Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
22-02-2021 09:41
Ցելյուլիտը բացառելու համար անհրաժեշտ է նախ եւ առաջ ճիշտ սնվել: Հետեւյալ հինգ մթերքները պետք է մտցնել «սեւ ցուցակի» մեջ. սպիտակ շաքար, սուրճ եւ սեւ թեյ, աղ, ալկոհոլ, կիսաֆաբրիկատներ։
22-02-2021 09:34
Գերմանացի վարսահարդարը Անդրեաս Նույսլը eBay հարթակում վաճառել է կարանտինից հետո մազերի կտրվածքի առաջին գրանցումը 422 եվրոյով:
22-02-2021 02:49
Ռուսաստանցիների շրջանում փետրվարի 23-ի առթիվ ամենատարածված ընծաները հուշանվերներն են, հագուստը եւ վիճակախաղի տոմսերը, իսկ այդ օրը նախընտրում են անցկացնել կինոթատրոններում, թատրոններում եւ բարերում:
22-02-2021 01:55
Բրիտանացի դիզայներ և նախկին ֆուտբոլիստ Դևիդ Բեքհեմի կնոջ՝ Վիկտորյա Բեքհեմի բիզնեսը ֆինանսական լուրջ կորուստներ է կրել: Victoria Beckham Ltd ընկերությունը, որը զբաղվում է հագուստի մոդելավորմամբ, հայտարարել է տարեկան կտրվածքով 16 մլն դոլարի չափով կորստի մասին:
22-02-2021 00:58
Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Երկրորդ թագուհու թոռնուհին՝ Յորքի արքայադուստր Եվգենիան, հայտարարել է, որ ամուսնու՝ Ջեք Բրուքսբանկի հետ միասին, որոշել են իրենց առաջնեկին անվանակոչել Ավգուստ Ֆիլիպ Հոուք՝ ի պատիվ իր պապիկի՝ Էլիզաբեթղ II-ի 99-ամյա ամուսնու՝ Էդինբուրգի դուքս Ֆիլիպի:
20-02-2021 14:31
Մելբուրնում ավարտված թենիսի Ավստրալիայի բաց առաջնության կանանց մենախաղի հաղթողի կոչումը նվաճեց ճապոնացի Նաոմի Օսական, որը եզրափակիչում առավելության հասավ ԱՄՆ-ի ներկայացուցիչ Ջենիֆեր Բրեդիի նկատմամբ: 23-ամյա թենիսիստուհին հաղթեց 1 ժամ 19 րոպեում' 6:4, 6:3:
20-02-2021 12:46
Հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը դիմել է ամուսնուց՝ երաժիշտ Քանյե Ոեւսթից բաժանվելու համար, հայտնում է Fox News-ը։ Զույգն ամուսնացած է եղել յոթ տարի, ունի չորս երեխա։ Ուեսթն ու Քարդաշյանը մի քանի ամիս է՝ առանձին են ապրում։
20-02-2021 11:55
Հնդկաստանի Ջհարկհանդ նահանգում ոստիկանությունն ուշագրավ լուծում է գտել ամուսնական վեճը հարթելու համար՝ կարգադրելով տղամարդուն 3 օր անցկացնել ընտանիքի, 3 օր ընկերուհու հետ և 1 օր հանգստանալ 2-ից էլ։
20-02-2021 08:03
Անցյալ տարվա նոյեմբերին հայտնի դարձավ 45-ամյա Ջեյսոն Սուդեյկիսի ու 36-ամյա Օլիվիա Ուայլդի բաժանման մասին, և այժմ նրանք երկուսն էլ պատրաստ են առաջ շարժվելու: Եվ մինչ Օլիվիան վայելում էր սիրավեպը 27-ամյա երգիչ Հարի Սթայլսի հետ, Ջեյսոնը իր երջանկությունը գտել է 34-ամյա բրիտանացի դերասանուհի և մոդել Քիլի Հազելի գրկում:
20-02-2021 07:59
2020 թվականին պաշտոնապես ավարտելով իր աղմկահարույց ամուսնալուծությունը հինգերորդ ամուսնուց՝ Դմիտրի Իվանովից, 57-ամյա Լոլիտա Միլյավսկայան չի խոսում իր անձնական կյանքի մասին: Հարցազրույցներում աստղը միայն ակնարկում է, որ այժմ ինքը մենակ չէ և շատ երջանիկ է, իսկ NTV- ի հեռարձակումներից մեկի ժամանակ նա նույնիսկ հայտարարեց, որ «արդեն ամուսնացած է»:
20-02-2021 02:38
Մինչ Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը չեն մեկնաբանում ամուսնալուծությունը, ինսայդերներից մեկը հայտնել է, երեխաների համատեղ դաստիարակության հարցն անհանգստացնում է Քիմին։ «Քանյեն նախկինի նման ցանկանում է մեծ դեր խաղալ նրանց կյանքում, եւ Քիմը չի խոչընդոտի դրան։ Նա այլեւս Քիմին հետ տանը չի ապրում եւ նույնիսկ հյուր չի գնում։ Նա երեխաների հետ միշտ հանդիպում է այլ վայրերում»,- նշել է աղբյուրը։
19-02-2021 10:16
Հետազոտությունը ցույց է տվել, որ սննդակարգում աղի քանակության օրական յուրաքանչյուր 2,3 գրամ նվազեցումը բերում է սիստոլիկ (վերին) զարկերակային ճնշման սնդիկի սյան 5,6 մմ նվազման, իսկ դիաստոլիկ (ստորին) ճնշման՝ 2,3 մմ նվազման:
19-02-2021 07:18
UFC-ում հանդես եկող ամերիկահայ մարտիկ Քեթլին Չուկագյանը հաջորդ մենամարտը կանցկացնի մայիսի 15-ին, հայտնում է UFC-ի մամուլի ծառայությունը։ UFC Fight Night մրցաշարում 32-ամյա մարզուհու մրցակիցը կլինի բրազիլացի Վիվիեն Արաուխոն (10-2):
19-02-2021 05:29
Ըստ Netflix-ի հաղորդագրության՝ ամերիկացի հայտնի կինոռեժիսոր Թիմ Բարթոնը «Ադամսների ընտանիքը» մուլտֆիլմի մոտիվներով նոր սերիալ կնկարահանի։ Ութ մասից բաղկացած «Ուենսդեյ» (Wednesday) անվանումով սերիալը նվիրված է Մորտիշա և Գոմես Ադամսների դստերը՝ Ուենսդեյին։
19-02-2021 02:27
Ֆլորիդայի նահանգից 93-ամյա ամերիկուհի Բեւեռլի Շոթենսթինը կարողացել է 19 միլիոն դոլարի վճարման հասնել այն հայցով, որը նա հարուցել է իր երկու թոռների դեմ այն բանի համար, որ նրանք անբարեխիղճ են վարվել իր պապիտալի նկատմամբ:
19-02-2021 01:32
83 տարեկան հասակում կյանքից հեռացավ խորհրդային և ռուս դերասան Անդրեյ Մյագկովը: Իր կարիերայի ընթացքում նա նկարահանվել է ավելի քան 50 ֆիլմում: Նրա հայտնի գործերից են «Ծառայողական սիրավեպ», «Ավտոտնակ», «Դաժան սիրավեպ» ֆիլմերը և այլն:
18-02-2021 10:00
Նիհարելու եւ որովայնի մկանները մարզելու անհագ ցանկությունը կարող է բացասաբար ազդել կնոջ առողջության վրա եւ հանգեցնել մի շարք խախտումների: Որովայնի վրա «խորանարդիկները» կարող են հանգեցնել դաշտանային ցիկլի խախտումների, ինչպես նաեւ ֆերտիլության եւ հոգեկանի հետ կապված խնդիրների:
18-02-2021 07:19
Փերիս Հիլթոնը, ով իր 40-ամյակը նշեց փետրվարի 17-ին, ամուսնանում է իր 39-ամյա սիրեցյալի՝ գործարար Քարտեր Ռումի հետ: Զույգի նշանադրությունը տեղի է ունեցել շաբաթ օրը՝ փետրվարի 13-ին:
18-02-2021 03:09
Ամերիկյան արագ սննդի «ՄաքԴոնալդս» ռեստորանների ցանցը վերջին 5 տարում առաջին անգամ կփոխի փաթեթավորման դիզայնը: Մշակողի մտահղացմամբ՝ փաթեթավորման նոր դիզայնը պետք է «ուրախության եւ թեթեւության զգացում բերի վառ գրաֆիկայի շնորհիվ»: Դրա տարրերի թվում չեն լինելու խոշոր գրառումներ: Դրանք կփոխարինվեն գրաֆիկական պատկերներով:
18-02-2021 02:24
39-ամյա Բրիթնի Սփիրսի մասին վավերագրական ֆիլմն ակնհայտորեն երկար ժամանակ կքննարկվի աստղի երկրպագուների և բոլոր նրանց կողմից, ովքեր անտարբեր չեն նրա կյանքի հանդեպ: Ինքը ՝ Բրիթնին, գնահատական չի տվել կինոնկարին, բայց երկրպագուները վստահ են, որ նա նրանց ինչ-որ նշաններ է տալիս:
ՄԵԿ ՏՈՂՈՎ
17-08-2026 10:45
Հայաստանը, Վրաստանը և Բելառուսը գլխավորել են այն երկրների ցանկը, որոնք անձնական այցից հետո ամենից հաճախ հաճելիորեն զարմացնում են ռուսաստանցի զբոսաշրջիկներին։ Այս մասին ասվում է «Купибилет» ծառայության հետազոտությունում: Ճանապարհորդներից, որոնք ուղևորությունից հետո երկրի մասին իրենց կարծիքը փոխել են դեպի լավը, 33%-ը ընտրել է Հայաստանը, Վրաստանը և Բելառուսը։ Սա բոլոր ուղղությունների մեջ ամենաբարձր ցուցանիշն է։ 2-րդ տեղում հայտնվել է Ռուսաստանը․ հարցվածների 24%-ը հայտարարել է, որ երկրի ներսում ուղևորություններն ավելի լավն են եղել, քան նրանց սկզբնական սպասումները։ 3-րդ տեղը զբաղեցրել են Ասիայի երկրները՝ Չինաստանը, Ճապոնիան, Թաիլանդը և Հարավային Կորեան, որոնք դրականորեն զարմացրել են հարցվածների 18%-ին։
17-08-2026 10:24
 Մեծ Բրիտանիայի ամենամեծ պաշտոնական Harry Potter խանութը կբացվի Լոնդոնում նոյեմբերի 4-ին՝ Օքսֆորդ սթրիթում: Ֆլագմանական խանութը կտեղակայվի The Ribbon համալիրում՝ Oxford Street 134–140 հասցեում, և կզբաղեցնի ավելի քան 21 հազար քառակուսի ֆուտ (մոտ 1 950 քառ. մ) տարածք՝ երկու հարկերում, գրում է Independent-ը։ Սա կլինի Մեծ Բրիտանիայում Harry Potter-ի երկրորդ պաշտոնական խանութը՝ Քինգս Քրոսի կայարանում գտնվող կետից հետո։
17-08-2026 09:30
Բրազիլացի փաստաբան և բլոգեր Թայանե Դալասենը, Բրազիլիայի ափերի մոտ շնաձկների հետ սուզվելու ժամանակ, ոտքի շրջանում ուժեղ ճնշում է զգացել, հայտնում է BBC News-ը։ Ավելի քան երկու մետր երկարությամբ շնաձուկը կծել է նրա ազդրը և մի քանի վայրկյան պահել ջրի տակ։ Կնոջը հաջողվել է դուրս գալ, սակայն ոտքի վրա մնացել են խորը կտրվածքներ։
17-08-2026 06:54
Կյանքից հեռացել է ամերիկացի դերասանուհի Հեյդեն Պանետյերը: «Հերոսներ» հայտնի սերիալի աստղն ընդամենը 36 տարեկան էր: Daily Mail-ի տվյալներով՝ դերասանուհուց հետո մնացել է 11-ամյա դուստրը՝ Կայա Եվդոկիան: Հեյդեն Պանետյերը երեխային ունեցել է հայտնի բռնցքամարտիկ Վլադիմիր Կլիչկոյի հետ հարաբերությունների ժամանակ:
17-08-2026 01:59
Էլիզաբեթ Օլսենը, ըստ երևույթին, առաջին անգամ մայր է դարձել: 37-ամյա աստղին նկատել են Լոս Անջելեսում՝ ամուսնու՝ Ռոբի Արնեթի և նորածին երեխայի հետ զբոսանքի ժամանակ: Երեխային դերասանուհին կրում էր կրծքին ամրացված սպիտակ մանկական փոխադրամիջոցով:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ օգոստոս 2026 թ․

01.08.2026
Օգոստոսը լի կլինի հրաշքներով լի։ Դուք հրաշալի հնարավորություն կունենաք հրաժեշտ տալու անցյալին և ապագայի ամուր հիմք դնելու համար։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
17.08.2026
Դիտվել է 706 անգամ
14.08.2026
Դիտվել է 378 անգամ
15.08.2026
Դիտվել է 370 անգամ
18.08.2026
Դիտվել է 168 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster