Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
24-07-2021 10:51
Ուսումնասիրությունների համաձայն՝ մարդիկ ֆիզիկական հակվածություն ունեն ցերեկային քնի նկատմամբ: Կեսօրից հետո մարդիկ հաճախ են քնկոտ դառնում: Ցերեկային քունն աշխուժացնում է, բարձրացնում արտադրողականությունը, ակտիվացնում կարճաժամկետ հիշողությունը, բայց այն չպետք է փոխարինի լիարժեք գիշերային քունը:
24-07-2021 10:46
Նյու Յորքում արգելել են անչափահասների ամուսնությունները՝ ամուսնության տարիքը հասցնելով 18-ի: Նահանգապետ Էնդրյու Կուոմոն նախկինում գործող բացառությունը չեղարկող օրենք է ստորագրել, որով 17-ամյա պատանիներին թույլատրվում էր ամուսնանալ՝ ծնողների եւ դատարանի համաձայնությամբ:
24-07-2021 10:43
Օրեր առաջ Նոր Օռլեանի Բեյոնսեի եւ Ջեյ Զիի առանձնատանը հրդեհ է բռնկվել, 22 հրշեջներ արձագանքել են միջադեպին: Միջադեպն արդեն հետաքննվում է որպես հնարավոր հրկիզում։
24-07-2021 04:19
47-ամյա Սերգեյ Բեզրուկովի և 37-ամյա Աննա Մաթիսոնի ընտանիքում տեղի է ունեցել համալրում: Աստղային զույգը երրորդ ընդհանուր երեխան է ունեցել: «Բրիգադ» սերիալի աստղն ունի նաև 13-ամյա դուստր և 10-ամյա որդի՝ դերասանուհի Քրիստինա Սմիրնովայի հետ նախկին հարաբերություններից:
24-07-2021 03:26
«Սարսափ» կինոշարքի 44-ամյա աստղ Աննա Ֆարիսն ամուսնացել է 51-ամյա ամերիկացի կինեմատոգրաֆ Մայքլ Բարեթի հետ: Աննան և Մայքլը երդումներ են փոխանակել Սան Խուան կղզիների դատարանի շենքում տեղի ունեցած փակ արարողության ժամանակ:
23-07-2021 13:41
Դերասանուհի Սոֆյա Պողոսյանն ու դերասան Աշոտ Տեր-Մաթևոսյանը սպասում են իրենց առաջնեկի ծնունդին: Երեխայի ծննդին ընդառաջ հղիության 8-րդ ամսում գտնվող Սոֆյան մեկնել է ԱՄՆ։ Դերասանուհին Ինստագրամի իր էջում նոր լուսանկարն է հրապարակել ԱՄՆ-ից, սակայն չի նշել, թե որտեղ է:
23-07-2021 13:37
Թագավորական կենսագիր, «Հարի. արքայազնի կենսագրությունը» գրքի հեղինակ Անգել Լևինը հայտնել է, որ արքայազն Հարին իր հուշագրությունում կպատմի մոր՝ արքայադուստր Դիանայի մահվան և դրա համար մեղավորների մասին:
23-07-2021 13:35
Երբ ամերիկացի զույգը՝ Փոլ Ռիխտերը և Ջուլի Բենը, հարսանիքի հյուրերի ներկայությամբ սկսել են պարել որպես ամուսիններ իրենց առաջին պարը, հարսնացուն հանկարծ ճիչ է արձակել և ցավից կուչ եկել։ Ավելի ուշ պարզվել է, որ նրա ծունկը դուրս է ընկել և նրան ստիպված են եղել տեղափոխել հիվանդանոց։
23-07-2021 13:12
Դատարանն ամերիկացի ռեփեր, պրոդյուսեր եւ գործարար Անդրե Ռոմել Յանգին, որն առավել հայտնի է Dr. Dre բեմական անունով, պարտավորեցրել է կնոջը ամսվա ընթացքում 293 306 դոլարի չափով ալիմենտ վճարել։ Ընդ որում, երաժիշտը վճարում է նախկին կնոջ բոլոր ծախսերը, այդ թվում երկու առանձատան ծախսերը։ Dr. Dre-ն ալիմետներ կվճարի այնքան ժամանակ, մինչ նրա կինը կրկին կամունանա, այդ թվում քաղաքացիական ամուսնություն կունենա։
23-07-2021 13:05
Մեգան Մարքլի հայրը՝ Թոմասը, որը վերջերս նշել է, որ դուստրն իրեն շատ ավելի վատ է վերաբերվում, քան «կացնով սպանողին», հայտարարել է, որ պատրաստ է դիմել Կալիֆոռնիայի դատարան ընդդեմ դստեր եւ փեսայի՝ արքայազն Հարիի։ Եվ դա կանի «մոտ ապագայում»։
22-07-2021 09:31
Կանանց Բրազիլիայի հավաքականի հարձակվող Մարթան դարձավ առաջին ֆուտբոլիստը, ով հինգ Օլիմպիական խաղերում առնվազն մեկ գոլ է խփել: Չորեքշաբթի օրը բրազիլացիները Տոկիոյի Խաղերի խմբային փուլի առաջին խաղում 5։0 հաշվով ջախջախեցին Չինաստանի հավաքականին: 9-րդ և 74-րդ րոպեներին Մարթան աչքի ընկավ գոլերով:
22-07-2021 09:21
Իռլանդական Գոլվեյ քաղաքում hուլիսի 21-23-ն անցկացվող միջազգային կինոփառատոնի կինոշուկայի պաշտոնական ծրագրում ներառվել է ռեժիսոր Հովհաննես Գալստյանի հայ-գերմանական «Բեքսթեյջ» ֆիլմը: Այն ընդգրկված է կինոշուկայի ավարտման փուլում գտնվող ֆիլմերի ծրագրում։
22-07-2021 09:13
Page Six տաբլոիդը դրվագներ է ստացել «Սեքսը մեծ քաղաքում» շարունակության սցենարից։ Նոր սերիալում Քերի Բրեդշոուն կբաժանվի Միստր Բիգ մականունով իր սիրեցյալից, պնդում է հրատարակությունը: Լրագրողների տեղեկություններով՝ Քերին եւ Միստր Բիգն ամուսնալուծությունից հետո վիճելու են ունեցվածքի բաժանման պատճառով:
22-07-2021 09:08
60-ամյա Լուլու Լակատոսը ոսկերչից 4,2 մլն ֆունտ ստեռլինգի ադամանդ է գողացել՝ «ձեռքերի հմտության» օգնությամբ։ Կինը թանկարժեք քարերի մասնագետ է ներկայացել, որն ուսումնասիրել է Բուդլսի քարերը Լոնդոնի կենտրոնում։ Նա գնահատել է յոթ ադամանդ Նյու Բոնդ սթրիթի խանութում՝ դրանք պայուսակը դնելուց առաջ։ Բայց երբ պայուսակը բացել են, ներսում յոթ փոքր քարեր են եղել։
22-07-2021 02:29
Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքի նստավայրի աշխատակիցները գաղտնիքներ են բացել: Աշխատակիցները պատմել են, թե ինչպես է անցնում Էլիզաբեթ 2-րդ թագուհու առավոտը արդեն 69 տարի անընդմեջ:
21-07-2021 12:47
Չինաստանի իշխանությունները վերացրել են տուգանքներն ու այլ պատժամիջոցները երեք երեխաների ծննդյան համար: Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Պետական խորհրդի որոշմամբ' մինչև 2025 թվականը, կառավարությունը կստեղծի սոցիալական քաղաքականության լիարժեք համակարգ'ծնելիությունը խթանելու համար:
21-07-2021 12:32
Այն մարդկանց մոտ, ովքեր իրենց կյանքի ընթացքում առավել ակտիվորեն են զբաղվում մտավոր գործունեությամբ, տարեց հասակում ճանաչողական գործառույթների անկումը 32%-ով ավելի դանդաղ է ընթանում: Բայց նրանց մոտ, ովքեր քիչ են կարդում, գրում, ոչ բավարար տեղեկատվություն են ստանում եւ մշակում, դեմենցիան ավելի արագ է զարգանում:
21-07-2021 12:26
Նյու Յորքի քաղաքային օպերան hունիսի 7-ին հայտարարեց հայտնի դիրիժոր եւ դաշնակահար Կոնստանտին Օրբելյանին երաժշտական տնօրենի եւ գլխավոր դիրիժորի պաշտոնում նշանակելու մասին։ Թատրոնում մաեստրոյի առաջին բեմադրությունը կլինի Ջուզեպե Վերդիի «Ռիգոլետոն», որը կներկայացվի Քինգսթոնում՝ Նյու Յորք նահանգ, «Phoenicia Festival of the Voice» միջազգային փառատոնի ընթացքում։
21-07-2021 02:42
HBO-ն պատրաստվում է «Գահերի խաղի» երկրպագուներին ուրախացնել նոր նախագծերով: Բացի «մեծահասակներին ուղղված անիմացիոն շարքերից», որը հայտնի դարձավ դեռ հունվարին, մշակման մեջ կա առնվազն ևս երկու սերիալ։
21-07-2021 01:49
Դերասան Ալեքս Պետիֆերն ու նրա կինը՝ գերմանացի մոդել Թոնի Գարնը, առաջին անգամ ծնող են դարձել: Հուլիսի 19-ին 29-ամյա Թոնին հրապարակել է գեղեցիկ լուսանկար, որում գրկել է նորածին դստերը:
ՄԵԿ ՏՈՂՈՎ
17-08-2026 10:45
Հայաստանը, Վրաստանը և Բելառուսը գլխավորել են այն երկրների ցանկը, որոնք անձնական այցից հետո ամենից հաճախ հաճելիորեն զարմացնում են ռուսաստանցի զբոսաշրջիկներին։ Այս մասին ասվում է «Купибилет» ծառայության հետազոտությունում: Ճանապարհորդներից, որոնք ուղևորությունից հետո երկրի մասին իրենց կարծիքը փոխել են դեպի լավը, 33%-ը ընտրել է Հայաստանը, Վրաստանը և Բելառուսը։ Սա բոլոր ուղղությունների մեջ ամենաբարձր ցուցանիշն է։ 2-րդ տեղում հայտնվել է Ռուսաստանը․ հարցվածների 24%-ը հայտարարել է, որ երկրի ներսում ուղևորություններն ավելի լավն են եղել, քան նրանց սկզբնական սպասումները։ 3-րդ տեղը զբաղեցրել են Ասիայի երկրները՝ Չինաստանը, Ճապոնիան, Թաիլանդը և Հարավային Կորեան, որոնք դրականորեն զարմացրել են հարցվածների 18%-ին։
17-08-2026 10:24
 Մեծ Բրիտանիայի ամենամեծ պաշտոնական Harry Potter խանութը կբացվի Լոնդոնում նոյեմբերի 4-ին՝ Օքսֆորդ սթրիթում: Ֆլագմանական խանութը կտեղակայվի The Ribbon համալիրում՝ Oxford Street 134–140 հասցեում, և կզբաղեցնի ավելի քան 21 հազար քառակուսի ֆուտ (մոտ 1 950 քառ. մ) տարածք՝ երկու հարկերում, գրում է Independent-ը։ Սա կլինի Մեծ Բրիտանիայում Harry Potter-ի երկրորդ պաշտոնական խանութը՝ Քինգս Քրոսի կայարանում գտնվող կետից հետո։
17-08-2026 09:30
Բրազիլացի փաստաբան և բլոգեր Թայանե Դալասենը, Բրազիլիայի ափերի մոտ շնաձկների հետ սուզվելու ժամանակ, ոտքի շրջանում ուժեղ ճնշում է զգացել, հայտնում է BBC News-ը։ Ավելի քան երկու մետր երկարությամբ շնաձուկը կծել է նրա ազդրը և մի քանի վայրկյան պահել ջրի տակ։ Կնոջը հաջողվել է դուրս գալ, սակայն ոտքի վրա մնացել են խորը կտրվածքներ։
17-08-2026 06:54
Կյանքից հեռացել է ամերիկացի դերասանուհի Հեյդեն Պանետյերը: «Հերոսներ» հայտնի սերիալի աստղն ընդամենը 36 տարեկան էր: Daily Mail-ի տվյալներով՝ դերասանուհուց հետո մնացել է 11-ամյա դուստրը՝ Կայա Եվդոկիան: Հեյդեն Պանետյերը երեխային ունեցել է հայտնի բռնցքամարտիկ Վլադիմիր Կլիչկոյի հետ հարաբերությունների ժամանակ:
17-08-2026 01:59
Էլիզաբեթ Օլսենը, ըստ երևույթին, առաջին անգամ մայր է դարձել: 37-ամյա աստղին նկատել են Լոս Անջելեսում՝ ամուսնու՝ Ռոբի Արնեթի և նորածին երեխայի հետ զբոսանքի ժամանակ: Երեխային դերասանուհին կրում էր կրծքին ամրացված սպիտակ մանկական փոխադրամիջոցով:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ օգոստոս 2026 թ․

01.08.2026
Օգոստոսը լի կլինի հրաշքներով լի։ Դուք հրաշալի հնարավորություն կունենաք հրաժեշտ տալու անցյալին և ապագայի ամուր հիմք դնելու համար։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
17.08.2026
Դիտվել է 672 անգամ
14.08.2026
Դիտվել է 364 անգամ
15.08.2026
Դիտվել է 357 անգամ
18.08.2026
Դիտվել է 142 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster