Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
01-08-2024 03:47
Ամերիկացի մոդել Էմիլի Ռատակովսկին ցուցադրել է կոշիկներ, որոնք թրենդային են լինելու 2024 թվականի աշնանը։ Նա որոշել փորձարկել է մի կերպար, որում իր առօրյա քեժուալ տեսքին ավելացրել է բայքերական կոշիկներ: Այս կոշիկներով նա կարողացել է հավասարակշռել իր նուրբ և պարզ տեսքը:
31-07-2024 12:19
ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ Հայաստանում 15-44 տարեկան կանանց շրջանում արգանդի պարանոցի քաղցկեղը, որի հիմնական պատճառը ՄՊՎ-ն է (մարդու պապիլոմավիրուս), իր տարածվածությամբ երկրորդ տեղում է կրծքագեղձի քաղցկեղից հետո։
31-07-2024 09:44
Ըստ բժիկշերի՝ քրքումը, պղպեղը, սուսամբարը, մաղադանոսը, կոճապղպեղը, սխտորը և այլ համեմունքներ ոչ միայն ճաշատեսակներին համ են հաղորդում, այլ նաև հակաօքսիդանտ ազդեցություն ունեն։
31-07-2024 05:57
Wildberries-ի հիմնադիր Տատյանա Բակալչուկը բաժանվում է ամուսնուց. նա պաշտոնապես հայց է ներկայացրել դատարան։ Նա լուրը հաստատել է իր Telegram ալիքում։ «Ես հաստատում եմ, որ պաշտոնապես հայց եմ ներկայացրել դատարան՝ Վլադիսլավից ամուսնալուծվելու համար», - գրել է նա:
31-07-2024 02:23
Քիմ Քարդաշյանը ցույց է տվել, թե ինչ է անհրաժեշտ իր շքեղ կազմվածքը պահպանելու համար՝ տարածելով տնային մարզադահլիճում երկու ժամ տևողությամբ մարզումների տեսանյութը։ «Երկու ժամը մարզասրահում լավ է հոգեկանի համար»,- մակագրել է նա տեսանյութը։
31-07-2024 01:00
Թվում է, թե 48-ամյա Ռիզ Ուիզերսփունի կյանքում նոր տղամարդ է հայտնվել՝ նրան նկատել են Նյու Յորքում մասնավոր ներդրող Օլիվեր Հարմանի հետ ժամադրությանը։ Դերասանուհին 56-ամյա Հարմանի կողքին շքեղ տեսք է ունեցել՝ սև զգեստով և բարձրակրունկներով:
30-07-2024 11:35
Թոմ Քրուզը ևս մեկ երեխա է ուզում. Գաղտնիք չէ, որ դերասանը հաճույք է ստանում Մեծ Բրիտանիայում ապրելուց, և ինսայդերները պնդում են, որ նա ցանկանում է մշտական արմատներ գցել այնտեղ և երեխա ունենալ։ Ըստ ինսայդերների՝ նա պարզապես ցանկանում է գտնել «ճիշտ կնոջ», ով կծննդաբերի իր երեխային, և հենց այդ մեծ ցանկությունն էր՝ ունենալ ևս մեկ երեխա, որ առաջացրեց նրա և իր նախկին Էլսինա Խայրովայի միջև տարաձայնությունը:
30-07-2024 10:37
Փարիզի Օլիմպիական խաղերի սուսերամարտի մրցաշարին մասնակցել է 7 ամսվա հղիություն ունեցող 26-ամյա եգիպտացի մարզուհի Նադա Հաֆեսը։ Նա հաղթանակ է տարել թրամարտի 1/16 եզրափակիչում։ Զարգացնել հաջողությունը Նադա Հաֆեսին չի հաջողվել։ 1/8 եզրափակիչում նա 7:15 հաշվով պարտվել է հարավկորեացի Հեյուն Ջոնգին։
30-07-2024 05:50
Համացանում հիշել են մի հին պատմություն այն մասին, թե ինչպես է հոլիվուդյան աստղ Անջելինա Ջոլին 22 տարեկանում վարձել մարդասպանի, որպեսզի սպանի իրեն, քանի որ նա դժվար ժամանակներ էր ապրում և մտածում էր ինքնասպանության մասին։ Ջոլին առաջին անգամ այս մասին պատմել է 2001 թվականին՝ ասելով, որ 1997 թվականին, երբ 22 տարեկան էր, իրեն հետապնդում էին ինքնասպանության մտքերը, իսկ հետո նա որոշել է վարձել մարդասպան՝ իր կյանքին վերջ տալու համար։
30-07-2024 05:46
38-ամյա Լեդի Գագան (Ստեֆանի Ջերմանոտա) վերջերս դարձավ Փարիզում Օլիմպիական խաղերի բացման արարողության աստղը՝ կատարելով ֆրանսուհի Զիզի Ժանմարի Mon truc en plumes հիթը։ Աստղը որոշել է մնալ և ներկա է եղել լողի մրցույթին, որտեղ նրան ուղեկցել է Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը։ Լեդի Գագան ողջունել է քաղաքական գործչին ու Մայքլ Պոլանսկիին ներկայացրել որպես իր փեսացու։
30-07-2024 01:42
Իռլանդացի 30-ամյա կինոաստղ Սաուրշ Ռոնանը ամուսնացել է իր 34-ամյա գործընկեր Ջեք Լոուդենի հետ։ Վերջերս զույգը գաղտնի ամուսնացել է Էդինբուրգում։ Մասնավոր արարողությանը ներկա են եղել միայն նրանց ամենամտերիմ ընկերներից ու բարեկամներից մի քանիսը։
29-07-2024 10:12
2023 թվականի վերջին ԶԼՄ-ները հայտնեցին, որ երգչուհի Ադելը գաղտնի ամուսնացել է իր ընկերոջ՝ Ռիչ Փոլի հետ։ Համերգներից մեկում երգչուհին նրան որպես ամուսին ներկայացրեց։ Սակայն պարզվել է, որ այն ժամանակվա 36-ամյա բրիտանուհին ստել է։ Ինչպես նշում է The Sun-ը, զույգը նշանադրվել է հուլիսի 25-ին։ Հաղորդվում է, որ հարսանիքը նախատեսված է 2025 թվականի երկրորդ կեսին։
29-07-2024 09:56
Նեղ ջինսե տաբատները (skinny jeans) կարող են հանգեցնել առողջական խնդիրների: Ըստ մասնագետների՝ եթե հաճախ և երկար ժամանակ նման տաբատ հագնեք, ապա կոնքի հատվածում և ստորին վերջույթներում արյան շրջանառությունը կարող է խախտվել, ինչը կարող է առաջացնել ցավ, թմրություն և անհանգստություն ոտքերում: Այն կարծիքը, որ նեղ ջինսերը կարող են անպտղություն առաջացնել, բժշկական ապացույցներ չունեն. դրա համար անհրաժեշտ է նեղ տաբատ հագնել շուրջօրյա, առանց դրանք հանելու նույնիսկ մեկ վայրկյան։
29-07-2024 09:50
Գիտնականները պարզել են, որ բերանի խոռոչի մանրէների տարածված տեսակը կարող է քաղցկեղի որոշ տեսակների «հալվելու» պատճառ դառնալ, գրում է The Guardian-ը։ Ըստ հետազոտության, գլխի և պարանոցի քաղցկեղ ունեցող մարդիկ, որոնց քաղցկեղի բջիջներում հայտնաբերվել են այս բակտերիաները, բուժման շատ ավելի լավ արդյունքներ են ունեցել: Այժմ, նախնական արդյունքները ստանալուց հետո, հետազոտողները ուսումնասիրում են այս կապի հիմքում ընկած ճշգրիտ կենսաբանական մեխանիզմները:
29-07-2024 09:36
Գիտնականները պարզել են, որ շները ոչ միայն զգում են սթրեսի հոտը, որը տվյալ դեպքում արտահայտվում է կորտիզոլ հորմոնի ավելի բարձր մակարդակով, այլև էմոցիոնալ արձագանքում են դրան։ 
29-07-2024 02:15
Մեգան Ֆոքսը հղիության մասին խոսակցություններ է առաջացրել: Ռեփեր Machine Gun Kelly-ն նոր տեսահոլովակ է թողարկել, որի գլխավոր հերոսուհին նրա սիրելին է՝ Մեգան Ֆոքսը։ Ավելին, նոր տեսահոլովակում Transformers-ի 38-ամյա  աստղը հղի է հայտնվել երկրպագուների առաջ։
26-07-2024 13:06
Լոբին ու այլ հատիկեղենը օգնում են կանխել քաղցկեղն ու գիրությունը: Լոբազգիների այս հատկությունն ապահովում է դրանց բաղադրությունը՝ մանրաթել, սպիտակուց և պոլիֆենոլներ՝ հակաօքսիդանտների տեսակ։ Ըստ մասնագետների՝ դրանք ունեն հակաքաղցկեղային, նեյրոպաշտպանիչ ազդեցություն, ինչպես նաև մասնակցում են իմունային պատասխանին, օգնում են պայքարել գիրության և քրոնիկական բորբոքումների դեմ։
26-07-2024 12:59
Հուլիսի կեսերին ամբողջ աշխարհից հայտնի մարդիկ մեկնեցին Մումբայ՝ Անանտ Ամբանիի եւ Ռադհիկա Մերչանտի հարսանիքին, որը ավարտվեց եռօրյա շքեղ տոնակատարություններով: Աշխարհի ամենաթանկ հարսանեկան խնջույքը կշարունակվի Մեծ Բրիտանիայում։ Արքայազն Հարին եւ Բորիս Ջոնսոնը Ասիայի ամենահարուստ մարդու որդու՝ 600 միլիոն դոլար արժողությամբ հարսանիքին հրավիրված հյուրերի թվում են:
26-07-2024 12:39
Քիմ Քարդաշյանը մեծ աղմուկ է բարձրացրել Իտալիայից հրապարակած իր վերջին լուսանկարներով, որոնցում բիկինիով է։ SKIMS-ի հիմնադիրը փայլել է երկու մասից բաղկացած սեւ լողազգեստով եւ սեւ թափանցիկ խալաթով: Նա նաեւ զվարճալի կերպով ակնարկել է, որ պատրաստ է հայտնվել Love Island ռեալիթի շոուում՝ գրելով. «Սեքս-ռումբը հենց նոր մտավ վիլլա»:
26-07-2024 03:17
Ջենիֆեր Լոպեսը նշել է իր 55-ամյակը Հեմփթոնսում կազմակերպված հսկայական խնջույքով։ Տոնակատարությունը կազմակերպվել է «Բրիջերթոն» հեռուստասերիալի ոճով, որը տեղի է ունենում այլընտրանքային Լոնդոնում՝ Ռեջենսի ժամանակաշրջանում (1811-ից 1820 թվականներին ընկած ժամանակահատվածը)։ Բեն Աֆլեքը՝ Լոպեսի ամուսինը, անտեսել է նրա տարեդարձը, սակայն դա չի խանգարել դերասանուհուն թագուհու նման նշել իր օրը։
ՄԵԿ ՏՈՂՈՎ
15-08-2026 13:38
Հայտնի են դարձել Ջորջինա Ռոդրիգեսի և Կրիշտիանու Ռոնալդուի հարսանիքի մանրամասները, որը տեղի է ունեցել օգոստոսի 11-ին ֆուտբոլիստի Կասկայիսի տանը: Jornal de Notícias-ի տվյալներով՝ Ջորջինա Ռոդրիգեսը չի փոխել իր ազգանունը և հարսանիքից մեկ օր առաջ Լիսաբոնի նոտարի գրասենյակում ստորագրել է ամուսնական պայմանագիր: Վերջինիս համաձայն՝ ամուսնությունից առաջ կամ հետո գնված գույքը պատկանում է այն անձին, որի անունով այն գրանցված է կամ ով վճարել է դրա համար, և չի բաժանվում ամուսնալուծության ժամանակ: Զույգը որպես բնակության վայր նշել է Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Ռիադը:
15-08-2026 13:28
59-ամյա Ֆիլիպ Կիրկորովը 20-ամյա «Միսս Ռուսաստան» Վալենտինա Ալեքսեևային ծննդյան օրվա առթիվ նվիրել է ադամանդե Rolex ժամացույց։ Կիրկորովը նաև  մոդելի համարկատարել է իր հիթերը  և լրագրողներին հարցազրույց տալիս արտասվել է։ Հուլիսին Ֆիլիպ Կիրկորովը սկսել էր նկարահանել իր «Լուիզա» երգի տեսահոլովակը, որում գլխավոր դերում հանդես է եկել «Միսս ԲՐԻԿՍ»-ի հաղթող Վալենտինա Ալեքսեևան։ Ավելի վաղ Վալենտինան, որը իր 20-ամյակը նշել է Մոնակոյում, առաջին անգամ խոսել է իր սիրելիի մասին։ Մոդելի խոսքով՝ նա իրեն գերել է «գեղեցիկ սիրահետմամբ և անկեղծ արարքներով»։
15-08-2026 13:22
Համացանցում լուրեր են շրջանառվում, որ «Տարօրինակ դեպքեր» սերիալի 32-ամյա աստղեր Չարլի Հիթոնը և 31-ամյա Նատալյա Դայերը բաժանվել են 10 տարվա համատեղ կյանքից հետո։ Չնայած զույգը դեռ չի հաստատել լուրը, սերիալի երկրպագուները լրջորեն մտահոգված են։
15-08-2026 03:44
Վերջին մեկ տարվա ընթացքում Հոլիվուդն ավելի է տարվել ծայրահեղ նիհարության թրանդով, քան մի քանի տարի առաջ, երբ շատ աստղեր գրեթե միաժամանակ նիհարում էին «Օզեմպիկի» հաշվին։ Առցանց մեկնաբանները քննարկում են, թե ինչպես է «անորեքսիկ» կազմվածքի թրենդն այժմ գովազդվում ոչ միայն Արիանա Գրանդեի և Դեմի Մուրի կողմից, իսկ  «հերոինային շիկ» գեղագիտության մարմնացում Քեյթ Մոսը, նրանց համեմատ՝նմանվում «առողջ ապրելակերպի դեսպանի»։
14-08-2026 14:23
Սելենա Գոմեսը և նրա մայրը՝ Մենդի Թիֆին, մեղադրվել են իրենց Wondermind ստարտափի հետ կապված խարդախության մեջ, որը, ենթադրաբար, պետք է օգներ մարդկանց կառավարել իրենց հոգեկան առողջությունը, հաղորդում է Reuters-ը: Ընկերությունում գրեթե 1.2 միլիոն դոլար ներդրում կատարածները դատական հայց են ներկայացրել Դելավերի դաշնային դատարան՝ պնդելով, որ խոստացված նախագծերը չեն իրականացվել:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ օգոստոս 2026 թ․

01.08.2026
Օգոստոսը լի կլինի հրաշքներով լի։ Դուք հրաշալի հնարավորություն կունենաք հրաժեշտ տալու անցյալին և ապագայի ամուր հիմք դնելու համար։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
10.08.2026
Դիտվել է 1233 անգամ
12.08.2026
Դիտվել է 335 անգամ
14.08.2026
Դիտվել է 276 անգամ
15.08.2026
Դիտվել է 224 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster