Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
08-03-2021 09:48
«Կինը աշխարհ չէ եկած մինակ հաճելի ըլլալու համար։ Կինը եկած է իր խելքը, մտային, բարոյական եւ ֆիզիքական յատկութիւնները զարգացնելու համար։ Ինքզինքնին յարգող բոլոր կիներուն իտէալը միայն հաճելի ըլլալը պէտք չէ ըլլայ, այլ երկրիս վրայ գործօն բարերար տարր մը դառնալը». Զապել Եսայան
08-03-2021 09:37
Մաշկի խնամքի հինգ վատ սովորություն, որոնցից պետք է ազատվել. սխալ ընտրված միջոցներ, չափից շատ պիլինգ, պարանոցի եւ դեկոլտեի հատվածի խնամքի բացակայություն, արեւից պաշտպանող միջոցներից հրաժարվելը, դիմահարդարման համար կեղտոտ վրձիններ օգտագործելը։
08-03-2021 08:51
Ռուսաստանի Իվանովո քաղաքի բնակչուհի Յուլիա Շիլովան, որը մեկ տարի առաջ երկրի նախագահին առաջարկել էր կնության առնել իրեն, «России 1» հեռուստաալիքի եթերում պատմել է, թե ինչ է տեղի ունեցել դրանից հետո: «Նա ցավոք սրտի ինձ չի զանգահարել, սակայն ինձ սկսել են գրել մեծ թվով երկրպագուներ: Ես հիմա էլ երկրպագուներ ունեմ: Նրանք սիրահետում են, փորձում են նվաճել ինձ, սակայն ոչ մեկին չի հաջողվել գրավել սիրտս», - ասել է աղջիկը։
08-03-2021 05:46
Keeping Up With the Kardashians իրապատում շոուի հայազգի աստղ Քիմ Քարդաշյանն իր ինստագրամյան էջում լուսանկարներ է հրապարակել և խոսել մարդկանց ֆիզիկական և հոգեկան առողջության վրա ԶԼՄ-ների բացասական ազդեցության մասին, հայտնում է բրիտանական Daily Mail պարբերականը:
08-03-2021 03:28
Արքայազն Հարին կնոջ՝ Մեգան Մարքլի հետ ամերիկացի հաղորդավարուհի Օփրա Ուինֆրիին տված հարցազրույցում բացահայտել է երեխայի սեռը։ «Ցանկացած քանակի երեխաներ ունենալը՝ մեկը կամ երկուսը, հիանալի է։ Բայց մենք տղա ունենք, իսկ հիմա նաեւ՝ աղջիկ. էլ ինչ կարելի է ցանկանալ»,- ասել է արքայազնը։
06-03-2021 11:27
Հոլիվուդյան դերասան Նիկոլաս Քեյջը հինգերորդ անգամ է ամուսնացել, գրում է Daily Star-ը, նշելով՝ 57-ամյա դերասանի ընտրյալը 26-ամյա ճապոնուհի Ռիկո Շիբատուն է, որի հետ հարսանեկան արարողությունն անցկացվել է Լաս Վեգասում:
06-03-2021 11:11
Պլաստիկ վիրաբույժ Իվան Վոլոդչենկովը բացահայտել է 73-ամյա Սոֆյա Ռոտարուի գեղեցկության եւ երիտասարդության գաղտնիքները։ Երգչուհին առողջ կենսակերպ է վարել և երկար ժամանակ ապրել է ծովին մոտ, ինչն ազդել է նրա դեմքի գույնի վրա, բացի այդ՝ բազմաթիվ անգամներ պլաստիկայի է դիմել. կատարել իրանի ձգում, ճակատի էնդոսկոպիկ ձգում, բլեֆարոպլաստիկա։ Վիրաբույժը ենթադրել է, որ երգչուհին երիտասարդանում է լիպոֆիլինգի՝ սեփական ճարպի օգնությամբ։
06-03-2021 11:08
Հայտնի ռեփ-կատարող Նիկի Մինաժի ամուսին Քենեթ Պետտին դատապարտվել է 1995 թվականին բռնաբարության փորձի համար: Նրա զոհն այն ժամանակ 16 տարեկան էր։ Դրա համար նա դատապարտվել է 4 տարվա ազատազրկման։
06-03-2021 04:41
Սվետլանա Լոբոդան թողարկել է տեսահոլովակ «Մայրենի» երգի հիման վրա՝ Աննա Չիպովսկայայի և Յուրի Բորիսովի գլխավոր դերերակատարմամբ:
06-03-2021 01:30
Ռուս սուպերմոդել Իրինա Շեյքը Միլանի նորաձևության շաբաթվա շրջանակում ներկայացրել է իտալական Versace բրենդի զգեստը: 35-ամյա սուպերմոդելն առցանց ցուցադրության ժամանակ ներկայացել է համարձակ կերպարով՝ կրելով սև երկարաքուղ զգեստ։
05-03-2021 10:44
Երգչուհի Ադելը, բաժանումից երկու տարի անց, ավարտին է հասցրել ամուսնալուծության պաշտոնական գործընթացը։ 32–ամյա երգչուհին և նախկին ամուսինը՝ բարեգործական հիմնադրամի տնօրեն 46–ամյա Սայմըն Կոնեկին, վերջնական տեսքի են բերել ամուսնալուծության փաստաթղթերը։ Ադելը միջնորդներ է վարձել 190 միլիոն դոլար կարողությունը նախկին ամուսնու հետ կիսելու համար։
05-03-2021 10:40
Աշխարհի ամենատարեց մարդը` Ճապոնիայի 118-ամյա բնակչուհի Կանե Տականան, պատրաստվում է մայիսին կրել Ճապոնիայում կայանալիք Օլիմպիական խաղերի ջահը: Նա այդ նպատակով նույնիսկ նոր մարզակոշիկներ է ստացել։
05-03-2021 10:27
Կարմիր, վերամշակված մսի եւ թռչնամսի գործածումը կարող է կապված լինել մի ամբողջ շարք ոչ քաղցկեղային պաթոլոգիաների զարգացման մեծ հավանականության հետ: Այս մասին նշված է հետազոտության մեջ, որը հրապարակվել է BMC Medicine ամսագրում:
05-03-2021 10:23
Ուկրաինացի երգչուհի, «ՎԻԱ Գրա» խմբի նախկին մեներգչուհի Աննա Սեդոկովան քննադատել է «Առաջին ալիքոի» «Сегодня вечером» թոք-շոուն՝ այն «աղբ» անվանելով։ Երգչուհին այդ մասին հրապարակում է արել Instagram-ում։
05-03-2021 02:49
The Times-ում սկանդալային հոդվածից հետո, որում Մեգան Մարքլի նախկին օգնականները նրան մեղադրում էին ահաբեկչության մեջ, Բուքինգհեմյան պալատը հանդես 1 եկել պաշտոնական հայտարարությամբ, որում խոստանում է հետաքննել գործը:
04-03-2021 10:02
ԱՄՆ Կոնեկտիկուտ նահանգի տոնավաճառում զեղչով՝ ընդամենը 35 դոլարով գնված փոքրիկ թասը, պարզվել է, 15-րդ դարի հազվագյուտ չինական արտեֆակտ է: Սպիտակ ճենապակյա ամանը նկատել է հնաոճ իրերի անհայտ սիրահարը: Փորձագետները այն 300 000 – 500 000 դոլար են գնահատել:
04-03-2021 09:59
Մարսողության խանգարումը եւ բերանում դառնությունը կարող են հուշել ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի մասին: Այս մասին հայտնում է Express պարբերականը՝ վկայակոչելով բրիտանացի բժիշկներին:
04-03-2021 09:26
Գաղտնիության խախտման դեպքի առթիվ 39-ամյա Մեգան Մարքլի դատական գործընթացը բրիտանական Mail on Sunday տաբլոիդի հետ տևել: Լոնդոնի Բարձր դատարանը որոշում 1 կայացրեд, որ հրատարակչությունը ստիպված կլինի դքսուհուն վճարել 625,000 ԱՄՆ դոլար՝ որպես միջնորդավճար դատական տուրքերի համար: Ընդհանուր առմամբ, ակնկալվում է, որ դքսուհին կվճարի իր դատական ծախսերի շուրջ 90%-ը՝ մոտ 1,88 մլն դոլար:
04-03-2021 07:09
Երևանի «Գոյ» թատրոնը թատերասերների դատին կհանձնի Պիտեր Շաֆերի պիեսի հիման վրա բեմադրված «EQUUS» հոգեբանական թրիլերը: Ներկայացման առաջնախաղերը նախատեսվում են մարտի 13-ին և 14-ին:
04-03-2021 02:17
53-ամյա Ֆյոդոր Բոնդարչուկը և 32-ամյա Պաուլինա Անդրեևան ծնող են դարձել: Նրանք որդի են ունեցել: Դերասանուհին ուրախ լուրը տարածել է իր Instagram-ում:
ՄԵԿ ՏՈՂՈՎ
17-08-2026 10:45
Հայաստանը, Վրաստանը և Բելառուսը գլխավորել են այն երկրների ցանկը, որոնք անձնական այցից հետո ամենից հաճախ հաճելիորեն զարմացնում են ռուսաստանցի զբոսաշրջիկներին։ Այս մասին ասվում է «Купибилет» ծառայության հետազոտությունում: Ճանապարհորդներից, որոնք ուղևորությունից հետո երկրի մասին իրենց կարծիքը փոխել են դեպի լավը, 33%-ը ընտրել է Հայաստանը, Վրաստանը և Բելառուսը։ Սա բոլոր ուղղությունների մեջ ամենաբարձր ցուցանիշն է։ 2-րդ տեղում հայտնվել է Ռուսաստանը․ հարցվածների 24%-ը հայտարարել է, որ երկրի ներսում ուղևորություններն ավելի լավն են եղել, քան նրանց սկզբնական սպասումները։ 3-րդ տեղը զբաղեցրել են Ասիայի երկրները՝ Չինաստանը, Ճապոնիան, Թաիլանդը և Հարավային Կորեան, որոնք դրականորեն զարմացրել են հարցվածների 18%-ին։
17-08-2026 10:24
 Մեծ Բրիտանիայի ամենամեծ պաշտոնական Harry Potter խանութը կբացվի Լոնդոնում նոյեմբերի 4-ին՝ Օքսֆորդ սթրիթում: Ֆլագմանական խանութը կտեղակայվի The Ribbon համալիրում՝ Oxford Street 134–140 հասցեում, և կզբաղեցնի ավելի քան 21 հազար քառակուսի ֆուտ (մոտ 1 950 քառ. մ) տարածք՝ երկու հարկերում, գրում է Independent-ը։ Սա կլինի Մեծ Բրիտանիայում Harry Potter-ի երկրորդ պաշտոնական խանութը՝ Քինգս Քրոսի կայարանում գտնվող կետից հետո։
17-08-2026 09:30
Բրազիլացի փաստաբան և բլոգեր Թայանե Դալասենը, Բրազիլիայի ափերի մոտ շնաձկների հետ սուզվելու ժամանակ, ոտքի շրջանում ուժեղ ճնշում է զգացել, հայտնում է BBC News-ը։ Ավելի քան երկու մետր երկարությամբ շնաձուկը կծել է նրա ազդրը և մի քանի վայրկյան պահել ջրի տակ։ Կնոջը հաջողվել է դուրս գալ, սակայն ոտքի վրա մնացել են խորը կտրվածքներ։
17-08-2026 06:54
Կյանքից հեռացել է ամերիկացի դերասանուհի Հեյդեն Պանետյերը: «Հերոսներ» հայտնի սերիալի աստղն ընդամենը 36 տարեկան էր: Daily Mail-ի տվյալներով՝ դերասանուհուց հետո մնացել է 11-ամյա դուստրը՝ Կայա Եվդոկիան: Հեյդեն Պանետյերը երեխային ունեցել է հայտնի բռնցքամարտիկ Վլադիմիր Կլիչկոյի հետ հարաբերությունների ժամանակ:
17-08-2026 01:59
Էլիզաբեթ Օլսենը, ըստ երևույթին, առաջին անգամ մայր է դարձել: 37-ամյա աստղին նկատել են Լոս Անջելեսում՝ ամուսնու՝ Ռոբի Արնեթի և նորածին երեխայի հետ զբոսանքի ժամանակ: Երեխային դերասանուհին կրում էր կրծքին ամրացված սպիտակ մանկական փոխադրամիջոցով:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ օգոստոս 2026 թ․

01.08.2026
Օգոստոսը լի կլինի հրաշքներով լի։ Դուք հրաշալի հնարավորություն կունենաք հրաժեշտ տալու անցյալին և ապագայի ամուր հիմք դնելու համար։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
17.08.2026
Դիտվել է 705 անգամ
14.08.2026
Դիտվել է 376 անգամ
15.08.2026
Դիտվել է 369 անգամ
18.08.2026
Դիտվել է 166 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster