Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
29-01-2021 07:45
Համացանցում հայտնվել է 30-ամյա Քրիստեն Ստյուարտի՝ արքայադուստր Դիանայի կերպարում առաջին լուսանկարը: Հիշեցնենք, որ դերասանուհու՝ Պաբլո Լարրեյն «Սպենսեր» ֆիլմում Ուելսի արքայադստեր նոր դերի մասին հայտնի դարձավ անցյալ տարի:
29-01-2021 05:58
Հետազոտողները նկատել են, որ այն մարդիկ, ովքեր ցանկանում են ստանալ զրուցակիցների աջակցությունը հակառակ տեսակետում այս կամ այն հարցի շուրջ, արդյունավետորեն հասնում են իրենց նպատակին, եթե հիմնվում են անձնական փորձի վրա, այլ ոչ թե` փաստերի:
29-01-2021 04:55
Երեխաները, որոնք ամեն օր օգտվում են սենսորային էկրանով սարքերից, արագ են ուշադրություն դարձնում էկրանին հայտնվող օբյեկտներին, սակայն, միեւնույն ժամանակ, դժվարությամբ են կենտրոնանում, եթե ինչ-որ բան նրանց շեղում է: Նման եզրակացության են եկել Բիրքբեկի համալսարանի, Լոնդոնի թագավորական քոլեջի եւ Բատի համալսարանի գիտնականները:
29-01-2021 02:53
Դակոտա Johnոնսոնը և Քրիս Մարտինը 12,5 միլիոն դոլարով շքեղ առանձնատուն են գնել Մալիբուում:
28-01-2021 10:43
«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի աջակցությամբ նկարահանված «ԵԼ» պարային ֆիլմը Նյու Յորքի հեղինակավոր Hollywood International Golden Age փառատոնում արժանացել է «Լավագույն պարային ֆիլմ» և Honorable Mantion մրցանակների:
28-01-2021 10:40
Ֆրանսիական Chanel նորաձևության տունը ներկայացրել է 2021 թվականի գարուն-ամառ հավաքածուն, որի ցուցադրությունը կայացել է Փարիզի Գրան-Պալե ամրոցում:
28-01-2021 10:38
Պրոդյուսեր եւ սցենարիստ Մայք Հերթսը («Եղիսաբեթ» եւ «Ոսկե դար» ֆիլմեր, «Թյուդորներ» եւ «Վիկինգներ» հեռուստաշոուներ) մինի սերիալ է նկարահանում Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդի հայտնի ստեղծագործութան`«Մեծն Գեթսբի» վեպի մոտիվներիով:
28-01-2021 10:36
Բրիտանական Lyst հարթակը նշել է վերջին երեք ամիսների ամենահայտնի ապրանքանիշերն ու իրերը։ Ցանկը գլխավորում է The North Face 1996 Nuptse փքաբաճկոնը. վերլուծաբանները դրա տարածվածությունը բացատրում են նրանով, որ ինֆլյուենսերները հաճախ են այն կրում։
28-01-2021 09:50
Նոր Զելանդիայում սկսվել են երկար սպասված, Թայքա Վայթիթիի «Տոր. Սեր և Որոտ» ֆիլմի նկարահանումները: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն՝ հղում տալով Collider-ին:
27-01-2021 11:30
Հնդկաստանի Կառնատակա նահանգում փեսացուն փախուստի է դիմել, ուստի հարսնացուն հենց հարսանիքի օրն ամուսնացել է հյուրերից մեկի հետ։  Պարզվել է՝ փեսացուն հարաբերությունների մեջ է եղել մեկ այլ կնոջ հետ, որը սպառնացել է գալ հարսանեկան տոնակատարությանն ու փչացնել այն:
27-01-2021 11:22
Բիրմինհեմի համալսարանի գիտնականները քթի հատուկ սփրեյ են մշակել, որը մինչեւ երկու օր ժամկետով կարող է կանխել կորոնավիրուսով վարակվելը: Մշակողները կարծում են, որ վիրուսը արգելափակող պաշտպանիչ սփրեյը կարող է մարդկանց ազատել սոցիալական հեռավորության անհրաժեշտությունից:
27-01-2021 11:11
Ամերիկացի դերասան Բեն Աֆլեքը չամուսնանալու երդում խոստում է տվել դերասանուհի Անա դե Արմասից բաժանվելուց հետո։ Այս մասին արտիստի ընկերը հայտնել է բրիտանական The Mirror-ի հետ զրույցում։
27-01-2021 07:29
Բոլոր ժամանակներում պանիրը համարվել է շատ արժեքավոր նվեր: Մեծ Բրիտանիայի թագուհի Վիկտորիան (1819–1901 թթ.) իր հարսանիքի առթիվ նվեր է ստացել «Չեդդեր» տեսակի պանրի հսկայական գլուխ, որի քաշը գերազանցել է 1000 ֆունտը (գրեթե կես տոննա):
27-01-2021 02:32
Թուրքական դատախազությունը քրեական գործ է հարուցել թուրք դերասանուհի Նիլյուֆեր Այդանի դեմ, որը, նրանց խոսքով, վիրավորել է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին: 80-ամյա դերասանուհուն 4 տարի և 8 ամիս ազատազրկում է սպառնում:
26-01-2021 11:45
Ռուսաստանաբնակ երգիչ Մարտ Բաբայանը եւ նրա կինը`պարուհի Էլեն Ամյանն, ամուսնալուծվում են: «Ես ու ընտանիքս հիմա դժվար ժամանակներ ենք ապրում: Ես ու Էլենը համատեղ որոշում ենք կայացրել ամուսնալուծվել», - գրել է հայազգի երիգիչը:
26-01-2021 11:21
85-ամյա Ռոգելիա Բլանկոն, որին ընտանիքը մահացած էր համարում, զարմացրել է իր հարազատներին՝ վերադառնալով ինն օր անց այն բանից հետո, երբ տեղեկացրել էին, որ նրան հուղարկավորել են։
26-01-2021 11:14
Դյուկի համալսարանի բուժքույրական դպրոցի եւ Մաունթ-Սինա բժշկական համալիրի գիտնականները պարզել են այն մոլեկուլային մեխանիզմները, որոնք կանխում են հղիության ժամանակ վիրուսային վարակի փոխանցումը մորից պտղին: Նրանք նկարագրել են GPER1 կոչվող բջջի մակերեւույթին էստրոգենի ռեցեպտորի ուղու առանցքային դերը, որը հատկապես շատ է ընկերքի եւ պտղի հյուսվածքներում:
26-01-2021 07:27
Ֆրանսիայի սպորտի նախարարությունը եւ հանրապետության առողջապահության նախարարությունն ավարտել են մարզիկների համար հատուկ հակավիրուսային դիմակի մշակման նախագիծը: Դիմակը պատրաստված է հատուկ բազմաշերտ եւ ֆիլտրող փափուկ կտորից, որը հաճելի զգացումներ է առաջացնում դեմքին հպվելիս:
26-01-2021 05:40
ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը և նրա դուստրը՝ Չելսի Քլինթոնը, աշխատում են քուրդ կանանց աշխարհազորի և Սիրիայում «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման դեմ քուրդ կանանց պայքարի մասին պատմող դրամատիկ ֆիլմի սցենարի վրա:
25-01-2021 08:55
Հունվարի սկզբին գաղտնի հարսանիքի մեջ կասկածվող Օլգա Բուզովայի և Դավիթ Մանուկյանի անսպասելի բաժանումից հետո ցանցը ակտիվորեն քննարկում է աստղային զույգի միջև տարաձայնությունների հնարավոր պատճառները: Վերջերս Դավայի բլոգում հաճախ է հայտնվում պարուհի և պարուսույց Դարիա Փեյլին:
ՄԵԿ ՏՈՂՈՎ
17-08-2026 10:45
Հայաստանը, Վրաստանը և Բելառուսը գլխավորել են այն երկրների ցանկը, որոնք անձնական այցից հետո ամենից հաճախ հաճելիորեն զարմացնում են ռուսաստանցի զբոսաշրջիկներին։ Այս մասին ասվում է «Купибилет» ծառայության հետազոտությունում: Ճանապարհորդներից, որոնք ուղևորությունից հետո երկրի մասին իրենց կարծիքը փոխել են դեպի լավը, 33%-ը ընտրել է Հայաստանը, Վրաստանը և Բելառուսը։ Սա բոլոր ուղղությունների մեջ ամենաբարձր ցուցանիշն է։ 2-րդ տեղում հայտնվել է Ռուսաստանը․ հարցվածների 24%-ը հայտարարել է, որ երկրի ներսում ուղևորություններն ավելի լավն են եղել, քան նրանց սկզբնական սպասումները։ 3-րդ տեղը զբաղեցրել են Ասիայի երկրները՝ Չինաստանը, Ճապոնիան, Թաիլանդը և Հարավային Կորեան, որոնք դրականորեն զարմացրել են հարցվածների 18%-ին։
17-08-2026 10:24
 Մեծ Բրիտանիայի ամենամեծ պաշտոնական Harry Potter խանութը կբացվի Լոնդոնում նոյեմբերի 4-ին՝ Օքսֆորդ սթրիթում: Ֆլագմանական խանութը կտեղակայվի The Ribbon համալիրում՝ Oxford Street 134–140 հասցեում, և կզբաղեցնի ավելի քան 21 հազար քառակուսի ֆուտ (մոտ 1 950 քառ. մ) տարածք՝ երկու հարկերում, գրում է Independent-ը։ Սա կլինի Մեծ Բրիտանիայում Harry Potter-ի երկրորդ պաշտոնական խանութը՝ Քինգս Քրոսի կայարանում գտնվող կետից հետո։
17-08-2026 09:30
Բրազիլացի փաստաբան և բլոգեր Թայանե Դալասենը, Բրազիլիայի ափերի մոտ շնաձկների հետ սուզվելու ժամանակ, ոտքի շրջանում ուժեղ ճնշում է զգացել, հայտնում է BBC News-ը։ Ավելի քան երկու մետր երկարությամբ շնաձուկը կծել է նրա ազդրը և մի քանի վայրկյան պահել ջրի տակ։ Կնոջը հաջողվել է դուրս գալ, սակայն ոտքի վրա մնացել են խորը կտրվածքներ։
17-08-2026 06:54
Կյանքից հեռացել է ամերիկացի դերասանուհի Հեյդեն Պանետյերը: «Հերոսներ» հայտնի սերիալի աստղն ընդամենը 36 տարեկան էր: Daily Mail-ի տվյալներով՝ դերասանուհուց հետո մնացել է 11-ամյա դուստրը՝ Կայա Եվդոկիան: Հեյդեն Պանետյերը երեխային ունեցել է հայտնի բռնցքամարտիկ Վլադիմիր Կլիչկոյի հետ հարաբերությունների ժամանակ:
17-08-2026 01:59
Էլիզաբեթ Օլսենը, ըստ երևույթին, առաջին անգամ մայր է դարձել: 37-ամյա աստղին նկատել են Լոս Անջելեսում՝ ամուսնու՝ Ռոբի Արնեթի և նորածին երեխայի հետ զբոսանքի ժամանակ: Երեխային դերասանուհին կրում էր կրծքին ամրացված սպիտակ մանկական փոխադրամիջոցով:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ օգոստոս 2026 թ․

01.08.2026
Օգոստոսը լի կլինի հրաշքներով լի։ Դուք հրաշալի հնարավորություն կունենաք հրաժեշտ տալու անցյալին և ապագայի ամուր հիմք դնելու համար։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
17.08.2026
Դիտվել է 726 անգամ
14.08.2026
Դիտվել է 380 անգամ
15.08.2026
Դիտվել է 374 անգամ
18.08.2026
Դիտվել է 170 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster