Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
18-06-2021 00:04
Սպորտային լրագրող Դմիտրի Գուբերնիեւը հայտարարել է, որ ցանկանում է Օլգա Բուզովայի հետ տեսահոլովակ նկարահանել «Сектор Газа» խմբի երգի հիման վրա։ Մեկնաբանը համարում է, որ «Вечером на лавочке» ստեղծագործությունը համատեղ գործութնեության համար իդեալական է։
17-06-2021 11:45
Ըստ կանադական ծանոթությունների Plenty of Fish կայքի հարցման արդյունքների՝ 45%-ին այլևս չի հրապուրում մեկ գիշերվա սեքսը. նրանք ցանկանում են լուրջ հարաբերություններ: Օգտատերերը խոստովանել են, որ համաճարակից հետո հուզական և մտավոր մտերմությունը շատ ավելին է գնահատվում, քան ֆիզիկական կապը:
17-06-2021 11:20
Բոթսվանայում հայտնաբերվել է աշխարհում մեծությամբ երրորդ ալմաստը: Debswana ընկերությունը հայտարարել է, որ 1098 կարատ քաշով ալմաստ է հայտնաբերել:
17-06-2021 11:18
Վեբ-դիզայներն իր նորածին որդուն հիպերտեքստային նշումի լեզվի (Hypertext Markup Language) պատվին HTML է անվանել: Ֆիլիպինների Բուլական քաղաքից Մակ Պասկուալը իր որդուն այդպես է անվանել, քանի որ հազվագյուտ անունները ընտանեկան ավանդույթ են, եւ նա տարված է ծրագրավորմամբ։
17-06-2021 01:31
«Իսպանացի մարդակեր» մականունը ստացած Ալբերտո Սանչես Գոմեսը 2019 թվականի սկզբին Մադրիդի իր բնակարանում մոր հետ վիճաբանությունից հետո նրան խեղդամահ էր արել։ Ավելի ուշ նա կտրատել էր մոր մարմինը և առնվազն 15 օրվա ընթացքում կերել այն: Դատարանը նրան 15 տարվա ազատազրկման է դատապարտվել։
17-06-2021 00:39
Ճապոնիայում Goku no Kimochi The Labo փորձարարական լաբորատորիայում սեխի հացից պաշտպանիչ դիմակ են ստեղծել: Նշվում է, որ աշխարհում առաջին «ուտելի դիմակի» արդյունավետությունը պարզելու համար Unitika Garmentec հետազոտական ինստիտուտը փորձարկումներ է իրականացրել՝ բացահայտելով, որ այն, իսկապես, կարող է լիովին փոխարինել բժշկական դիմակներին:
16-06-2021 12:17
Բաժանումից հետո 48-ամյա Բեն Աֆլեկը և 33-ամյա Անա դե Արմասը յուրաքանչյուրը գնացել են իրենց ճանապարհով. դերասանը նորացրել է իր հարաբերությունները երկարամյա սիրուհի Ջենիֆեր Լոպեսի հետ, իսկ դերասանուհին սկսել է հանդիպել Tinder ծանոթությունների հայտնի հավելվածի փոխնախագահ Փոլ Բուկադակիսի հետ։ 
16-06-2021 11:23
Հաղորդավարուհի Քսենիա Բորոդինան եւ նրա ամուսինը՝ գործարար Կուրբան Օմարովը, լավ ժամանակներ չեն ապրում. երկրպագուները վստահ են, որ զույգը առանձին է ապրում հերթական բաժանման պատճառով։
16-06-2021 08:14
Աշխարհի ամենահարուստ մարդու` Ջեֆ Բեզոսի նախկին կինը` Մըքքենզի Սքոթը, իր կարողությունից 2,7 մլրդ դոլար է տրամադրել մի շարք բարեգործական կազմակերպությունների:
16-06-2021 02:24
29-ամյա Թրեվիս Սքոթը և 23-ամյա Քայլի Ջենները կարող են համալրել վերամիավորվծ աստղային զույգերի շարքերը: Նախկին սիրահարներն ավելի ու ավելի են սկսել միասին ժամանակ անցկացնել՝ դրանով իսկ բորբոքելով իրենց սիրավեպի վերսկսման մասին լուրերը:
16-06-2021 02:07
Հունգարիայի խորհրդարանն օրենք է ընդունել, որն արգելում է դպրոցներում նույնասեռական և տրանսգենդեր անձանց վերաբերյալ նյութերի տարածումը:
16-06-2021 01:27
Հանրությունը չի կարողանում հաշտվել այն փաստի հետ, որ առանց համապատասխան կրթության Օլգա Բուզովան խաղացել է Մոսկվայի ակադեմիական գեղարվեսատական թատրոնում եւ ելույթի համար գրեթե 500 հազար ռուբլի է ստացել։
15-06-2021 11:21
Ջենիֆեր Լոպեսին «բռնացրել» են Բեն Աֆլեքի հետ համբուրվելիս: Ջենիֆերն ու Բենը հայտնվել են պապարացիների ֆոտոխցիկների առջև՝ Կալիֆոռնիայի ռեստորաններից մեկում հանգստանալիս:
15-06-2021 11:13
Եղիսաբեթ երկրորդի թոռը՝ արքայադուստր Աննայի 43-ամյա որդին և արքայազններ Ուիլյամի և Հարրիի զարմիկը՝ Փիթեր Ֆիլիպսը, բաժանվել է իր 43-ամյա կնոջից՝ Օթեմից:
15-06-2021 10:55
Նրանց մոտ, ում օրգանիզմում առկա է գաստրոէզոֆագել ռեֆլյուքս, այրոց կարող են առաջացնել ոչ միայն լոլիկն ու լոլիկի պաստան, այլեւ սուրճը, ցիտրուսները, շոկոլադը, հացաբուլկեղենը, պիրոգները, պիցցան: Այդ պատճառով այդ մթերքները չի կարելի համադրել լոլիկի հետ:
15-06-2021 10:52
Գիտնականները կարծում են, որ մարդիկ կկարողանան սերունդ վերարտադրել Մարսի վրա: Նոր ուսումնասիրությունը ցույց է տվել, որ Կարմիր մոլորակում սերմնաբջիջները կարող են մինչեւ 200 տարի գոյատեւել:
15-06-2021 01:26
Բրիտանուհի 37-ամյա Փոլին մեկ օրվա ընթացքում դարձել է ամերիկացի դերասանուհի և մոդել Պամելա Անդերսոնի կրկնօրինակը՝ մազերի սանրվածքի և դիմահարդարման միջոցով: Ընդհանուր առմամբ նրանից պահանջվել է 600 ֆունտ և յոթ ժամ:
14-06-2021 10:13
«Եվրատեսիլ 2021»-ի Ռուսաստանի ներկայացուցիչ Մանիժան Երեւանում է: Համացանցում նրա հրապարակումից պարզ չէ, թե ինչ նպատակով է Մանիժան այցելել Հայաստան։ Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ 2021» երգի միջազգային մրցույթում նա զբաղեցրել է իններորդ տեղը։
14-06-2021 10:10
«Եվ ես, և ամուսինս համատեղ կյանքի ընթացքում սիրավեպեր ունեցել ենք»․ երգչուհի Սլավա։
14-06-2021 07:38
Օրերս հոլիվուդյան հայտնի դերասանուհի Անջելինա Ջոլիին նկատել են նախկին ամուսնու՝ Ջոնի Լի Միլերի տունը լքելիս, ինչը ԶԼՄ-ներին առիթ է տվել ենթադրելու, որ նախկին ամուսինները «կրկին հանդիպում են»:
ՄԵԿ ՏՈՂՈՎ
17-08-2026 10:45
Հայաստանը, Վրաստանը և Բելառուսը գլխավորել են այն երկրների ցանկը, որոնք անձնական այցից հետո ամենից հաճախ հաճելիորեն զարմացնում են ռուսաստանցի զբոսաշրջիկներին։ Այս մասին ասվում է «Купибилет» ծառայության հետազոտությունում: Ճանապարհորդներից, որոնք ուղևորությունից հետո երկրի մասին իրենց կարծիքը փոխել են դեպի լավը, 33%-ը ընտրել է Հայաստանը, Վրաստանը և Բելառուսը։ Սա բոլոր ուղղությունների մեջ ամենաբարձր ցուցանիշն է։ 2-րդ տեղում հայտնվել է Ռուսաստանը․ հարցվածների 24%-ը հայտարարել է, որ երկրի ներսում ուղևորություններն ավելի լավն են եղել, քան նրանց սկզբնական սպասումները։ 3-րդ տեղը զբաղեցրել են Ասիայի երկրները՝ Չինաստանը, Ճապոնիան, Թաիլանդը և Հարավային Կորեան, որոնք դրականորեն զարմացրել են հարցվածների 18%-ին։
17-08-2026 10:24
 Մեծ Բրիտանիայի ամենամեծ պաշտոնական Harry Potter խանութը կբացվի Լոնդոնում նոյեմբերի 4-ին՝ Օքսֆորդ սթրիթում: Ֆլագմանական խանութը կտեղակայվի The Ribbon համալիրում՝ Oxford Street 134–140 հասցեում, և կզբաղեցնի ավելի քան 21 հազար քառակուսի ֆուտ (մոտ 1 950 քառ. մ) տարածք՝ երկու հարկերում, գրում է Independent-ը։ Սա կլինի Մեծ Բրիտանիայում Harry Potter-ի երկրորդ պաշտոնական խանութը՝ Քինգս Քրոսի կայարանում գտնվող կետից հետո։
17-08-2026 09:30
Բրազիլացի փաստաբան և բլոգեր Թայանե Դալասենը, Բրազիլիայի ափերի մոտ շնաձկների հետ սուզվելու ժամանակ, ոտքի շրջանում ուժեղ ճնշում է զգացել, հայտնում է BBC News-ը։ Ավելի քան երկու մետր երկարությամբ շնաձուկը կծել է նրա ազդրը և մի քանի վայրկյան պահել ջրի տակ։ Կնոջը հաջողվել է դուրս գալ, սակայն ոտքի վրա մնացել են խորը կտրվածքներ։
17-08-2026 06:54
Կյանքից հեռացել է ամերիկացի դերասանուհի Հեյդեն Պանետյերը: «Հերոսներ» հայտնի սերիալի աստղն ընդամենը 36 տարեկան էր: Daily Mail-ի տվյալներով՝ դերասանուհուց հետո մնացել է 11-ամյա դուստրը՝ Կայա Եվդոկիան: Հեյդեն Պանետյերը երեխային ունեցել է հայտնի բռնցքամարտիկ Վլադիմիր Կլիչկոյի հետ հարաբերությունների ժամանակ:
17-08-2026 01:59
Էլիզաբեթ Օլսենը, ըստ երևույթին, առաջին անգամ մայր է դարձել: 37-ամյա աստղին նկատել են Լոս Անջելեսում՝ ամուսնու՝ Ռոբի Արնեթի և նորածին երեխայի հետ զբոսանքի ժամանակ: Երեխային դերասանուհին կրում էր կրծքին ամրացված սպիտակ մանկական փոխադրամիջոցով:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ օգոստոս 2026 թ․

01.08.2026
Օգոստոսը լի կլինի հրաշքներով լի։ Դուք հրաշալի հնարավորություն կունենաք հրաժեշտ տալու անցյալին և ապագայի ամուր հիմք դնելու համար։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
17.08.2026
Դիտվել է 677 անգամ
14.08.2026
Դիտվել է 365 անգամ
15.08.2026
Դիտվել է 363 անգամ
18.08.2026
Դիտվել է 151 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster