Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
03-03-2021 10:22
Հայտնի երգչուհի, Ուկրաինայի վաստակավոր արտիստուհի Սվետլանա Լոբոդան, որն այս պահին բնակվում է Մոսկվայում, գաղտնի ելույթ է ունեցել Կիեւում' փակ երեկույթին: Այս փաստին ուշադրություն են դարձրել ռուսական լրատվամիջոցները՝ վկայակոչելով Instagram-ում դերասանուհու տեսանյութը։
03-03-2021 10:17
Կինոաստղ Անջելինա Ջոլին Լոնդոնի աճուրդում 11,5 միլիոն դոլարով վաճառել է սըր Ուինսթոն Չերչիլի վրձնին պատկանող եւ դերասանուհու սեփականությունը համարվող «Կոտուբա մզկիթի մինարեթը» յուղաներկ նկարը:
03-03-2021 02:43
35-ամյա դերասանուհի Գալ Գադոտը և նրա 45-ամյա ամուսինը՝ գործարար Յարոն Վերսանոն, պատրաստվում են համալրել ընտանիքը. ամուսինները սպասում են իրենց երրորդ երեխային:
03-03-2021 01:17
«Ես համբուրվել եմ 17-ամյա Մբապպեի հետ». Վիկտորյա Բոնյան ցնցել է ֆուտբոլային բացահայտումներով:
03-03-2021 00:58
Շվեդ գիտնականները նորածին երեխայի մոտ կորոնավիրուսի նոր շտամ են հայտնաբերել, հաղորդում է The Conversation-ը: Դա տեղի է ունեցել Մալմյոյի հիվանդանոցներից մեկում: Երեխան լույս աշխարհ է եկել կեսարյան հատման միջոցով: Թե՛ մոր, թե՛ երեխայի կորոնավիրուսի ախտորոշման թեստի պատասխանը դրական է եղել:
02-03-2021 09:02
Forbes ամսագրի վարկածով Wildberries առցանց խանութի հիմնադիր, 45-ամյա Տատյանա Բակալչուկը գլխավորել է Ռուսաստանի ամենահարուստ self-made կանանց վարկանիշը: Նրա կարողությունը գնահատվում է 10,1 միլիարդ դոլար:
02-03-2021 08:55
Little Big խմբի նախկին անդամ 38-ամյա  Աննա Կաստելանոսին գտել են մահացած Սանկտ Պետերբուրգի իր բնակարանում: Մահվան պատճառը դեռ անհայտ է, բայց նշվում է, որ վերջերս Աննան բողոքել է առողջական խնդիրներից (մասնավորապես՝ մեջքի ցավերից) և գործնականում տնից դուրս չի եկել:
02-03-2021 00:56
Սրտանոթային հիվանդություններից եւ քաղցկեղից մահվան ռիսկը մոտ 25%-ով նվազում է՝ պարբերաբար չիլի պղպեղ օգտագործելու դեպքում: Այս մասին հայտնում են Ամերիկյան սրտաբանական ասոցիացիայի մասնագետները:
02-03-2021 00:10
Թուրք հայտնի դերասանուհի Հազալ Քայան թուրքական թվային հարթակներից մեկում հարցազրույցի ժամանակ հայտնել է, որ իր աշխարհայացքը ազդեցություն է կրել ամերիկյան ռեալիթի շոուների հայ աստղ Քիմ Քարդաշյանից:
02-03-2021 00:07
Էմբեր Հերդին, այնուամենայնիվ, չի պատրաստվում դուրս հանել «Ակվամեն» ֆիլմի թիմից, չնայած Ջոնի Դեփի երկրպագուների միջնորդությանը՝ դերասանուհուն սիքվելից հեռացնելու պահանջին:
01-03-2021 11:21
Աշխարհի լավագույն ապուրների վարկանիշային աղյուսակում բորշչը գրավել է երրորդ տեղը: Ցուցակը կազմել է ամերիկյան CNN Travel հեռուստաալիքը: Վարկանիշում առաջին տեղը գրավել է նիգերիական բանգա ապուրը: Այն պատրաստվում է յուղով՝ արմավենու մրգերից, տավարի մսից, թարմ ձկներից և համեմունքներով չոր ծովամթերքներից: Երկրորդ տեղում վիետնամական ֆո բո ապուրն է՝ բրնձի արիշտաով և տավարի մսով:
01-03-2021 10:35
ԱՄՆ-ում 78-րդ անգամ անվանել են աշխարհի գլխավոր կինոմրցանակներից մեկի՝ «Ոսկե գլոբուս»-ի հաղթողներին: Տարվա լավագույն դրամատիկ ֆիլմ է ճանաչվել «Քոչվորների երկիրը»։ «Թագը» հեռուստասերիալը մրցանակ է ստացել, որպես լավագույնն իր կատեգորիայում: Լավագույն մինի-սերիալ է ճանաչվել «Թագուհու քայլը»։ «Ոսկե գլոբուս» լավագույն լիամետրաժ անիմացիոն ֆիլմի համար ստացել են «Հոգի» անիմացիոն ֆիլմի ստեղծողները։
01-03-2021 05:01
«Մթնշաղ» վամպիրական սագայի 35-ամյա դերասան Քելան Լուցը և նրա 31-ամյա կինը՝ Բրետանին, վերապրած վիժումից հետո առաջին անգամ ծնող են դարձել. աստղային զույգը դուստր ունեցավ:
01-03-2021 02:40
Մեքսիկայի ամենահայտնի նարկոբարոն Հոաքին «Էլ Չապո» Գուսմանի տիկին Էմմա Կորոնել Այսպուրոն պատրաստվում է մատնել Սինալոա կարտելի բարձրաստիճան անդամներին, այդ թվում՝ իր խորթ որդիներին:
01-03-2021 01:08
Քիմ Քարդաշյանը, ըստ ամենայնի, այնքան էլ չի անհանգստանում ամուսնուց՝ ռեփեր Քանյե Ուեսթից բաժանվելուց: Աստղը հոյակապ տեսք ունի, ինչը նա եւս մեկ անգամ ապացուցում է Instagram-ում. 40-ամյա ռեալիթի աստղը ցանցող լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է սպիտակ բիկինիով:
27-02-2021 11:49
Հոլիվուդյան դերասաններ Ջորջ Քլունին և Ջուլիա Ռոբերտսը կվերամիավորվեն նոր կատակերգության շրջանակներում։ Դերասանները «Տոմս դեպի Դրախտ» ֆիլմում մարմնավորելու են ամուսնալուծված զույգի, որը թռչում է Բալի` խափանելու իրենց աղջկա ամուսնությունը: Քլունին և Ռոբերտսը 2016 թվականին էկրաններ բարձրացած Money Monster ֆիլմից հետո առաջին անգամ միասին հանդես կգան։
27-02-2021 11:45
Մեծ Բրիտանիայի բնակիչներ Սյու ու Նոել Ռեդֆորդները 1989 թվականից ի վեր 11 դուստր և 11 որդի են ունեցել: Ընտանիքում օրական խմում են ավելի քան յոթ լիտր կաթ, մեկ շաբաթվա ընթացքում օգտագործում են 3 տուփ ատամի մածուկ և զուգարանի թղթի 24 գլանակ: 
27-02-2021 11:17
Ատամներում է գտնվում մարդու օրգանիզմի ամբողջ կալցիումի 99 տոկոսը: Այն մարդու օրգանիզմի միակ հատվածն է, որն ընդունակ չէ ինքնուրույն վերականգնվել:
27-02-2021 11:03
Երգիծաբան Եվգենի Պետրոսյանն ու Տատյանա Բրուխունովան դաստիարակում են իրենց մեկ տարեկան որդուն՝ Վահանին։ Սակայն, ընտանիքի ծանոթների կարծիքով, հավանական է, որ մոտ ժամանակներս զույգը եւս մեկ երեխա կունենա։
27-02-2021 10:57
Հիբիսկուսի գործածումը (որը մեզ հայտնի է որպես կարկադե) կարող է դրականորեն ազդել սիրտ-անոթային համակարգի առողջության վրա, նվազեցնել դեմենցիայի զարգացման հավանականությունը եւ մեծացնել կյանքի տեւողությունը:
ՄԵԿ ՏՈՂՈՎ
17-08-2026 10:45
Հայաստանը, Վրաստանը և Բելառուսը գլխավորել են այն երկրների ցանկը, որոնք անձնական այցից հետո ամենից հաճախ հաճելիորեն զարմացնում են ռուսաստանցի զբոսաշրջիկներին։ Այս մասին ասվում է «Купибилет» ծառայության հետազոտությունում: Ճանապարհորդներից, որոնք ուղևորությունից հետո երկրի մասին իրենց կարծիքը փոխել են դեպի լավը, 33%-ը ընտրել է Հայաստանը, Վրաստանը և Բելառուսը։ Սա բոլոր ուղղությունների մեջ ամենաբարձր ցուցանիշն է։ 2-րդ տեղում հայտնվել է Ռուսաստանը․ հարցվածների 24%-ը հայտարարել է, որ երկրի ներսում ուղևորություններն ավելի լավն են եղել, քան նրանց սկզբնական սպասումները։ 3-րդ տեղը զբաղեցրել են Ասիայի երկրները՝ Չինաստանը, Ճապոնիան, Թաիլանդը և Հարավային Կորեան, որոնք դրականորեն զարմացրել են հարցվածների 18%-ին։
17-08-2026 10:24
 Մեծ Բրիտանիայի ամենամեծ պաշտոնական Harry Potter խանութը կբացվի Լոնդոնում նոյեմբերի 4-ին՝ Օքսֆորդ սթրիթում: Ֆլագմանական խանութը կտեղակայվի The Ribbon համալիրում՝ Oxford Street 134–140 հասցեում, և կզբաղեցնի ավելի քան 21 հազար քառակուսի ֆուտ (մոտ 1 950 քառ. մ) տարածք՝ երկու հարկերում, գրում է Independent-ը։ Սա կլինի Մեծ Բրիտանիայում Harry Potter-ի երկրորդ պաշտոնական խանութը՝ Քինգս Քրոսի կայարանում գտնվող կետից հետո։
17-08-2026 09:30
Բրազիլացի փաստաբան և բլոգեր Թայանե Դալասենը, Բրազիլիայի ափերի մոտ շնաձկների հետ սուզվելու ժամանակ, ոտքի շրջանում ուժեղ ճնշում է զգացել, հայտնում է BBC News-ը։ Ավելի քան երկու մետր երկարությամբ շնաձուկը կծել է նրա ազդրը և մի քանի վայրկյան պահել ջրի տակ։ Կնոջը հաջողվել է դուրս գալ, սակայն ոտքի վրա մնացել են խորը կտրվածքներ։
17-08-2026 06:54
Կյանքից հեռացել է ամերիկացի դերասանուհի Հեյդեն Պանետյերը: «Հերոսներ» հայտնի սերիալի աստղն ընդամենը 36 տարեկան էր: Daily Mail-ի տվյալներով՝ դերասանուհուց հետո մնացել է 11-ամյա դուստրը՝ Կայա Եվդոկիան: Հեյդեն Պանետյերը երեխային ունեցել է հայտնի բռնցքամարտիկ Վլադիմիր Կլիչկոյի հետ հարաբերությունների ժամանակ:
17-08-2026 01:59
Էլիզաբեթ Օլսենը, ըստ երևույթին, առաջին անգամ մայր է դարձել: 37-ամյա աստղին նկատել են Լոս Անջելեսում՝ ամուսնու՝ Ռոբի Արնեթի և նորածին երեխայի հետ զբոսանքի ժամանակ: Երեխային դերասանուհին կրում էր կրծքին ամրացված սպիտակ մանկական փոխադրամիջոցով:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ օգոստոս 2026 թ․

01.08.2026
Օգոստոսը լի կլինի հրաշքներով լի։ Դուք հրաշալի հնարավորություն կունենաք հրաժեշտ տալու անցյալին և ապագայի ամուր հիմք դնելու համար։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
17.08.2026
Դիտվել է 705 անգամ
14.08.2026
Դիտվել է 377 անգամ
15.08.2026
Դիտվել է 370 անգամ
18.08.2026
Դիտվել է 167 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster