Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
05-01-2021 10:06
Մոսկվայի պետական հոգեբանության և մանկավարժական համալսարանի գիտնականների կարծիքով, ինտերնետից ու սոցիալական ցանցերից օգտվողների թիվը կայուն աճում է: 2019 թ.-ին համացանցից օգտվում էր աշխարհի բնակչության 57% -ը, սոցիալական ցանցերից՝ 45%-ը։ Անցյալ տարի միջին հաշվով մարդիկ օրական 2 ժամ 16 րոպե էին անցկացնում սոցիալական ցանցերում:
04-01-2021 10:54
5 մթերք, որոնք կօգնեն մարսողության բարելավմանը. թարմ մրգեր, բանջարեղեն, պրոբիոտիկներ, հատիկավոր մթերքներ, բուսական յուղ։
04-01-2021 10:29
Մոսկվայի մետրոպոլիտենի գիծ է դուրս գալիս կին մեքենավարների առաջին սերունդը:
04-01-2021 10:23
Օպերային երգչուհի, երգահան, միջազգային մրցույթի դափնեկիր, սոպրանո Մայա Աֆրիկյանը կրկին պատվով ներկայացրել է Հայաստանը մի շարք միջազգային մրցույթներում։ Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված՝ բոլոր մրցույթներն անցկացվել են համացանցի միջոցով։ Երգչուհին 13 միջազգային մրցույթի դափնեկիր է, որոնց մեծամասամբ մասնակցել է՝ որպես հեղինակ-կատարող։
04-01-2021 10:16
Առեղծվածային հանգամանքներում մահացել է Instagram-ի հղի աստղը` բլոգեր Էմիլի Միտչելը: «Էմն իր առավոտյան սուրճն էր խմում ու նախաճաշում, սակայն հանկարծ կորցրել է գիտակցությունը։ Անկախ բժիշկների ջանքերից, նրան վերակենդանացնելու փորձերն ապարդյուն են եղել»,- պատմել է կնոջ հարազատը։
04-01-2021 10:03
Բրայան Դոուլինգը, ով ներկայումս ապրում է Ռիգայում, արդեն 4 տարի լուսանկարում է կարմրահեր մազերով մարդկանց՝ աշխարհին ցույց տալով գենետիկ վիճակախաղի այս հաղթողների գեղեցկությունը:
31-12-2020 11:05
«Ես ողջ կյանքս խաղացի և պարտվեցի կյանքում». Արմեն Ջիգարխանյանի բուժքույրը վերհիշել է դերասանի՝ վերջին օրերին ասած խոսքերը:
31-12-2020 10:54
Հոտառության զգացումը բթացնելու համար քթանցքերում տեղադրված խողովակը կարող է քաշի նվազեցման նոր արդյունավետ միջոց դառնալ: Մարդիկ, ովքեր խիստ դիետաներ են պահում եւ օգտվում այդ սարքից 3 ամսվա ընթացքում, երկու անգամ ավելի շատ քաշ են կորցրել:
31-12-2020 10:47
Կորոնավիրուսն ուզում է էնդեմիկ դառնալ ամբողջ աշխարհում: Այսպիսի կարծիք է հայտնել Առողջապահության համաշխարհային կազմակերպության փորձագետ, պրոֆեսոր Դեւիդ Հեյմանը։  «Մարդկությունը կյանքեր փրկելու գործիքներ ունի: Լավ հանրային առողջության հետ համատեղ՝ դրանք հնարավորություն կտան մարդկանց սովորել, թե ինչպես ապրել այս վիրուսի հետ»,- ասել է Հեյմանը:
31-12-2020 07:59
Արգենտինայի խորհրդարանի վերին պալատը դեկտեմբերի 30-ին հավանություն է տվել աբորտների օրինականացման օրենքին: Քվեարկությունը հեռարձակվել է YouTube պորտալի՝ Սենատի ալիքում: Ավելի վաղ նախաձեռնությունը պաշտպանել է խորհրդարանի ստորին պալատը:
31-12-2020 07:22
Աշխարհի ամենահայտնի բլոգեր Ֆելիքս PewDiePie Չեբերգը ճանաչվել է մոլորակի ամենագեղեցիկ տղամարդը: Ըստ Independent Critics-ի ամենամյա վարկանիշի՝ 31-ամյա շվեդը առաջին հորիզոնականում է:
30-12-2020 10:29
Շատ օգտակար համարվող որոշ մթերքներ իրականում այդպիսին չեն, պնդում են դիետոլոգներ Վանեսա Ռիսետոն եւ Թամար Սեմուելսը (ԱՄՆ): Մեղրը կամ ագավայի օշարակը, օրինակ, ամենեւին օգտակար չեն սովորական շաքարից: Այս մթերքներում նույնպես շաքար կա, եւ այդ շաքարը ոչ մի բանով սովորականից լավը չէ: Յուղազերծ մթերքները նույնպես չի կարելի օգտակար համարել: 
30-12-2020 09:34
Օրգանիզմում կադմիումի բարձր մակարդակը մեծացնում է գրիպով եւ թոքաբորբով պացիենտների մահվան հավանականությունը, այդ թվում՝ այն թոքաբորբի, որը զարգանում է կորոնավիրուսային ինֆեկցիայի ֆոնին: Կադմիումը առողջության համար վտանգավոր մետաղ է, որը զգալի չափաքանակով պարունակվում է ծխախոտի մեջ:
30-12-2020 03:38
Հեռուստաաստղ եւ գործարար կին Քիմ Քարդաշյանը Instagram-ում նոր գրառում է կատարել, որը տարաձայնությունների պատճառ է դարձել հետեւորդների շրջանում: Աստղը բաժանորդին է նվիրել ընտանեկան տոնակատարությունից մի քանի հմայիչ կադրեր: Ծննդյան տոները նշելու համար Քիմ Քարդաշյանն ընտրել է խամրած կանաչ զգեստ և կորսետ, որի վրա պատկերված են որովայնի խորանարդներ:
30-12-2020 02:58
Սաուդյան Արաբիայում ավելի քան 5 տարվա ազատազրկման են դատապարտել՝ կանանց մեքենա վարելու իրավունքի համար պայքարող ակտիվիստ 31-ամյա Լուժեյն ալ-Հաթլուլը:
30-12-2020 01:42
Սանկտ Պետերբուրգից Ալենա Գլուխովան վաղուց նվաճել է հազարավոր երկրպագուների սրտերը, չէ՞ որ նա համարվում է «Ռուսաստանի ամենագեղեցիկ բորտուղեկցորդուհին»:
29-12-2020 10:32
Անառողջ սնունդը, որն իր մեջ ներառում է ֆասթ ֆուդ եւ գազավորված ըմպելիքներ, կարող է չափազանց բացասական ազդեցություն ունենալ դեռահասների ոչ միայն ֆիզիկական, այլ նաեւ հոգեկան առողջության վրա: Նման եզրակացության են եկել Քվինսլենդի համալսարանի գիտնականները:
29-12-2020 07:44
Գերմանիայում 20-ից ավելի գանցք կանգ է առել երկաթուղու վրա զուգընկերոջ մահը սգացող կարապի պատճառով: Երկու կարապ թռչել են գերարագ երկաթուղու տարածքում, երբ թռչուններից մեկը սատկել է՝ ենթադրաբար դառնալով կապի լարերի զոհ: Ողջ մնացած զուգընկերը չի ցանկացել լքել դեպքի վայրը, իսկ նրան ճանապարհից հեռացնելու բազմակի փորձերը հաջողություն չեն բերել:
29-12-2020 05:56
Liters գրքերի ծառայությունը և YouScan սոցիալական մեդիայի վերլուծական հարթակը պարզել են ամենահայտնի գրքերը, որոնք առավել հաճախ են տարածում  Instagram-ի ռուսաստանցի օգտատերերը: Վարկանիշի առաջատարը ամերիկացի գրող Սթիվեն Քինգի «Ինստիտուտը» թրիլլերն էր: Երկրորդ տեղում է Մաքսիմ Բատիրևի «Անհատականության 45 դաջվածք», երրորդում՝ Ջոն Մարսի «The One/ Միակը» բեսթսելլերը:
29-12-2020 03:06
33-ամյա Պոլինա Գագարինան և 42-ամյա Դմիտրի Իսկակովը պաշտոնապես ամուսնալուծվել են: Ըստ «MK»-ի հեռագրական ալիքի, այս որոշումը կայացրել է Պեչատնիկի շրջանի դատարանը: Երգչուհու և հայտնի լուսանկարչի ամուսնալուծության այլ մանրամասներ դեռ չեն հայտնվել մամուլում:
ՄԵԿ ՏՈՂՈՎ
17-08-2026 10:45
Հայաստանը, Վրաստանը և Բելառուսը գլխավորել են այն երկրների ցանկը, որոնք անձնական այցից հետո ամենից հաճախ հաճելիորեն զարմացնում են ռուսաստանցի զբոսաշրջիկներին։ Այս մասին ասվում է «Купибилет» ծառայության հետազոտությունում: Ճանապարհորդներից, որոնք ուղևորությունից հետո երկրի մասին իրենց կարծիքը փոխել են դեպի լավը, 33%-ը ընտրել է Հայաստանը, Վրաստանը և Բելառուսը։ Սա բոլոր ուղղությունների մեջ ամենաբարձր ցուցանիշն է։ 2-րդ տեղում հայտնվել է Ռուսաստանը․ հարցվածների 24%-ը հայտարարել է, որ երկրի ներսում ուղևորություններն ավելի լավն են եղել, քան նրանց սկզբնական սպասումները։ 3-րդ տեղը զբաղեցրել են Ասիայի երկրները՝ Չինաստանը, Ճապոնիան, Թաիլանդը և Հարավային Կորեան, որոնք դրականորեն զարմացրել են հարցվածների 18%-ին։
17-08-2026 10:24
 Մեծ Բրիտանիայի ամենամեծ պաշտոնական Harry Potter խանութը կբացվի Լոնդոնում նոյեմբերի 4-ին՝ Օքսֆորդ սթրիթում: Ֆլագմանական խանութը կտեղակայվի The Ribbon համալիրում՝ Oxford Street 134–140 հասցեում, և կզբաղեցնի ավելի քան 21 հազար քառակուսի ֆուտ (մոտ 1 950 քառ. մ) տարածք՝ երկու հարկերում, գրում է Independent-ը։ Սա կլինի Մեծ Բրիտանիայում Harry Potter-ի երկրորդ պաշտոնական խանութը՝ Քինգս Քրոսի կայարանում գտնվող կետից հետո։
17-08-2026 09:30
Բրազիլացի փաստաբան և բլոգեր Թայանե Դալասենը, Բրազիլիայի ափերի մոտ շնաձկների հետ սուզվելու ժամանակ, ոտքի շրջանում ուժեղ ճնշում է զգացել, հայտնում է BBC News-ը։ Ավելի քան երկու մետր երկարությամբ շնաձուկը կծել է նրա ազդրը և մի քանի վայրկյան պահել ջրի տակ։ Կնոջը հաջողվել է դուրս գալ, սակայն ոտքի վրա մնացել են խորը կտրվածքներ։
17-08-2026 06:54
Կյանքից հեռացել է ամերիկացի դերասանուհի Հեյդեն Պանետյերը: «Հերոսներ» հայտնի սերիալի աստղն ընդամենը 36 տարեկան էր: Daily Mail-ի տվյալներով՝ դերասանուհուց հետո մնացել է 11-ամյա դուստրը՝ Կայա Եվդոկիան: Հեյդեն Պանետյերը երեխային ունեցել է հայտնի բռնցքամարտիկ Վլադիմիր Կլիչկոյի հետ հարաբերությունների ժամանակ:
17-08-2026 01:59
Էլիզաբեթ Օլսենը, ըստ երևույթին, առաջին անգամ մայր է դարձել: 37-ամյա աստղին նկատել են Լոս Անջելեսում՝ ամուսնու՝ Ռոբի Արնեթի և նորածին երեխայի հետ զբոսանքի ժամանակ: Երեխային դերասանուհին կրում էր կրծքին ամրացված սպիտակ մանկական փոխադրամիջոցով:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ օգոստոս 2026 թ․

01.08.2026
Օգոստոսը լի կլինի հրաշքներով լի։ Դուք հրաշալի հնարավորություն կունենաք հրաժեշտ տալու անցյալին և ապագայի ամուր հիմք դնելու համար։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
17.08.2026
Դիտվել է 729 անգամ
14.08.2026
Դիտվել է 382 անգամ
15.08.2026
Դիտվել է 379 անգամ
18.08.2026
Դիտվել է 175 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster