Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
14-08-2024 13:20
Մարկ Ցուկերբերգը պատվիրել է իր կնոջ արձանը, որը քանդակված է հին հռոմեացիների ոճով։ Facebook-ի հիմնադիրը Instagram-ում կիսվել է կնոջ՝ Պրիսցիլա Չանի արձանի լուսանկարով։ «Վերադարձնում են կնոջը քանդակելու հռոմեական ավանդույթը»,-հրապարակումը մակագրել է Ցուկերբերգը:
14-08-2024 10:25
Աշխարհի 60-րդ ռակետ Էլինա Ավանեսյանը դուրս եկավ ԱՄՆ-ի Ցինցինատի քաղաքում անցկացվող WTA-1000 մրցաշարի երկրորդ շրջանում։ Հայաստանի ներկայացուցիչը մրցեց աշխարհի 166-րդ ռակետ, կանադացի Բիանկա Անդրեեսկուի հետ եւ առավելության հասավ 6:4, 7:5 հաշվով։
12-08-2024 07:48
Աշխարհի 58-րդ ռակետ Էլինա Ավանեսյանը հաղթանակով մեկնարկեց ԱՄՆ-ի Ցինցինատի քաղաքում անցկացվող WTA-1000 մրցաշարում։ Հայաստանի քաղաքացիությունը ստանալուց հետո առաջին մրցախաղում նախկին ռուսաստանցի թենիսիստուհին որակավորման փուլում մրցեց աշխարհի 410-րդ ռակետ, ամերիկացի Լորեն Դեւիսի հետ եւ հաղթեց 6:3, 6:1 հաշվով։
12-08-2024 06:18
Ադելը հաստատել է, որ շուտով ամուսնանալու է իր սիրելիի՝ 42-ամյա սպորտային գործակալ Ռիչ Փոլի հետ։ 36-ամյա երգչուհին անսպասելի խոստովանությունն արել է Մյունխենում՝ համերգի ժամանակ։ 
12-08-2024 02:51
Քրիստինե Պեպելյանը հուզել է ինստագրամյան իր հետեւորդներին ու գործընկերներին։ Երգչուհին իր էջում գեղեցիկ հոլովակ է տեղադրել իր եւ որդու՝ Արեգի մասնակցությամբ, որում նրանք միասին կատարում են Արամ mp3-ի «Կուզես» երգը։
12-08-2024 01:01
Սելենա Գոմեսը լուսանկար է հրապարակել, որը բուռն քննարկումներ է առաջացրել համացանցում։ Աստղն ակնարկել է իր սիրելիի՝ Բենի Բլանկոյի հետ նշանադրության մասին։ Երկրպագուները նման եզրահանգումներ են արել այն բանից հետո, երբ տեսել են, որ Գոմեսը ձախ ձեռքի մատնեմատին սրտի էմոջի է ավելացրել, կարծես փորձել է թաքցնել նշանադրության մատանին։
12-08-2024 00:09
Փարիզի Օլիմպիական խաղերն իսկական իրադարձություն էին դարձել բոլոր մարզասերների համար։ Բայց հատուկ ուշադրություն է գրավել նորվեգացի երիտասարդ ու տաղանդավոր մարզուհի Մաթիլդա Նջերվեն։ 17-ամյա այս աղջիկն իր արտաքին տեսքի համար արդեն ստացել է «Նորվեգական Բարբի» մականունը, որը հիշեցնում է հայտնի տիկնիկին։
09-08-2024 09:38
Թեյլոր Սվիֆթը չեղարկել է Վիեննայում կայանալիք իր երեք համերգներն ահաբեկչական սպառնալիքի պատճառով։ Այս որոշումն ընդունվել է հարձակումները նախապատրաստելու մեջ կասկածվող երկու անձանց ձերբակալությունից հետո։
09-08-2024 09:19
ՀՀ ԱՆ-ն տեղեկացնում է, որ համակարգչի դիմաց ամենօրյա աշխատանքը, երկարատև ընթերցանությունը կամ էկրաններից օգտվելու չարաշահումը կարող են հանգեցնել աչքերի լարվածության, «չոր աչքերի համախտանիշի» և գլխացավի: Ի՞նչ անել` պարբերաբար կատարել ընդմիջումներ' կիրառելով «20 -20-20» կանոնը:
09-08-2024 09:13
Հղիության ընթացքում կնոջ հասակը փոքրանում է ողնաշարի կորության ավելացման պատճառով, և դա, ըստ բժիշկների, միանգամայն բնական գործընթաց է։ Պտուղն անընդհատ աճում է, և նրան բավարար տարածք ապահովելու համար կինը ստիպված է ակամա թեքել մեջքի ստորին հատվածը։ Ժամանակի ընթացքում շեղումը մեծանում է, գլուխն ու պարանոցը առաջ են շարժվում, իսկ մեջքի վերին մասը պտտվում և կազմում է «կուզ»։ Բժշկության այս երևույթին առանձին տերմին են հորինել՝ «հղի կեցվածք»։ Միջին հաշվով, կեցվածքային դեֆորմացիան ապագա մորից «գողանում է» մեկից երկու սանտիմետր։
09-08-2024 09:07
Ասիայի ամենահարուստ մարդու կինը՝ Նիտա Ամբանին, ուշադրություն է գրավում Փարիզում անցկացվող ամառային Օլիմպիական խաղերում։ Երբ Ամբանին ուղեկցում էր հնդիկ մարզիկներին, նա կրում էր Hermès-ի ադամանդապատ պայուսակ, որը համարվում է աշխարհի երկրորդ ամենաթանկ պայուսակը: Խոսքը 240-ից ավելի ադամանդներով պատված Himalaya Birkin-ի մասին է, որը զարդարված է 18 կարատանոց ոսկուց եւ արժե 300 հազար դոլար։
09-08-2024 08:59
Թայվանում ամուսինը ամուսնալուծության հայց է ներկայացրել, քանի որ կինը նրանից գումար է պահանջել սեքսի համար։ Դատարանը բավարարել է Հաո մականունով տղամարդու խնդրանքը, քանի որ նրա կինը՝ Սուանը հրաժարվել է նրա հետ սեռական հարաբերություն ունենալ:
08-08-2024 10:07
Բոննի Բլուն, ով իրեն կոչում է «բարձրակարգ էսկորտուհի», գրավել է համաշխարհային մամուլը, երբ ամուսինների դավաճանության մեջ մեղադրել է նրանց կանանց՝ ասելով, որ նրանք «չափազանց շատ են նվնվում» եւ «չգիտեն՝ ինչպես բավարարել իրենց ամուսիններին»։ Նա կրկնել է իր այս տեսությունը The Kyle and Jackie O Show-ում ելույթի ժամանակ, եւ հաղորդավարը, ինչպես նաեւ ունկնդիրների մեծ մասը, մեղմ ասած, տպավորված չէին նրա հակասական թեզով:
08-08-2024 09:16
2024թ. հունվար-հունիս ամիսներին նախորդ տարվա համեմատ ամուսնությունների քանակը կրճատվել է, ամուսնալուծությունների թիվը՝ ավելացել։ Ըստ ԱՎԿ-ի՝ 2023թ. համեմատ 2024թ․ առաջին 6 ամսիներին 266-ով կրճատվել է ամուսնությունների քանակը: Հանրապետությունում գրանցվել է 7 540 ամուսնություն։ Ամուսնալուծությունների քանակը 2023-ի հունվար-հունիսի համեմատ 48-ով ավելացել է: Հանրապետությունում 2024թ. հունվար-հունիսին գրանցված 1 000 ամուսնությունների հաշվով արձանագրվել է ամուսնալուծության 294 դեպք։
08-08-2024 03:30
55-ամյա Քեյթ Բլանշեթը Լոս Անջելեսում «Borderlands» ֆիլմի պրեմիերայի գլխավոր աստղն է դարձել իր օրիգինալ հանդերձանքի շնորհիվ։ Դերասանուհին կրում էր 102 արծաթյա գդալից պատրաստված վերնազգեստ։ Այն մշակվել է Ստոկհոլմյան լեյբլ Hodakova-ի կողմից:
08-08-2024 02:13
Այս ամռան ամենաանսպասելի նորաձեւության հայտը Ջենիֆեր Լոպեսի էլեկտրիկ կապույտ մատնահարդարումն էր։ Որպես կանոն, երգչուհին ավելի զգույշ եւ ավանդական մոտեցում է ցուցաբերում եղունգների գույնի հարցում: Նա հայտնի է նուրբ վարդագույն երանգների ընտրությամբ, նույնիսկ ծննդյան օրը Բրիջերթոնների թեմայով նրա մատնահարդարումը կրեմագույն հիմք ուներ: Բայց, ինչպես պարզվում է, երգչուհին չի խուսափում վառ գույներից։
08-08-2024 01:27
Մախաչկալայում անցկացված Դաղստանի շախմատի առաջնության ժամանակ դաղստանցի շախմատիստուհիներից մեկը՝ Ամինա Աբաքարովան, խաղից առաջ փորձել է թունավորել մրցակցին՝ Ումայգանատ Օսմանովային։ Շախմատիստուհին սնդիկ է լցրել մրցակցի խաղատախտակի մոտ, նա էլ խաղի ժամանակ վատ է զգացել։ Ահազանգով ժամանել է ոստիկանությունը, իրավապահներն ուսումնասիրել են տեսախցիկների արձանագրած տեսագրություններն ու նույն օրն էլ ձերբակալել են Աբաքարովային։
07-08-2024 10:49
Քիմ Քարդաշյանը փորձում է հասնել արգելիչ դատական հրամանի ենթադրյալ հետապնդողի դեմ այն բանից հետո, երբ վերջինն արդեն ահաբեկել է մեկ այլ աստղի։ Ռեալիթի-շոուի 43-ամյա աստղը, որն անցյալում հետապնդողների հետ կապված բազմաթիվ խնդիրներ է ունեցել, վերջերս միջնորդություն է ներկայացրել Մելվին Ջեֆերի Քոնլիի դեմ արգելիչ դատական հրամանի հասնելու համար:
07-08-2024 10:24
Բրիթնի Սփիրսի «Կինը իմ մեջ» սկանդալային հուշագրության հիմքով ֆիլմ կնկարահանվի։ Այս լուրը ուրախացրել է փոփ-դիվայի երկրպագուներին։ Սակայն, հենց որ խոսվեց քասթինգի մասին, երկրպագուների արձագանքը կտրուկ փոխվեց։ Բանն այն է, որ Բրիթնիի դերի համար դիտարկվող դերասանուհիներից մեկը Սաբրինա Քարփենթերն է՝ Դիսնեյի ֆիլմերի աստղը և հիթային  Espresso–ի դերակատարը։ Մեկ այլ թեկնածու Միլի Բոբի Բրաունն է, ով հայտնի է դարձել «Շատ տարօրինակ գործերում» ֆիլմում իր դերակատարմամբ։
07-08-2024 10:18
Apple-ի հիմնադիր Սթիվ Ջոբսի դուստրը՝ 26-ամյա Իվ Ջոբսը հանդիպում է բրիտանացի մարզիկ Հարի Չարլզի հետ։ Մարզիկը զբաղվում է ձիասպորտի տեսակներից մեկով և լավագույններից է իր ասպարեզում։ Իր թիմակիցների հետ Հարրին ոսկի է նվաճել Փարիզում ընթացող Օլիմպիական խաղերում։ Երկար սպասված մեդալը ստանալուց անմիջապես հետո Չարլզը վազեց դեպի տրիբունաներ, ցատկեց ցանկապատի վրայով՝ Իվին գրկելու և համբուրելու համար։
ՄԵԿ ՏՈՂՈՎ
15-08-2026 13:38
Հայտնի են դարձել Ջորջինա Ռոդրիգեսի և Կրիշտիանու Ռոնալդուի հարսանիքի մանրամասները, որը տեղի է ունեցել օգոստոսի 11-ին ֆուտբոլիստի Կասկայիսի տանը: Jornal de Notícias-ի տվյալներով՝ Ջորջինա Ռոդրիգեսը չի փոխել իր ազգանունը և հարսանիքից մեկ օր առաջ Լիսաբոնի նոտարի գրասենյակում ստորագրել է ամուսնական պայմանագիր: Վերջինիս համաձայն՝ ամուսնությունից առաջ կամ հետո գնված գույքը պատկանում է այն անձին, որի անունով այն գրանցված է կամ ով վճարել է դրա համար, և չի բաժանվում ամուսնալուծության ժամանակ: Զույգը որպես բնակության վայր նշել է Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Ռիադը:
15-08-2026 13:28
59-ամյա Ֆիլիպ Կիրկորովը 20-ամյա «Միսս Ռուսաստան» Վալենտինա Ալեքսեևային ծննդյան օրվա առթիվ նվիրել է ադամանդե Rolex ժամացույց։ Կիրկորովը նաև  մոդելի համարկատարել է իր հիթերը  և լրագրողներին հարցազրույց տալիս արտասվել է։ Հուլիսին Ֆիլիպ Կիրկորովը սկսել էր նկարահանել իր «Լուիզա» երգի տեսահոլովակը, որում գլխավոր դերում հանդես է եկել «Միսս ԲՐԻԿՍ»-ի հաղթող Վալենտինա Ալեքսեևան։ Ավելի վաղ Վալենտինան, որը իր 20-ամյակը նշել է Մոնակոյում, առաջին անգամ խոսել է իր սիրելիի մասին։ Մոդելի խոսքով՝ նա իրեն գերել է «գեղեցիկ սիրահետմամբ և անկեղծ արարքներով»։
15-08-2026 13:22
Համացանցում լուրեր են շրջանառվում, որ «Տարօրինակ դեպքեր» սերիալի 32-ամյա աստղեր Չարլի Հիթոնը և 31-ամյա Նատալյա Դայերը բաժանվել են 10 տարվա համատեղ կյանքից հետո։ Չնայած զույգը դեռ չի հաստատել լուրը, սերիալի երկրպագուները լրջորեն մտահոգված են։
15-08-2026 03:44
Վերջին մեկ տարվա ընթացքում Հոլիվուդն ավելի է տարվել ծայրահեղ նիհարության թրանդով, քան մի քանի տարի առաջ, երբ շատ աստղեր գրեթե միաժամանակ նիհարում էին «Օզեմպիկի» հաշվին։ Առցանց մեկնաբանները քննարկում են, թե ինչպես է «անորեքսիկ» կազմվածքի թրենդն այժմ գովազդվում ոչ միայն Արիանա Գրանդեի և Դեմի Մուրի կողմից, իսկ  «հերոինային շիկ» գեղագիտության մարմնացում Քեյթ Մոսը, նրանց համեմատ՝նմանվում «առողջ ապրելակերպի դեսպանի»։
14-08-2026 14:23
Սելենա Գոմեսը և նրա մայրը՝ Մենդի Թիֆին, մեղադրվել են իրենց Wondermind ստարտափի հետ կապված խարդախության մեջ, որը, ենթադրաբար, պետք է օգներ մարդկանց կառավարել իրենց հոգեկան առողջությունը, հաղորդում է Reuters-ը: Ընկերությունում գրեթե 1.2 միլիոն դոլար ներդրում կատարածները դատական հայց են ներկայացրել Դելավերի դաշնային դատարան՝ պնդելով, որ խոստացված նախագծերը չեն իրականացվել:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ օգոստոս 2026 թ․

01.08.2026
Օգոստոսը լի կլինի հրաշքներով լի։ Դուք հրաշալի հնարավորություն կունենաք հրաժեշտ տալու անցյալին և ապագայի ամուր հիմք դնելու համար։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
10.08.2026
Դիտվել է 1233 անգամ
12.08.2026
Դիտվել է 335 անգամ
14.08.2026
Դիտվել է 276 անգամ
15.08.2026
Դիտվել է 224 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster