Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
22-03-2021 09:50
Ռուսաստանի ներկայացուցիչ Մարգարիտա Գասպարյանը չկարողացավ նվաճել Սանկտ Պետերբուրգում անցկացված թենիսի WTA շարքի մրցաշարի հաղթողի կոչումը: Եզրափակիչում հայ մարզուհին մրցեց ռուս Դարիա Կասատկինայի հետ: Առաջին սեթում Կասատկինան հաղթեց 6:3 հաշվով, իսկ երկրորդում Գասպարյանը 1:2 հաշվի ժամանակ վնասվածքի պատճառով հրաժարվեց պայքարից:
22-03-2021 09:43
Երգիծաբան Եվգենի Պետրոսյանի 32-ամյա կնոջը կասկածում են հղիության մեջ։ Նախօրեին մի շարք լրատվամիջոցներ եւ Telegram-ալիքներ ուշադրություն են դարձրել Տատյանա Բրուխունովայի նկատելիորեն կլորացված որովայնին: Բացի այդ, դժվար չէ նկատել, որ վերջին շրջանում նա նախընտրում է ազատ ձեւվածքի հագուստ։
22-03-2021 02:53
«Մորս մահն իմ մեջ մեծ անդունդ է թողել». արքայազն Հարին առաջաբան է գրել գրքի համար, որը նախատեսված է ծնողներին կորցրած երեխաների համար:
22-03-2021 01:04
32-ամյա Անա դե Արմասը և 48-ամյա Բեն Աֆլեքը բաժանվեցին այս տարվա սկզբին՝ քանի դեռ չէր լրացել համատեղ կյանքի մեկ տարին։ Սակայն այժմ լուրեր են տարածվել, որ նախկին սիրահարները կարող են վերսկսել իրենց սիրավեպը: Այս կասկածների պատճառը համացանցում դերասանուհու երեկ  տեղադրած  նկարն է:
20-03-2021 11:34
Արքայադուստր Դիանայի անձնական նամակները վաճառվել են մի քանի միլիոնով: Ընդհանուր առմամբ վաճառքի են հանվել 39 գրառում, որոնք արքայադուստրը գրել էր 1990-1997 թվականներին: Լոտի ճշգրիտ արժեքը չի հաղորդվել, բայց հայտնի է, որ նամակները գնահատվել են 30 հազար ֆունտ ստերլինգ: Գնորդների անունները նույնպես չեն հրապարակվել:
20-03-2021 11:10
«ՎԻԱ Գրա» խմբի նախկին մենակատար, ուկրաինացի երգչուհի Աննա Սեդոկովան խոստովանել է ալկոհոլի չարաշահումը:  Սեդոկովան հետեւորդներին պատմել է, որ որոշել է ծոմ պահել՝ հրաժարվելով ալկոհոլից եւ պահպանելով խիստ դիետա: Երգչուհին նշել է, որ մտածում է ամբողջովին հրաժարվել սպիրտային խմիչքներից։
20-03-2021 04:24
Քիմ Քարդաշյանը հայտարարել է իր SKIMS հավաքածուի նոր գծի մասին, որը Jacquard մետաքս արտադրող ընկերության հետ համատեղ մշակված արտադրություն է։
20-03-2021 01:16
Վիկտոր Մոխովը՝ «Սկոպինի մոլագարը», հազիվ է հասցրել ազատ արձակվել, եւ սկսել է տարբեր շոուների մասնակցել։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ նա մասնակցել է դաշնային հեռուստաալիքներից մեկի հաղորդմանը, իսկ այժմ համացանցում նորություն է տարածվել, որ նա նկարահանվել է Քսենիա Սոբչակի վավերագրական ֆիլմում։
20-03-2021 00:30
Ջասթին Բիբերի կինը՝ Հեյլին, պատմել է իր ամուսնանալու որոշման մասին. «Ես շատ երիտասարդ էի»:
19-03-2021 11:51
Հայաստանը ներկայացնող Աննա Սարգսյանը դարձել է կայծակնային շախմատի համաշխարհային ուսանողական առաջին առցանց առաջնության հաղթող: Կանանց պայքարում Սարգսյանը 7 տուրերում հավաքել է 6 միավոր և միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը:
19-03-2021 11:26
Ռեփեր Քանյե Ուեսթի կարողությունը, հաշվի առնելով ոչ միայն նրա ստեղծագործությունը, այլեւ սեփական Yeezy ապրանքանիշը, կազմում է 6,6 մլրդ դոլար։  Այս փոստն առավել արդիական է թվում Քանյեի ու Քիմի բաժանության լուրերի լույսի ներքո։ Եթե զույգն, ամեն դեպքում, ամուսնալուծվի, Քարդաշյանը լիովին կարող է հարսատանալ մի քանի միլիարդով։
19-03-2021 10:44
Բերանում թթու համը կարող է լինել սրտի նոպայի նախանշան: Այս մասին հայտնում է Express-ը՝ վկայակոչելով բրիտանացի բժիշկների տվյալները: Սրտի նոպան կարող են ցույց տալ նաեւ այնպիսի ախտանիշներ, ինչպես մարսողության խանգարումը՝ առանց զկռտոցի եւ այրոցի, սրտխառնոցը կամ փսխումը: Դրանից բացի, արժե ուշադրություն դարձնել առանց տեսանելի պատճառի քրտնարտադրության, անքնության եւ հոգնածության վրա:
19-03-2021 05:57
Հայաստանի գեղասահքի հավաքականի անդամ Անաստասիա Գալուստյանը չի մասնակցի աշխարհ առաջնությանը: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը: Գեղասահքի աշխարհի հերթական առաջնությունը կանցկացվի Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում՝ մարտի 22-28-ը: Ստուգատեսում Հայաստանը կներկայացնեն մենասահորդ Սլավիկ Հայրապետյանը և Թինա Կարապետյան- Սիմոն Սենեկալ պարային զույգը:
19-03-2021 01:00
Keeping Up With the Kardashians իրապատում շոուի աստղ Քրիս Ջեներն առաջին անգամ անդրադարձել է դստեր՝ Քիմ Քարդաշյանի և նրա ամուսնու՝ ռեփ կատարող Քանյե Ուեսթի բաժանության մասին լուրերին։ Քարդաշյան-Ջեներ ընտանիքի մայրը հաստատել է ամուսնալության մասին ամիսներ շարունակ շրջանառվող լուրերը, չնայած որ դուստրն ու փեսան դեռևս հրապարակայնորեն չեն խոսել այդ մասին։
18-03-2021 11:16
Անջելինա Ջոլին պատրաստվում է դատարանում ներկայացնել Բրեդ Փիթի կողմից ընտանեկան բռնության ենթարկելու մասին ապացույցներ:
18-03-2021 11:02
ԱՄՆ-ից փորձագետները որոշել են, որ գեղարվեստական գրականության պարբերական ընթերցումը դրականորեն է ազդում ուղեղի աշխատանքի վրա:
18-03-2021 10:57
Ծխելուց հրաժարվելը դրական ազդեցություն է ունենում ոչ միայն մարդու ֆիզիկական առողջության, այլ նաեւ նրա տրամադրության եւ ինքնազգացողության վրա: Այս մասին հաղորդվում է Բաթի համալսարանի Ջեմմա Թեյլորի ղեկավարած մասնագետների թիմի անցկացրած հետազոտության մեջ:
18-03-2021 03:20
Արևմտյան տաբլոիդները լուրեր են տարածում 36-ամյա Քեթի Փերիի և 44-ամյա Օրլանդո Բլումի գաղտնի ամուսնության մասին: Լուրերն սկսվել են այն բանից հետո, երբ լրագրողները երգչուհու թարմ նկարներում, նրա ձախ ձեռքի մատանեմատին նկատել են մատանի, որը հիշեցնում է նշանադրության մատանու:
18-03-2021 01:11
19-ամյա ամերիկացի երգչուհի-երգահան Բիլի Այլիշը փոխել է իր հայտնի սանրվածքը և զարմացրել երկրպագուներին: Այս մասին նա հայտնել է իր ինստագրամյան պաշտոնական էջում՝ տեղադրելով տեսանյութ, որում ցուցադրում է իր նոր ոճը՝ շիկահեր մազերը և մազափունջը: Երգչուհին կտրուկ հայտնվում է կադրում, թափ տալիս մազերն ու ժպտում:
17-03-2021 10:59
Solar Foods ֆիննական ընկերությունը շնիցել է պատրաստել ածխածնի, ջրածնի, թթվածնի և ազոտի համադրությունից: Արտադրանքի ստեղծման համար պետական և մասնավոր հիմնադրամները հատկացրել են շուրջ 25 միլիոն եվրո:
ՄԵԿ ՏՈՂՈՎ
17-08-2026 10:45
Հայաստանը, Վրաստանը և Բելառուսը գլխավորել են այն երկրների ցանկը, որոնք անձնական այցից հետո ամենից հաճախ հաճելիորեն զարմացնում են ռուսաստանցի զբոսաշրջիկներին։ Այս մասին ասվում է «Купибилет» ծառայության հետազոտությունում: Ճանապարհորդներից, որոնք ուղևորությունից հետո երկրի մասին իրենց կարծիքը փոխել են դեպի լավը, 33%-ը ընտրել է Հայաստանը, Վրաստանը և Բելառուսը։ Սա բոլոր ուղղությունների մեջ ամենաբարձր ցուցանիշն է։ 2-րդ տեղում հայտնվել է Ռուսաստանը․ հարցվածների 24%-ը հայտարարել է, որ երկրի ներսում ուղևորություններն ավելի լավն են եղել, քան նրանց սկզբնական սպասումները։ 3-րդ տեղը զբաղեցրել են Ասիայի երկրները՝ Չինաստանը, Ճապոնիան, Թաիլանդը և Հարավային Կորեան, որոնք դրականորեն զարմացրել են հարցվածների 18%-ին։
17-08-2026 10:24
 Մեծ Բրիտանիայի ամենամեծ պաշտոնական Harry Potter խանութը կբացվի Լոնդոնում նոյեմբերի 4-ին՝ Օքսֆորդ սթրիթում: Ֆլագմանական խանութը կտեղակայվի The Ribbon համալիրում՝ Oxford Street 134–140 հասցեում, և կզբաղեցնի ավելի քան 21 հազար քառակուսի ֆուտ (մոտ 1 950 քառ. մ) տարածք՝ երկու հարկերում, գրում է Independent-ը։ Սա կլինի Մեծ Բրիտանիայում Harry Potter-ի երկրորդ պաշտոնական խանութը՝ Քինգս Քրոսի կայարանում գտնվող կետից հետո։
17-08-2026 09:30
Բրազիլացի փաստաբան և բլոգեր Թայանե Դալասենը, Բրազիլիայի ափերի մոտ շնաձկների հետ սուզվելու ժամանակ, ոտքի շրջանում ուժեղ ճնշում է զգացել, հայտնում է BBC News-ը։ Ավելի քան երկու մետր երկարությամբ շնաձուկը կծել է նրա ազդրը և մի քանի վայրկյան պահել ջրի տակ։ Կնոջը հաջողվել է դուրս գալ, սակայն ոտքի վրա մնացել են խորը կտրվածքներ։
17-08-2026 06:54
Կյանքից հեռացել է ամերիկացի դերասանուհի Հեյդեն Պանետյերը: «Հերոսներ» հայտնի սերիալի աստղն ընդամենը 36 տարեկան էր: Daily Mail-ի տվյալներով՝ դերասանուհուց հետո մնացել է 11-ամյա դուստրը՝ Կայա Եվդոկիան: Հեյդեն Պանետյերը երեխային ունեցել է հայտնի բռնցքամարտիկ Վլադիմիր Կլիչկոյի հետ հարաբերությունների ժամանակ:
17-08-2026 01:59
Էլիզաբեթ Օլսենը, ըստ երևույթին, առաջին անգամ մայր է դարձել: 37-ամյա աստղին նկատել են Լոս Անջելեսում՝ ամուսնու՝ Ռոբի Արնեթի և նորածին երեխայի հետ զբոսանքի ժամանակ: Երեխային դերասանուհին կրում էր կրծքին ամրացված սպիտակ մանկական փոխադրամիջոցով:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ օգոստոս 2026 թ․

01.08.2026
Օգոստոսը լի կլինի հրաշքներով լի։ Դուք հրաշալի հնարավորություն կունենաք հրաժեշտ տալու անցյալին և ապագայի ամուր հիմք դնելու համար։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
17.08.2026
Դիտվել է 702 անգամ
14.08.2026
Դիտվել է 376 անգամ
15.08.2026
Դիտվել է 369 անգամ
18.08.2026
Դիտվել է 166 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster