Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
15-07-2021 11:02
Իտալական Gucci նորաձեւության տունը կրկին դարձել է աշխարհի ամենահանրաճանաչ ապրանքանիշը՝ ըստ Lyst հարթակի տվյալների։ Հագուստ արտադրող ամենապահանջված ապրանքանիշերի ցանկում երկրորդ եւ երրորդ տեղերում Dior-ն ու Nike-ն են։ Առաջատարների հնգյակը եզրափակում են Louis Vuitton եւ Prada ապրանքանիշերը։
15-07-2021 10:22
Հայաստանի ազգային կինոկենտրոնի ֆինանսական աջակցությամբ նկարահանված (Ֆրանսիա-Հայաստան-Բելգիա համատեղ արտադրություն) ռեժիսոր Նորա Մարտիրոսյանի «Երբ որ քամին հանդարտվի» կինոնկարը հուլիսի 14-ին ցուցադրվելու է Կաննի 74-րդ միջազգային կինոփառատոնի «Օլիմպիա-3» կինոթատրոնում:
15-07-2021 09:25
Keeping Up With the Kardashians իրապատում շոուի հայազգի աստղ Քիմ Քարդաշյանն իր ինստագրամյան էջում նոր լուսանկարներ է հրապարակել՝ ներկայացնելով KKW Beauty ապրանքանիշի շրթունքների համար նախատեսված լաքերի նոր հավաքածուն։
15-07-2021 05:13
Facebook Inc-ը մինչեւ 2022 թվականի վերջը ավելի քան 1 միլիարդ դոլար կներդնի կոնտենտ ստեղծողներին աջակցելու համար: Ներդրումները կներառեն բոնուսային ծրագրեր՝ կոնտենտ ստեղծողներին վճարելու համար, ովքեր որոշակի արդյունքների են հասել հավելվածներում:
15-07-2021 01:28
Ամերիկացի երգչուհի և դերասանուհի Ջենիֆեր Լոպեսն իր ինստագրամյան էջում կարճ հոլովակ է հրապարակել՝ ցույց տալով իր պարային փորձը: Ինչպես երգչուհին նշել է տեսանյութին կից գրառման մեջ, պարը կազմում է նոր տեսահոլովակի մի մասը, որի նկարահանումները պետք է տեղի ունենային փորձի հաջորդ օրը:
14-07-2021 10:52
Գիտնականները պարզել են, որ գարեջրի շատ չափավոր օգտագործումը կարող է օգտակար լինել առողջության համար, քանի որ փոքր չափաբաժիններում այդ ըմպելիքն ունի պաշտպանիչ ազդեցություն սրտանոթային հիվանդությունների դեպքում: Գարեջրի օպտիմալ քանակությունը շաբաթական մեկ շիշ է:
14-07-2021 10:49
Առանց ֆիլտրերի. Նորվեգիայում լուսանկարները ռետուշի ենթարկելու համար մեկ տարով կազատազրկեն:
14-07-2021 03:05
Կյանքի 77-րդ տարում մահացել է ռեժիսոր, դերասան և սցենարիստ, երգչուհի Ալլա Պուգաչովայի նախկին ամուսին Ալեքսանդր Ստեֆանովիչը: Այս մասին հուլիսի 13-ին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է Ռուսաստանի Կինոյի տան տնօրեն Եկատերինա Գոլովնյան:
14-07-2021 02:12
Մարտին 33-ամյա Հիլարի Դաֆը երրորդ անգամ մայրացավ. դերասանուհին դուստր ունեցավ ամուսնուց՝ Մեթյու Կոմայից: Նա փոքրիկ Հիլարիին լույս աշխարհ է բերել տանը՝ իր սիրեցյալի ներկայությամբ, իսկ երեկ կիսվել է նորածնի ծննդյան մանրամասներով ու լուսանկարներ հրապարակել:
14-07-2021 01:08
Հայաստանի բասկետբոլի Մ20 տարեկան հավաքականը պարտությամբ մեկնարկեց Եվրոպայի առաջնության չելենջերս-մրցաշարերի D ենթախմբում: Առաջին քառորդի հենց մեկնարկում Շվեյցարիան առավելություն ստացավ և պահպանեց այն մինչ քառորդի ավարտը: Հյուրերը կարողացան միավորների տարբերությունը հասցրեց 12-ի՝ 28:16:
13-07-2021 10:23
Քորթնի Քարդաշյանը սլացիկ կամզվածքի իր գաղտնիքը ունի․ նա իր օրը չի պատկերացնում առանց թեյի, որը խմում է մեծ քանակով։ Վերջերս նա իր էջում գրել է, որ «կանաչ թեյը դարերի էլիքսիր է»։
13-07-2021 09:36
Հարավաֆրիկացի կինը դեռևս հունիս ամսին հայտարարել էր, որ հղի է և պատրաստվում է միանգամից 10 երեխա լույս աշխարհ բերել։ Նա իր այդ հայտարարությամբ հայտնվել էր առաջատար լրատվամիջոցների առաջին էջերում։ Սակայն, ինչպես հաղորդում է New York Post-ը, կինը տեղափոխվել է հոգեբուժական հիվանդանոց։
13-07-2021 07:49
Ուիլ Սմիթի 49-ամյա կինը՝ Ջադա Փինկեթ-Սմիթը, որոշել է արմատապես փոխել իր արտաքին տեսքը՝ նա սափրել է գլուխը: Եվ նա դա արել է իր 20-ամյա դստեր՝ Ուիլոուի առաջարկով, որն ինքը ևս սափրել էր մազերը:
13-07-2021 05:39
ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգում կինը ցանկացել է բանկոմատից 20 դոլար հանել և իր հաշվեհամարին 1 մլրդ դոլար է հայտնաբերել: Ջուլիա Յոնկովսկիի խոսքով՝ անակնկալը չի ուրախացել իրեն և չնայած իր կամքից անկախ դարձել է ԱՄՆ-ի ամենահարուստ մարդկանցից մեկը, ամեն կերպ փորձել է պարզել՝ ինչպես է իր հաշվին այդքան գումար ավելացել և ցանկացել է րոպե առաջ այդ գումարը վերադարձնել «իրական սեփականատիրոջը»։
13-07-2021 02:28
24-ամյա Ալյոնա Ռապունցելը նախորդ շաբաթ հաստատել է լուրերը, որը շուտով կրկին մայր կդառնա։ «Դոմ 2»-ի մասնակիցը երեխայի է սպասում 23-ամյա սիրելիից՝ մերկապարող Իլյա Սեմինից։ Սակայն անկախ ուրախալի լուրից, զույգի հարաբերություններում բարդություններ կան։ Երկու օր առաջ Ալյոնա Ռապունցելը խոստովանել է, որ ընկերը լրջորեն ծեծի է ենթարկել իրեն։
12-07-2021 11:11
Չեխիայի Հանրապետության բնակչուհիները կարող են հրաժարվել իրենց ազգանունների «ովա» վերջածանցից փաստաթղթեր լրացնելիս: Համապատասխան օրենսդրական փոփոխությունները ստորագրել է երկրի նախագահ Միլոշ Զեմանը:
12-07-2021 11:06
Keeping Up With the Kardashians իրապատում շոուի աստղ Քայլի Ջեներին պատկանող Kylie Cosmetics ապրանքանիշը «վերաթողարկվում» է. Քայլի Ջեներն Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով ապրանքանիշի ռեբրենդինգի ենթարկված հավաքածուն:
12-07-2021 11:03
Ճամայկայի բնակչուհի Այվի Ալենը նշել է ծննդյան 105-րդ տարեդարձը:
12-07-2021 10:43
Ամերիկացի երգչուհի Բրիթնի Սփիրսը նոր փաստաբան է փնտրում իր հոր՝ Ջեյմս Սփիրսի խնամակալությունից ազատվելու համար։ Նա արդեն սկսել է համագործակցել հերթական խոշոր իրավաբանական ընկերության հետ եւ արդեն որոշել է, թե ում է ցանկանում դատարանում տեսնել որպես իր ապագա ներկայացուցիչ: Նախկին դաշնային դատախազ Մեթյու Ռոզենգարտի թեկնածությունը Սփիրսին առավել հարմար է թվացել։
12-07-2021 10:37
90-ամյա բելգիացի կնոջ մոտ, որը մահացել է COVID-19-ի հետեւանքով մարտին, հայտնաբերվել է կորոնավիրուսի միաժամանակ երկու տարբերակ, ինչը համարվում է այդպիսի առաջին արձանագրված դեպքը։
ՄԵԿ ՏՈՂՈՎ
17-08-2026 10:45
Հայաստանը, Վրաստանը և Բելառուսը գլխավորել են այն երկրների ցանկը, որոնք անձնական այցից հետո ամենից հաճախ հաճելիորեն զարմացնում են ռուսաստանցի զբոսաշրջիկներին։ Այս մասին ասվում է «Купибилет» ծառայության հետազոտությունում: Ճանապարհորդներից, որոնք ուղևորությունից հետո երկրի մասին իրենց կարծիքը փոխել են դեպի լավը, 33%-ը ընտրել է Հայաստանը, Վրաստանը և Բելառուսը։ Սա բոլոր ուղղությունների մեջ ամենաբարձր ցուցանիշն է։ 2-րդ տեղում հայտնվել է Ռուսաստանը․ հարցվածների 24%-ը հայտարարել է, որ երկրի ներսում ուղևորություններն ավելի լավն են եղել, քան նրանց սկզբնական սպասումները։ 3-րդ տեղը զբաղեցրել են Ասիայի երկրները՝ Չինաստանը, Ճապոնիան, Թաիլանդը և Հարավային Կորեան, որոնք դրականորեն զարմացրել են հարցվածների 18%-ին։
17-08-2026 10:24
 Մեծ Բրիտանիայի ամենամեծ պաշտոնական Harry Potter խանութը կբացվի Լոնդոնում նոյեմբերի 4-ին՝ Օքսֆորդ սթրիթում: Ֆլագմանական խանութը կտեղակայվի The Ribbon համալիրում՝ Oxford Street 134–140 հասցեում, և կզբաղեցնի ավելի քան 21 հազար քառակուսի ֆուտ (մոտ 1 950 քառ. մ) տարածք՝ երկու հարկերում, գրում է Independent-ը։ Սա կլինի Մեծ Բրիտանիայում Harry Potter-ի երկրորդ պաշտոնական խանութը՝ Քինգս Քրոսի կայարանում գտնվող կետից հետո։
17-08-2026 09:30
Բրազիլացի փաստաբան և բլոգեր Թայանե Դալասենը, Բրազիլիայի ափերի մոտ շնաձկների հետ սուզվելու ժամանակ, ոտքի շրջանում ուժեղ ճնշում է զգացել, հայտնում է BBC News-ը։ Ավելի քան երկու մետր երկարությամբ շնաձուկը կծել է նրա ազդրը և մի քանի վայրկյան պահել ջրի տակ։ Կնոջը հաջողվել է դուրս գալ, սակայն ոտքի վրա մնացել են խորը կտրվածքներ։
17-08-2026 06:54
Կյանքից հեռացել է ամերիկացի դերասանուհի Հեյդեն Պանետյերը: «Հերոսներ» հայտնի սերիալի աստղն ընդամենը 36 տարեկան էր: Daily Mail-ի տվյալներով՝ դերասանուհուց հետո մնացել է 11-ամյա դուստրը՝ Կայա Եվդոկիան: Հեյդեն Պանետյերը երեխային ունեցել է հայտնի բռնցքամարտիկ Վլադիմիր Կլիչկոյի հետ հարաբերությունների ժամանակ:
17-08-2026 01:59
Էլիզաբեթ Օլսենը, ըստ երևույթին, առաջին անգամ մայր է դարձել: 37-ամյա աստղին նկատել են Լոս Անջելեսում՝ ամուսնու՝ Ռոբի Արնեթի և նորածին երեխայի հետ զբոսանքի ժամանակ: Երեխային դերասանուհին կրում էր կրծքին ամրացված սպիտակ մանկական փոխադրամիջոցով:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ օգոստոս 2026 թ․

01.08.2026
Օգոստոսը լի կլինի հրաշքներով լի։ Դուք հրաշալի հնարավորություն կունենաք հրաժեշտ տալու անցյալին և ապագայի ամուր հիմք դնելու համար։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
17.08.2026
Դիտվել է 672 անգամ
14.08.2026
Դիտվել է 364 անգամ
15.08.2026
Դիտվել է 361 անգամ
18.08.2026
Դիտվել է 142 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster