Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
18-07-2024 10:46
Բժիշկների հավաստմամբ՝ կարելի է բարելավել տրամադրությունը պարզ ճանապարհով՝ ճիշտ սննդով։ Հուզական վիճակը կարող եք բարելավել ոլոռի, սպանախի, ձկան և ձվի դեղնուցի օգնությամբ, քանի որ դրանք պարունակում են ացետիլխոլին։ Այն հանգստացնում է նյարդերը և ուժ է հաղորդում։ Ուրախության ևս մեկ հորմոն՝ դոֆամին, կարելի է ստանալ բանանից, խնձորից, ընկույզից և ավոկադոյից։
18-07-2024 10:32
Ջոն Ֆ. Քենեդի-կրտսերը աղմկալի սիրավեպեր է ունեցել Մադոննայի եւ Բրուք Շիլդսի հետ, բայց, նոր գրքի համաձայն, փլեյբոյն իրականում չի քնել նրանցից ոչ մեկի հետ. «Մադոննան պարզապես ինտրիգների սիրահար էր»,- ասում է Քենեդիի ընկերներից մեկը Ռոզմարի Տերենցինոյի եւ Լիզ ՄակՆիլի «Ջոն Քենեդի-կրտսեր. ինտիմ բանավոր կենսագրություն» գրքում։
18-07-2024 07:34
Փարիզցի 23-ամյա դիզայները խորասուզվել է թվային եւ ֆիզիկական աշխարհների միջեւ սահմանային տիեզերքում։ Ռոհան Միրզայի 2025թ. «NUKETOWN» գարուն/ամառ հավաքածուն հենց դրա մասին է, գրում է Hypebae-ը։ «NUKETOWN»-ը անփայլ տիեզերք է, որտեղ խաղային պերսոնաժները, հերոսները եւ չարագործները կարող են գոյակցել միասին։
18-07-2024 02:37
Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամ, Փարիզ-2024-ի ջահի փոխանցումավազքի մասնակից Էլմիրա Կարապետյանը կիսվել է առաջին տպավորություններով: «Չեմ կարող բառերով փոխանցել այդ էմոցիաները: Մարմինդ ամբողջապես փշաքաղվում է այդ պահին: Հրաշալի էր կազմակերպված ամեն ինչ, գերպրոֆեսիոնալ: Շատ տպավորված եմ»,-նշել է Կարապետյանը:
18-07-2024 01:43
Ջենիֆեր Լոպեսն ու Բեն Աֆլեքը բաց են թողել իրենց ամուսնության տարեդարձը։ Զույգն այդ օրն անցկացրել է միմյանցից առանձին։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը և հրապարակելով հայտնիների թարմ լուսանկարները, որոնք արվել են այդ օրը։
17-07-2024 10:12
«ՏԱՐԱԶֆեստ» 6-րդ փառատոնը, որն անցկացվելու է օգոստոսի 10-11-ին Երեւանի «Հաղթանակ» զբոսայգում, նպատակ ունի հանրության լայն շրջանակին ներկայացնել հայկական ազգային հագուստը, մշակույթը, ավանդույթներն ու սովորույթները։ Նախատեսված է նաև ցուցահանդես-վաճառք արհեստագործ վարպետների, Հայաստանի թանգարանների, հայկական արտադրանքը ներկայացնող ընկերությունների մասնակցությամբ։
17-07-2024 10:07
Սմոքինգը, որը Մարլոն Բրանդոն կրել է 1972 թ-ի «Կնքահայրը» ֆիլմում, հանվել է աճուրդի։ Այն նախկինում երբեք աճուրդի չի հանվել, եւ ակնկալվում է, որ Studio Auctions աճուրդում կվաճառվի ավելի քան 200 000 դոլարով:
17-07-2024 09:17
Վահանաձև գեղձի առողջության համար անհրաժեշտ են յոդ, սպիտակուց, ցինկ և այլ միկրոտարրեր: Բժշկների խոսքով՝ վահանաձեւ գեղձի առողջությանը կարելի է աջակցել ծովամթերքով ու յոդացված աղով։ Անհրաժեշտ է նաև բավարար քանակությամբ սպիտակուցներ ուտել, որպեսզի օրգանիզմը ստանա թիրոզին՝ բջիջների շինանյութը։
17-07-2024 05:21
Էմմա Ռոբերտսը Instagram-ում հայտարարել է, որ ամուսնանում է իր ընկերոջ՝ Քոդի Ջոնի հետ։ Ջուլիա Ռոբերթսի զարմուհին համատեղ լուսանկար է հրապարակել, որում նրա մատին երեւում է մատանի։ Ինչպես նշում է Daily Mail-ը, մատանու վրա հինգ կարատանոց ադամանդ է, իսկ նման զարդերի արժեքը մոտ 100 հազար դոլար է։
17-07-2024 02:09
Ֆուտբոլի կանանց Հայաստանի ազգային հավաքականը Եվրոպայի առաջնության C լիգայի ընտրական փուլի վերջին հանդիպումն անցկացրեց՝ Բուխարեստում մրցելով չորրորդ խմբի առաջատար Ռումինիայի թիմի հետ եւ պարտություն կրեց 1:3 հաշվով։ Ռումինիան 6 խաղում վաստակեց 18 միավոր եւ գրավեց առաջին տեղը՝ նվաճելով B լիգայի ուղեգիր։
16-07-2024 09:51
Տղամարդիկ ավելի մեծ սթրես են առաջացնում կանանց մոտ, քան երեխաները։ Մայրերի 46 տոկոսի համար զուգընկերները սթրեսի ավելի լուջ աղբյուր են, քան երեխաները։ Հետազոտությունը նաեւ ցույց է տվել, որ մայրերն ամենից շատ տառապում են ժամանակի պակասից. զուգընկեր ունեցող մայրերի երեք քառորդը տեղեկացրել է, որ նրանք կատարում են ծնողական եւ ընտանեկան պարտականությունների մեծ մասը։
16-07-2024 09:49
Ճապոնիայի Յամագատա պրեֆեկտուրայի ժողովը բանաձև է ընդունել, որը «ֆիզիկական և մտավոր առողջությունն ամրապնդելու նպատակով» բնակիչներին խրախուսում է օրական առնվազն մեկ անգամ ծիծաղել:
16-07-2024 07:27
People հրատարակության ինսայդերներից մեկը մանրամասներ է պատմել 61-ամյա դերասան Ջոնի Դեփի և 29-ամյա ռուս մոդել Յուլիա Վլասովայի սիրավեպի մասին, ում ցանցում «Էմբեր Հերդի կրկնօրինակն» են անվանում։ Հանգստյան օրերին նրանց հարաբերությունների մասին սկսեցին խոսել այն բանից հետո, երբ «Կարիբյան ծովի ծովահենների» աստղը հանրության մեջ հայտնվել է իր նոր ընկերուհու հետ: Ըստ լուրերի՝ նրանք հանդիպում են մոտ երկու տարի։
16-07-2024 02:46
Reflex խմբի նախկին մենակատար Ժենյա Մալախովան հայտարարել է ուրախալի իրադարձության մասին՝ նա երկրորդ անգամ մայրացել է։ Աստղը փոքրիկի ծննդյան մասին անմիջապես չի հայտնել, այլ միայն մի քանի օր անց։
16-07-2024 02:34
Քննադատության ալիքը հանկարծակի փլվեց երգչուհի Շակիրայի վրա, ով ելույթ ունեցավ Մայամիի «Հարդ ռոք» մարզադաշտում՝ Ամերիկայի գավաթի 2024 թվականի եզրափակիչ խաղի ընդմիջման ժամանակ։ Երգչուհու ելույթի պատճառով ընդմիջումը երկարաձգվեց մինչև 25 րոպե՝ ավանդական 15–ի փոխարեն, ինչը շատերին դուր չեկավ։
15-07-2024 11:57
Անվանվել է ամառվա ամենաոճային մատնահարդարման երանգը։ Մուգ լաքերն ավելի արդիական են ձմեռային մատնահարդարման համար։ Սակայն այս ամառ սմբուկի գույնը գերազանցում է ժողովրդականության բոլոր ռեկորդները: Մուգ սմբուկի լաքը կընդգծի արևայրուքը, իսկ վառը կհամապատասխանի բաց մաշկ ունեցողներին: Եթե այն ընտրեք ըստ ձեր եղունգների ձևի, ապա ցանկացած մանուշակագույն լավ տեսք կունենա կարճ եղունգների վրա, իսկ երկար եղունգների վրա այն կարող է դառնալ դիզայնի տարր։
15-07-2024 11:51
Մի շարք մթերքներ չափազանց բացասաբար են ազդում մաշկի վրա՝ հանգեցնելով վաղ ծերացման։ Սա առաջին հերթին վերաբերում է շաքարին։ Քաղցրավենիքի չափից ավելի օգտագործումը հրահրում է այսպես կոչված շաքարային ծերացումը։ Նաև չպետք է չափից շատ սուրճ խմել, խոսքն օրական մեկ-երկու բաժակից ավելիի մասին է։ Այս դեպքում մաշկը կդառնա չոր և ջրազրկված, քանի որ այս ըմպելիքն ունի միզամուղ ազդեցություն:
15-07-2024 10:37
Մահացել է դերասանուհի Շենեն Դոհերթին՝ հայտնի «Բևերլի Հիլզ», «90210» և «Հմայվածները» հեռուստասերիալների աստղը։ Նա 53 տարեկան էր և վերջին 9 տարիների ընթացքում պայքարում էր կրծքագեղձի քաղցկեղի դեմ։
15-07-2024 07:39
Հետազոտության համաձայն, որը ներկայացվել է Նյարդաբանության եվրոպական ակադեմիայի (EAN) 10-րդ կոնգրեսում, միջին տարրքի եւ տարեց մարդկանց տագնապալի երազները կարող են մատնանշել ապագայում կոգնիտիվ ունակությունների եւ բոլոր պատճառներով դեմենցիայի առաջացման ավելի մեծ վտանգի մասին:
15-07-2024 05:15
90-ականներին սիրված պորտի վրայի պիրսինգը վերադառնում է նորաձևության՝ շնորհիվ երիտասարդ արտիստների և բլոգերների: Երիտասարդների շրջանում հռչակ վայելող հայտնիները, ինչպիսիք են Բիլլի Այլիշը, Doja Cat–ը, Ice Spice–ը, Ադիսոն Ռեյը, Tyla–ն, Վանեսա Հաջենսը և Ջուլիա Ֆոքսը, աջակցում են պիրսինգի վերադարձի միտումը:
ՄԵԿ ՏՈՂՈՎ
15-08-2026 13:38
Հայտնի են դարձել Ջորջինա Ռոդրիգեսի և Կրիշտիանու Ռոնալդուի հարսանիքի մանրամասները, որը տեղի է ունեցել օգոստոսի 11-ին ֆուտբոլիստի Կասկայիսի տանը: Jornal de Notícias-ի տվյալներով՝ Ջորջինա Ռոդրիգեսը չի փոխել իր ազգանունը և հարսանիքից մեկ օր առաջ Լիսաբոնի նոտարի գրասենյակում ստորագրել է ամուսնական պայմանագիր: Վերջինիս համաձայն՝ ամուսնությունից առաջ կամ հետո գնված գույքը պատկանում է այն անձին, որի անունով այն գրանցված է կամ ով վճարել է դրա համար, և չի բաժանվում ամուսնալուծության ժամանակ: Զույգը որպես բնակության վայր նշել է Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Ռիադը:
15-08-2026 13:28
59-ամյա Ֆիլիպ Կիրկորովը 20-ամյա «Միսս Ռուսաստան» Վալենտինա Ալեքսեևային ծննդյան օրվա առթիվ նվիրել է ադամանդե Rolex ժամացույց։ Կիրկորովը նաև  մոդելի համարկատարել է իր հիթերը  և լրագրողներին հարցազրույց տալիս արտասվել է։ Հուլիսին Ֆիլիպ Կիրկորովը սկսել էր նկարահանել իր «Լուիզա» երգի տեսահոլովակը, որում գլխավոր դերում հանդես է եկել «Միսս ԲՐԻԿՍ»-ի հաղթող Վալենտինա Ալեքսեևան։ Ավելի վաղ Վալենտինան, որը իր 20-ամյակը նշել է Մոնակոյում, առաջին անգամ խոսել է իր սիրելիի մասին։ Մոդելի խոսքով՝ նա իրեն գերել է «գեղեցիկ սիրահետմամբ և անկեղծ արարքներով»։
15-08-2026 13:22
Համացանցում լուրեր են շրջանառվում, որ «Տարօրինակ դեպքեր» սերիալի 32-ամյա աստղեր Չարլի Հիթոնը և 31-ամյա Նատալյա Դայերը բաժանվել են 10 տարվա համատեղ կյանքից հետո։ Չնայած զույգը դեռ չի հաստատել լուրը, սերիալի երկրպագուները լրջորեն մտահոգված են։
15-08-2026 03:44
Վերջին մեկ տարվա ընթացքում Հոլիվուդն ավելի է տարվել ծայրահեղ նիհարության թրանդով, քան մի քանի տարի առաջ, երբ շատ աստղեր գրեթե միաժամանակ նիհարում էին «Օզեմպիկի» հաշվին։ Առցանց մեկնաբանները քննարկում են, թե ինչպես է «անորեքսիկ» կազմվածքի թրենդն այժմ գովազդվում ոչ միայն Արիանա Գրանդեի և Դեմի Մուրի կողմից, իսկ  «հերոինային շիկ» գեղագիտության մարմնացում Քեյթ Մոսը, նրանց համեմատ՝նմանվում «առողջ ապրելակերպի դեսպանի»։
14-08-2026 14:23
Սելենա Գոմեսը և նրա մայրը՝ Մենդի Թիֆին, մեղադրվել են իրենց Wondermind ստարտափի հետ կապված խարդախության մեջ, որը, ենթադրաբար, պետք է օգներ մարդկանց կառավարել իրենց հոգեկան առողջությունը, հաղորդում է Reuters-ը: Ընկերությունում գրեթե 1.2 միլիոն դոլար ներդրում կատարածները դատական հայց են ներկայացրել Դելավերի դաշնային դատարան՝ պնդելով, որ խոստացված նախագծերը չեն իրականացվել:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ օգոստոս 2026 թ․

01.08.2026
Օգոստոսը լի կլինի հրաշքներով լի։ Դուք հրաշալի հնարավորություն կունենաք հրաժեշտ տալու անցյալին և ապագայի ամուր հիմք դնելու համար։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
10.08.2026
Դիտվել է 1234 անգամ
12.08.2026
Դիտվել է 336 անգամ
14.08.2026
Դիտվել է 276 անգամ
15.08.2026
Դիտվել է 224 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster