Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
03-02-2021 12:00
Դերասանուհի եւ երգչուհի Ջենիֆեր Լոպեսը Netflix-ի «Մայրը» (The Mother) մարտաֆիլմում հանդես կգա գլխավոր դերում։ Ֆիլմի ռեժիսորական աթոռը կարող է զբաղեցնել Նիկի Կարոն՝ «Մուլան» խաղային ռեմեյքի բեմադրիչը։ «Լավկրաֆտի երկրի» հեղինակ Միշա Գրինը գրել է սցենար, որը լրամշակել է Անդրեա Բերլոֆը:
03-02-2021 11:57
Երգչուհի Դոլլի Փարտոնը Today-ին տված հարցազրույցում խոստովանել է, որ երկու անգամ հրաժարվել է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփից ընդունել նախագահական «Ազատության մեդալը»: Նրա խոսքով՝ ինքը դա չի արել կորոնավիրուսի հիվանդության եւ պանդեմիայի պատճառով։
03-02-2021 11:50
Հեռուստահաղորդավարուհի Քսենիա Բորոդինան Instagram-ում հայտարարել է, որ ամսվա ընթացքում 20 հազար ռուբլի աշխատավարձ ստացող մարդիկ անձամբ են դրանում մեղավոր։ Նրա խոսքով՝ կյանքում տեղի է ունենում միայն այն, ինչ մենք թույլ ենք տալիս։
03-02-2021 02:07
34-ամյա Արմի Համերի հետ կապված սեքս-սկանդալը, կարծես, վերջերս քննարկվել է բոլորի կողմից, բացառությամբ նրա նախկին կնոջ՝ 38-ամյա Էլիզաբեթ Չեմբերսին, որը լռում էր: Վերջապես Արմին մեկնաբանել է սեքս-սկանդալը. «Ես ցնցված եմ, դատարկված ու վիրավորանքից սպանված։ Մի կողմ թողնենք կոտրված սիրտը, պատրաստ եմ լսել և ուսումնասիրել այս նուրբ պատմությունները: Ես չէի պատկերացնում, թե որքան բան չգիտեի»:
03-02-2021 01:16
29-ամյա դերասանուհի Շեյլին Վուդլին սիրավեպ ունի 37-ամյա պրոֆեսիոնալ ամերիկայան ֆուտբոլիստ Աարոն Ռոջերսի հետ: Ըստ աղբյուրների՝ զույգը գաղտնի է պահել իրենց հարաբերությունները և չեն գովազդել դրանք:
02-02-2021 10:15
«Վայրի Արևմուտքի աշխարհը» սերիալի 33-ամյա աստղ Էվան Ռեյչել Վուդը մեղադրել է իր նախկին սիրեցյալին՝ 52-ամյա երաժիշտ Մերիլին Մենսոնին, համակարգված բռնության մեջ: Դերասանուհին հայտարարել է, որ Մենսոնը մի քանի տարի ծաղրել և բռնության է ենթարկել իրեն:
02-02-2021 09:48
Աշխարհում Դաունի սինդրոմով առաջին մոդելը`18-ամյա բրիտանացի Էլի Գոլդշտեյնը, հայտնվել է «Elle» ամսագրի մեքսիկական տարբերակի շապիկին։ «Ես անսահման հպարտ եմ»,- Instagram-ի իր ջում գրել է Էլին: 
02-02-2021 09:41
4-ամյա աղջիկը հայրիկի հետ լողափին զբոսնելիս 220 միլիոն տարվա դինոզավրի հետք է հայտնաբերել: Փորձագետների կարծիքով՝ Ուելսի Բենդրիքս-Բեյ լողափին քարի վրա ոտնահետքը Միացյալ Թագավորության առավել լավ պահպանված նմուշներից» է:
02-02-2021 03:57
The Walt Disney ընկերությունը փետրվարի 1-ին հինգ տարով երկարաձգել է Marvel-ի «Սև հովազ» կինոմիքսի ռեժիսոր Ռայան Կուգլերի հետ: Նշվում է, որ նոր գործարքը, բացի ֆիլմի շարունակությունից, նախատեսում է նաև Disney+ պլատֆորմի համար հորինված աֆրիկյան Վականդա երկրի մասին սերիալի նկարահանում, որը Սև հովազի հայրենիքն է:
02-02-2021 03:06
«Орел и решка» ճանապարհորդական շոուի աստղեր 37-ամյա Անտոն Լավրենտևը և 31-ամյա Ալինա Աստրովսկայան ամուսնացել են: 
01-02-2021 12:29
Երգչուհի Յուլիա Նաչալովան, որը կյանքից հեռացել է 2019 թվականի մարտի 16-ին, մինչև վերջին պահը հրաժարվել է ոտքի վիրահատությունից, որում փտախտ էր սկսվել: Հենց դա է հանգեցրել նրա մահվան:
01-02-2021 12:27
Ռուսաստանցի կինոռեժիսոր Անդրեյ Կոնչալովսկու «Թանկագին ընկերնե՛ր» կինոնկարը տեղ է գտել ԱՄՆ-ի կինոքննադատների ազգային խորհրդի լավագույն օտարալեզու ֆիլմերի թոփ-5-ում։
01-02-2021 12:20
Հեռուստահաղորդավարուհի Օլգա Բուզովան հայտնել է առողջական խնդիրների մասին, որոնք իրեն ստիպել են բուժման գնալ հատուկ հաստատություն։ Նրա խոսքով՝ հոգնածությունն ու գերհյուծվածությունը ստիպել են լրջորեն մտածել իր նկատմամբ հոգ տանելու անհրաժեշտության մասին։
01-02-2021 07:34
Սվետլանա Լոբոդան հրահրել է նշանադրության մասին լուրեր: 38-ամյա հայտնի երգչուհին մեծապես հետաքրքրել է երկրպագուներին: Աստղը կիսվել է նկարով, որում մատանու մատի վրա կրել է խոշոր ադամանդով մատանի և կատարել շատ հակասական մեկնաբանություն:
01-02-2021 02:13
Միշտ հիշի՛ր, որ ամեն մեկն իր կանոններն ունի, եւ դրանք հաճախ չեն համընկնում քո կանոններին։
30-01-2021 14:34
Հազարավոր մարդիկ երրորդ օրն անընդմեջ դուրս են գալիս Վարշավայի եւ Լեհաստանի այլ շրջանների փողոցներ այն բանից հետո, երբ երկրի աջակողմյան կառավարությունը կատարեց դատարանի որոշում' գրեթե ամբողջությամբ արգելելով աբորտները:
30-01-2021 14:28
Պամելա Անդերսոնի նոր ամուսնու նախկին կինը՝ Քերին, հայտարարել է, որ դերասանուհին քանդել է իր ընտանիքը։
30-01-2021 14:13
Փերիս Հիլթոնը պատրաստվում է մայրանալ. նա որոշել է անցկացնել արտամարմնային բեղմնավորման պրոցեդուրա: Այս տեղեկությունը 39-ամյա Փերիսը հայտնել է սոցիալական ցանցերում:
30-01-2021 02:23
Հեռուստահաղորդավարուհի Լարիսա Գուզեեւան երկրպագուներին հայտնել է, որ ինքը «սովի շրջան է հայտարաում»: Դերասանուհին բողոքում է, որ գիրացել է, ուստի որոշել է նիհարել:
29-01-2021 09:40
Պամելա Անդերսոնը ամուսնացել է վեցերորդ անգամ: Պարզվում է, որ Սուրբ ծննդյան նախօրեին 53-ամյա մոդելն ամուսնացել է իր թիկնապահ Դեն Հեյխուրստի հետ:
ՄԵԿ ՏՈՂՈՎ
17-08-2026 10:45
Հայաստանը, Վրաստանը և Բելառուսը գլխավորել են այն երկրների ցանկը, որոնք անձնական այցից հետո ամենից հաճախ հաճելիորեն զարմացնում են ռուսաստանցի զբոսաշրջիկներին։ Այս մասին ասվում է «Купибилет» ծառայության հետազոտությունում: Ճանապարհորդներից, որոնք ուղևորությունից հետո երկրի մասին իրենց կարծիքը փոխել են դեպի լավը, 33%-ը ընտրել է Հայաստանը, Վրաստանը և Բելառուսը։ Սա բոլոր ուղղությունների մեջ ամենաբարձր ցուցանիշն է։ 2-րդ տեղում հայտնվել է Ռուսաստանը․ հարցվածների 24%-ը հայտարարել է, որ երկրի ներսում ուղևորություններն ավելի լավն են եղել, քան նրանց սկզբնական սպասումները։ 3-րդ տեղը զբաղեցրել են Ասիայի երկրները՝ Չինաստանը, Ճապոնիան, Թաիլանդը և Հարավային Կորեան, որոնք դրականորեն զարմացրել են հարցվածների 18%-ին։
17-08-2026 10:24
 Մեծ Բրիտանիայի ամենամեծ պաշտոնական Harry Potter խանութը կբացվի Լոնդոնում նոյեմբերի 4-ին՝ Օքսֆորդ սթրիթում: Ֆլագմանական խանութը կտեղակայվի The Ribbon համալիրում՝ Oxford Street 134–140 հասցեում, և կզբաղեցնի ավելի քան 21 հազար քառակուսի ֆուտ (մոտ 1 950 քառ. մ) տարածք՝ երկու հարկերում, գրում է Independent-ը։ Սա կլինի Մեծ Բրիտանիայում Harry Potter-ի երկրորդ պաշտոնական խանութը՝ Քինգս Քրոսի կայարանում գտնվող կետից հետո։
17-08-2026 09:30
Բրազիլացի փաստաբան և բլոգեր Թայանե Դալասենը, Բրազիլիայի ափերի մոտ շնաձկների հետ սուզվելու ժամանակ, ոտքի շրջանում ուժեղ ճնշում է զգացել, հայտնում է BBC News-ը։ Ավելի քան երկու մետր երկարությամբ շնաձուկը կծել է նրա ազդրը և մի քանի վայրկյան պահել ջրի տակ։ Կնոջը հաջողվել է դուրս գալ, սակայն ոտքի վրա մնացել են խորը կտրվածքներ։
17-08-2026 06:54
Կյանքից հեռացել է ամերիկացի դերասանուհի Հեյդեն Պանետյերը: «Հերոսներ» հայտնի սերիալի աստղն ընդամենը 36 տարեկան էր: Daily Mail-ի տվյալներով՝ դերասանուհուց հետո մնացել է 11-ամյա դուստրը՝ Կայա Եվդոկիան: Հեյդեն Պանետյերը երեխային ունեցել է հայտնի բռնցքամարտիկ Վլադիմիր Կլիչկոյի հետ հարաբերությունների ժամանակ:
17-08-2026 01:59
Էլիզաբեթ Օլսենը, ըստ երևույթին, առաջին անգամ մայր է դարձել: 37-ամյա աստղին նկատել են Լոս Անջելեսում՝ ամուսնու՝ Ռոբի Արնեթի և նորածին երեխայի հետ զբոսանքի ժամանակ: Երեխային դերասանուհին կրում էր կրծքին ամրացված սպիտակ մանկական փոխադրամիջոցով:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ օգոստոս 2026 թ․

01.08.2026
Օգոստոսը լի կլինի հրաշքներով լի։ Դուք հրաշալի հնարավորություն կունենաք հրաժեշտ տալու անցյալին և ապագայի ամուր հիմք դնելու համար։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
17.08.2026
Դիտվել է 717 անգամ
14.08.2026
Դիտվել է 380 անգամ
15.08.2026
Դիտվել է 374 անգամ
18.08.2026
Դիտվել է 170 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster