ՄԵԿ ՏՈՂՈՎ 31-05-2024 13:04 Աշխարհում տարեկան 8 մլն մարդ մահանում է ծխախոտի օգտագործումից: Ընդ որում, նրանցից 1,3 միլիոնը ծխախոտ չօգտագործող մարդիկ են՝ այսինքն մարդիկ, որոնք երկրորդային ծխի ազդեցության տակ են գտնվել և ունեցել են տարբեր հիվանդություններ:
31-05-2024 02:25 Երջանիկ Նատալի Պորտմանին ամուսնալուծությունից հետո լուսանկարել են հայտնի դերասանի հետ։ 42-ամյա Նատալի Պորտմանին 28-ամյա Փոլ Մեսկալի հետ նկատել են մայիսի 28-ին Լոնդոնում։ Հայտնիներին բռնացրել են պապարացիները, երբ նրանք կանգնած էին 69 բարի մոտ։
30-05-2024 12:12 Հունիսի 4-ին Մոսկվայի էստրադայի թատրոնում տեղի կունենա տոնական համերգ՝ նվիրված մեծն Շառլ Ազնավուրի հարյուրամյակին: Հռչակավոր շանսոնիեի՝ բոլորի կողմից սիրված երգերը կկատարեն երիտասարդ օպերային աստղեր և մյուզիքլների հայտնի արտիստներ Դավիթ Սանիկիձեն, Սոֆիկո Կարդավան, Էլմիրա Դիվաևան և Դմիտրի Ռիբերո Ֆեռեյրան:
30-05-2024 12:09 54 տարեկանում մահացել է ռուս դերասանուհի, «Իմ հիասքանչ դայակը» սերիալի աստղ Անաստասիա Զավորոտնյուկը։
30-05-2024 11:57 Քլոե Քարդաշյանը հայտնել է, որ կարող էր «կարողություն վաստակել» իր ոտքերով, եթե միանար OnlyFans-ին։ Ռեալիթի-շոուի 39-ամյա աստղը ներկայացրել է մի կտոր «Քարդաշյաններ» սերիալի հինգերորդ սեզոնից Hulu ալիքով, որտեղ նա կատակով քննարկում է եկամտի պոտենցիալ նոր աղբյուրը 68-ամյա մոր՝ Քրիս Ջեների հետ։
30-05-2024 09:22 29-ամյա Ջիջի Հադիդը հայտնվել է ֆրանսիական Vogue-ի շապիկին։ Մոդելի լուսանկարի համար պատասխանատու է Մարսել Ռևը, ով նախկինում աշխատել է Լիլի-Ռոզ Դեփի, Մայլի Սայրուսի, Զենդայայի և այլ աստղերի հետ։ Ամսագրի նոր համարը նվիրված է ամառային օլիմպիական խաղերին, որոնք տեղի կունենան Փարիզում 2024 թվականի հուլիսին։ Այդ պատճառով Ջիջին հանդես է եկել մարմնամարզուհու կերպարում։
29-05-2024 11:29 Քլոե Քարդաշյանը և Tatti Lashes ապրանքանիշը ներկայացրել են թարթիչների իրենց նոր հավաքածուն։ «Ես սիրում էի աշխատել Tatti Lashes-ի հետ. ես ուզում էի ստեղծել թարթիչների հավաքածու, որը կմարմնավորեր իմ ոճը և մարդկանց հնարավորություն ընձեռեր արտահայտվելու», - ասել է Քլոեն DailyMail.com-ին: «Մենք ստեղծել ենք երեք գերբազմակողմանի թարթիչներ, որոնք ձեզ կօգնեն և՛ ցերեկը, և՛ գիշերը»:
29-05-2024 11:21 Քանիե Ուեսթը եւ նրա կինը՝ Բյանկա Ցենսորին նորից Իտալիայում են։ Զույգն օրերս ժամանել է Ֆլորենցիա։ Բյանկան քաղաքի փողոցներում հայտնվել է հերթական արտառոց հագուստով՝ սպիտակ ատլասե բոդիով, եւ իրեն ծածկել է բարձով։ Բարձով կերպարով Բյանկան Ֆլորենցիայում հայտնվել էր նաեւ անցյալ տարի, Եվրոպա կատարած իրենց սկանդալային ուղեւորության ժամանակ, երբ քննադատության էր արժանացել անպարկեշտ տեսքի համար։
29-05-2024 03:18 Մի քանի օր անց այն բանից հետո, երբ Մադոննան բաժանվեց իր բռնցքամարտիկ ընկերոջից՝ Ջոշ Պոպերից, հայտնի դարձավ, որ երգչուհին նոր սիրավեպ ունի։ Մադոննայի ներկայիս բոյֆրենդը նույնպես բռնցքամարտիկ է և, ինչպես նախորդը, նրա տարիքի գրեթե կեսն է (նա 34 տարեկան է, իսկ փոփ-դիվան՝ 65)։ Երիտասարդի անունը Ռիչարդ Ռիակպրո է։
29-05-2024 02:31 2024 թվականի մայիսի 27-ին հայտնի դարձավ, որ 40-ամյա Ալսուն ամուսնալուծության հայց է ներկայացրել իր ամուսնուց՝ գործարար Յան Աբրամովից։ Երգչուհին դեռ չի մեկնաբանել, թե ինչ է կատարվում, սակայն նրա շրջապատի անանուն ինսայդերները«КП»-ին կիսվել են աստղային զույգի բաժանման մանրամասներով։ Աբրամովը Ալսուին սկսել է դավաճանել ոչ թե երեկ, այլ ավելի քան 10 տարի առաջ։
28-05-2024 10:35 Սննդաբանները շաքարն անվանել են վնասակար՝ նշելով, որ դրա չարաշահումը հանգեցնում է ինսուլինի կտրուկ արտազատման և, որպես հետևանք, արյան շաքարի մակարդակի բարձրացման։ Նրանք նաև սպիտակ ալյուր պարունակող բոլոր մթերքները դասակարգել է նիհարելու համար վնասակարների շարքին։ Վնասակար են նաև արագ սնունդը, կետչուպը և մայոնեզը։ Խորհուրդ է տրվում դիետայի ընթացքում բացառել կծու, յուղոտ և աղի մթերքները, հատկապես՝ պահածոները, երշիկեղենը և կիսաֆաբրիկատները։
28-05-2024 10:06 Լյուքս դասի հաճույքների LELO ապրանքանիշը ներկայացրել է իր «Սեքսի ապագան 2024 թվականին» զեկույցը։ «Անկախ նրանից, թե ինչպես է մարդը վերաբերվում մարդկանց և տեխնոլոգիաների միջև հարաբերությունների հեռանկարին, մի բան անխուսափելի է թվում. մի աշխարհում, որտեղ սեքս-խաղալիքները կառավարվում են թվային կերպով, որտեղ մարդիկ հարաբերություններ են ստեղծում հավելվածների միջոցով, պարզ է, որ շուտով գրեթե բոլորը որոշ չափով կմասնակցեն այս իրականությանը»,-նշում են հեղինակները։
28-05-2024 09:10 Լյարդի ճարպային հիվանդությունը՝ ստեատոզը ժամանակակից բժշկության կարևոր խնդիրներից է։ Հիվանդացությունը տարեցտարի աճում է ոչ միայն մեծահասակների, այլև դեռահասների շրջանում։ Այս հիվանդության տարածվածությունը աշխարհի ամբողջ բնակչության շրջանում կազմում է 25-35 տոկոս, դիաբետով հիվանդների մոտ՝ 80 տոկոս։
28-05-2024 08:52 Անջելինա Ջոլիի և Բրեդ Փիթի 15-ամյա դուստր Վիվիենը հրաժարվել է հոր ազգանունից։ Բրոդվեյի նոր՝ «Վտարվածները» մյուզիքլի պաստառում, որի վրա աղջիկն աշխատել է իր աստղ մոր հետ, նա նշված է որպես «Վիվյեն Ջոլի», այլ ոչ թե «Վիվիեն Ջոլի-Փիթ»: Դեռևս պարզ չէ, թե Վիվիենն իրավական կերպո՞վ է փոխել իր անունը, թե օգտագործում է այն որպես կեղծանուն:
28-05-2024 06:45 43-ամյա Քիմ Քարդաշյանը դարձել է չինական Vogue-ի նոր համարի գլխավոր հերոսուհին։ Լուսանկարները հայտնվել են հրապարակման սոցիալական ցանցերում։ Գործարար կինն անճանաչելի կերպարանափոխվել է ստեղծագործական թիմի աշխատանքի շնորհիվ։ Առաջին շապիկին Քիմը կիսաշրջված կեցվածք է ընդունել կապույտ շուշաններից պատրաստված անսովոր գլխազարդով։
27-05-2024 11:23 Սելենա Գոմեսը Կաննի կինոփառատոնում արժանացել է «Լավագույն դերասանուհու» կոչման իսպանական «Էմիլիա Պերես» ֆիլմում կատարած դերի համար։ Նա պարգեւը կիսել է ֆիլմի գործընկերների՝ Կառլա Սոֆիա Գասկոնի, Ադրիանա Պասի եւ Զոի Սալդանայի հետ։
27-05-2024 11:07 38-ամյա Լեդի Գագան՝ հոլիվուդյան ամենահայտնի շիկահերներից մեկը, որոշել է կտրուկ փոփոխություններ անել։ Երգչուհին մազերը թխահեր է ներկել, կտրել խոպոպները և նոր կերպարով հայտնվել իր համանուն համաշխարհային շրջագայության մասին պատմող ֆիլմի` «The Chromatica Ball»-ի պրեմիերային։
27-05-2024 10:34 Կտավատի սերմերի ամենօրյա օգտագործումն օգնում է իջեցնել արյան ճնշումը դրա պարունակած ալֆա-լինոլենաթթվի շնորհիվ: Այս մթերքը հարուստ է նաև բջջանյութով, որը խթանում է մարսողությունը։ Այնուամենայնիվ, ըստ մասնագետների՝ օգուտ ստանալու համար անհրաժեշտ չէ օրական երեք ճաշի գդալ կտավատի սերմ ուտել։ Ձեր սննդակարգի որակը կբարելավվի, եթե դուք կանոնավորապես փոքր քանակությամբ սերմեր ավելացնեք մածունին, շիլային կամ թխվածքներին։
27-05-2024 09:48 Ստամոքսի խոցն առաջին հերթին դրսևորվում է որպես որովայնի վերին հատվածում այրվող ցավ: Որովայնի վերին հատվածում ցավն առավել ուժեղ է լինում դատարկ ստամոքսի ժամանակ, իսկ ուտելուց կամ այրոցի դեմ դեղամիջոցներ ընդունելուց հետո այն փոքր-ինչ նվազում է։ Ընդհանուր առմամբ, ըստ մասնագետների՝ ախտանշանները կախված են խոցի տեղայնացումից, սակայն կարելի է հայտնաբերել պեպտիկ խոցային հիվանդության մի քանի ընդհանուր դրսևորումներ: Օրինակ՝ որովայնի փքվածություն, փորկապություն, սրտխառնոց, հաճախակի քաղց։
27-05-2024 06:56 Անջելինա Ջոլին դարձել է Vogue Japan-ի նոր համարի հերոսուհին։ Կադրերում դերասանուհին պատկերված է Ճապոնիա կատարած ուղեւորության ժամանակ։ Հարցազրույցում Ջոլին կիսվել է իր տպավորություններով, ինչպես նաև խոսել է իր Atelier Jolie նորաձեւության ապրանքանիշի վրա աշխատելու մասին։ «Իմ թուլությունն ու ուժն այն է, որ ես զգացմունքային եմ»,- ասել է Անջելինա Ջոլին։
ՄԵԿ ՏՈՂՈՎ
15-08-2026 13:38 Հայտնի են դարձել Ջորջինա Ռոդրիգեսի և Կրիշտիանու Ռոնալդուի հարսանիքի մանրամասները, որը տեղի է ունեցել օգոստոսի 11-ին ֆուտբոլիստի Կասկայիսի տանը: Jornal de Notícias-ի տվյալներով՝ Ջորջինա Ռոդրիգեսը չի փոխել իր ազգանունը և հարսանիքից մեկ օր առաջ Լիսաբոնի նոտարի գրասենյակում ստորագրել է ամուսնական պայմանագիր: Վերջինիս համաձայն՝ ամուսնությունից առաջ կամ հետո գնված գույքը պատկանում է այն անձին, որի անունով այն գրանցված է կամ ով վճարել է դրա համար, և չի բաժանվում ամուսնալուծության ժամանակ: Զույգը որպես բնակության վայր նշել է Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Ռիադը: 15-08-2026 13:28 59-ամյա Ֆիլիպ Կիրկորովը 20-ամյա «Միսս Ռուսաստան» Վալենտինա Ալեքսեևային ծննդյան օրվա առթիվ նվիրել է ադամանդե Rolex ժամացույց։ Կիրկորովը նաև մոդելի համարկատարել է իր հիթերը և լրագրողներին հարցազրույց տալիս արտասվել է։ Հուլիսին Ֆիլիպ Կիրկորովը սկսել էր նկարահանել իր «Լուիզա» երգի տեսահոլովակը, որում գլխավոր դերում հանդես է եկել «Միսս ԲՐԻԿՍ»-ի հաղթող Վալենտինա Ալեքսեևան։ Ավելի վաղ Վալենտինան, որը իր 20-ամյակը նշել է Մոնակոյում, առաջին անգամ խոսել է իր սիրելիի մասին։ Մոդելի խոսքով՝ նա իրեն գերել է «գեղեցիկ սիրահետմամբ և անկեղծ արարքներով»։ 15-08-2026 13:22 Համացանցում լուրեր են շրջանառվում, որ «Տարօրինակ դեպքեր» սերիալի 32-ամյա աստղեր Չարլի Հիթոնը և 31-ամյա Նատալյա Դայերը բաժանվել են 10 տարվա համատեղ կյանքից հետո։ Չնայած զույգը դեռ չի հաստատել լուրը, սերիալի երկրպագուները լրջորեն մտահոգված են։ 15-08-2026 03:44 Վերջին մեկ տարվա ընթացքում Հոլիվուդն ավելի է տարվել ծայրահեղ նիհարության թրանդով, քան մի քանի տարի առաջ, երբ շատ աստղեր գրեթե միաժամանակ նիհարում էին «Օզեմպիկի» հաշվին։ Առցանց մեկնաբանները քննարկում են, թե ինչպես է «անորեքսիկ» կազմվածքի թրենդն այժմ գովազդվում ոչ միայն Արիանա Գրանդեի և Դեմի Մուրի կողմից, իսկ «հերոինային շիկ» գեղագիտության մարմնացում Քեյթ Մոսը, նրանց համեմատ՝նմանվում «առողջ ապրելակերպի դեսպանի»։ 14-08-2026 14:23 Սելենա Գոմեսը և նրա մայրը՝ Մենդի Թիֆին, մեղադրվել են իրենց Wondermind ստարտափի հետ կապված խարդախության մեջ, որը, ենթադրաբար, պետք է օգներ մարդկանց կառավարել իրենց հոգեկան առողջությունը, հաղորդում է Reuters-ը: Ընկերությունում գրեթե 1.2 միլիոն դոլար ներդրում կատարածները դատական հայց են ներկայացրել Դելավերի դաշնային դատարան՝ պնդելով, որ խոստացված նախագծերը չեն իրականացվել:
LADY NEWS TV
VIDEO
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ
Խոյ
21.03-20.04
Ցուլ
21.04-22.05
Երկվորյակ
23.05-22.06
Խեցգետին
23.06-23.07
Առյուծ
24.07-24.08
Կույս
25.08-23.09
Կշեռք
24.09-23.10
Կարիճ
24.10-22.11
Աղեղնավոր
23.11-22.12
Այծեղջուր
23.12-20.01
Ջրհոս
21.01-19.02
Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
10.08.2026 Դիտվել է 1243 անգամ 12.08.2026 Դիտվել է 347 անգամ 14.08.2026 Դիտվել է 283 անգամ 15.08.2026 Դիտվել է 237 անգամ