Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
07-07-2021 10:15
Little Miss Yerevan-2020 մրցույթի հաղթող ութամյա Էլինա Ադիլխանյանը Հայաստանը ներկայացրել է միջազգային մրցույթում եւ հաղթել է: Աղջիկը միանգամից երկու անվանակարգերում մրցանակներ է ստացել՝ Mini Miss Universe 2021 եւ Grand Prix Best Model Universe 2021:
07-07-2021 02:19
Ուզբեսկտանի նախագահ Շավքաթ Միրզիյոեւը ստորագրել է նոր խմբագրմամբ «Խղճի եւ կրոնական կազմակերպությունների մասին» օրենքը, որով թույլատրվում է հիջաբ կրել հասարակական վայրերում, ինչպես նաեւ հեշտացվում է կրոնական կազմակերպությունների գրանցուը։
06-07-2021 11:29
Շվեդական ABBA փոփ խմբի ABBA gold: greatest hits ալբոմը 1000 շաբաթ շարունակ ընդգրկված է եղել Մեծ Բրիտանիայի ալբոմների հիթ շքերթում, գրում է Billboard-ը և հավելում, որ 1992 թվականին թողարկված այս հավաքածուն առաջինն է, որ նման արդյունքի է հասել։
06-07-2021 11:27
Լույս աշխարհ է եկել հանրահայտ բռնցքամարտիկ Վիկ (Վախթանգ) Դարչինյանի և նրա կնոջ՝ Ջավահիր Եղիկյանի որդին: Ջավահիրի ցանկությամբ երեխային անվանել են հոր՝ Վախթանգ Դարչինյանի երկրորդ անունով՝ Վիկ:
06-07-2021 11:25
Ամերիկյան Keeping Up With the Kardashians իրապատում շոուի հայազգի աստղ Քիմ Քարդաշյանը շարունակում է իր հանգիստն անցկացնել աշխարհի ամենագեղեցիկ քաղաքներից մեկում' Իտալիայի մայրաքաղաք Հռոմում, որտեղից թարմ լուսանկարներ է հրապարկել:
06-07-2021 11:17
Կարտոֆիլե չիպսերը կարող են բարձրացնել սրտանոթային հիվանդությունների զարգացման ռիսկը եւ կրճատել կյանքի տեւողությունը: Այս մասին զգուշացնում է Eat This, Not That! պարբերականը:
06-07-2021 11:14
Իտալացի դերասանուհի Մոնիկա Բելուչին առաջին անգամ համատեղ ֆոտոշարքում է նկարահանվել իր ու Վենսան Կասելի 16-ամյա դստեր՝ Դեւայի հետ «Vogue» նորաձեւության ամսագրի համար։ Այդ մասին Բելուչին հայտնել է Instagram-յան էջում։
05-07-2021 11:22
Նյու Յորքում ԱՄՆ-ի անկախության տոնի առթիվ կազմակերպվել է հոթ դոգ ուտելու հերթական մրցույթը. տղամարդկանց շրջանում հաղթել է Ջոուի Չեսթնաթը՝ գերազանցելով սեփական ռեկորդը (10 րոպեում կերել է 76 հոդ դոգ), իսկ կանանց շրջանում՝ Միշել Լեսկոն (10 րոպեում`30,5 հոթ դոգ)։ Հաղթողներին տրվում է 10 հազարական դոլար և հաղթողի գոտիներ:              
05-07-2021 11:17
Հայտնի դերասանուհի Մոնիկա Բելուչին դարձել է F Magazine իտալական ամսագրի նոր համարի հերոսուհին: Հիմնական լուսանկարում Բելուչին կրում է Dolce & Gabbana բրենդի կորսետային զգեստ: Իսկ ամսագրի էջերում աստղը հայտնվել է սև լողազգեստով և սպիտակ վերնաշապիկով, պիկանտ կոմբինեզոնով, ինչպես նաև բաց վարդագույն թափանցիկ զգեստով՝ լողավազանում:
05-07-2021 11:11
Քենդալ Ջեները Սան Տրոպե է մեկնել Messika ոսկերչական բրենդի գովազդային արշավի նկարահանումներին մասնակցելու համար։ Ավելի վաղ բրենդը համագործակցել էր Ջիջի Հադիդի հետ, որը վերջերս որոշել էր հեռանալ մոդելային կարիերայից։
05-07-2021 11:02
Երգչուհի МакSим-ի (իսկական անունը՝ Մարինա Աբրոսիմովա) PR մենեջերը՝ Յանա Բոգուշեւսակայան, Instagram-յան էջում մեկնաբանել է երգչուհու բուժման վրա «միլիոններ ծախսելու մասին» լուրը, որն ավելի վաղ տարածվել էր լրատվամիջոցներում։ «Դա սուտ է։ Մարինան մասնավոր կլինիկայում չէ միլիոնավոր գումարի դիմաց»,- գրել է Բոգուշեւսկայան։
05-07-2021 02:20
Թուրքիայի Ամասիա քաղաքում բնակվող 120-ամյա տատիկը՝ Շեքեր Ասլանը, իր կյանքի ընթացքում 3 փադիշահ ու 12 նախագահ է տեսել։  Նրա 5 երեխաներն ու 12 թոռները համոզված են, որ Շեքերի ամուր առողջության գաղտնիքը առողջ սնունդն է։ Կինն իր ողջ կյանքում սպառում է միայն բնական սննդամթերք՝ կարագ, մածուն, թան, մեղր, խաշած ձու, երբեք դրսից գնված պատրաստի սննդից չի օգտվել։
03-07-2021 10:36
Զարկերակները մաքրելու համար այլևս պարտադիր չէ հաբեր ընդունել, բավարար է պրոֆիլակտիկայի համար ամեն օր օգտագործել նռան բնական հյութ: Նռան հյութն օգնում է մաքրել զարկերակները «վատ» խոլեստերինից, ինչպես նաև ամրացնում է անոթների պատերը և սրտամկանը:
03-07-2021 10:27
Ամերիկացի դերասանուհի Սքարլեթ Յոհանսոնը ռուսերենով կխոսի գերհերոսուհի մասին «Սև այրին» նոր ֆիլմում։ Դերասանուհին կխաղա հատուկ գործակալ Նատաշա Ռոմանոֆի դերը: 
03-07-2021 10:24
Ռուս հայտնի հաղորդավարուհի Քսենիա Բորոդինան մի քանի օր առաջ տեսանյութ էր հրապարակել, որտեղ երգում էր հայտնի հայ երգիչ Սեւակ Խանաղյանի երգերը: Իսկ արդեն այսօր Բորոդինան ժամանել է Երեւան, որպեսզի արտիստի հիթերը վայելի արդեն «կենդանի» համերգի ժամանակ։
03-07-2021 05:47
Հոլիվուդյան դերասան Ջուդ Լոյի դուստրը՝ քսանամյա մոդել Իրիսը, սափրել է գլուխը՝ Vogue-ում ֆոտոսեսիայի մասնակցելու համար:
03-07-2021 03:44
Հոլիվուդյան դերասան, պրոդյուսեր և սցենարիստ Մառլոն Ուեյանսն իր ինստագրամյան էջում հայտնի մոդել և հեռուստաաստղ Փերիս Հիլթոնի հետ լուսանկար է հրապարակել՝ նշելով, որ Հիլթոն քույրերն են եղել 2004 թվականին էկրաններ բարձրացած հայտնի «Ուայթ Չիքս» ֆիլմի ոգեշնչման աղբյուրը:
02-07-2021 10:52
Քեմբրիջի և Սասեքսի դուքսեր Ուիլյամն ու Հարին հանդիսավոր արարողությամբ բացել են Ուելսի արքայադուստր Դիանայի արձանը: Հուշարձանը բացվել է արքայադստեր նախկին բնակավայրի՝ Քենսինգթոնյան պալատի այգում:
02-07-2021 10:37
Տապակած մթերքների եւ քաղցր ըմպելիքների մեծ քանակության օգտագործումը բարձրացնում է սիրտ-անոթային հիվանդություններից մահվան ռիսկը։ Այս մասին ասվում է այն հետազոտությունում, որի արդյունքները հրապարակվել են Ամերիկյան սրտաբանական ասոցիացիայի JAHA ամսագրում:
02-07-2021 09:54
Վիննիցա քաղաքում մահացել է 10-ամյա Իրինա Խիմիչը, որն օրգանիզմի վաղաժամ ծերացման համախտանիշով միակ երեխան էր Ուկրաինայում:
ՄԵԿ ՏՈՂՈՎ
17-08-2026 10:45
Հայաստանը, Վրաստանը և Բելառուսը գլխավորել են այն երկրների ցանկը, որոնք անձնական այցից հետո ամենից հաճախ հաճելիորեն զարմացնում են ռուսաստանցի զբոսաշրջիկներին։ Այս մասին ասվում է «Купибилет» ծառայության հետազոտությունում: Ճանապարհորդներից, որոնք ուղևորությունից հետո երկրի մասին իրենց կարծիքը փոխել են դեպի լավը, 33%-ը ընտրել է Հայաստանը, Վրաստանը և Բելառուսը։ Սա բոլոր ուղղությունների մեջ ամենաբարձր ցուցանիշն է։ 2-րդ տեղում հայտնվել է Ռուսաստանը․ հարցվածների 24%-ը հայտարարել է, որ երկրի ներսում ուղևորություններն ավելի լավն են եղել, քան նրանց սկզբնական սպասումները։ 3-րդ տեղը զբաղեցրել են Ասիայի երկրները՝ Չինաստանը, Ճապոնիան, Թաիլանդը և Հարավային Կորեան, որոնք դրականորեն զարմացրել են հարցվածների 18%-ին։
17-08-2026 10:24
 Մեծ Բրիտանիայի ամենամեծ պաշտոնական Harry Potter խանութը կբացվի Լոնդոնում նոյեմբերի 4-ին՝ Օքսֆորդ սթրիթում: Ֆլագմանական խանութը կտեղակայվի The Ribbon համալիրում՝ Oxford Street 134–140 հասցեում, և կզբաղեցնի ավելի քան 21 հազար քառակուսի ֆուտ (մոտ 1 950 քառ. մ) տարածք՝ երկու հարկերում, գրում է Independent-ը։ Սա կլինի Մեծ Բրիտանիայում Harry Potter-ի երկրորդ պաշտոնական խանութը՝ Քինգս Քրոսի կայարանում գտնվող կետից հետո։
17-08-2026 09:30
Բրազիլացի փաստաբան և բլոգեր Թայանե Դալասենը, Բրազիլիայի ափերի մոտ շնաձկների հետ սուզվելու ժամանակ, ոտքի շրջանում ուժեղ ճնշում է զգացել, հայտնում է BBC News-ը։ Ավելի քան երկու մետր երկարությամբ շնաձուկը կծել է նրա ազդրը և մի քանի վայրկյան պահել ջրի տակ։ Կնոջը հաջողվել է դուրս գալ, սակայն ոտքի վրա մնացել են խորը կտրվածքներ։
17-08-2026 06:54
Կյանքից հեռացել է ամերիկացի դերասանուհի Հեյդեն Պանետյերը: «Հերոսներ» հայտնի սերիալի աստղն ընդամենը 36 տարեկան էր: Daily Mail-ի տվյալներով՝ դերասանուհուց հետո մնացել է 11-ամյա դուստրը՝ Կայա Եվդոկիան: Հեյդեն Պանետյերը երեխային ունեցել է հայտնի բռնցքամարտիկ Վլադիմիր Կլիչկոյի հետ հարաբերությունների ժամանակ:
17-08-2026 01:59
Էլիզաբեթ Օլսենը, ըստ երևույթին, առաջին անգամ մայր է դարձել: 37-ամյա աստղին նկատել են Լոս Անջելեսում՝ ամուսնու՝ Ռոբի Արնեթի և նորածին երեխայի հետ զբոսանքի ժամանակ: Երեխային դերասանուհին կրում էր կրծքին ամրացված սպիտակ մանկական փոխադրամիջոցով:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ օգոստոս 2026 թ․

01.08.2026
Օգոստոսը լի կլինի հրաշքներով լի։ Դուք հրաշալի հնարավորություն կունենաք հրաժեշտ տալու անցյալին և ապագայի ամուր հիմք դնելու համար։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
17.08.2026
Դիտվել է 673 անգամ
14.08.2026
Դիտվել է 364 անգամ
15.08.2026
Դիտվել է 362 անգամ
18.08.2026
Դիտվել է 145 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster