Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
26-03-2021 13:07
Մահացել է ամերիկացի դերասանուհի, «Էմմի» մրցանակի դափնեկիր Ջեսիկա Ուոլթերը, հայտնում է «ABC News» հեռուստաալիքը՝ վկայակոչելով դերասանուհու դստերը՝ Բրուք Բոումանին։ Դերասանուհին 80 տարեկան էր։ Մահվան պատճառը չի նշվում։
26-03-2021 13:04
Երկրպագուները կասկածում են, որ դերասաններ եւ նախկին ամուսիններ Ջենիֆեր Էնիսթոնն ու Բրեդ Փիթը գաղտնի սիրավեպ ունեն։ 16 տարի առաջ Ջենիֆեր Էնիսթոնը դիմել է Բրեդ Փիթից ամուսնալուծվելու համար՝ որպես պատճառ նշելով «անհարթելի տարաձայնությունները»։ Դա տեղի է ունեցել դերասանի եւ «Միստեր եւ միսիս Սմիթ» ֆիլմում նոր գործընկեր Անջելիա Ջոլիի սիրավեպի մասին լուրերի տարածումից երկու ամիս անց, որն ավելի ուշ դարձավ նրա կինը։
26-03-2021 01:29
19-ամյա Անաստասիա Միշինան և 21-ամյա Ալեքսանդր Գալիամովը ոսկե մեդալներ են նվաճել Ստոկհոլմում կայացած գեղասահքի աշխարհի առաջնությունում մարզական զույգերի մրցակցությունում:
25-03-2021 10:31
Ավելորդ քաշ ունեցող կանայք ավելի լավ են պաշտպանված վաղաժամ մահվան ռիսկից: Այս մասին ասվում է նոր ուսումնասիրության մեջ, որը հրապարակվել է Journal of American Heart Association ամսագրում:
25-03-2021 10:28
Ուլտրապաստերիզացված մթերքների եւ ըմպելիքների օգտագործումը բարձրացնում է կոլոռեկտալ քաղցկեղի զարգացման ռիսկը: Այս մասին հաղորդվել է մեծ հետազոտության արդյունքներով, որը կատարվել է Բարսելոնայի գլոբալ առողջության ինստիտուտի (ISGlobal) կողմից:
25-03-2021 10:23
Հայաստանի շախմատի ակադեմիայում ավարտվել է կանանց Հայաստանի հավաքականի ընտրական մրցաշարը, որին մասնակցում էր 4 շախմատիստուհի՝ Մարիա Կուրսովան, Մարիա Գևորգյանը, Սիրանուշ Ղուկասյանը և Մարիամ Մկրտչյանը: 2 շրջանով անցկացված մրցաշարում հաղթող է դարձել Սիրանուշ Ղուկասյանը՝ նվաճելով հավաքականի ուղեգիր։
25-03-2021 03:38
2021 թվականի Եվրիմաժի 162-րդ Կառավարման խորհրդի նիստը հաստատել է համարտադրության 24 կինոնախագծի ֆինանսական աջակցությունը: Նախագծերից մեկը 2020 թվականին Հայաստանի ազգային կինոկենտրոնի կողմից «Ամրոցը» լիամետրաժ խաղարկային կինոնախագիծն է, որի ռեժիսորը Ջեսիկա Վուդվորթն է Բելգիայից, պրոդյուսերն Անժելա Ֆրանգյանն է Հայաստանից: Նախագիծը Բելգիայի, Նիդերլանդների, Իտալիայի, Բուլղարիայի և Հայաստանի համատեղ արտադրություն է:
25-03-2021 00:47
35-ամյա դերասանուհի և երգչուհի Էշլի Թիսդեյլն առաջին անգամ մայր է դարձել. աստղն ու նրա 38-ամյա ամուսինը ՝ Քրիստոֆեր Ֆրենչը, դուստր են ունեցել, որին անվանել են Յուպիտեր Իրիս:
24-03-2021 11:17
Միսս տիեզերք 2020-ում Հայաստանը կներկայացնի Մոնիկա Գրիգորյանը: «Շատ մեծ նշանակություն ունեն երազանքները մեր կյանքում, դրանք մեզ հույս են տալիս, լուսավորում են , գունավորում են մեր կյանքը։ Յուրաքանչյուրս էլ կարող ենք իրականցնել մեր երազանքները, հավատալով, այդ երազանքը նպատակ դարձնելով ու հասնելով դրան»,-իր ֆեյսբուքյան էջում գրել է Մոնիկա Գրիգորյանը:
24-03-2021 11:06
Երգչուհի Ջենիֆեր Լոպեսն ու նրա ընկերը՝ բասկետբոլիստ Ալեքս Ռոդրիգեսը, մեկնաբանել են իրենց բաժանման մասին լուրերը: «Մեր բաժանման մասին բոլոր հաղորդագրությունները ոչ կոնկրետ են: Մենք դեռ աշխատում ենք հարաբերությունների կարգավորման վրա և փորձում ենք փրկել դրանք»,- ասել է զույգը:
24-03-2021 10:46
Ամերիկյան ընկերությունները սկսել են արտոնություններ առաջարկել Covid-19-ի դեմ պատվաստվելու համար: Krispy Kreme փքաբլիթներից մինչեւ կանխիկ փող եւ նվերի քարտեր՝ հիմա հասանելի են այսպիսի առաջարկներ:
24-03-2021 03:09
«Սիրտս ամբողջ կյանքում այնտեղ կլինի»․ Քրիս Ջեները խոստովանել է, որ կցանկանար վերադառնալ այն առանձնատուն, որտեղ ապրել է հանգուցյալ ամուսնու՝ Ռոբերտ Քարդաշյանի հետ:
24-03-2021 01:27
42-ամյա Սոֆիկո Շեվարդնաձեն առաջին անգամ մայր է դարձել. նա որդի է ունեցել: Սոֆիկոն չի բացահայտում նորածնի հոր ինքնությունը: Հայտնի է միայն, որ տարբեր ժամանակներում Շևարդնաձեին են վերագրվել տարբեր տղամարդկանց հետ կապեր ունենալը: Պաշտոնապես ամուսնացած չի եղել․ Սոֆիկոն 21 տարեկան հասակում պսակադրվելիս վերջին պահին դադարեցրել է արարողությունը։
23-03-2021 08:37
Reviews.org ընկերությունը շուրջօրյա թվային դետոքսիկացիա է իրականացնում: Դիմորդները կստանան ավելի քան 2000 դոլար այն բանի համար, որ 24 ժամ կանցկացնեն առանց սմարթֆոնների, պլանշետների եւ համակարգիչների:
23-03-2021 08:35
Չինաստանի Սիչուան նահանգի հնագիտական տեղանքներից մեկում հայտնաբերել է մոտ 3000 տարեկան ոսկե դիմակի բեկորներ, հայտնում է CNN-ը: Երկրի ազգային մշակութային ժառանգության վարչության տվյալներով ՝ մոտ 280 գրամ կշռող դիմակը պատրաստվել է 84%-անոց ոսկուց:
23-03-2021 05:06
Դիսնեյի աստղ Բելլա Թորնը ամուսնանում է 27-ամյա երաժիշտ Բենջամին Մասկոլոյի հետ: Այս մասին իտալացի երգիչը հայտնել է Instagram-ում:
23-03-2021 03:59
The Guardian-ին տված հարցազրույցում 44-ամյա Օրլանդո Բլումը պատմել է իր ինտիմ կյանքի մասին 36-ամյա Քեթի Փերիի հետ, ում հետ, ըստ լուրերի, արդեն ամուսնացել են: Դերասանը խոստովանել է, որ իրենց դստեր ծնունդն անցյալ տարվա օգոստոսին փոխել է առաջնահերթությունները: Հարցին, թե որքան հաճախ են նա և Փերին սեքսով զբաղվում, Բլումը պատասխանել է, որ իրենք շատ քիչ մերձենում:
23-03-2021 02:54
Վերջերս 32-ամյա հայտնի մոդել Էլզա Հոսքը մայրացավ. աստղը և նրա ընկերը՝ Թոմ Դեյլին դուստր ունեցան: Հոսը ցույց է տվել, թե ինչպես է փոխվել իր մարմինը ծննդաբերությունից հետո՝ նկար հրապարակելով ժանյակավոր ներքնազգեստով: Էլզան գրել է, որ գնահատում և սիրում է իր մարմնը և իր փոքրիկ փորի բոլոր անկատարությունները, որոնք նրա մոտ են մնացել ծննդաբերությունից հետո:
22-03-2021 10:10
63-ամյա դերասանուհի Շերոն Սթոունը բազմիցս բարձրաձայնել է նկարահանման հրապարակում ռեժիսորների կողմից սեռական ոտնձգությունների և հետապնդումների ենթարկվելու մասին: Նա այս թեմային անդրադարձել է նաև իր հուշերում, որոնք վաճառքի կհանվեն մարտի 30-ին:
22-03-2021 09:54
Եվրամիության անդամ երկրների բնակիչների 20,6 տոկոսի տարիքը 2020 թվականին կազմել է 65 տարեկանից ոչ պակաս: Այս ցուցանիշը 3 տոկոսային կետով ավելի է, քան մեկ տասնամյակ առաջ:
ՄԵԿ ՏՈՂՈՎ
17-08-2026 10:45
Հայաստանը, Վրաստանը և Բելառուսը գլխավորել են այն երկրների ցանկը, որոնք անձնական այցից հետո ամենից հաճախ հաճելիորեն զարմացնում են ռուսաստանցի զբոսաշրջիկներին։ Այս մասին ասվում է «Купибилет» ծառայության հետազոտությունում: Ճանապարհորդներից, որոնք ուղևորությունից հետո երկրի մասին իրենց կարծիքը փոխել են դեպի լավը, 33%-ը ընտրել է Հայաստանը, Վրաստանը և Բելառուսը։ Սա բոլոր ուղղությունների մեջ ամենաբարձր ցուցանիշն է։ 2-րդ տեղում հայտնվել է Ռուսաստանը․ հարցվածների 24%-ը հայտարարել է, որ երկրի ներսում ուղևորություններն ավելի լավն են եղել, քան նրանց սկզբնական սպասումները։ 3-րդ տեղը զբաղեցրել են Ասիայի երկրները՝ Չինաստանը, Ճապոնիան, Թաիլանդը և Հարավային Կորեան, որոնք դրականորեն զարմացրել են հարցվածների 18%-ին։
17-08-2026 10:24
 Մեծ Բրիտանիայի ամենամեծ պաշտոնական Harry Potter խանութը կբացվի Լոնդոնում նոյեմբերի 4-ին՝ Օքսֆորդ սթրիթում: Ֆլագմանական խանութը կտեղակայվի The Ribbon համալիրում՝ Oxford Street 134–140 հասցեում, և կզբաղեցնի ավելի քան 21 հազար քառակուսի ֆուտ (մոտ 1 950 քառ. մ) տարածք՝ երկու հարկերում, գրում է Independent-ը։ Սա կլինի Մեծ Բրիտանիայում Harry Potter-ի երկրորդ պաշտոնական խանութը՝ Քինգս Քրոսի կայարանում գտնվող կետից հետո։
17-08-2026 09:30
Բրազիլացի փաստաբան և բլոգեր Թայանե Դալասենը, Բրազիլիայի ափերի մոտ շնաձկների հետ սուզվելու ժամանակ, ոտքի շրջանում ուժեղ ճնշում է զգացել, հայտնում է BBC News-ը։ Ավելի քան երկու մետր երկարությամբ շնաձուկը կծել է նրա ազդրը և մի քանի վայրկյան պահել ջրի տակ։ Կնոջը հաջողվել է դուրս գալ, սակայն ոտքի վրա մնացել են խորը կտրվածքներ։
17-08-2026 06:54
Կյանքից հեռացել է ամերիկացի դերասանուհի Հեյդեն Պանետյերը: «Հերոսներ» հայտնի սերիալի աստղն ընդամենը 36 տարեկան էր: Daily Mail-ի տվյալներով՝ դերասանուհուց հետո մնացել է 11-ամյա դուստրը՝ Կայա Եվդոկիան: Հեյդեն Պանետյերը երեխային ունեցել է հայտնի բռնցքամարտիկ Վլադիմիր Կլիչկոյի հետ հարաբերությունների ժամանակ:
17-08-2026 01:59
Էլիզաբեթ Օլսենը, ըստ երևույթին, առաջին անգամ մայր է դարձել: 37-ամյա աստղին նկատել են Լոս Անջելեսում՝ ամուսնու՝ Ռոբի Արնեթի և նորածին երեխայի հետ զբոսանքի ժամանակ: Երեխային դերասանուհին կրում էր կրծքին ամրացված սպիտակ մանկական փոխադրամիջոցով:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ օգոստոս 2026 թ․

01.08.2026
Օգոստոսը լի կլինի հրաշքներով լի։ Դուք հրաշալի հնարավորություն կունենաք հրաժեշտ տալու անցյալին և ապագայի ամուր հիմք դնելու համար։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
17.08.2026
Դիտվել է 702 անգամ
14.08.2026
Դիտվել է 376 անգամ
15.08.2026
Դիտվել է 369 անգամ
18.08.2026
Դիտվել է 166 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster