և հարսանիքից մեկ օր առաջ Լիսաբոնի նոտարի գրասենյակում ստորագրել է ամուսնական պայմանագիր: Վերջինիս համաձայն՝ ամուսնությունից առաջ կամ հետո գնված գույքը պատկանում է այն անձին, որի անունով այն գրանցված է կամ ով վճարել է դրա համար, և չի բաժանվում ամուսնալուծության ժամանակ: Զույգը որպես բնակության վայր նշել է Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Ռիադը:
15-08-2026 13:28
59-ամյա Ֆիլիպ Կիրկորովը 20-ամյա «Միսս Ռուսաստան» Վալենտինա Ալեքսեևային ծննդյան օրվա առթիվ նվիրել է ադամանդե Rolex ժամացույց։ Կիրկորովը նաև  մոդելի համարկատարել է իր հիթերը  և լրագրողներին հարցազրույց տալիս արտասվել է։ Հուլիսին Ֆիլիպ Կիրկորովը սկսել էր նկարահանել իր «Լուիզա» երգի տեսահոլովակը, որում գլխավոր դերում հանդես է եկել «Միսս ԲՐԻԿՍ»-ի հաղթող Վալենտինա Ալեքսեևան։ Ավելի վաղ Վալենտինան, որը իր 20-ամյակը նշել է Մոնակոյում, առաջին անգամ խոսել է իր սիրելիի մասին։ Մոդելի խոսքով՝ նա իրեն գերել է «գեղեցիկ սիրահետմամբ և անկեղծ արարքներով»։
15-08-2026 13:22
Համացանցում լուրեր են շրջանառվում, որ «Տարօրինակ դեպքեր» սերիալի 32-ամյա աստղեր Չարլի Հիթոնը և 31-ամյա Նատալյա Դայերը բաժանվել են 10 տարվա համատեղ կյանքից հետո։ Չնայած զույգը դեռ չի հաստատել լուրը, սերիալի երկրպագուները լրջորեն մտահոգված են։
15-08-2026 03:44
Վերջին մեկ տարվա ընթացքում Հոլիվուդն ավելի է տարվել ծայրահեղ նիհարության թրանդով, քան մի քանի տարի առաջ, երբ շատ աստղեր գրեթե միաժամանակ նիհարում էին «Օզեմպիկի» հաշվին։ Առցանց մեկնաբանները քննարկում են, թե ինչպես է «անորեքսիկ» կազմվածքի թրենդն այժմ գովազդվում ոչ միայն Արիանա Գրանդեի և Դեմի Մուրի կողմից, իսկ  «հերոինային շիկ» գեղագիտության մարմնացում Քեյթ Մոսը, նրանց համեմատ՝նմանվում «առողջ ապրելակերպի դեսպանի»։
14-08-2026 14:23
Սելենա Գոմեսը և նրա մայրը՝ Մենդի Թիֆին, մեղադրվել են իրենց Wondermind ստարտափի հետ կապված խարդախության մեջ, որը, ենթադրաբար, պետք է օգներ մարդկանց կառավարել իրենց հոգեկան առողջությունը, հաղորդում է Reuters-ը: Ընկերությունում գրեթե 1.2 միլիոն դոլար ներդրում կատարածները դատական հայց են ներկայացրել Դելավերի դաշնային դատարան՝ պնդելով, որ խոստացված նախագծերը չեն իրականացվել:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ օգոստոս 2026 թ․

01.08.2026
Օգոստոսը լի կլինի հրաշքներով լի։ Դուք հրաշալի հնարավորություն կունենաք հրաժեշտ տալու անցյալին և ապագայի ամուր հիմք դնելու համար։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
10.08.2026
Դիտվել է 1234 անգամ
12.08.2026
Դիտվել է 338 անգամ
14.08.2026
Դիտվել է 276 անգամ
15.08.2026
Դիտվել է 224 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster