Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
02-07-2021 03:41
Յուղոտ ձկան մեծ եւ բուսայուղերի սահմանափակ քանակությամբ կերակրացանկը կօգնի թեթեւացնել գլխացավերն ու միգրենը։ Այս մասին ասվում է այն հետազոտությունում, որը հրապարակվել է The BMJ ամսագրում։
02-07-2021 02:02
35-ամյա Էմբեր Հերդը գիտի, թե ինչպես զարմացնել: Մի քանի ժամ առաջ դերասանուհին իր Instagram-ում պատմել է դստեր ծննդյան մասին և հրապարակել նրա հետ առաջին լուսանկարը:
01-07-2021 11:45
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և «Սիրիահայերի միություն» ՀԿ-ի նախաձեռնությամբ մեկնարկել է «Սիրիահայերի ուտեստի ավանդույթը. կանանց հմտությունների թվայնացում» ծրագիրը: Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել հայկական ավանդական 12 ճաշատեսակի պատրաստման առցանց դասընթացներ, որոնց մասնակցելու են շուրջ 40 կանայք։
01-07-2021 11:41
ԱՄՆ-ի առաջին տիկինը դարձել է Vogue-ի նոր համարի դեմքը․ Ջիլ Բայդենը կզարդարի ամսագրի օգոստոսյան համարի շապիկը։
01-07-2021 11:35
Կարիերային նվաճումների համար «Սուրբ Մարկոսի ոսկե առյուծ» պատվավոր պարգեւ կհանձնվի ամերիկացի դերասանուհի Ջեյմի Լի Քյորտիսին: Հունիսի 30-ին այդ մասին հայտնել է Վենետիկի 78-րդ կինոփառատոնի տնօրինությունը:
01-07-2021 11:26
Եվգենի Պետրոսյանն ու նրա երիտասարդ կինը Մալդիվներում հանգստի վրա 2,5 միլիոն ռուբլի են ծախսել։
01-07-2021 11:21
Միջին եւ ծանր COVID-19-ի բուժման ժամանակ հարկավոր է նվազագույնի հասցնել հորմոնալ դեղամիջոցների եւ հակաբիոտիկների օգտագործումը. դա կնվազեցնի սնկային վարակ վերցնելու ռիսկը, որը կապված է «սեւ բորբոսի» հետ։
30-06-2021 09:26
Հունաստանում գտել են Պաբլո Պիկասոյի «Կնոջ գլուխը» կտավը, որը Հունաստանի ազգային պատկերասրահից գողացել էին ինը տարի առաջ: Մայիսին Պիկասոյի «Պատուհանի մոտ նստած կինը» ստեղծագործությունը Christie`s-ի աճուրդում վաճառվել է 103,4 միլիոն դոլարով:
30-06-2021 09:20
Գիտնականների թիմը հայտնաբերել է, որ մարդիկ, ովքեր ստում են և չեղած բաներ հորինում, ավելի բարձր կոգնիտիվ ունակություններ ունեն։ Բայց նրանք պակաս հավանականությամբ կօգտվեն հորինելու կարողությունից, քան նրանց պակաս ինտելեկտուալ գործընկերները։
30-06-2021 09:07
Երաժշտագետ Պիտեր Կուպֆերն ուսումնասիրել է Բախի ստեղծագործությունների օգտագործումը հեռուստատեսային գովազդներում 2009–2019 թվականներին: Ըստ նրա՝ Բախի երաժշտությունը ստիպում է մարդկանց ավելի շատ գումար ծախսել։
30-06-2021 05:29
Թենիսի աշխարհի նախկին առաջին ռակետ Սերենա Ուիլյամսը չի շարունակի պայքարը Ուիմբլդոնում: Կանանց մենախաղի առաջին շրջանում Սերենա Ոիլյամսը մրցում էր բելառուս Ալեքսանդրա Սասնոբիչի հետ: Առաջին սեթում Ուիլյամսը վնասվածքի պատճառով հրաժարվեց հետագա պայքարից:
30-06-2021 02:34
Ռուս նկարիչ Վասիլի Կանդինսկու (1866-1944) կտավը, որը ավելի քան մեկ դար անձնական հավաքածուի մաս է կազմել, վաճառվել է Sotheby`s-ի աճուրդում 21,2 մլն ֆունտ ստերլինգով (29.4 մլն դոլար):
29-06-2021 11:37
Ամերիկացի դերասանուհի եւ երգչուհի Ջենիֆեր Լոպեսն ու դերասան Բեն Աֆլեքը ցանկանում են ամուսնանալ երկրորդ անգամ։ Զույգին մոտ կանգնած աղբյուրը նշում է, որ Աֆլեքը ծրագրում է Լոպեսի հետ ամուսնանալ մինչեւ 2021թ․-ի ավարտը, քանի որ լրջորեն վախենում է նրան կորցնել երկրորդ անգամ։
29-06-2021 07:53
Բրիտանացի հարսնացուն` Լորա Թրաուերը, սեքնդ-հենդ խանութից գնել է հարսանեկան զգեստ և դրա մեջ գաղտնի հաղորդագրություն հայտնաբերել: «Նամակում նշված էր զգեստի նախորդ տիրոջ անունը և նրա հեռախոսահամարը: Աղջիկը խնդրել էր հարսանիքից լուսանկարներ ուղարկել իրեն, քանի որ ցանկանում էր տեսնել, թե ով է հաջորդը հագնելու իր զգեստը», - պատմել է Թրոուերը:
29-06-2021 05:56
Դերասանուհի Անժելա Սարգսյանը ներկայումս Երևանում է՝ եղբոր հարսանիքի առիթով: Անժելան առաջին անգամ ներկայացրել է հայրիկին և մայրիկին, որոնց մինչ այդ երբեք չէր հանրայնացնում: Գրեթե բոլոր հարցազրույցներում Անժելան նշում է, որ իր կյանքի սկանդալային պատմությունների ժամանակ ընտանիքի անդամները շարունակում էին իր կողքին մնալ և անվերապահորեն աջակցել իրեն:
29-06-2021 01:40
Երգիչ Սոսո Պավլիաշվին կնոջ՝ Իրինա Պատլախի հետ Երեւան է գալիս: Երաժիշտն, ամենայն հավանականությամբ, Հայաստանում կնշի ծննդյան օրը։ Հունիսի 29-ին Պավլիաշվիլին 57 տարեկան է դառնում։
29-06-2021 00:59
90-ականների հանրահայտ «Նա-Նա» խմբի մենակատար 50-ամյա Վլադիմիր Պոլիտովն երկրորդ անգամ է ամուսնացել: Նրա նոր ընտրյալը 26- ամյա երկրպագուհի է, որն ինքն է նախաձեռնել հանդիպումն իր կուռքի հետ:
28-06-2021 11:35
Կերակրող մայրերը պետք է խուսափեն կորոնավիրուսի դեմ ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութով պատվաստումից, քանի որ համապատասխան կլինիկական տվյալների բացակայությունը թույլ չի տալիս բացառել ռիսկը նորածինների և փոքրիկների համար, հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով դեղամիջոցի կիրառման հրահանգների նոր տարբերակին:
28-06-2021 11:32
Ապուրն այն իդեալական կերակուրն է, երբ դրսում օդի ջերմաստիճանը գերազանցում է պլյուս 30-ը: Կարեւոր է, որպեսզի օրաբաժինը շոգ ժամանակ պարունակի օպտիմալ քանակությամբ լիարժեք սպիտակուցներ, ջրի մեջ լուծվող վիտամիններ, հանքային նյութեր եւ քիչ հագեցած ճարպեր:
28-06-2021 11:29
Իսրայելական Future Meat Technologies Ltd. ստարտափը Ռեհովոտ քաղաքում բացել է լաբորատոր պայմաններում ստեղծված մսի աշխարհում առաջին գործարանը:
ՄԵԿ ՏՈՂՈՎ
17-08-2026 10:45
Հայաստանը, Վրաստանը և Բելառուսը գլխավորել են այն երկրների ցանկը, որոնք անձնական այցից հետո ամենից հաճախ հաճելիորեն զարմացնում են ռուսաստանցի զբոսաշրջիկներին։ Այս մասին ասվում է «Купибилет» ծառայության հետազոտությունում: Ճանապարհորդներից, որոնք ուղևորությունից հետո երկրի մասին իրենց կարծիքը փոխել են դեպի լավը, 33%-ը ընտրել է Հայաստանը, Վրաստանը և Բելառուսը։ Սա բոլոր ուղղությունների մեջ ամենաբարձր ցուցանիշն է։ 2-րդ տեղում հայտնվել է Ռուսաստանը․ հարցվածների 24%-ը հայտարարել է, որ երկրի ներսում ուղևորություններն ավելի լավն են եղել, քան նրանց սկզբնական սպասումները։ 3-րդ տեղը զբաղեցրել են Ասիայի երկրները՝ Չինաստանը, Ճապոնիան, Թաիլանդը և Հարավային Կորեան, որոնք դրականորեն զարմացրել են հարցվածների 18%-ին։
17-08-2026 10:24
 Մեծ Բրիտանիայի ամենամեծ պաշտոնական Harry Potter խանութը կբացվի Լոնդոնում նոյեմբերի 4-ին՝ Օքսֆորդ սթրիթում: Ֆլագմանական խանութը կտեղակայվի The Ribbon համալիրում՝ Oxford Street 134–140 հասցեում, և կզբաղեցնի ավելի քան 21 հազար քառակուսի ֆուտ (մոտ 1 950 քառ. մ) տարածք՝ երկու հարկերում, գրում է Independent-ը։ Սա կլինի Մեծ Բրիտանիայում Harry Potter-ի երկրորդ պաշտոնական խանութը՝ Քինգս Քրոսի կայարանում գտնվող կետից հետո։
17-08-2026 09:30
Բրազիլացի փաստաբան և բլոգեր Թայանե Դալասենը, Բրազիլիայի ափերի մոտ շնաձկների հետ սուզվելու ժամանակ, ոտքի շրջանում ուժեղ ճնշում է զգացել, հայտնում է BBC News-ը։ Ավելի քան երկու մետր երկարությամբ շնաձուկը կծել է նրա ազդրը և մի քանի վայրկյան պահել ջրի տակ։ Կնոջը հաջողվել է դուրս գալ, սակայն ոտքի վրա մնացել են խորը կտրվածքներ։
17-08-2026 06:54
Կյանքից հեռացել է ամերիկացի դերասանուհի Հեյդեն Պանետյերը: «Հերոսներ» հայտնի սերիալի աստղն ընդամենը 36 տարեկան էր: Daily Mail-ի տվյալներով՝ դերասանուհուց հետո մնացել է 11-ամյա դուստրը՝ Կայա Եվդոկիան: Հեյդեն Պանետյերը երեխային ունեցել է հայտնի բռնցքամարտիկ Վլադիմիր Կլիչկոյի հետ հարաբերությունների ժամանակ:
17-08-2026 01:59
Էլիզաբեթ Օլսենը, ըստ երևույթին, առաջին անգամ մայր է դարձել: 37-ամյա աստղին նկատել են Լոս Անջելեսում՝ ամուսնու՝ Ռոբի Արնեթի և նորածին երեխայի հետ զբոսանքի ժամանակ: Երեխային դերասանուհին կրում էր կրծքին ամրացված սպիտակ մանկական փոխադրամիջոցով:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ օգոստոս 2026 թ․

01.08.2026
Օգոստոսը լի կլինի հրաշքներով լի։ Դուք հրաշալի հնարավորություն կունենաք հրաժեշտ տալու անցյալին և ապագայի ամուր հիմք դնելու համար։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
17.08.2026
Դիտվել է 673 անգամ
14.08.2026
Դիտվել է 364 անգամ
15.08.2026
Դիտվել է 362 անգամ
18.08.2026
Դիտվել է 145 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster