Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
29-07-2021 11:11
Միացյալ Նահանգներում պատրաստել են ամենաթանկ կարտոֆիլե խորտիկը, որն արդեն իսկ գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում. այն արժե 200 դոլար։ Ուտեստը պատրաստվել է Նյու Յորքի բարձրաշխարհիկ Serendipity ռեստորանում։ Խոհարարը կարտոֆիլը թաթախել է թանկարժեք շամպայնի և հատուկ քացախի մեջ, ապա 2 անգամ տապակել է սագի ճարպի մեջ։
29-07-2021 11:02
Իսպանիայի պատվավոր թագավոր Խուան Կառլոսի նախկին սիրուհին հայց է ներկայացրել բրիտանական դատարան՝ մեղադրելով նրան հետապնդման մեջ:
29-07-2021 10:54
Կոլումբացի երգչուհի Շակիրան կարող է Իսպանիայում հայտնվել ամբաստանյալի աթոռին հարկերի վճարումից հնարավոր խուսափելու պատճառով։ Դատախազությունը Շակիրային մեղադրում է հարկային վեց հանցագործության համար։ Խոսքն ընդհանուր առմամբ 14,5 միլիոն եվրոյի մասին է։
29-07-2021 05:26
Փերիս Հիլթոնը հերքել է իր հղիության մասին լուրը. «Միայն հարսանիքից հետո», նշել է աստղը:
28-07-2021 11:02
40-ամյա բարձրաշխարհիկ գեղեցկուհի և 2000-ականների ամենահայտնի շիկահեր Փերիս Հիլթոնն առաջին անգամ մայր կդառնան. աստղը երեխա է սպասում իր 40-ամյա փեսացու Քարտեր Ռումից, ում համար ևս ապագա երեխան կլինի առաջինը:
28-07-2021 10:42
Հնդկաստանում հարազատները 17-ամյա աղջկան մահու չափ ծեծել են ջինս կրելու համար, հաղորդում է BBC-ը: Նեհա Պասվանզաբիլին ստացված հարվածներից մահացել է Ուտար Պրադեշ նահանգում:
28-07-2021 10:40
Թուրինի «Յուվենտուսի» ու Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի քույր Կատյա Ավեյրուն հոսպիտալացվել է կորոնավիրուսի հետ կապված բարդացումների պատճառով: Ավեյրուրի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել հուլիսի 17-ին, ինչից հետո նա ինքնամեկուսացել է տանը: Այնուհետև նրա վիճակը վատթարացել է, սկսվել է թոքաբորբ: Հուլիսի 23-ին Կատյային տեղափոխել են հիվանդանոց:
28-07-2021 04:56
Ամերիկյան Keeping Up With the Kardashians իրապատում շոուի հայազգի աստղ Քիմ Քարդաշյանը ընտանեկան լուսանկարներ է հրապարակել՝ շնորհավորելով մայրական կողմի տատի՝ Մարի Ջո Քամփբելի ծննդյան 87-րդ տարեդարձը։ «Դու այն կինն ես, որն ինձ իմ աշխատանքային էթիկան է սովորեցրել և շատ բաներ կյանքի, սիրո և հարաբերությունների մասին», -հրապարակմանը կից գրել է 40-ամյա հեռուստաաստղը:
28-07-2021 02:52
Հոլիվուդյան հայտնի դերասանուհի և երգչուհի Ջենիֆեր Լոպեսը չեղարկել է Սեն Տրոպեի ռեստորաններից մեկում ամրագրումը, որպեսզի չհանդիպի նախկին փեսացուին՝ 45-ամյա բեյսբոլիստ Ալեքս Ռոդրիգեսին: 
27-07-2021 12:33
McDonald`s-ի ճապոնական մասնաճյուղի գովազդային հոլովակում դեռահաս աղջկա դերը խաղացել է 62-ամյա ճապոնացի դերասանուհի Եսիկո Միյաձակին:
27-07-2021 12:23
Կատակերգական դերասանուհի Մարինա Ֆեդունկիվն ամուսնացել է։ 49-ամյա արտիստի ընտրյալն իտալացի 37-ամյա ձեռնարկատեր Ստեֆանո Մաջին է։ Ինսայդերները պնդում են, որ դերասանուհին ծրագրում է ամռան ավարտին շքեղ հարսանիք կազմակերպել։
27-07-2021 12:18
Երգչուհի Մաքսիմի ներկայացուցիչը՝ Յանա Բոգուշեւսկայան, մեկնաբանել է լուրերն այն մասին, որ աստղին դուրս են բերել արհեստական կոմայից։ «Ես արդեն վաղուց եմ ասել, որ նրան պարբերաբար դուրս են բերում արհեստական կոմայից։ Բժիշկներն են որոշում սեդատիվ միջոցների դեղաքանակը։ Մարինան երբեմն գիտակցություն ունի, երբեմն նրան կրկին արհեստական կոմայի մեջ են գցում։ Սա այսօրվա նորություն չէ»,- ասել է Բոգուշեւսկայան։
27-07-2021 02:37
Ջենիֆեր Լոպեսը դարձավ 52 տարեկան. ծննդյան օրվա առթիվ նա որոշեց նվեր անել երկրպագուներին և իր Instagram-ում լուսանկար հրապարակեց՝ պաշտոնապես հաստատելով իր նախկին սիրեցյալի  48-ամյա Բենի հետ վերամիավորման լուրը: 
27-07-2021 01:41
39-ամյա Բրիթնի Սփիրսը, ով շարունակում է պայքարը դատարանում՝ իր խնամակալության թուլացման և հոր՝ Ջեյմի Սփիրսին խնամակալությունից զրկելու համար, այս օրերին երկու շատ անկեղծ լուսանկար է հրապարակել իր Instagram-ում: Նկարներում երգչուհին կեցվածք է ընդունել թոփլես, երկրորդ լուսանկարում Բրիթնին էլ ավելի է մերկացրել կուրծքը:
26-07-2021 11:05
Արքայադուստր Դիանայի զարմուհին՝ 30-ամյա Քիթի Սփենսերը, ամուսնացել է 62-ամյա միլիարդատեր Մայքլ Լուիսի հետ: Արարողությունը տեղի է ունեցել Հռոմի մերձակա Ֆրասկատի քաղաքում՝ իտալական հին պալացցոյում:
26-07-2021 10:56
Կենդանակերպի այս երեք նշանների կանայք լավագույն տանտիրուհիներն են. Խեցգետին, Կույս, Առյուծ: Իսկ, ահա, այս երեք նշանները լավագույնն են անկողնում՝ Ջրհոս, Կարիճ, Խոյ։
26-07-2021 10:51
Չինաստանի Շանդուն նահանգի 14-ամյա բնակչուհի Չժան Ցզիյուն հայտնվել է ուշադրության կենտրոնում իր արտասովոր հասակի շնորհիվ: Չինուհին, որը բասկետբոլով է զբաղվում, 2,26 մետր հասակ ունի և արդեն համեմատվում է չինացի հանրահայտ բասկետբոլիստ Յաո Մինգի հետ, որի հասակը 2,29 մետր է:
26-07-2021 10:34
Գերմանիայի օլիմպիական հավաքականի հարձակվող, «Ունիոն Բեռլինի» 33-ամյա ֆուտբոլիստ Մաքս Կրուզեն  Տոկիոյում ընթացող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի ֆուտբոլի մրցաշարի երկրորդ տուրում Սաուդյան Արաբիայի թիմի նկատմամբ հաղթանակից հետո (3:2) ուղիղ եթերում հետխաղյա հարցազրույցի ժամանակ  հանել է մարզաշապիկը, ծնկի իջել ու իր ընկերուի, ազգությամբ քուրդ Դիլանին առաջարկել դառնալ իր կինը:
26-07-2021 05:42
Ամերիկացի դերասան Էշթոն Քաթչերը լրագրողներին պատմել է, որ իր կինը՝ Միլա Կունիսը, իրեն հետ է պահել տիեզերք թռչելուց: Քաթչերի խոսքով՝ ամենածանր փաստարկը փոքր երեխաների առկայությունն էր՝ Էշթոնն ու Միլան ունեն 6-ամյա դուստր ու 4-ամյա որդի։
24-07-2021 10:51
Ուսումնասիրությունների համաձայն՝ մարդիկ ֆիզիկական հակվածություն ունեն ցերեկային քնի նկատմամբ: Կեսօրից հետո մարդիկ հաճախ են քնկոտ դառնում: Ցերեկային քունն աշխուժացնում է, բարձրացնում արտադրողականությունը, ակտիվացնում կարճաժամկետ հիշողությունը, բայց այն չպետք է փոխարինի լիարժեք գիշերային քունը:
ՄԵԿ ՏՈՂՈՎ
17-08-2026 10:45
Հայաստանը, Վրաստանը և Բելառուսը գլխավորել են այն երկրների ցանկը, որոնք անձնական այցից հետո ամենից հաճախ հաճելիորեն զարմացնում են ռուսաստանցի զբոսաշրջիկներին։ Այս մասին ասվում է «Купибилет» ծառայության հետազոտությունում: Ճանապարհորդներից, որոնք ուղևորությունից հետո երկրի մասին իրենց կարծիքը փոխել են դեպի լավը, 33%-ը ընտրել է Հայաստանը, Վրաստանը և Բելառուսը։ Սա բոլոր ուղղությունների մեջ ամենաբարձր ցուցանիշն է։ 2-րդ տեղում հայտնվել է Ռուսաստանը․ հարցվածների 24%-ը հայտարարել է, որ երկրի ներսում ուղևորություններն ավելի լավն են եղել, քան նրանց սկզբնական սպասումները։ 3-րդ տեղը զբաղեցրել են Ասիայի երկրները՝ Չինաստանը, Ճապոնիան, Թաիլանդը և Հարավային Կորեան, որոնք դրականորեն զարմացրել են հարցվածների 18%-ին։
17-08-2026 10:24
 Մեծ Բրիտանիայի ամենամեծ պաշտոնական Harry Potter խանութը կբացվի Լոնդոնում նոյեմբերի 4-ին՝ Օքսֆորդ սթրիթում: Ֆլագմանական խանութը կտեղակայվի The Ribbon համալիրում՝ Oxford Street 134–140 հասցեում, և կզբաղեցնի ավելի քան 21 հազար քառակուսի ֆուտ (մոտ 1 950 քառ. մ) տարածք՝ երկու հարկերում, գրում է Independent-ը։ Սա կլինի Մեծ Բրիտանիայում Harry Potter-ի երկրորդ պաշտոնական խանութը՝ Քինգս Քրոսի կայարանում գտնվող կետից հետո։
17-08-2026 09:30
Բրազիլացի փաստաբան և բլոգեր Թայանե Դալասենը, Բրազիլիայի ափերի մոտ շնաձկների հետ սուզվելու ժամանակ, ոտքի շրջանում ուժեղ ճնշում է զգացել, հայտնում է BBC News-ը։ Ավելի քան երկու մետր երկարությամբ շնաձուկը կծել է նրա ազդրը և մի քանի վայրկյան պահել ջրի տակ։ Կնոջը հաջողվել է դուրս գալ, սակայն ոտքի վրա մնացել են խորը կտրվածքներ։
17-08-2026 06:54
Կյանքից հեռացել է ամերիկացի դերասանուհի Հեյդեն Պանետյերը: «Հերոսներ» հայտնի սերիալի աստղն ընդամենը 36 տարեկան էր: Daily Mail-ի տվյալներով՝ դերասանուհուց հետո մնացել է 11-ամյա դուստրը՝ Կայա Եվդոկիան: Հեյդեն Պանետյերը երեխային ունեցել է հայտնի բռնցքամարտիկ Վլադիմիր Կլիչկոյի հետ հարաբերությունների ժամանակ:
17-08-2026 01:59
Էլիզաբեթ Օլսենը, ըստ երևույթին, առաջին անգամ մայր է դարձել: 37-ամյա աստղին նկատել են Լոս Անջելեսում՝ ամուսնու՝ Ռոբի Արնեթի և նորածին երեխայի հետ զբոսանքի ժամանակ: Երեխային դերասանուհին կրում էր կրծքին ամրացված սպիտակ մանկական փոխադրամիջոցով:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ օգոստոս 2026 թ․

01.08.2026
Օգոստոսը լի կլինի հրաշքներով լի։ Դուք հրաշալի հնարավորություն կունենաք հրաժեշտ տալու անցյալին և ապագայի ամուր հիմք դնելու համար։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
17.08.2026
Դիտվել է 670 անգամ
14.08.2026
Դիտվել է 364 անգամ
15.08.2026
Դիտվել է 351 անգամ
18.08.2026
Դիտվել է 142 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster