Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
28-06-2021 11:02
Ոմանց համար հնդկաձավար ուտելը կարող է վնասակար լինել, հավաստիացնում է էնդոկրինոլոգները։ Ըստ նրանց՝ հնդկաձավարի անհատական անմարսելիությունը բավական հազվադեպ երեւույթ է։ Խնդիրն առաջանում է միայն այն դեպքում, եթե չափից ավելի շատ են ուտում հնդկաձավարով ապուր. բջջանյութը, որը պարունակվում է հնդկաձավարում, կարող է հանգեցնել փքվածության եւ գազագոյացման։
28-06-2021 01:09
Ռեփեր Քարդի Բին հայտարարել է, որ սպասում է երկրորդ երեխային։ Քարդին լուսանկար է հրապարակել, որում երեւում է մերկ որովայնը։ «#2♥ ️ @offsetyrn»,- հրապարակումը մակագրել է երգչուհին։ Քարդիի երկրպագուները հնարավորություն են ունեցել նրան տեսնել նաեւ «BET Awards» մրցանակաբաշխության ընթացքում, որում կրել է որովյանի հատվածում բաց կոմբինեզոն։
26-06-2021 14:25
39-ամյա Մեգան Մարքլը չի օգտագործել Սասեքսի դքսուհի տիտղոսը  դստեր` Լիլիբեթ Դիանա Մոնտբատտեն-Ուինդսորի ծննդյան վկայականում: Նրա ամուսինը՝ 36-ամյա արքայազն Հարրին, այնուամենայնիվ, որոշել է փաստաթղթում ներառել իր ամբողջական կոչումը՝ Ձերդ թագավորական մեծություն:
26-06-2021 10:55
Բրիտանական The Sun տաբլոիդը հրապարակել է առողջապահության նախարար Մեթ Հենքոքի եւ նրա ընկերուհու՝ Ջինա Քոլադանջելոյի լուսանկարը: Լուսանկարում նրանք համբուրվում են, մինչդեռ երկուսն էլ ընտանիք և երեխաներ ունեն: Ընդդիմությունը պահանջում է նրա հրաժարականը: 
26-06-2021 10:51
Shawnaannie նիք-անունով բլոգերը տեսանյութ է հրապարկել, որում իր աղջիկը արտաբերում է իր առաջին բառերը՝ «Օգնի՛ր ինձ, մայրիկ» («Help me mama!»), ինչը վախեցրել է ինչպես երիտասարդ մայրիկին, այնպես էլ սոցցանցի օգտատերերին:
26-06-2021 04:31
Հեյդի Քլումը թոփլես ֆոտոսեսիայի է մասնակցել լողափում: 48-ամյա Հայդի Քլումը և 31-ամյա ամուսինը՝ Թոմ Կաուլիցն, այժմ միասին արձակուրդում են: Զույգը նախընտրել է ծովափնյա հանգիստը:
25-06-2021 10:43
Ամերիկացի դերասանուհի Էմբեր Հերդը կնկարահանվի «Ակվամեն» ֆիլմի երկրորդ մասում հակառակ նրա նախկին ամուսնու՝ Ջոնի Դեփի երկրպագուների բողոքների, որոնք պահանջում էին նրան հեռացնել Մերայի դերից։
25-06-2021 09:03
Բազմաթիվ հետազոտություններ ապացուցում են, որ օրական մրգի 5 չափաբաժնի օգտագործումն ընդունակ է իջեցնել ուռուցքների առաջացման ռիսկը 40 տոկոսով: Դրանք են՝ կարմիր խնձորը, մանգոն, ցիտրուսները, կիվին, ավոկադոն, կարմիր արմավը, ազնվամորին։
25-06-2021 07:19
52-ամյա դերասանուհի Ռենե Զելվեգերի անձնական կյանքում փոփոխություններ են տեղի ունեցել: Ըստ TMZ-ի, դերասանուհին հանդիպում է 42-ամյա բրիտանացի հեռուստահաղորդավար Անտ Էնստեդի հետ:
25-06-2021 05:46
Ջենիֆեր Դոուքերն ԱՄՆ Միչիգան նահանգից 95 տարվա նամակ է գտել շշի մեջ եւ կատարել է այն գրողի խնդրանքը: 1926 թ. նոյեմբերով թվագրված նամակում գրված էր. «Թող այս նամակը գտած անձը վերադարձնի այն Ջորջ Մորոուին Միչիգանի Չեբոյգան քաղաքից եւ ասի, թե որտեղ է այն գտել»: Դոուքերը գտնելու մասին հաղորդագրությունը տեղադրել էր իր ֆեյսբուքյան էջին և եւ հաջորդ օրը ուղարկողի դուստր Միշել Պրիմոն կապվել էր նրա հետ:
25-06-2021 01:16
22-ամյա Ալեսյա Կաֆելնիկովայի հղիությունն վաղուց այլեւս գաղտնիք չէ: Սակայն մոդելն մինչև վերջին պահը պաշտոնապես չէր հաստատել դա: Երեկ նա սոցցանցում լուսանկարներ է հրապարակել, որոնցում վերջապես ցույց է տվել իր արդեն նկատելիորեն կլորացված փորը:
24-06-2021 10:19
Թել Ավիվի համալսարանի հոգեբանները որպես ամուսնացած տղամարդկանց վաղաժամ մահվան պատճառներից մեկը նշել են անբավարարությունն ամուսնական կյանքից: Նոր հետազոտությունը ցույց է տալիս, որ տղամարդկանց շրջանում ամուսնությունից անբավարարությունը կյանքի տեւողության վրա իր ազդեցությամբ կարող է համեմատվել այնպիսի գործոնների ռիսկի հետ, ինչպիսին են ծխելը եւ ֆիզիկական ակտիվության բացակայությունը։
24-06-2021 10:15
Հանգուցյալ ռեժիսոր Բորիս Գրաչեւսկու երրորդ կինը՝ Եկատերինա Բելոցերկովսկայան, պատմել է իննամսական որդու՝ Ֆիլիպի տարօրինակ կանխազգացման մասին հոր մահվան օրը։  Նրա խոսքով՝ ճակատագրական գիշերը Ֆիլիպն անսպասելիորեն արթնացել է ու գոռացել «հայրիկ», թեեւ այդ պահին փոքրիկին կողմնակի ձայներ չեն անհանգստացել։ Եկատերինան այդ դեպքն անվանել է «միստիկ օրենք», որը նախազգուշացրել է մոտեցող դժբախտության մասին։
24-06-2021 02:22
Բլոգեր Քլոե Բյորնսը ասել է, որ Tinder-ում տղամարդկանց հետ ծանոթանալու ունիվերսալ արտահայտություն է գտել: Աղջիկը հարցրել է բոլոր տղամարդկանց, ում հետ զույգ է ձեւավորել ծանոթությունների հավելվածում, թե ինչու իրենք դեռ միասին չեն: Հանդիպելու առաջարկները եկել են միանգամից մի քանի տղամարդուց:
24-06-2021 01:01
Մի քանի օր առաջ 38-ամյա երգիչ McSIM-ը հիվանդանոց էր եկել թոքաբորբի ախտորոշմամբ` թոքերի 40 տոկոս վնասվածքով: Երգչուհու PR տնօրենն անդրադառնալով նրա առողջությանը նշել է. «Ոչ մի բարելավում»:
24-06-2021 00:08
Բրիթնի Սփիրսը դատարանում ելույթ է ունեցել հոր խնամակալության դեմ.«Ինձ թույլ չեն տալիս ծննդաբերել»:
23-06-2021 11:30
Հարավաֆրիկացի կինը, որը հունիսի սկզբին պնդել էր՝ միանգամից 10 երեխա է լույս աշխարհ բերել և հայտնվել առաջատար լրատվամիջոցների առաջին էջերում, հոգեբուժական հիվանդանոց է տեղափոխվել: 37-ամյա Գոսիամե Թամարա Սիտհոլի երեխայի հոր հարազատները թերահավատորեն են վերաբերվում 10 երեխա լույս աշխարհ բերելու նրա պնդումներին՝ հայտնելով, որ կինը հրաժարվում է «ցույց տալ երեխաներին»։
23-06-2021 10:59
ԶԼՄ-ներին հայտնի է դարձել Սվետլանա Լոբոդայի և հայ գործարարի սիրավեպի մասին։ Երգչուհու նախկին համերգային տնօրենը՝ Ստանիսլավ Պշենիցինը, բացահայտել է երգչուհու ազդեցիկ ընտրյալի անունը՝ Արթուր։ Ամենայն հավանականությամբ, զույգը քաղաքացիական ամուսնություն ունի։ Նախկին տնօրենը հավելել է, որ գործարարն ապահովում է ընտրյալին և նույնիսկ նրա ճամփորդությունների համար իր ինքնաթիռն է հատկացրել։
23-06-2021 07:08
Ազնվամորին բավականին առողջարար է, ինչպես ցանկացած այլ հատապտուղ: Այնուամենայնիվ, ըստ սննդաբանների՝ ոչ բոլորին է կարելի ազնվամորի ուտել: Առողջական խնդիրներ չունեցող մեծահասակ անձը օրական կարող է ուտել մինչեւ 400 գրամ ազնվամորի, սակայն այդ հատապտուղը հակացուցված է աղեստամոքսային տրակտի սուր հիվանդություններ, օրինակ՝ գաստրիտ եւ խոց ունեցող հիվանդներին, ինչպես նաև երիկամների հիվանդություն ունեցողներին:
23-06-2021 02:19
5 մթերք, որոնք երեխաներին ավելի խելացի են դարձնում. հատապտուղներ, խնձոր, ձու, միս, մուգ շոկոլադ:
ՄԵԿ ՏՈՂՈՎ
17-08-2026 10:45
Հայաստանը, Վրաստանը և Բելառուսը գլխավորել են այն երկրների ցանկը, որոնք անձնական այցից հետո ամենից հաճախ հաճելիորեն զարմացնում են ռուսաստանցի զբոսաշրջիկներին։ Այս մասին ասվում է «Купибилет» ծառայության հետազոտությունում: Ճանապարհորդներից, որոնք ուղևորությունից հետո երկրի մասին իրենց կարծիքը փոխել են դեպի լավը, 33%-ը ընտրել է Հայաստանը, Վրաստանը և Բելառուսը։ Սա բոլոր ուղղությունների մեջ ամենաբարձր ցուցանիշն է։ 2-րդ տեղում հայտնվել է Ռուսաստանը․ հարցվածների 24%-ը հայտարարել է, որ երկրի ներսում ուղևորություններն ավելի լավն են եղել, քան նրանց սկզբնական սպասումները։ 3-րդ տեղը զբաղեցրել են Ասիայի երկրները՝ Չինաստանը, Ճապոնիան, Թաիլանդը և Հարավային Կորեան, որոնք դրականորեն զարմացրել են հարցվածների 18%-ին։
17-08-2026 10:24
 Մեծ Բրիտանիայի ամենամեծ պաշտոնական Harry Potter խանութը կբացվի Լոնդոնում նոյեմբերի 4-ին՝ Օքսֆորդ սթրիթում: Ֆլագմանական խանութը կտեղակայվի The Ribbon համալիրում՝ Oxford Street 134–140 հասցեում, և կզբաղեցնի ավելի քան 21 հազար քառակուսի ֆուտ (մոտ 1 950 քառ. մ) տարածք՝ երկու հարկերում, գրում է Independent-ը։ Սա կլինի Մեծ Բրիտանիայում Harry Potter-ի երկրորդ պաշտոնական խանութը՝ Քինգս Քրոսի կայարանում գտնվող կետից հետո։
17-08-2026 09:30
Բրազիլացի փաստաբան և բլոգեր Թայանե Դալասենը, Բրազիլիայի ափերի մոտ շնաձկների հետ սուզվելու ժամանակ, ոտքի շրջանում ուժեղ ճնշում է զգացել, հայտնում է BBC News-ը։ Ավելի քան երկու մետր երկարությամբ շնաձուկը կծել է նրա ազդրը և մի քանի վայրկյան պահել ջրի տակ։ Կնոջը հաջողվել է դուրս գալ, սակայն ոտքի վրա մնացել են խորը կտրվածքներ։
17-08-2026 06:54
Կյանքից հեռացել է ամերիկացի դերասանուհի Հեյդեն Պանետյերը: «Հերոսներ» հայտնի սերիալի աստղն ընդամենը 36 տարեկան էր: Daily Mail-ի տվյալներով՝ դերասանուհուց հետո մնացել է 11-ամյա դուստրը՝ Կայա Եվդոկիան: Հեյդեն Պանետյերը երեխային ունեցել է հայտնի բռնցքամարտիկ Վլադիմիր Կլիչկոյի հետ հարաբերությունների ժամանակ:
17-08-2026 01:59
Էլիզաբեթ Օլսենը, ըստ երևույթին, առաջին անգամ մայր է դարձել: 37-ամյա աստղին նկատել են Լոս Անջելեսում՝ ամուսնու՝ Ռոբի Արնեթի և նորածին երեխայի հետ զբոսանքի ժամանակ: Երեխային դերասանուհին կրում էր կրծքին ամրացված սպիտակ մանկական փոխադրամիջոցով:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ օգոստոս 2026 թ․

01.08.2026
Օգոստոսը լի կլինի հրաշքներով լի։ Դուք հրաշալի հնարավորություն կունենաք հրաժեշտ տալու անցյալին և ապագայի ամուր հիմք դնելու համար։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
17.08.2026
Դիտվել է 677 անգամ
14.08.2026
Դիտվել է 365 անգամ
15.08.2026
Դիտվել է 362 անգամ
18.08.2026
Դիտվել է 147 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster