Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
20-01-2021 02:26
28-ամյա Մայլի Սայրուսը միշտ անկեղծ խոսում է անձնական թեմաների շուրջ և չի թաքցնում իր սեռական նախասիրությունները: Նախկինում երգչուհին իրեն բազմիցս քվիր էր անվանել ու ասել, որ իրեն հավասարապես գրավում են թե՛ տղամարդիկ, թե՛ կանայք: Միևնույն ժամանակ, Sirius XM Barstool ռադիոյի վերջին հաղորդումներից մեկի ժամանակ Մայլին ասաց, որ կանանց մարմինը համարում է ավելի գրավիչ և գեղագիտական առումով գեղեցիկ:
19-01-2021 10:24
«Սեքսը մեծ քաղաքում» սերիալի շարունակությունում Սամանտա Ջոնսի փոխարեն կհայտնվեն երկու նոր հերոսուհիներ՝ աֆրոամերիկուհի եւ ասիացի։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։
19-01-2021 08:26
Օպտիկաակուստիկայի մեթոդը կարելի է օգտագործել մաշկի խոնավության մոնիթորինգի համար, պնդում են Սքոլթեխի եւ Տեխասի համալսարանի հետազոտողները: Այս մեթոդը միանգամայն հեռանկարային է վնասվածքների բուժման, ինչպես նաեւ կոսմետիկայի մեջ կիրառելու տեսակետից:
19-01-2021 05:40
Դերասան Բեն Ավետիսյանն ու դիմահարդար Դիանա Տոնոյանն ամուսնացել են։ Ավետիսյանն Instagram-ի իր էջում հրապարակել է հարսանեկան լուսանկար և կից գրել. «Աստծո Օրհնությամբ դարձար իմ կինը»։
19-01-2021 03:47
48-ամյա Բեն Աֆլեկի և 32-ամյա Անա դե Արմասի սիրավեպն ավարտված է: Բաժանման նախաձեռնողը դերասանուհին է, բայց զույգի բաժանումը խաղաղ է ընթանում:
19-01-2021 02:43
Թուրքիայում տղամարդը հարձակվել է իր կնոջ վրա, որը ցանկացել է բաժանվել նրանից: Մեքսութը Instagram-ի լուսանկարի միջոցով հետևել է Կիևում ծնված 28-ամյա Աննա Բուտիմին և դանակով հարձակվել նրա վրա՝ սպանելու մտադրությամբ:
18-01-2021 10:25
Արմի Համերը հրաժարվել է Ջենիֆեր Լոպեսի հետ նոր նկարահանումներից և առաջին անգամ մեկնաբանել լրատվամիջոցներում հայտնված սեքսուլ բնույթի նամակագրությունը:
18-01-2021 08:56
Քարդի Բին ստացել է իր առաջին գլխավոր դերը կինոյում։ Հիփ-հոփի աստղը պետք է գլխավոր դերում հանդես գա Paramount-ի առաջիկա ֆիլմում, որը կոչվում է Assisted Living:
18-01-2021 08:50
Samsung հարավկորեական ընկերությունը ներկայացրել է Galaxy SmartTag նոր սարքը: Այն թույլ է տալիս պարզել տարբեր առարկաների գտնվելու վայրը, որոնցում բացակայում է կապը:
18-01-2021 07:05
Արցախում նորից ընթացք է ստացել արտամարմնային բեղմնավորման (ԷԿՈ) պետական ծրագիրը:
18-01-2021 02:29
39-ամյա երաժիշտ Ջասթին Թիմբերլեյքը հաստատել է, որ ինքն ու դերասանուհի Ջեսիկա Բիլը երկրորդ անգամ ծնող են դարձել:
17-01-2021 13:37
ՌԴ էստրադային երգչուհի Ալլա Պուգաչովայի և հումորիստ Մաքսիմ Գալկինի դուստրը՝ Լիզան, կատարել է մոր երգացանկի ամենահայտնի ստեղծագործություններից մեկը: Աղջիկը «Միլիոն ալ վարդեր» երգը կատարել է երգահան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Ռայմոնդ Պաուսլի 85-ամյա տարեդարձի երեկույթին։
17-01-2021 13:27
Movieclips Trailers-ը ցուցադրել է «Վիլիի հրաշքների երկիրը» ֆիլմի թրեյլերը դերասան Նիկոլաս Քեյջի հետ: Այն հրապարակվել է YouTube-ի ալիքում։ Թրիլերի ռեժիսորը, որի թողարկումը նախատեսված է 2021 թվականի փետրվարին, Քեւին Լյուիսն է:
17-01-2021 13:23
Շաքարային դիաբետի ժամանակ ամեն դեպքում խորհուրդ է տրվում հետեւել ցածրածխաջրային սննդակարգի. խիստ ցածրածխաջրային սննդակարգը դիաբետի ռեմիսիային ավելի հաճախ է նպաստում, քան ցածրճարպայինը, ցույց է տվել խոշոր հետազոտությունը, որը հրապարակվել է The BMJ ամսագրում:
16-01-2021 13:19
Գիտե՞ք, որ մարդու ոսկրերն իրենց ամրությամբ գերազանցում են երկաթին եւ գրանիտին, իսկ Երկիր մոլորակի մարդկանց ուղիղ կեսն իրենց կյանքում երբեք ձյուն չեն տեսել:
16-01-2021 13:18
Հայտնի հունահայ երգչուհի, երգահան Աթենա Մանուկյանը երկրպագուների դատին է հանձնել «You Should Know» երգը: Երգն արդեն հասանելի է երաժշտական տարբեր հարթակներում:
16-01-2021 13:09
Ալկոհոլի անգամ փոքր չափաբաժինը կարող է առաջացնել սրտի ռիթմի վտանգավոր խախտում: Այդ մասին նշվում է European Heart Journal-ում հրապարակված հայտարարությունում:
16-01-2021 12:22
Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլի խորթ քույր Սամանտա Գրանտը դքսուհու մասին գիրք է գրել է ու այն վերնագրել «Անամոթ արքայադստեր օրագիրը»: Գրքի շնորհանդեսը տեղի կունենա հունվարի 17-ին:
16-01-2021 03:11
Ականջներում աղմուկը՝ տինիտուսը, կարող է վկայել օրգանիզմում վիտամին B12-ի պակասի մասին, հաղորդում է Express թերթը:
15-01-2021 09:18
Աշխարհում ամենաշատ անունը, որը կրում են աղջիկները, Աննան է: Այն կրում է մոտ 100 միլիոն աղջիկ։
ՄԵԿ ՏՈՂՈՎ
17-08-2026 10:45
Հայաստանը, Վրաստանը և Բելառուսը գլխավորել են այն երկրների ցանկը, որոնք անձնական այցից հետո ամենից հաճախ հաճելիորեն զարմացնում են ռուսաստանցի զբոսաշրջիկներին։ Այս մասին ասվում է «Купибилет» ծառայության հետազոտությունում: Ճանապարհորդներից, որոնք ուղևորությունից հետո երկրի մասին իրենց կարծիքը փոխել են դեպի լավը, 33%-ը ընտրել է Հայաստանը, Վրաստանը և Բելառուսը։ Սա բոլոր ուղղությունների մեջ ամենաբարձր ցուցանիշն է։ 2-րդ տեղում հայտնվել է Ռուսաստանը․ հարցվածների 24%-ը հայտարարել է, որ երկրի ներսում ուղևորություններն ավելի լավն են եղել, քան նրանց սկզբնական սպասումները։ 3-րդ տեղը զբաղեցրել են Ասիայի երկրները՝ Չինաստանը, Ճապոնիան, Թաիլանդը և Հարավային Կորեան, որոնք դրականորեն զարմացրել են հարցվածների 18%-ին։
17-08-2026 10:24
 Մեծ Բրիտանիայի ամենամեծ պաշտոնական Harry Potter խանութը կբացվի Լոնդոնում նոյեմբերի 4-ին՝ Օքսֆորդ սթրիթում: Ֆլագմանական խանութը կտեղակայվի The Ribbon համալիրում՝ Oxford Street 134–140 հասցեում, և կզբաղեցնի ավելի քան 21 հազար քառակուսի ֆուտ (մոտ 1 950 քառ. մ) տարածք՝ երկու հարկերում, գրում է Independent-ը։ Սա կլինի Մեծ Բրիտանիայում Harry Potter-ի երկրորդ պաշտոնական խանութը՝ Քինգս Քրոսի կայարանում գտնվող կետից հետո։
17-08-2026 09:30
Բրազիլացի փաստաբան և բլոգեր Թայանե Դալասենը, Բրազիլիայի ափերի մոտ շնաձկների հետ սուզվելու ժամանակ, ոտքի շրջանում ուժեղ ճնշում է զգացել, հայտնում է BBC News-ը։ Ավելի քան երկու մետր երկարությամբ շնաձուկը կծել է նրա ազդրը և մի քանի վայրկյան պահել ջրի տակ։ Կնոջը հաջողվել է դուրս գալ, սակայն ոտքի վրա մնացել են խորը կտրվածքներ։
17-08-2026 06:54
Կյանքից հեռացել է ամերիկացի դերասանուհի Հեյդեն Պանետյերը: «Հերոսներ» հայտնի սերիալի աստղն ընդամենը 36 տարեկան էր: Daily Mail-ի տվյալներով՝ դերասանուհուց հետո մնացել է 11-ամյա դուստրը՝ Կայա Եվդոկիան: Հեյդեն Պանետյերը երեխային ունեցել է հայտնի բռնցքամարտիկ Վլադիմիր Կլիչկոյի հետ հարաբերությունների ժամանակ:
17-08-2026 01:59
Էլիզաբեթ Օլսենը, ըստ երևույթին, առաջին անգամ մայր է դարձել: 37-ամյա աստղին նկատել են Լոս Անջելեսում՝ ամուսնու՝ Ռոբի Արնեթի և նորածին երեխայի հետ զբոսանքի ժամանակ: Երեխային դերասանուհին կրում էր կրծքին ամրացված սպիտակ մանկական փոխադրամիջոցով:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ օգոստոս 2026 թ․

01.08.2026
Օգոստոսը լի կլինի հրաշքներով լի։ Դուք հրաշալի հնարավորություն կունենաք հրաժեշտ տալու անցյալին և ապագայի ամուր հիմք դնելու համար։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
17.08.2026
Դիտվել է 727 անգամ
14.08.2026
Դիտվել է 380 անգամ
15.08.2026
Դիտվել է 375 անգամ
18.08.2026
Դիտվել է 171 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster