Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
18-02-2021 01:28
Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ընի կինը` Լի Սեոլ Չժուն,  մեկ տարվա ընթացքում առաջին անգամ  հայտնվել է հանրության առջեւ: Ըստ ԿԺԴՀ պետական լրատվամիջոցների, զույգը ներկա է գտնվել Հյուսիսային Կորեայի առաջնորդի հանգուցյալ հոր ծննդյան օրվա առթիվ կազմակերպված համերգին:
17-02-2021 10:51
Թաիլանդի Չոնբուրի նահանգում բեռնատարի վարորդ Մոնտիան Ջանսուկն ընթրիքի ժամանակ հազվագյուտ մարգարիտ է հայտնաբերել: 40-ամյա տղամարդն ու նրա կինը ճաշի ժամանակ խխունջում գտել են մետաղադրամի մեծության նարնջագույն մարգարիտ, որի քաշը յոթ գրամ է։ Զույգը կարծում է, որ հայտնաբերել է melo pearl անունով հայտնի մարգարիտ, որն առնվազն գնահատվում է 300 000 դոլար։
17-02-2021 10:40
«Գահերի խաղը» սերիալի դերասաններ, ամուսիններ Ռոուզ Լեսլին եւ Քիթ Հարինգթոնն առաջին անգամ ծնողներ են դարձել: Լրագրողներին առայժմ չի հաջողվել ճշտել երեխայի սեռն ու անունը։ Փոքրիկը լույս աշխարհ է եկել մի քանի շաբաթ առաջ։
17-02-2021 05:43
Տարեց մարդկանց մոտ սննդակարգում ֆլավանոլներով հարստացված բավարար քանակությամբ կակաոյի առկայությունը օգնում է բարելավել հիշողությունը, սակայն բիոհավելումների դրական ազդեցությունը սահմանափակ է եւ, ընդհանուր առմամբ, չի բարելավում ուղեղի վիճակը:
17-02-2021 05:07
Պավել Պրիլուչնիից ամուսնալուծվելուց հետո 31-ամյա Ագատա Մուցիենցեն կենտրոնացել դերասանուհու կարիերայի վրա: Սակայն աստղը հույս ունի, որ շուտով նոր սիրեկան կունենա, քանի որ ցանկանում է ընտանիք կազմել ու եւս մեկ երեխա լույս աշխարհ բերել:
17-02-2021 03:48
Թենիսի աշխարհի 3-րդ ռակետ Նաումի Օսական Ավստրալիայի բաց առաջնության կիսաեզրափակիչում է: Կանանց մենախաղի քառորդ եզրափակիչում Ճապոնիան ներկայացնող Օսական հաղթեց աշխարհի 71-րդ ռակետ Թայվանից Սե Շուվային: Կիսաեզրափակիչում Օսական կմրցի Ուիլյամս-Հալեպ զույգի հաղթողի հետ:
16-02-2021 10:55
«Սիրուց ատելություն մեկ քայլ է»․ Քիմ Քարդաշյանը ամուսնու հետ բաժանության լուրերի ֆոնին խորհրդավոր գրառում է կատարել:
16-02-2021 10:50
Հանրահայտ ֆրանսահայ դրամատուրգ Րաֆֆի Շարթի «Կապի՛ր ինձ մահճակալին» կատակերգությունը բեմ կբարձրանա Կ. Ս. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում: Բեմադրության առաջնախաղերը տեղի կունենան փետրվարի 17 և 18-ին:
16-02-2021 10:44
Գիտնականները համոզված են, որ կենսաբանական մահը դեռեւս մարդու գոյության վերջը չէ: Գիտակցությունը, որը, ըստ էության, տեղեկատվական սուբյեկտ է, մահից հետո անցնում է քվանտային մակարդակի: Մասնագետները պարզաբանել են, որ այս տեսակի տեղեկատվության պահուստը միկրոխողովակներ են, որոնք կազմված են սպիտակուցային կառուցվածքներից:
16-02-2021 10:38
Ֆլորիդայի բնակիչը ընկերուհուց գողացել է նշանադրության ու ամուսնական մատանիները, որպեսզի մեկ այլ աղջկա առաջարկություն անի: Ոստիկանությունը հետաքննություն է սկսել այն բանից հետո, երբ կինը խուզարկուներին ասել է, թե իմացել է, որ իր ընկերը իրականում նշանվել է մեկ այլ աղջկա հետ:
16-02-2021 05:03
45-ամյա Քեյթ Ուինսլեթը հաճախ է պատմում իր դերասանական փորձի մասին: Քեյթը կիսվել է իր տեսակետներով սեքս տեսարանները նկարահանելու վերաբերյալ: Ուինսլեթը խոստովանել է, որ իր համար շատ ավելի հարմար կլիներ հանդես գալ բաց դրվագներում, եթե նկարահանման հրապարակում ներկա լինեին ինտիմ տեսարանների համակարգողներ:
15-02-2021 09:59
Ծանոթությունների Bumble Inc հավելվածի արժեթղթերի գինն օրերս 67 տոկոսով աճել է, ինչի արդյունքում ընկերության 31-ամյա տնօրեն Ուիթնի Վուլֆ Հերդի կարողությունն այս պահին գնահատվում է 1,5 մլրդ դոլար։ Նա դարձել է մոլորակի սակավաթիվ կին միլիարդատերերից մեկը։
15-02-2021 09:56
Հոլիվուդյան հայտնի դերասանուհի Անջելինա Ջոլին աճուրդի է հանել իր նախկին ամուսնու՝ դերասան Բրեդ Փիթի նվերը։ Խոսքը «Կուտուբիա մզկիթի աշտարակը» նկարի մասին է։ Այն նկարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Ուինսթոն Չերչիլը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ։
15-02-2021 09:52
Բոլոր սիրահարների օրը Ռուսաստանում կայացել է առաջին հարսանիքը երկրքում: Ընդհանուր առմամբ 27 սիրահար զույգ ժամադրության է գնացել երկնքում Մոսկվայից Մոսկվա հատուկ չվերթով՝ Կալուգայում ֆուրշետի համար կանգառով:
15-02-2021 09:50
Արքայազն Հարին եւ նրա կինը՝ Մեգան Մարքլը, երկրորդ անգամ ծնող կդառնան. զույգը երեխայի է սպասում։
15-02-2021 02:04
Թենիսի աշխարհի նախկին առաջին ռակետ Սերենա Ուիլյամսն Ավստրալիայի բաց առաջնության քառորդ եզրափակիչում է: Կանանց մենախաղի 4-րդ շրջանում Ուիլյամսի մրցակիցն Բելառուսից Արինա Սոբոլենկոն էր: 2 ժամ 10 րոպե ձգված մրցախաղում Ուիլյամսը հաղթեց 6:4, 2:6, 6:4 հաշվով։
13-02-2021 10:59
Քիմ Քարդաշյանն ու Ջեներ քույրերը ներկայացրել են SKIMS ապրանքանիշի նոր հավաքածուն: Վերջինս վաճառքի է հանվելու փետրվարի 14-ին:
13-02-2021 10:58
Կանայք արտասվում են տարեկան միջինը 30-64, տղամարդիկ՝ ընդամենը 6-17 անգամ։
13-02-2021 10:44
Մաքս Պլանկի ինտելեկտուալ համակարգերի ինստիտուտից եւ Ցյուրիխի բարձրագույն տեխնիկական դպրոցից հետազոտողները ստեղծել են գրկախառնությունների համար HuggieBot 2.0 ռոբոտը, որը գրկում է օգտատերտրին նրանց խնդրանքով:
13-02-2021 10:38
Արքայազն Ուիլյամը Քեյթ Միդլթոնից բաժանվելու մասին հրապարակային հայտարարություն է արել: Նրանք բաժանվել են նախքան իրենց երջանկությունը ձեռք բերելը։ Հարաբերությունների խզումը տեղի է ունեցել ավելի քան 10 տարի առաջ, երբ ապագա ամուսինները Շոտլանդիայում էին սովորում։
ՄԵԿ ՏՈՂՈՎ
17-08-2026 10:45
Հայաստանը, Վրաստանը և Բելառուսը գլխավորել են այն երկրների ցանկը, որոնք անձնական այցից հետո ամենից հաճախ հաճելիորեն զարմացնում են ռուսաստանցի զբոսաշրջիկներին։ Այս մասին ասվում է «Купибилет» ծառայության հետազոտությունում: Ճանապարհորդներից, որոնք ուղևորությունից հետո երկրի մասին իրենց կարծիքը փոխել են դեպի լավը, 33%-ը ընտրել է Հայաստանը, Վրաստանը և Բելառուսը։ Սա բոլոր ուղղությունների մեջ ամենաբարձր ցուցանիշն է։ 2-րդ տեղում հայտնվել է Ռուսաստանը․ հարցվածների 24%-ը հայտարարել է, որ երկրի ներսում ուղևորություններն ավելի լավն են եղել, քան նրանց սկզբնական սպասումները։ 3-րդ տեղը զբաղեցրել են Ասիայի երկրները՝ Չինաստանը, Ճապոնիան, Թաիլանդը և Հարավային Կորեան, որոնք դրականորեն զարմացրել են հարցվածների 18%-ին։
17-08-2026 10:24
 Մեծ Բրիտանիայի ամենամեծ պաշտոնական Harry Potter խանութը կբացվի Լոնդոնում նոյեմբերի 4-ին՝ Օքսֆորդ սթրիթում: Ֆլագմանական խանութը կտեղակայվի The Ribbon համալիրում՝ Oxford Street 134–140 հասցեում, և կզբաղեցնի ավելի քան 21 հազար քառակուսի ֆուտ (մոտ 1 950 քառ. մ) տարածք՝ երկու հարկերում, գրում է Independent-ը։ Սա կլինի Մեծ Բրիտանիայում Harry Potter-ի երկրորդ պաշտոնական խանութը՝ Քինգս Քրոսի կայարանում գտնվող կետից հետո։
17-08-2026 09:30
Բրազիլացի փաստաբան և բլոգեր Թայանե Դալասենը, Բրազիլիայի ափերի մոտ շնաձկների հետ սուզվելու ժամանակ, ոտքի շրջանում ուժեղ ճնշում է զգացել, հայտնում է BBC News-ը։ Ավելի քան երկու մետր երկարությամբ շնաձուկը կծել է նրա ազդրը և մի քանի վայրկյան պահել ջրի տակ։ Կնոջը հաջողվել է դուրս գալ, սակայն ոտքի վրա մնացել են խորը կտրվածքներ։
17-08-2026 06:54
Կյանքից հեռացել է ամերիկացի դերասանուհի Հեյդեն Պանետյերը: «Հերոսներ» հայտնի սերիալի աստղն ընդամենը 36 տարեկան էր: Daily Mail-ի տվյալներով՝ դերասանուհուց հետո մնացել է 11-ամյա դուստրը՝ Կայա Եվդոկիան: Հեյդեն Պանետյերը երեխային ունեցել է հայտնի բռնցքամարտիկ Վլադիմիր Կլիչկոյի հետ հարաբերությունների ժամանակ:
17-08-2026 01:59
Էլիզաբեթ Օլսենը, ըստ երևույթին, առաջին անգամ մայր է դարձել: 37-ամյա աստղին նկատել են Լոս Անջելեսում՝ ամուսնու՝ Ռոբի Արնեթի և նորածին երեխայի հետ զբոսանքի ժամանակ: Երեխային դերասանուհին կրում էր կրծքին ամրացված սպիտակ մանկական փոխադրամիջոցով:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ օգոստոս 2026 թ․

01.08.2026
Օգոստոսը լի կլինի հրաշքներով լի։ Դուք հրաշալի հնարավորություն կունենաք հրաժեշտ տալու անցյալին և ապագայի ամուր հիմք դնելու համար։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
17.08.2026
Դիտվել է 706 անգամ
14.08.2026
Դիտվել է 379 անգամ
15.08.2026
Դիտվել է 370 անգամ
18.08.2026
Դիտվել է 168 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster