Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
13-06-2024 01:06
Թագավորական փորձագետ Թոմ Քուինը The Mirror-ին ասել է, որ արքայազն Հարին իր համար սեփական տուն է փնտրում Մեծ Բրիտանիայում, որպեսզի կարողանա տեսնել ընկերներին, ովքեր չեն ընդունում իր կնոջը՝ Մեգան Մարքլին:
12-06-2024 10:35
Լեհաստանում մահացել է «Երկրի ամենատարեց մայրը»՝ Բարբարա Սիենկևիչը։ Թատրոնի և կինոյի դերասանուհին երկվորյակներ է լույս աշխարհ բերել 2015 թվականին, երբ նա արդեն 60 տարեկան էր։
12-06-2024 10:12
Չինաստանի Դալիան քաղաքի գործարանում հիպերռեալիստական մարդանման ռոբոտներ են մշակում, որոնք կարող են օգտագործվել հոգեթերապիայի և խորհրդատվության մեջ։ Հումանոիդ ռոբոտները ռոբոտների ամենաբարդ տեսակն են, և դրանք օգտագործում են արհեստական ինտելեկտ՝ սովորելու ճանաչել և ընդօրինակել մարդու վարքը:
12-06-2024 05:16
Սրտամկանի արյան հոսքը (MBF) մոտավորապես կրկնապատկվում է ճառագայթման դեպքում: Հետազոտողները հայտնաբերել են, որ սրտամկանի արյան հոսքն ավելացել է առողջ երիտասարդների, առողջ տարեցների և սրտի իշեմիկ հիվանդությամբ տառապող տարեցների շրջանում, երբ մարմնի ջերմաստիճանը նախնական ազդեցության արժեքների համեմատ բարձրացել է ըստ Ցելսիուսի 1,5 աստիճանով:
12-06-2024 02:28
Օքսանա Լավրենտիևան և Ալեքսանդր Ցիպկինը, ովքեր վեց ամիս առաջ հայտարարեցին իրենց ամուսնալուծության մասին, կրկին միասին են։ Գործարար կինն ամուսնության վեցերորդ տարեդարձի օրը հաստատել է ամուսնու հետ վերամիավորումը՝ հրապարակելով արխիվային լուսանկար։ «6:0՝ հօգուտ սիրո»,- մակագրել է լուսանկարը Լավրենտիևան։
12-06-2024 01:31
Աթլետիկայի օլիմպիական չեմպիոն Սվետլանա Մաստերկովան հոսպիտալացվել է Մոսկվայում։ Նրան վիրահատելու են՝ հեռացնելու համար գլխուղեղի ուռուցքը։ 56-ամյա մարզուհին հիվանդանոց է ընդունվել միջին ծանրության վիճակում։
11-06-2024 08:27
Ինդոնեզիայում հսկա պիթոնը կուլ է տվել կնոջը, որին մեկ օր անց գտել են նրա ստամոքսում, հայտնել է BBC-ն։ 4 երեխաների մայր 50-ամյա Ֆարիդան անհետացել է Կալեմպանգ գյուղի իր տան մերձակա անտառում։ Կինը գնում էր շուկա՝ իր այգում աճեցրած բանջարեղենը վաճառելու։
11-06-2024 08:25
Շվեյցարացի գիտնականները որոշել են աշխարհին առաջարկել շոկոլադի բոլորովին նոր և շատ ավելի առողջարար բաղադրատոմս։ Դրանում կակաոյի հատիկների մասնաբաժինը զգալիորեն ավելացել է, ինչի շնորհիվ վերջնական արտադրանքն ավելի օգտակար և էկոլոգիապես մաքուր է դարձել:
11-06-2024 07:34
Ածխաջրեր պարունակող որոշ մթերքներ հատկապես օգտակար են սննդակարգին հետևելու շրջանում, նշում են սննդաբանները: Բոլոր մակրոէլեմենտները կենսական նշանակություն ունեն օրգանիզմի համար՝ անկախ նպատակից՝ լինի դա ճարպային զանգվածի կորուստ, մկանային զանգվածի ավելացում, թե քաշի պահպանում։ Ածխաջրերի վտանգի մասին հայտարարությունը ոչ այլ ինչ է, քան ժողովրդական թյուր կարծիք։
11-06-2024 05:29
Տունը, որտեղ տեղի են ունեցել «Տանը մենակ» ֆիլմի նկարահանումներն Իլինոյս նահանգի Ուինետկա քաղաքում, վաճառքի հանվելուց կարճ ժամանակ անց գնորդ է գտել: Տունը վաճառքի է հանվել մայիսի 24-ին, 5,25 մլն դոլարով, իսկ մայիսի 31-ին հայտարարվել է, որ վաճառողն ու գնորդը պայմանագիր են կնքել: 
11-06-2024 02:39
Ռիհաննան երկար ժամանակ անց առաջին անգամ ցուցադրել է իր իսկական մազերը՝ առանց երկարացման կամ պարիկի, երբ պապարացիները բռնել են նրան Նյու Յորքում։ 36-ամյա գործարարն ու երգչուհին չի էլ հարդարել իր կարճ, շեկ մազերը։
10-06-2024 08:25
Առավոտյան առողջարար ըմպելիքների ցանկը գլխավորում է ջուրը, հավաստիացնում են սննդաբանները։ Նրանք խորհուրդ է տալիս ևս վել երկու ըմպելիք, որոնք կօգնեն առույգանալ․ սուրճը կարելի է փոխարինել ճարճատուկով ըմպելիքով, որը շատ ավելի առողջարար է, չի պարունակում կոֆեին, ունի միզամուղ ազդեցություն, օրգանիզմին ապահովում է առողջարար վիտամիններով և հանքանյութերով: Էներգիա կարող է հաղորդել նաև կակաոն, որը  պարունակում է բնական հակաօքսիդանտներ, որոնք նպաստում են սերոտոնինի՝ հաճույքի հորմոնի, ինչպես նաև կալցիումի, մագնեզիումի, ֆոսֆորի և երկաթի առաջացմանը։
10-06-2024 08:20
Հետազոտությունները ցույց են տալիս, որ չիլի պղպեղում պարունակվող հիմնական կենսաակտիվ միացությունը՝ կապսաիցինը, առողջության, հատկապես սրտանյութափոխանակության առողջության համար խոստումնալից օգտակարություն ունի։ Այն կարող է օգնել ճարպակալման, շաքարախտի և սրտանոթային հիվանդությունների դեմ պայքարում:
10-06-2024 08:16
Novel Concepts Medical ընկերությունը հայտնել է Իսրայելի իր լաբորատորիաներում բեկումնային արդյունքներ ստանալու մասին, որոնք ցույց են տալիս, որ նրա բուսական հիմքով բանաձևը ավելի քան 99%-ով նվազեցրել է կրծքագեղձի և թոքերի քաղցկեղի բջիջների կենսունակությունը:
10-06-2024 03:02
Չարլզ III-ի կինը՝ Մեծ Բրիտանիայի թագուհի Կամիլան, հրաժարվել է սեղմել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կնոջ՝ Բրիջիթի ձեռքը։ Անհարմար իրավիճակը ստեղծվել է Ֆրանսիայի Վերս-սյուր-Մեր կոմունայում, որտեղ պետությունների ղեկավարների կանայք ծաղիկներ են դրել 1944 թվականին Նորմանդիայի դեսանտի մասնակից բրիտանացի զինվորների հուշակոթողին։
10-06-2024 02:57
38-ամյա դերասան Ռոբերտ Պատինսոնը և 32-ամյա Սուկի Ուոթերհաուսը, ովքեր վերջերս ծնողներ են դարձել, ամուսնացել են։ Արարողությանը ներկա են եղել միայն զույգի հարազատներն ու մտերիմները։
07-06-2024 07:53
Լոլիկի հյութն աներևակայելի առողջարար է, քանի որ բացի վիտամիններից և հանքանյութերից այն պարունակում է հակաօքսիդանտներ, որոնք պաշտպանում են բջիջներն ազատ ռադիկալների վնասումից, նվազեցնում խոլեստերինի մակարդակը և նպաստում սրտի ու անոթների առողջությանը։ Լոլիկի հյութը, սակայն, կարող է վատթարացնել գաստրիտի ախտանշանները և վտանգավոր լինել երիկամների հիվանդություն ունեցող մարդկանց համար։ 
07-06-2024 07:48
Անցյալ տարի Անգլիայում ռեկորդային թվով հիվանդների մոտ ախտորոշվել է սուսանակ, հայտնել է Մեծ Բրիտանիայի Առողջապահության գործակալությունը: Ախտորոշված դեպքերի թիվն աճել է 7,5%-ով։ Սիֆիլիսի դեպքերն աճել են 9,4%-ով՝ վերջին տասնամյակի ընթացքում սիֆիլիսով վարակման դեպքերի թիվը կրկնապատկվել է։ Ընդհանուր առմամբ, սեռական ճանապարհով փոխանցվող վարակների, ներառյալ սեռական ճանապարհով փոխանցվող մի քանի տարբեր վարակների ախտորոշումներն աճել են 4,7%-ով:
07-06-2024 07:45
Չինացի գիտնականների խումբը հայտնաբերել է երկարակեցության գեն, որը կարող է պոտենցիալ մեծացնել մարդու կյանքի տևողությունը և օգնել պայքարել վնասատուների դեմ: Միտոքոնդրիումները, որպես բջջի էներգետիկ կենտրոններ, առանցքային դեր են խաղում բջջային էներգիայի արտադրության մեջ և սերտորեն առնչվում են ծերացման գործընթացին:
07-06-2024 03:07
Comedy Club հեռուստատեսային նախագծի ռեզիդենտ և համավարող, 43-ամյա Գարիկ Խարլ ամուսնացել է երրորդ անգամ՝ Կատերինա Կովալչուկի հետ, ում հետ հանդիպել է հարսանիքից երեք տարի առաջ: 31-ամյա Կատերինա Կովալչուկի համար այս ամուսնությունն առաջինն է։
ՄԵԿ ՏՈՂՈՎ
15-08-2026 13:38
Հայտնի են դարձել Ջորջինա Ռոդրիգեսի և Կրիշտիանու Ռոնալդուի հարսանիքի մանրամասները, որը տեղի է ունեցել օգոստոսի 11-ին ֆուտբոլիստի Կասկայիսի տանը: Jornal de Notícias-ի տվյալներով՝ Ջորջինա Ռոդրիգեսը չի փոխել իր ազգանունը և հարսանիքից մեկ օր առաջ Լիսաբոնի նոտարի գրասենյակում ստորագրել է ամուսնական պայմանագիր: Վերջինիս համաձայն՝ ամուսնությունից առաջ կամ հետո գնված գույքը պատկանում է այն անձին, որի անունով այն գրանցված է կամ ով վճարել է դրա համար, և չի բաժանվում ամուսնալուծության ժամանակ: Զույգը որպես բնակության վայր նշել է Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Ռիադը:
15-08-2026 13:28
59-ամյա Ֆիլիպ Կիրկորովը 20-ամյա «Միսս Ռուսաստան» Վալենտինա Ալեքսեևային ծննդյան օրվա առթիվ նվիրել է ադամանդե Rolex ժամացույց։ Կիրկորովը նաև  մոդելի համարկատարել է իր հիթերը  և լրագրողներին հարցազրույց տալիս արտասվել է։ Հուլիսին Ֆիլիպ Կիրկորովը սկսել էր նկարահանել իր «Լուիզա» երգի տեսահոլովակը, որում գլխավոր դերում հանդես է եկել «Միսս ԲՐԻԿՍ»-ի հաղթող Վալենտինա Ալեքսեևան։ Ավելի վաղ Վալենտինան, որը իր 20-ամյակը նշել է Մոնակոյում, առաջին անգամ խոսել է իր սիրելիի մասին։ Մոդելի խոսքով՝ նա իրեն գերել է «գեղեցիկ սիրահետմամբ և անկեղծ արարքներով»։
15-08-2026 13:22
Համացանցում լուրեր են շրջանառվում, որ «Տարօրինակ դեպքեր» սերիալի 32-ամյա աստղեր Չարլի Հիթոնը և 31-ամյա Նատալյա Դայերը բաժանվել են 10 տարվա համատեղ կյանքից հետո։ Չնայած զույգը դեռ չի հաստատել լուրը, սերիալի երկրպագուները լրջորեն մտահոգված են։
15-08-2026 03:44
Վերջին մեկ տարվա ընթացքում Հոլիվուդն ավելի է տարվել ծայրահեղ նիհարության թրանդով, քան մի քանի տարի առաջ, երբ շատ աստղեր գրեթե միաժամանակ նիհարում էին «Օզեմպիկի» հաշվին։ Առցանց մեկնաբանները քննարկում են, թե ինչպես է «անորեքսիկ» կազմվածքի թրենդն այժմ գովազդվում ոչ միայն Արիանա Գրանդեի և Դեմի Մուրի կողմից, իսկ  «հերոինային շիկ» գեղագիտության մարմնացում Քեյթ Մոսը, նրանց համեմատ՝նմանվում «առողջ ապրելակերպի դեսպանի»։
14-08-2026 14:23
Սելենա Գոմեսը և նրա մայրը՝ Մենդի Թիֆին, մեղադրվել են իրենց Wondermind ստարտափի հետ կապված խարդախության մեջ, որը, ենթադրաբար, պետք է օգներ մարդկանց կառավարել իրենց հոգեկան առողջությունը, հաղորդում է Reuters-ը: Ընկերությունում գրեթե 1.2 միլիոն դոլար ներդրում կատարածները դատական հայց են ներկայացրել Դելավերի դաշնային դատարան՝ պնդելով, որ խոստացված նախագծերը չեն իրականացվել:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ օգոստոս 2026 թ․

01.08.2026
Օգոստոսը լի կլինի հրաշքներով լի։ Դուք հրաշալի հնարավորություն կունենաք հրաժեշտ տալու անցյալին և ապագայի ամուր հիմք դնելու համար։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
10.08.2026
Դիտվել է 1235 անգամ
12.08.2026
Դիտվել է 344 անգամ
14.08.2026
Դիտվել է 283 անգամ
15.08.2026
Դիտվել է 233 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster