Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
12-03-2021 11:06
Ակնհայտ է, որ ամուսնալուծությունից հետո 40-ամյա Քիմ Քարդաշյանը և 43-ամյա Քանյե Ուեսթը ընկերներ չեն մնա: Ըստ մոտ կանգնած աղբյուրի, հեռուստաաստղն ու ռեփերն այլեւս չեն խոսում միմյանց հետ: Քանյեն փոխել է բոլոր հեռախոսահամարները և կնոջ ասել, որ կարող է կապվել միայն իր անվտանգության  աշխատակցի միջոցով:
12-03-2021 10:56
Եվրոպական հեռարձակողների միությունը (EBU) որոշում է կայացրել Բելառուսը ներկայացնող Галасы ЗМеста խմբին թույլ չտալ «Եվրատեսիլ 2021» երգի մրցույթին ներկայանալ Я научу тебя երգով։  «Եկել ենք այն եզրակացության, որ երգը կասկածի տակ է դնում մրցույթի ոչ քաղաքական բնույթը»,- հայտարարել են կազմակերպիչները:
12-03-2021 10:41
Սրտի նոպայի առավել տարածված ախտանիշներն են դժվարացած շնչառությունը, կրծքի շրջանում ուժգին ցավը եւ ընդհանուր վատ ինքնազգացողությունը: Սակայն անսպասելի առաջացած տագնապայնությունը եւ խուճապային հարձակումը նույնպես կարող են լինել սկսվող սրտի նոպայի նշաններից մեկը:
12-03-2021 07:00
Աֆղանստանի կրթության նախարարությունը արգելել է 12 տարեկանից բարձր դպրոցական աղջիկներին երգել հանրային միջոցառումների ժամանակ: Բացառություն է արվում միայն այն դեպքերի համար, երբ դպրոցական աղջիկները երգում են միայն կանանցից կազմված հանդիսատեսի առաջ:
12-03-2021 05:45
Ամերիկացի սուպերմոդել Էմիլի Ռատակովսկին լույս աշխարհ է բերել առաջնեկին։ Նորածինը, որին անվանել են Սիլվեստր-Ապոլո (Sylvester-Apollo), լույս աշխարհ է եկել մարտի 8-ին։ 29-ամյա մոդելը լուսանկար է հրապարակել Instagram-ում, որում նորածնին կերակրում է կրծքով:
11-03-2021 11:09
Լ․ Մոցարտի և Պագանինիի մրցույթների հաղթող, ճանաչված ջութակահար Իզաբել Ֆաուստը, որը հանդես է գալիս աշխարհահռչակ նվագախմբերի հետ, մարտի 16-ին ելույթ կունենա Հայաստանում: Ֆաուստը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ կկատարի Բեթհովենի Ջութակի կոնցերտը:
11-03-2021 10:59
Ֆիթնեսով տարված բրիտանացին ստիպել է դստերը ցմահ «պայմանագիր» կնքել՝ պարտավորեցնելով նրան «երբեք չչաղանալ»: 56-ամյա Ռաշիդ Հադլան մեղադրվում է երեխաների հանդեպ դաժանության մեջ' իր այժմ չափահաս դստեր Ամիրայի եւ որդիների` Հեյխամի ու Քարիմի նկատմամբ ցուցաբերած վերաբերմունքի համար:
11-03-2021 10:54
Մեգան Մարքլի եւ արքայազն Հարիի՝ Օփրա Ուինֆրինն տված սենսացիոն հարցազրույցի թողարկումից երկու օր անց երգչուհի Բեյոնսեն իր կայքում հատուկ ուղերձ է հղել դքսուհուն։ «Շնորհակալություն քեզ, Մեգան, քո արիության ու լիդերության համար։ Բոլորս ոգեշնչված ենք քեզանով»,- գրել է Բեյսոնսն։
11-03-2021 03:26
Իսպանացի 39-ամյա ֆուտբոլիստ Իկեր Կասիլյասը և 37-ամյա մոդել Սառա Կարբոներոն բաժանվել են 11 տարվա հարաբերությունից հետո: Թե որն է նրանց բաժանման պատճառը, անհայտ է:
11-03-2021 01:21
Ինստագրամում Սոնյա և Ֆայզա անուններով երկու աղջիկներ մեծ ժողովրդականություն են ստացել՝ շնորհիվ արտաքինի: Խոսում ենք ոչ թե աղջիկների հատուկ արտաքինի, այլ այն մասին, որ նրանք զարմանալիորեն նման են Քարդաշյան քույրերին: Լուսանկարից առաջին հայացքից կարող եք մտածել, որ հաշիվը պատկանում է հայտնի ընտանիքի ներկայացուցիչներից մեկին կամ առնվազն նրա երկու կորած քույրերին:
10-03-2021 09:52
Երգչուհի Անահիտ Ադամյանն օրերս իր հերթական ելույթով անտարբեր չի թողել ռուսական շոու-բիզնեսի ամենահայտնի ներկայացուցիչներին: Աշոտ Ղազարյանի 17-ամյա թոռնուհին «Россия1» հեռուստաալիքի «Ну-ка, все вместе!» շոուի ժամանակ կատարել է ամերիկյան «TLS» խմբի «No Scrubs» երգը եւ ժյուրիի 100 անդամներից 88-ին, բառի բուն իմաստով, ոտքի հանել իր ելույթի ժամանակ:
10-03-2021 09:49
«Teen Vogue» պարբերականի՝ ավելի քան 20 աշխատակից հանդես է եկել ընդդեմ 27-ամյա Ալեքսի Մաքքամոնդնի նշանակման գլխավոր խմբագրի պաշտոնում Twitter-ում հրապարակումների պատճառով, որոնք նա արել է 2011թ․-ին, երբ դեռահաս է եղել։
10-03-2021 05:03
Քլոե Քարդաշյանը և Տրիստան Թոմփսոնը ակնարկեցին երկրորդ երեխայի և փոխնակ մայրության մասին:
10-03-2021 03:08
62 տարեկան հասակում կյանքից հեռացավ ռուս հայտնի գրող Տատյանա Պոլյակովան: Նրա մահվան պատճառը քաղցկեղն էր, որի հետ Պոլյակովան երկար տարիներ պայքարում էր:
10-03-2021 02:13
Ազիզան բազմիցս ամուսնության առաջարկ է ստացել տարբեր տղամարդկանցից: Սակայն մինչ այժմ երգչուհին ոչ մեկի կինը չի դարձել: Չնայած նա կարող էր ամուսնանալ Ֆիլիպ Կիրկորովի հետ:
09-03-2021 09:44
Amazon ընկերության հիմնադիր Ջեֆ Բեզոսի նախկին կինը՝ մոլորակի ամենահարուստ կանանցից մեկը՝ Մաքքենզի Սկոտը, ամուսնացել է դպրոցի ուսուցչի հետ։ 50-ամյա միլիարդատիրուհին որոշել է կյանքը կապել Սիեթլի Լեյքսայդ մասնավոր դպրոցի բնական գիտությունների ուսուցիչ Դեն Ջուետի հետ։
09-03-2021 09:40
Ռեփեր եւ դիզայներ Քանյե Ոեւսթի ապրանքանիշի կոշիկի նոր զույգն ամբողջությամբ գնել են մեկ րոպեից պակաս ժամանակում: Խոսքը 450 Cloud White կոշիկի մասին է, որը ծաղրել էին խինկալիին նմանության պատճառով։ Այն պատրաստված է բաց մոխրագույն, ցանցկեն նյութից եւ կապվում է քուղերով։
09-03-2021 09:37
Նյու Յորքի բնակչուհին իր բաղնիքի հայելու ետեւում անցքն ուսումնասիրելիս մի ամբողջ դատարկ բնակարան է հայտնաբերել։ Սամանտա Հարթսոուի խոսքով՝ ինքը փորձել է գտնել իր բնակարանում սառը քամու աղբյուրը:
09-03-2021 07:49
Բնագրից հայերեն է թարգմանվել գերմանացի ականավոր գրող Էրիխ Մարիա Ռեմարկի «Լիսաբոնի գիշերը» գիրքը: Թարգմանությունն իրականացրել է Վանուհի Բաղմանյանը։
09-03-2021 03:55
Վերջերս գերմանացի վազորդ Ալիսա Շմիդտը, ով նախկինում ճանաչվել էր աշխարհի ամենագեղեցիկ մարզուհին, համատեղ մարզում էր անցկացրել «Բորուսիայի» ֆուտբոլիստի Ֆելիքս Պասալկի հետ և տեսանյութ տեղադրել Instagram-ում: Դատելով մեկնաբանություններից՝ ոչ ոք չի նկատել խաղացողին. բոլոր հայացքները սեւեռված են դեպի գեղեցկուհի Ալիս Շմիդտը:
ՄԵԿ ՏՈՂՈՎ
17-08-2026 10:45
Հայաստանը, Վրաստանը և Բելառուսը գլխավորել են այն երկրների ցանկը, որոնք անձնական այցից հետո ամենից հաճախ հաճելիորեն զարմացնում են ռուսաստանցի զբոսաշրջիկներին։ Այս մասին ասվում է «Купибилет» ծառայության հետազոտությունում: Ճանապարհորդներից, որոնք ուղևորությունից հետո երկրի մասին իրենց կարծիքը փոխել են դեպի լավը, 33%-ը ընտրել է Հայաստանը, Վրաստանը և Բելառուսը։ Սա բոլոր ուղղությունների մեջ ամենաբարձր ցուցանիշն է։ 2-րդ տեղում հայտնվել է Ռուսաստանը․ հարցվածների 24%-ը հայտարարել է, որ երկրի ներսում ուղևորություններն ավելի լավն են եղել, քան նրանց սկզբնական սպասումները։ 3-րդ տեղը զբաղեցրել են Ասիայի երկրները՝ Չինաստանը, Ճապոնիան, Թաիլանդը և Հարավային Կորեան, որոնք դրականորեն զարմացրել են հարցվածների 18%-ին։
17-08-2026 10:24
 Մեծ Բրիտանիայի ամենամեծ պաշտոնական Harry Potter խանութը կբացվի Լոնդոնում նոյեմբերի 4-ին՝ Օքսֆորդ սթրիթում: Ֆլագմանական խանութը կտեղակայվի The Ribbon համալիրում՝ Oxford Street 134–140 հասցեում, և կզբաղեցնի ավելի քան 21 հազար քառակուսի ֆուտ (մոտ 1 950 քառ. մ) տարածք՝ երկու հարկերում, գրում է Independent-ը։ Սա կլինի Մեծ Բրիտանիայում Harry Potter-ի երկրորդ պաշտոնական խանութը՝ Քինգս Քրոսի կայարանում գտնվող կետից հետո։
17-08-2026 09:30
Բրազիլացի փաստաբան և բլոգեր Թայանե Դալասենը, Բրազիլիայի ափերի մոտ շնաձկների հետ սուզվելու ժամանակ, ոտքի շրջանում ուժեղ ճնշում է զգացել, հայտնում է BBC News-ը։ Ավելի քան երկու մետր երկարությամբ շնաձուկը կծել է նրա ազդրը և մի քանի վայրկյան պահել ջրի տակ։ Կնոջը հաջողվել է դուրս գալ, սակայն ոտքի վրա մնացել են խորը կտրվածքներ։
17-08-2026 06:54
Կյանքից հեռացել է ամերիկացի դերասանուհի Հեյդեն Պանետյերը: «Հերոսներ» հայտնի սերիալի աստղն ընդամենը 36 տարեկան էր: Daily Mail-ի տվյալներով՝ դերասանուհուց հետո մնացել է 11-ամյա դուստրը՝ Կայա Եվդոկիան: Հեյդեն Պանետյերը երեխային ունեցել է հայտնի բռնցքամարտիկ Վլադիմիր Կլիչկոյի հետ հարաբերությունների ժամանակ:
17-08-2026 01:59
Էլիզաբեթ Օլսենը, ըստ երևույթին, առաջին անգամ մայր է դարձել: 37-ամյա աստղին նկատել են Լոս Անջելեսում՝ ամուսնու՝ Ռոբի Արնեթի և նորածին երեխայի հետ զբոսանքի ժամանակ: Երեխային դերասանուհին կրում էր կրծքին ամրացված սպիտակ մանկական փոխադրամիջոցով:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ օգոստոս 2026 թ․

01.08.2026
Օգոստոսը լի կլինի հրաշքներով լի։ Դուք հրաշալի հնարավորություն կունենաք հրաժեշտ տալու անցյալին և ապագայի ամուր հիմք դնելու համար։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
17.08.2026
Դիտվել է 705 անգամ
14.08.2026
Դիտվել է 376 անգամ
15.08.2026
Դիտվել է 369 անգամ
18.08.2026
Դիտվել է 166 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster