Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
26-02-2021 10:29
Սուսաննա Գաբոյանը դարձել է Հայաստանի կանանց 76-րդ առաջնությության հաղթող։
26-02-2021 10:26
«Նրանք հայրիկի հետ շփման կարիք ունեն, սիրում են նրան»․ Քիմ Քարդաշյանն ամուսնալուծությունից հետո չի պատրաստվում խոչընդոտել Քանյե Ուեսթի և երեխաների շփմանը:
26-02-2021 10:17
Երեւանի Կ. Ս. Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնը պատրաստվում է պրեմիերաների: Առաջին պրեմիերան նախատեսված է մարտի 20-ին եւ 21-ին: Երիտասարդ ռեժիսոր Նորա Գրիգորյանը կներկայացնի «Չսիրել» ներկայացումը: Թատրոնի գեղարվեստական ղեկավար Կարեն Ներսիսյանը հանդիսատեսին կներկայացնի Մոլիերի «Սպաների արարքները», ինչպես նաեւ «Ծիծաղի ակադեմիա» ներկայացումները: Հունիսին կցուցադրվի «Ինչ է տեսել ծառայողը» ներկայացման նոր տարբերակը։
26-02-2021 10:08
Ճապոնացի հետազոտողները պնդում են, որ միջամտության ժամանակ վարսահարդարի, կոսմետոլոգի կամ մերսողի հետ շաղակրատելն այնքան էլ լավ գաղափար չէ: Նման զրույցների ընթացքում կորոնավիրուսի փոխանցման վտանգը զգալիորեն մեծանում է, նույնիսկ եթե վարպետը չի հանում դիմակը:
26-02-2021 01:37
Էմմա Ուաթսոնի խոսնակը պատասխանել է այն լուրերին, թե աստղը պատրաստվում է հեռանալ դերասանական կարիերայից: Ուաթսոնի երկրպագուները կարող են հանգիստ լինել. նա չի պատրաստվում լքել կինոնկարը:
25-02-2021 11:35
Մոսկվայի հարավ-արևմուտքում գտնվող բնակարանում հայտնաբերվել է ուկրաինացի երիտասարդ գրող Ադելինա Շելդոնի հյուծված դին: Իրավապահները Ադելինայի մարմնի վրաբռնության հետքերչեն հայտնաբերել: Նրանք ենթադրել են, որ աղջիկը ուժասպառ է եղել չոր ծոմապահության հետևանքով:
25-02-2021 11:33
PROJECT LA նախագիծը, որը երգերի է վերածում հայ և այլազգի բանաստեղծների ստեղծագործություններ, երգ է նվիրել Արցախյան 44-օրյա պատերազմում անմահացած հերոսներին: «Ռեքվիեմ» երգի հոլովակն արդեն համացանցում է:
25-02-2021 11:17
Ոսկե ձուն, որ 1983-ին գանձեր որոնելու համար է պատրաստվել, աճուրդում վաճառվել է 37 200 ֆունտ սթեռլինգով, հայտնում է AP-ն: Cadbury`s-ը 12 ոսկե ձու է պատվիրել իր Creme Egg Conundrum նախագծի շրջանակներում, որի մասնակիցները գտնում են հանելուկների պատասխանները:
25-02-2021 11:11
Կնոջը փոխպատվաստել են SARS-CoV-2 կորոնավիրուսով վարակված թոքեր, չնայած դոնորի քթաըմպանի քսուքում կորոնավիրուս չէր հայտնաբերվել: Այս կլինիկական դեպքը American Journal of Transplantation-ում նկարագրել են Միչիգանի համալսարանի գիտնականները:
25-02-2021 02:31
Սուպերմոդել Նաոմի Քեմփբելը զարդարել է i-D Magazine ամսագրի նոր համարի շապիկը' հանդես գալով համարձակ ֆոտոշարքով:
24-02-2021 09:47
72-ամյա ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարդիեին կրկին մեղադրանք է առաջադրվել բռնաբարության համար: Խոսքը 2018-ի դեպքերի մասին է, երբ Դեպարդյեն, իբր, սեռական գործողություններ է կատարել 20-ամյա դերասանուհու նկատմամբ, որի անունը չի հրապարակվում:
24-02-2021 09:36
Տեղի է ունեցել «Լավագույն Հայկական բրենդ 2020» ամենամյա մրցանակաբաշխությունը։ Տարբեր անվանակարգերի թվում «Տարվա լավագույն հրուշակեղեն և տորթ արտադրող ընկերություն» է ճանաչվել «ԴԱՆ ԴԵՍԵՐՏ» հրուշակեղենի ձեռնարկությունը, «Տարվա լավագույն սուրճ արտադրող ընկերություն»՝ «ՌՈՅԱԼ ԱՐՄԵՆԻԱ»-ն։ 
24-02-2021 09:25
Հորդանանի Նուր թագուհին տեղեկություն է խնդրել Դուբայի անհայտ կորած արքայադուստր Շամսայի մասին այն բանից հետո, երբ իմացել է, որ իր կրտսեր քույր Լաթիֆան «պատանդ» է վերցվել իր իսկ հոր՝ շեյխ Մոհամմեդ բեն Ռաշիդ Ալ Մաքթումի կողմից:
24-02-2021 09:17
IOS 14.5 օպերացիոն համակարգի նոր տարբերակում կհայտնվեն լրացուցիչ էմոջի-սմայլիկներ, որոնք նախկինում չկային: Նոր հնարավորություններից բացի, iOS 14.5-ը iPhone-ի օգտվողներին կնվիրի վիրակապված սիրտ, պարուրաձեւ աչքերով դեմք եւ... մորուքավոր կանանց:
24-02-2021 02:50
34-ամյա բրիտանացի երգչուհի Էլի Գոլդինգը հայտարարել է, որ երեխա է սպասում: Vogue-ի հետ զրույցում աստղն ասել է, որ այժմ ութ ամսական հղի է: Երեխան կդառնա առաջնեկ միայն իր՝ Էլլիի, այլ նաև նրա ամուսնու՝ 29-ամյա արվեստի դիլեր Կասպար Ջոպլինգի համար:
23-02-2021 10:32
Եթե երկու օր առաջ բոլորը քննարկում էին Քիմ Քարդաշյանի ու Քանյե Ուեսթի ամուսնալուծությունը, ապա այսօր լրատվամիջոցների ուշադրությունը գրավել է Քլոե Քարդաշյանը: Ռեալիթի աստղի Instagram-ի վերջին գրառումը լուրեր է առաջացրել Քլոեի՝ Թրիստան Թոմփսոնի հետ նշանադրության մասին:
23-02-2021 10:14
Շոտլանդիայում փողոցում տեղի ունեցող վայրի ծեծկռտուքի ժամանակ մի կին կծելով պոկել է տղամարդու լեզվի մի կտոր, որը կերել է ճայը։ 27-ամյա Բեթանի Ռայանը Էդինբուրգում բախվել Ջեյմս Մաքքենզիի հետ: Այն բանից հետո, երբ Մաքքենզին «սեղմված բռունցքով» մոտեցել է Ռայանին, կինը ինչ-որ կերպ կարողացել է համբուրել նրան, ապա կծելով պոկել նրա լեզվի մի կտորը:
23-02-2021 10:10
«Daft Punk» խումբը հայտարարել է, որ դադարեցնում է իր գործունեությունը։ Ֆրանսիական դուետը, որի երգերը բազմաթիվ անգամներ ամենաճանաչվածն են դարձել պարային ժանրում, փլուզվել է։
23-02-2021 07:24
Կյանքի 75-րդ տարում մահացել է ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ Եկատերինա Գրադովան: Նրան համաշխարհային հռչակ է բերել ռադիոօպերատոր Քեթի դերը «Գարնան տասնյոթ ակնթարթը» հեռուստաֆիլմում: Դերասանուհին նկարահանվել է նաև «Մեծ տան փոքրիկ կատակերգություններ», «Երկարագուլպա Պեպի» և «Հանդիպման վայրը փոխել չի կարելի» ֆիլմերում: 1971-1976 թվականներին ամուսնացած է եղել դերասան Անդրեյ Միրոնովի հետ:
23-02-2021 05:28
Քեմբրիջի համալսարանի բուսաբանական այգում ծաղկել է հազվագյուտ ծաղիկը՝ Selenicereus-ը, որին վիճակված էր ապրել միայն մեկ գիշեր, հայտնում է BBC- ն: Բուսաբանականի այգեպանները ասում են, որ կակտուսը, որը հազարավոր մղոններ հեռավորության վրա է իր բնօրրանից, Մեծ Բրիտանիայում առաջին անգամ է ծաղկել:
ՄԵԿ ՏՈՂՈՎ
17-08-2026 10:45
Հայաստանը, Վրաստանը և Բելառուսը գլխավորել են այն երկրների ցանկը, որոնք անձնական այցից հետո ամենից հաճախ հաճելիորեն զարմացնում են ռուսաստանցի զբոսաշրջիկներին։ Այս մասին ասվում է «Купибилет» ծառայության հետազոտությունում: Ճանապարհորդներից, որոնք ուղևորությունից հետո երկրի մասին իրենց կարծիքը փոխել են դեպի լավը, 33%-ը ընտրել է Հայաստանը, Վրաստանը և Բելառուսը։ Սա բոլոր ուղղությունների մեջ ամենաբարձր ցուցանիշն է։ 2-րդ տեղում հայտնվել է Ռուսաստանը․ հարցվածների 24%-ը հայտարարել է, որ երկրի ներսում ուղևորություններն ավելի լավն են եղել, քան նրանց սկզբնական սպասումները։ 3-րդ տեղը զբաղեցրել են Ասիայի երկրները՝ Չինաստանը, Ճապոնիան, Թաիլանդը և Հարավային Կորեան, որոնք դրականորեն զարմացրել են հարցվածների 18%-ին։
17-08-2026 10:24
 Մեծ Բրիտանիայի ամենամեծ պաշտոնական Harry Potter խանութը կբացվի Լոնդոնում նոյեմբերի 4-ին՝ Օքսֆորդ սթրիթում: Ֆլագմանական խանութը կտեղակայվի The Ribbon համալիրում՝ Oxford Street 134–140 հասցեում, և կզբաղեցնի ավելի քան 21 հազար քառակուսի ֆուտ (մոտ 1 950 քառ. մ) տարածք՝ երկու հարկերում, գրում է Independent-ը։ Սա կլինի Մեծ Բրիտանիայում Harry Potter-ի երկրորդ պաշտոնական խանութը՝ Քինգս Քրոսի կայարանում գտնվող կետից հետո։
17-08-2026 09:30
Բրազիլացի փաստաբան և բլոգեր Թայանե Դալասենը, Բրազիլիայի ափերի մոտ շնաձկների հետ սուզվելու ժամանակ, ոտքի շրջանում ուժեղ ճնշում է զգացել, հայտնում է BBC News-ը։ Ավելի քան երկու մետր երկարությամբ շնաձուկը կծել է նրա ազդրը և մի քանի վայրկյան պահել ջրի տակ։ Կնոջը հաջողվել է դուրս գալ, սակայն ոտքի վրա մնացել են խորը կտրվածքներ։
17-08-2026 06:54
Կյանքից հեռացել է ամերիկացի դերասանուհի Հեյդեն Պանետյերը: «Հերոսներ» հայտնի սերիալի աստղն ընդամենը 36 տարեկան էր: Daily Mail-ի տվյալներով՝ դերասանուհուց հետո մնացել է 11-ամյա դուստրը՝ Կայա Եվդոկիան: Հեյդեն Պանետյերը երեխային ունեցել է հայտնի բռնցքամարտիկ Վլադիմիր Կլիչկոյի հետ հարաբերությունների ժամանակ:
17-08-2026 01:59
Էլիզաբեթ Օլսենը, ըստ երևույթին, առաջին անգամ մայր է դարձել: 37-ամյա աստղին նկատել են Լոս Անջելեսում՝ ամուսնու՝ Ռոբի Արնեթի և նորածին երեխայի հետ զբոսանքի ժամանակ: Երեխային դերասանուհին կրում էր կրծքին ամրացված սպիտակ մանկական փոխադրամիջոցով:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ օգոստոս 2026 թ․

01.08.2026
Օգոստոսը լի կլինի հրաշքներով լի։ Դուք հրաշալի հնարավորություն կունենաք հրաժեշտ տալու անցյալին և ապագայի ամուր հիմք դնելու համար։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
17.08.2026
Դիտվել է 706 անգամ
14.08.2026
Դիտվել է 378 անգամ
15.08.2026
Դիտվել է 370 անգամ
18.08.2026
Դիտվել է 168 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster