Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
20-07-2021 12:12
Հուլիսի 23 –ին Տոկիոյի օլիմպիական մարզադաշտում տեղի կունենա ամառային 32 –րդ օլիմպիական խաղերի բացման արարողությունը: Հայաստանի դրոշակակիրներն են հանրապետության բազմակի չեմպիոն և ռեկորդակիր, լողորդուհի Վարսենիկ Մանուչարյանը և անվանի բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը:
20-07-2021 12:03
Բազմաթիվ մրցույթների դափնեկիրներ ջութակահար Դիանա Ադամյանը և դաշնակահար Աստղիկ Ղուկասյանը հանդես կգան Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ։ Համերգը կկայանա հուլիսի 21-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը։ Նվագախումբը կղեկավարի ՀՊԿՆ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանը։
20-07-2021 11:58
Նյու Յորքում գործող Serendipity 3 ռեստորանը կրկին հավակնում է ընդգրկվել Գինեսի ռեկորդների գրքում: Ռեստորանին են պատկանում ամենաթանկարժեք աղանդերի, ամենաթանկարժեք համբուրգերի, ամենաթանկարժեք հոթդոգի, ամենամեծ հարսանեկան տորթի և ամենամեծ բաժակով տաք շոկոլադի ռեկորդները: Այս անգամ ռեստորանն աչքի է ընկել ամենաթանկարժեք՝ 214 դոլար արժողությամբ, սենդվիչի պատրաստմամբ, որի բաղադրիչներից են ապխտած պանիրն ու շամպայնով համեմված հացի կտորները:
20-07-2021 11:48
Ամերիկացի դերասանուհի Սքարլեթ Յոհանսոնը կինոարտադրության որորտին մեղադրել է իր աշխատանքը հիպերսեքսուալացնելու եւ շահագործելու համար։ Նա իր մտքերով կիսվել է The Sun-ին տված հարցազրույցում։
20-07-2021 11:25
«Դոմ-2»-ի նախկին մասնակիցներ, ամուսիններ Իրինա Պինչուկն ու Արայ Չոբանյանն Instagram-ում կիսվել են հրաշալի նորությունով։ Իրինան առաջին անգամ մայրացել է՝ պարգեւելով Արային հրաշալի բալիկ։
19-07-2021 09:55
Մեծ Բրիտանիայի 95-ամյա թագուհուն թագուհուն նկատել են մեքենա վարելիս իր ագարակի տարածքում: Էլիզաբեթ Երկրորդին մեքենայի ղեկին նկատել են հանգստյան օրերին Սենդրինգհեմի կալվածք կատարած անակնկալ այցի ժամանակ:
19-07-2021 09:55
Մեծ Բրիտանիայի 95-ամյա թագուհուն թագուհուն նկատել են մեքենա վարելիս իր ագարակի տարածքում: Էլիզաբեթ Երկրորդին մեքենայի ղեկին նկատել են հանգստյան օրերին Սենդրինգհեմի կալվածք կատարած անակնկալ այցի ժամանակ:
19-07-2021 09:52
Ամենաքիչ խանդոտ կենդանակերպի 3 նշանները. Խոյ, Աղեղնավոր, Այծեղջյուր:
19-07-2021 09:50
Չինացի կինը նախկին ընկերոջից վրեժ լուծելու համար նրա մեքենայով միտումնավոր խախտել է ճանապարհային երթևեկության կանոնները․ նա 2 օրում 49 անգամ անցել է կարմիր լույսերի տակով: Ընկերոջ կողմից լքված չինուհի Լուն, չկարողանալով համակերպվել իրավիճակին, որոշել է այնպես անել, որ նախկին սիրելին օրենքի հետ խնդիրներ ունենա։
19-07-2021 09:40
Ամերիկացի փոփ աստղ Բրիթնի Սփիրսը հայտարարել է, որ հրաժարվում է ելույթ ունենալ, քանի դեռ նրա կյանքն ու կարիերան վերահսկում է հայրը: Ավելի լավ է, ասել է նա, երկրպագուների համար պարել տեսախցիկի առջեւ իր սենյակում, քան կանգնել բեմի վրա' օտարների ցուցումով:
19-07-2021 09:36
Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի գիտնականները հատուկ ախտորոշիչ համակարգ են մշակել' ուռուցք հայտնաբերելու եւ մարմնում դրա տեղայնացման համար: Հիմքը նանոմասնիկ է, որը հայտնաբերում է քաղցկեղը հիվանդի մեզի նմուշի միջոցով։
17-07-2021 12:53
Հնդկաստանի Ուտար Պրադեշ նահանգում հուլիսի 12-ին հազվադեպ հանդիպող արատով երեխա է լույս աշխարհ եկել, գրում է DailyStar-ը' մանրամասնելով, որ փոքրիկը երեք գլուխ ունի: Երեխան ծնվել է նորմալ հղիության արդյունքում: Երկու լրացուցիչ գլուխները կապված են նորածնի «նորմալ» գլխի հետևի մասին և ծածկված են մազերով:
17-07-2021 12:49
Հայաստանի օլիմպիական հավաքականի ամենակրտսեր անդամը 17-ամյա լողորդ Վարսենիկ Մանուչարյանն է: Նա ծնվել է Երևանում 2003 թվականին: Վարսենիկն իր ուժերը կփորձի 100 մետր ազատ ոճում: Նա Օլիմպիական խաղերին մասնակցում է «Սպիտակ քարտ»-ով:
17-07-2021 12:30
Արդեն հասանելի է երաժիշտ Մարինե Գյուլումյանի նոր՝ «Մեկուսացման ոգեշնչում» («Inspirations Confinées») ձայնասկավառակը: Պրոդյուսերը Ժան Միշել Կամֆն է՝ «Myouai» ընկերություն: Երաժիշտը հուլիսի 18-ին՝ ժամը 18:00-ին, «Երեւանյան Էսքիզ» գրախանութում սպասում է երկրպագուներին՝ անմիջական շփվելու եւ ունկնդրելու իր նոր երգերը։
17-07-2021 12:26
Ջենիֆեր Լոպեսին եւ Բեն Աֆլեքին անշարժ գույքի գործակալի հետ նկատել են Լոս Անջելեսում մի քանի էլիտար տներ նայելիս։ TMZ-ի լրագրողներին հաջողվել է զույգին լուսանկարել Հոլմբի Հիլզում, եւ նրանց խոսքով՝ տներից մեկը, որը դուրն է եկել սիրահարներին, 65 միլիոն դոլար արժե։
17-07-2021 04:51
Քիմ Քարդաշյանը «իր կյանքի լավագույն մարզավիճակում» լուսանկարներ է հրապարակում ինստագրամյան էջում. այս մասին գրում է բրիտանական Daily Mail պարբերականը՝ նկատելով, որ 40-ամյա աստղը նոր լուսանկարներ է հրապարակել Իրինա Շեյքի կողմից Քանյե Ուեսթի մերժված լինելու մասին լուրերի ֆոնին։
16-07-2021 12:03
Երգչուհի Ադելը մոտ 10 միլիոն դոլար արժողությամբ նոր սեփականություն է ձեռք բերել, որը Բևեռլի Հիլզում նրա 3-րդ առանձնատունն է։ 33-ամյա երգչուհին տունը գնել է ամերիկացի դերասանուհի, երգչուհի և մոդելավորող Նիկոլ Ռիչիից և նրա ամուսնուց՝ երաժիշտ Ժոել Մադդենից։
16-07-2021 11:54
Շանթել Քոնուեյ անունով բրիտանացի բլոգերը պատմել է, թե ինչպես է TikTok-ի բաղադրատոմսով փորձել ձու պատրաստել: Իր էջին տեղադրված մի քանի տեսանյութերում 25-ամյա կինը նկարագրել է, թե ինչպես է արդյունքում այրվածքներ ստացել դեմքի վրա, եւ նախազգուշացրել է մյուս օգտատերերին խոհարարական լայֆհաքի վտանգների մասին:
16-07-2021 11:47
Ռեփեր Ջիգանի կինը՝ Օքսանա Սամոյլովան, հետաքրքիր տեսանյութ է հրապարակել, որում պատկերված են փոթորկի հետեւանքները։ Մոդելը Stories բաժնում ցույց է տվել, թե ինչպես է տան բակում տեղադրված բատուտն ուժեղ քամու պատճառով շրջվում։ Մոդելի խոսքով՝ իրենք զրկվել են նաեւ տաղավարից, որը հնարավոր չէ վերականգնել։
16-07-2021 02:08
Աշխարհի ամենահայտնի սուպերմոդելներից մեկը համարվող Նաոմի Քեմփբելն աշխարհահռչակ դիզայներ Ջանիի Վերսաչեի մահվան 24-րդ տարելիցի կապակցությամբ ինքնատիպ ձևով հարգանքի տուրք է մատուցել մտերիմ ընկերոջը: «Sև հովազը» սոցցանցերում հրապարակել է նորածին դստեր լուսանկարը, որում թեև փոքրիկի դեմքը չի երևում, սակայն հստակ կարելի է տեսնել, որ նա կրում է Versace բրենդի հագուստ:
ՄԵԿ ՏՈՂՈՎ
17-08-2026 10:45
Հայաստանը, Վրաստանը և Բելառուսը գլխավորել են այն երկրների ցանկը, որոնք անձնական այցից հետո ամենից հաճախ հաճելիորեն զարմացնում են ռուսաստանցի զբոսաշրջիկներին։ Այս մասին ասվում է «Купибилет» ծառայության հետազոտությունում: Ճանապարհորդներից, որոնք ուղևորությունից հետո երկրի մասին իրենց կարծիքը փոխել են դեպի լավը, 33%-ը ընտրել է Հայաստանը, Վրաստանը և Բելառուսը։ Սա բոլոր ուղղությունների մեջ ամենաբարձր ցուցանիշն է։ 2-րդ տեղում հայտնվել է Ռուսաստանը․ հարցվածների 24%-ը հայտարարել է, որ երկրի ներսում ուղևորություններն ավելի լավն են եղել, քան նրանց սկզբնական սպասումները։ 3-րդ տեղը զբաղեցրել են Ասիայի երկրները՝ Չինաստանը, Ճապոնիան, Թաիլանդը և Հարավային Կորեան, որոնք դրականորեն զարմացրել են հարցվածների 18%-ին։
17-08-2026 10:24
 Մեծ Բրիտանիայի ամենամեծ պաշտոնական Harry Potter խանութը կբացվի Լոնդոնում նոյեմբերի 4-ին՝ Օքսֆորդ սթրիթում: Ֆլագմանական խանութը կտեղակայվի The Ribbon համալիրում՝ Oxford Street 134–140 հասցեում, և կզբաղեցնի ավելի քան 21 հազար քառակուսի ֆուտ (մոտ 1 950 քառ. մ) տարածք՝ երկու հարկերում, գրում է Independent-ը։ Սա կլինի Մեծ Բրիտանիայում Harry Potter-ի երկրորդ պաշտոնական խանութը՝ Քինգս Քրոսի կայարանում գտնվող կետից հետո։
17-08-2026 09:30
Բրազիլացի փաստաբան և բլոգեր Թայանե Դալասենը, Բրազիլիայի ափերի մոտ շնաձկների հետ սուզվելու ժամանակ, ոտքի շրջանում ուժեղ ճնշում է զգացել, հայտնում է BBC News-ը։ Ավելի քան երկու մետր երկարությամբ շնաձուկը կծել է նրա ազդրը և մի քանի վայրկյան պահել ջրի տակ։ Կնոջը հաջողվել է դուրս գալ, սակայն ոտքի վրա մնացել են խորը կտրվածքներ։
17-08-2026 06:54
Կյանքից հեռացել է ամերիկացի դերասանուհի Հեյդեն Պանետյերը: «Հերոսներ» հայտնի սերիալի աստղն ընդամենը 36 տարեկան էր: Daily Mail-ի տվյալներով՝ դերասանուհուց հետո մնացել է 11-ամյա դուստրը՝ Կայա Եվդոկիան: Հեյդեն Պանետյերը երեխային ունեցել է հայտնի բռնցքամարտիկ Վլադիմիր Կլիչկոյի հետ հարաբերությունների ժամանակ:
17-08-2026 01:59
Էլիզաբեթ Օլսենը, ըստ երևույթին, առաջին անգամ մայր է դարձել: 37-ամյա աստղին նկատել են Լոս Անջելեսում՝ ամուսնու՝ Ռոբի Արնեթի և նորածին երեխայի հետ զբոսանքի ժամանակ: Երեխային դերասանուհին կրում էր կրծքին ամրացված սպիտակ մանկական փոխադրամիջոցով:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ օգոստոս 2026 թ․

01.08.2026
Օգոստոսը լի կլինի հրաշքներով լի։ Դուք հրաշալի հնարավորություն կունենաք հրաժեշտ տալու անցյալին և ապագայի ամուր հիմք դնելու համար։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
17.08.2026
Դիտվել է 672 անգամ
14.08.2026
Դիտվել է 364 անգամ
15.08.2026
Դիտվել է 357 անգամ
18.08.2026
Դիտվել է 142 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster