Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
12-02-2021 10:44
Երգչուհի եւ հեռուստահաղորդավարուհի Օլգա Բուզովայի հայրը՝ Իգոր Բուզովը, անտարբերության համար քննադատել է նրա նախկին սիրեցյալ Դավիթ Մանուկյանին (ռեփեր Դավա)։ «Շատ սիրող աղջկան հեշտ է խաբել։ Տղամարդիկ, մի օգտվեք դրանից», - անձնական բլոգում ընդգծել է Օլյայի հայրը։ - Դա ճիշտ չէ»։
12-02-2021 10:36
Մելբուրնում ընթացող թենիսի Ավստրալիայի բաց առաջնության երրորդ շրջանում աշխարհի նախկին առաջին ռակետ, 39-ամյա ամերիկուհի Սերենա Ուիլյամսը 7:6, 6:2 հաշվով ուժեղ գտնվեց ռուս Անաստասիա Պոտապովայից: «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 23-ակի հաղթող Սերենա Ուիլյամսի հաջորդ մրցակիցը կլինի Բելառուսի ներկայացուցիչ Ալյոնա Սաբալյոնկան:
12-02-2021 10:33
ԱՄՆ-ում կայացել է 39-ամյա Բրիթնի Սփիրսի խնամակալության գործով հերթական լսումը: Դրանց ընթացքում դատավոր Բրենդի Փենին մերժել է երգչուհու հորը՝ Ջեյմի Սփիրսին, նրա միակ խնամակալը լինելու իրավունքը:
12-02-2021 07:49
16 ժամից ավելի արթուն վիճակը կարող է ազդել մարդու վարքագծի վրա:
12-02-2021 02:54
Թուրքական իշխանություններին հասցեագրված սուր քննադատություններով հայտնի հայ իրավապաշտպան Արլեթ Նաթալի Ավազյանի դեմ հետաքննություն է սկսվել Թուրքիայի նախագահի Ռեջեփ Թայիփ Էրդողանի հասցեին վիրավորական հրապարակումներ անելու համար:
11-02-2021 09:28
Մարզակոշիկները, որոնք Nike ընկերությունը հատուկ կարել է ԱՄՆ-ի 44-րդ նախագահ Բարաք Օբամայի համար, առաջիկա ուրբաթ օրը վաճառքի կհանվի Sotheby՚s (“Buy Now” website)առեւտրական տան կայքում՝ զույգի համար 25 հազար դոլար մեկնարկային գնով:
11-02-2021 09:16
Օրերս Յուգրայում հյուսված ամենաերկար շարֆի ռեկորդ էր գրանցվել: Դրա երկարությունը 103 մետր էր: Տյումենի բնակչուհիները որոշեցին հետ չմնալ իրենց հարեւաններից եւ հայտարարեցին իրենց սեփական մրցույթի մասին. այժմ նրանք ամբողջ քաղաքով կտորներ են գործում ապագա շարֆի համար:
11-02-2021 09:13
Չինաստանում տղամարդիկ դեռեւս 2700 տարի առաջ կոսմետիկա են օգտագործել: Այսպիսի եզրակացություն են արել երկրի հնագետները՝ ազնվական չինացու գերեզմանում դեմքի քսուքի մնացորդներով սրվակ հայտնաբերելով:
11-02-2021 03:26
Անդրեյ Կոնչալովսկու «Թանկագին ընկերնե՛ր» ժապավենը հայտնվել է «Օսկար»-ի անվանակարգորդների համառոտ ցանկում: Այդ մասին ասվում է կինոակադեմիայի կայքում։ «Արտասահմանյան գեղարվեստական ֆիլմ» կատեգորիային մասնակցելու հայտ են ներկայացրել 93 երկրներ:
11-02-2021 02:52
30-ամյա ուսուցչուհի Ամելիա Ռեսլերը` ԱՄՆ Ջորջիա նահանգից, հետաքննության կենտրոնում է հայտնվել այն բանից հետո, երբ համացանցում հրապարակվել է իր մասնակցությամբ շոկային տեսանյութ: Իրավապահ մարմինների խոսքերով' ուսուցչուհին նկարահանել է, թե ինչպես է ինքնաբավարարմամբ զբաղվում դասասենյակում, ուր ներկա են նաև երկրորդ դասարանի 19 աշակերտ:
10-02-2021 10:14
Երգչուհի Սիրուշոն եւ «Եվրատեսիլ-2009»-ի հաղթող Ալեքսանդր Ռիբակը հանդես կգան զուգերգով։ Այս մասին Սիրուշոն հայտնել է իր Instagram-ում։ Սիրուշոն «Եվրատեսիլին» Հայաստանը ներկայացրել է 2008 թ-ին`  զբաղեցնելով 4-րդ հորիզոնականը: Ռիբակը «Եվրատեսիլ 2009»-ում ներկայացրել է Նորվեգիան: Ծագումով բելառուսցի երգչին հաղթանակ է բերել Fairytale երգը:
10-02-2021 09:57
Փերիս Հիլթոնը հանդես է եկել զգացմունքային հայտարարությամբ, որում պատմել է Provo Canyon School գիշերօթիկ դպրոցում բռնության փորձի մասին: Նրա խոսքերն ուղղված են եղել կրթական հաստատություններում դաժան վերաբերմունքի դադարեցման մասին օրինագծի աջակցությանը։
10-02-2021 07:15
Անցյալ տարի ավիավթարի արդյունքում մահացած բասկետբոլիստ Կոբի Բրայանթի ավագ դուստրը ՝ Նատալիան, վերջերս ստորագրել է իր առաջին մոդելային պայմանագիրը: Հունվարի վերջին 18 տարեկան դարձած աղջիկն այժմ համագործակցելու է հեղինակավոր IMG Models գործակալության հետ:
10-02-2021 07:10
Բրիտանական թագավորական ընտանիքը ուրախ առիթ է նշում. Եղիսաբեթ Երկրորդ թագուհու 30-ամյա թոռը՝ արքայադուստր Եվգենին և նրա 34-ամյա ամուսին Ջեք Բրուքսբանկը որդի են ունեցել:
10-02-2021 02:24
51-ամյա Ջենիֆեր Լոպեսը 4-րդ անգամ զարդարել է Allure ամսագրի շապիկը:
09-02-2021 10:43
Մեծ Բրիտանիայում արտասովոր դեպք է արձանագրվել. 39-ամյա Ռեբեկա Ռոբերթսը երկվորյակների է լույս աշխարհ բերել, որոնք բեղմնավորվել էին 3 շաբաթվա տարբերությամբ:
09-02-2021 10:41
Եվրոպայի և Ֆրանսիայի ամենածեր բնակչուհին՝ Անդրե քույրը (աշխարհիկ անվամբ՝ Լյուսիլ Ռանդոն) իր 117-ամյակի շեմին հաղթահարել է կորոնավիրուսային հիվանդությունը: Այս մասին հայտնել է Var-Matin թերթը:
09-02-2021 09:53
«Marvel» ստուդիան ենթադրաբար աշխատանքից ազատել է «Վանդա-Վիժն» սերիալի իսպանական կրկնօրինակման դերասան Ռոդրի Մարտինին հինգերորդ եթերաշրջանի մասշտաբային սփոյլերի համար, հայտնում է The Independent-ը։
09-02-2021 09:13
ԱՄՆ Նյու Ջերսի նահանգում Ջանեթ Վուդ անունով 77-ամյա կինը հինգ օր անցկացրել է ձյունապատ մեքենայում: «Ձյան գերությունից» նրան ազատել են հրշեջները: Նա բժշկական օգնության կարիք չի ունեցել։
09-02-2021 04:26
Դերասանուհի Ջենիֆեր Լոուրենսը վնասվածք ստացել է դույլից՝ «Մի նայիր վերև» ֆիլմի նկարահանումների ժամանակ: «Քաղցած խաղեր» ֆիլմի աստղը նկարահանման օրերից մեկում հայտնվել է տհաճ պատմության մեջ. պատուհանից դուրս նետված աղբամանի բեկորն ուղղակիորեն հարվածել է Լոուրենսին:
ՄԵԿ ՏՈՂՈՎ
17-08-2026 10:45
Հայաստանը, Վրաստանը և Բելառուսը գլխավորել են այն երկրների ցանկը, որոնք անձնական այցից հետո ամենից հաճախ հաճելիորեն զարմացնում են ռուսաստանցի զբոսաշրջիկներին։ Այս մասին ասվում է «Купибилет» ծառայության հետազոտությունում: Ճանապարհորդներից, որոնք ուղևորությունից հետո երկրի մասին իրենց կարծիքը փոխել են դեպի լավը, 33%-ը ընտրել է Հայաստանը, Վրաստանը և Բելառուսը։ Սա բոլոր ուղղությունների մեջ ամենաբարձր ցուցանիշն է։ 2-րդ տեղում հայտնվել է Ռուսաստանը․ հարցվածների 24%-ը հայտարարել է, որ երկրի ներսում ուղևորություններն ավելի լավն են եղել, քան նրանց սկզբնական սպասումները։ 3-րդ տեղը զբաղեցրել են Ասիայի երկրները՝ Չինաստանը, Ճապոնիան, Թաիլանդը և Հարավային Կորեան, որոնք դրականորեն զարմացրել են հարցվածների 18%-ին։
17-08-2026 10:24
 Մեծ Բրիտանիայի ամենամեծ պաշտոնական Harry Potter խանութը կբացվի Լոնդոնում նոյեմբերի 4-ին՝ Օքսֆորդ սթրիթում: Ֆլագմանական խանութը կտեղակայվի The Ribbon համալիրում՝ Oxford Street 134–140 հասցեում, և կզբաղեցնի ավելի քան 21 հազար քառակուսի ֆուտ (մոտ 1 950 քառ. մ) տարածք՝ երկու հարկերում, գրում է Independent-ը։ Սա կլինի Մեծ Բրիտանիայում Harry Potter-ի երկրորդ պաշտոնական խանութը՝ Քինգս Քրոսի կայարանում գտնվող կետից հետո։
17-08-2026 09:30
Բրազիլացի փաստաբան և բլոգեր Թայանե Դալասենը, Բրազիլիայի ափերի մոտ շնաձկների հետ սուզվելու ժամանակ, ոտքի շրջանում ուժեղ ճնշում է զգացել, հայտնում է BBC News-ը։ Ավելի քան երկու մետր երկարությամբ շնաձուկը կծել է նրա ազդրը և մի քանի վայրկյան պահել ջրի տակ։ Կնոջը հաջողվել է դուրս գալ, սակայն ոտքի վրա մնացել են խորը կտրվածքներ։
17-08-2026 06:54
Կյանքից հեռացել է ամերիկացի դերասանուհի Հեյդեն Պանետյերը: «Հերոսներ» հայտնի սերիալի աստղն ընդամենը 36 տարեկան էր: Daily Mail-ի տվյալներով՝ դերասանուհուց հետո մնացել է 11-ամյա դուստրը՝ Կայա Եվդոկիան: Հեյդեն Պանետյերը երեխային ունեցել է հայտնի բռնցքամարտիկ Վլադիմիր Կլիչկոյի հետ հարաբերությունների ժամանակ:
17-08-2026 01:59
Էլիզաբեթ Օլսենը, ըստ երևույթին, առաջին անգամ մայր է դարձել: 37-ամյա աստղին նկատել են Լոս Անջելեսում՝ ամուսնու՝ Ռոբի Արնեթի և նորածին երեխայի հետ զբոսանքի ժամանակ: Երեխային դերասանուհին կրում էր կրծքին ամրացված սպիտակ մանկական փոխադրամիջոցով:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ օգոստոս 2026 թ․

01.08.2026
Օգոստոսը լի կլինի հրաշքներով լի։ Դուք հրաշալի հնարավորություն կունենաք հրաժեշտ տալու անցյալին և ապագայի ամուր հիմք դնելու համար։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
17.08.2026
Դիտվել է 713 անգամ
14.08.2026
Դիտվել է 380 անգամ
15.08.2026
Դիտվել է 373 անգամ
18.08.2026
Դիտվել է 170 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster