Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
14-06-2021 03:29
Ամերիկյան Տեխաս նահանգի բնակչուհի Ջոանա Վարաn կրակ է բացել մատնահարդարման սրահի տիրոջ վրա, քանի որ նրան դուր չի եկել մատնահարդարման ու պեդիկյուրի հայտարարված գինը:
14-06-2021 02:50
62-ամյա Մադոննան իր «լողացող» դեմքով վախեցրեց երկրպագուներին. նրան համեմատել են այլմոլորակայինի հետ: Երգչուհին սադրիչ կադրերի նոր շարք է տարածել Instagram-ի իր բլոգում:
12-06-2021 10:40
Չինուհի Յու Ջիենշիան աշխարհում ամենաերկար թարթիչներն ունենալու համար Գինեսի ռեկորդակիր է դարձել։ Աղջկա ամենաերկար թարթիչը, որը գտնվում է նրա ձախ աչքի վերին կոպին, 20.32 սմ է։
12-06-2021 10:33
Հայաստանի հրաձգության հավաքական թիմի անդամ Էլմիրա Կարապետյանը 10մ , ատրճանակ ձևի կանանց պայքարում նվաճել է Օլիմպիական ուղեգիր:
12-06-2021 10:21
Ամառային տապին լավ քնի համար մասնագետները խորհուրդ են տալիս ապահովել մարմնի և գլխի ջերմաստիճանի տարբերություն. մարմինը պետք է լինի տաքության մեջ, գլուխը՝ ոչ: 
12-06-2021 07:37
Նիդեռլանդների թագաժառանգ արքայադուստր Ամալիան որոշել է հրաժարվել 1,6 միլիոն եվրոյի չափով տարեկան պետական նպաստից՝ համալսարանում սովորելու ընթացքում: 
12-06-2021 02:27
«Դոմ 2» նախագծի ամենահայտնի մասնակիցներից ու հաղորդավարներից մեկը՝ Յուլյա Եֆրեմենկովան, Instagram-յան էջի հետեւորդներից մեկի խնդրանքով մեկնաբանել է Դավիթ Մանուկյանի հայտնվելը շոուում։  «Ես կարծում եմ՝ նա գարշելի մարդ է։ Եվ մնացածն ինձ համար անկարեւոր է դառնում»,- կարճ պատասխանել է աստղը։
11-06-2021 07:51
Աշխարհի 33-րդ ռակետ Բարբորա Կրեյչիկովան նվաճեց թենիսի Ֆրանսիայի բաց առաջնության կանանց մենախաղի եզրափակիչի երկրորդ ուղեգիրը։ Չեխ մարզուհին եզրափակչում ուժերը կչափի ռուսաստանցի Անաստասիա Պավլյուչենկովայի (31) հետ։ 
11-06-2021 07:37
Ամաչկոտ մարդիկ ծանոթանալու նոր միջոց են հնարել. hամացանցի օգտատերը գնում են իրենց անուններով, հեռախոսահամարներով կամ օգտահաշիվներով դրոշմակնիքներ: Հասարակակաբ վայրում այլ մարդկանց հետ ծանոթանալու համար դրոշմակնիք է դրվում դուր եկած մարդու մարմնի ցանկացած հատվածին:
11-06-2021 05:59
10 մթերք, որոնք կօգնեն մոռանալ հոգնածության մասին. նուշ, մուգ շոկոլադ, նուռ, կարմիր պղպեղ, հունական յոգուրտ, պոպկոն, սպանախ, ամբողջահատիկային մթերքներ, հապալաս,  ծլեցրած ցորեն:
11-06-2021 04:07
Լոնդոնում 19-ամյա երիտասարդը սպանել է 2 քույրերի` վիճակախաղը շահելու համար: Ավելի ուշ նրա տանը հայտնաբերվել է ձեռագիր փաստաթուղթ, որը, իբր, պայմանագիր էր բրիտանացու և սատանայի միջև, համաձայն որի՝ տղան պետք է կանանց զոհաբերեր հարստանալու համար:
11-06-2021 02:46
Սաուդյան Արաբիայի իշխանությունները թույլ կտան չամուսնացած, ամուսնալուծված կամ այրի կանանց ապրել միայնակ առանց մտերիմ ազգական տղամարդկանց համաձայնության, որոնք սովորաբար նրանց խնամակալներն են՝ ըստ իսլամական օրենսդրության։
10-06-2021 12:52
Իրինա Շեյքը և Քանյե Ուեսթը վերջինիս ծննդյան օրը միասին նշել են Ֆրանսիայում, որով ակտիվացրել են իրենց սիրավեպի մասին լուրերը:
10-06-2021 10:59
Հարավաֆրիկյան Հանրապետությունը ներկայացնող 37-ամյա Գոսիամե Թամարա Սիտոլեն համաշխարհային ռեկորդ է սահմանել՝ միանգամից լույս աշխարհ բերելով 10 երեխաների: Ծննդաբերությունը տեղի է ունեցել հղիության ութերորդ ամսում: Երեխաներից յոթը տղաներ են, երեքը՝ աղջիկ:
10-06-2021 09:49
Չեխիայում 68 տարեկանում կյանքից հեռացել է դերասանուհի Լիբուշե Շաֆրանկովան' 1973թ. նկարահանված «Երեք ընկույզ Մոխրոտի համար» ֆիլմի աստղը, ինչի մասին հայտնել է նրա որդին:
10-06-2021 08:32
Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ 2-րդն իր հանգուցյալ ամուսնու՝ արքայազն Ֆիլիպի ծննդյան 100-ամյակի պատվին նոր տեսակի վարդ է տնկել: Թագուհուն վարդը նվիրել է Թագավորական այգեգործական միությունը:
10-06-2021 07:01
Լոլիկի հյութի հաճախակի օգտագործումը զգալիորեն նվազեցնում է որոշ լուրջ հիվանդությունների վտանգը: Փաստն այն է, որ լոլիկը պարունակում է հզոր հակաօքսիդիչ՝ լիկոպեն, որը չի կորցնում իր հատկությունները նույնիսկ պաստերիզացիայից հետո:
09-06-2021 12:04
2007թ․-ին՝ «Keeping Up with the Kardashians» նախագծի թողարկումից վեց ամիս առաջ, համացանցում ինտիմ տեսանյութ է հրապարակվել, որում պատկերված էին Քիմ Քարդաշյանն ու նրա ընկերը՝ Ռեյ Ջեյը։ Քիմը տեսանյութի մասին խոսել է «Քարդաշյանների ընտանիք» իրապատում-շոուի ժամանակ։ «Որովհետև ես հուզված էի, և դա ինձ դուր էր գալիս»,- կարճ պատասխանել էր Քիմը։ Նա հավելել էր, որ նկարահանման ընթացքում գտնվել է արգելված պրեպարատների ազդեցության տակ։
09-06-2021 11:24
Կորոնավիրուսի համավարակի ընթացքում հարմարավետ կոշիկներ կրելու թրենդը վտանգավոր շրջադարձ է ընդունել․ Balenciaga-ն ներկայացրել է կոշիկներ արտադրող Crocs ընկերության հետ իր վերջին համագործակցությունը՝ նեղ կրունկով սպորտային կոշիկները:
09-06-2021 11:09
Ձիթապտղի յուղը կարող է նվազեցնել սրտի կաթվածի ռիսկը: Այս մասին հայտնում եմ ամերիկյան կարդիոլոգիական ասոցիացիայի մասնագետները:
ՄԵԿ ՏՈՂՈՎ
17-08-2026 10:45
Հայաստանը, Վրաստանը և Բելառուսը գլխավորել են այն երկրների ցանկը, որոնք անձնական այցից հետո ամենից հաճախ հաճելիորեն զարմացնում են ռուսաստանցի զբոսաշրջիկներին։ Այս մասին ասվում է «Купибилет» ծառայության հետազոտությունում: Ճանապարհորդներից, որոնք ուղևորությունից հետո երկրի մասին իրենց կարծիքը փոխել են դեպի լավը, 33%-ը ընտրել է Հայաստանը, Վրաստանը և Բելառուսը։ Սա բոլոր ուղղությունների մեջ ամենաբարձր ցուցանիշն է։ 2-րդ տեղում հայտնվել է Ռուսաստանը․ հարցվածների 24%-ը հայտարարել է, որ երկրի ներսում ուղևորություններն ավելի լավն են եղել, քան նրանց սկզբնական սպասումները։ 3-րդ տեղը զբաղեցրել են Ասիայի երկրները՝ Չինաստանը, Ճապոնիան, Թաիլանդը և Հարավային Կորեան, որոնք դրականորեն զարմացրել են հարցվածների 18%-ին։
17-08-2026 10:24
 Մեծ Բրիտանիայի ամենամեծ պաշտոնական Harry Potter խանութը կբացվի Լոնդոնում նոյեմբերի 4-ին՝ Օքսֆորդ սթրիթում: Ֆլագմանական խանութը կտեղակայվի The Ribbon համալիրում՝ Oxford Street 134–140 հասցեում, և կզբաղեցնի ավելի քան 21 հազար քառակուսի ֆուտ (մոտ 1 950 քառ. մ) տարածք՝ երկու հարկերում, գրում է Independent-ը։ Սա կլինի Մեծ Բրիտանիայում Harry Potter-ի երկրորդ պաշտոնական խանութը՝ Քինգս Քրոսի կայարանում գտնվող կետից հետո։
17-08-2026 09:30
Բրազիլացի փաստաբան և բլոգեր Թայանե Դալասենը, Բրազիլիայի ափերի մոտ շնաձկների հետ սուզվելու ժամանակ, ոտքի շրջանում ուժեղ ճնշում է զգացել, հայտնում է BBC News-ը։ Ավելի քան երկու մետր երկարությամբ շնաձուկը կծել է նրա ազդրը և մի քանի վայրկյան պահել ջրի տակ։ Կնոջը հաջողվել է դուրս գալ, սակայն ոտքի վրա մնացել են խորը կտրվածքներ։
17-08-2026 06:54
Կյանքից հեռացել է ամերիկացի դերասանուհի Հեյդեն Պանետյերը: «Հերոսներ» հայտնի սերիալի աստղն ընդամենը 36 տարեկան էր: Daily Mail-ի տվյալներով՝ դերասանուհուց հետո մնացել է 11-ամյա դուստրը՝ Կայա Եվդոկիան: Հեյդեն Պանետյերը երեխային ունեցել է հայտնի բռնցքամարտիկ Վլադիմիր Կլիչկոյի հետ հարաբերությունների ժամանակ:
17-08-2026 01:59
Էլիզաբեթ Օլսենը, ըստ երևույթին, առաջին անգամ մայր է դարձել: 37-ամյա աստղին նկատել են Լոս Անջելեսում՝ ամուսնու՝ Ռոբի Արնեթի և նորածին երեխայի հետ զբոսանքի ժամանակ: Երեխային դերասանուհին կրում էր կրծքին ամրացված սպիտակ մանկական փոխադրամիջոցով:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ օգոստոս 2026 թ․

01.08.2026
Օգոստոսը լի կլինի հրաշքներով լի։ Դուք հրաշալի հնարավորություն կունենաք հրաժեշտ տալու անցյալին և ապագայի ամուր հիմք դնելու համար։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
17.08.2026
Դիտվել է 678 անգամ
14.08.2026
Դիտվել է 368 անգամ
15.08.2026
Դիտվել է 364 անգամ
18.08.2026
Դիտվել է 151 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster