Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
13-08-2021 03:13
37-ամյա ռեփեր Տիմատիից բաժանվելուց հետո 25-ամյա Անաստասիա Ռեշետովան հանդիպում է Ռիհաննայի նախկին ընկերոջ՝ Սաուդյան Արաբիայի միլիարդատեր Հասան Ջամիլի հետ:
12-08-2021 10:52
50 տարեկանից բարձր կանանց հասակի նվազումը կարող է վաղաժամ մահվան ռիսկի նշան լինել: Հետազոտությունները ցույց են տվել, որ հասակի զգալի նվազումը կրկնապատկում է կաթվածից և սրտանոթային այլ հիվանդություններից մահվան հավանականությունը, 71 տոկոսով՝ բոլոր պատճառներից:
12-08-2021 10:49
Հեռուստահաղորդավարուհի Քսենիա Բորոդինան մեկ միլիոն ռուբլի է խոստացել իր հետևորդին, եթե վերջինս ապացուցի, որ նրա շուրթերի ծավալն ու մազերի գույնը բնական չեն։
12-08-2021 08:09
Ամերիկացի դերասանուհի Հոլի Բերին վնասվածք է ստացել «Կապտուկների մեջ» (Bruised) ֆիլմի նկարահանման հրապարակում: Դերասանուհին կոտրել է կողերը Netflix հարթակի համար նոր ֆիլմի նկարահանման հենց առաջին օրը: Միևնույն ժամանակ, աստղը չի լքել հրապարակը և շարունակել է աշխատել:
12-08-2021 07:34
«Մի ծառի գագաթ» սերիալի 39-ամյա աստղ Սոֆիա Բուշը նշանվել է իր ընկերոջ՝ Գրանթ Հյուզի հետ, հարաբերությունները սկսելուց մեկ տարի անց: Գործարարը դերասանուհուն ամուսնության առաջարկություն է արել  Իտալիա կատարած իրենց ռոմանտիկ ճանապարհորդության ժամանակ:
12-08-2021 05:16
Եվրոպայից տուն վերադառնալով՝ 35-ամյա Իրինա Շեյքն անմիջապես ընկել է պապարացիների տեսախցիկների առջև՝ իր 35-ամյա ընկեր Վիտո Շնաբելի տանը, ում հետ նրան սիրավեպ է վերագրվում: Զույգի հարաբերությունները երբեք չեն հաստատվել, բայց այս անգամ, ըստ երևույթին, Շեյքը իսկապես, չի ցանկացել, որ իր այցը Շնաբելին հանրային դառնա. նա դեմքը թաքցրել է տեսախցիկներից:
11-08-2021 10:49
«Օսկարի» դափնեկիր Քեթրին Զետա Ջոնսը ընտրվել է Netflix-ում Թիմ Բերթոնի նոր նախագծում Մորտիշա Ադամսի դերի համար: Թողարկման ամսաթիվը դեռ գաղտնի են պահում։ Հայտնի է միայն, որ լեգենդար «Ադամսների ընտանիքի» սփին-օֆֆը կներառի ութ սերիա, իսկ «մռայլ» Բերտոնը ձեռնամուխ է եղել ոչ միայն ռեժիսուրային, այլեւ պրոդյուսերական աշխատանքին:
11-08-2021 10:43
Մաքսիմի ներկայացուցիչ Մարգարիտա Սոկոլովան հայտնել է, թե երբ աստղը կկարողանա համերգային գործունեության վերադառնալ։ Սոկոլովայի խոսքով՝ արտիստը համերգների չի մասնակցի եւ նոր երգեր չի թողարկի նվազագույնը մեկ տարի։
11-08-2021 10:26
Ջոնի Դեփի և Վանեսա Պարադիի 22-ամյա դուստրը ՝ Լիլի-Ռոուզ Դեփը, սիրավեպ է սկսել 29-ամյա ամերիկացի դերասան Օսթին Բաթլերի հետ, որը հայտնի է «Կյանքն անկանխատեսելի է», «Քերիի օրագրերը», «Նրանք շփոթված էին հիվանդանոցում» հեռուստասերիալներով և այլ ֆիլմերով:
11-08-2021 03:18
49-ամյա դերասանուհի Քրիստինա Էփլգեյթը, ով հայտնի է «Ցտեսություն ընդմիշտ», «Երեխաների հետ ամուսնացած», «Ո՞վ է Սամանթան» սերիալներով և այլ ֆիլմերով, Twitter-ում անկեղծորեն խոսել է իր առողջական վիճակի մասին: Նա խոստովանել է, որ այս տարի իր մոտ ախտորոշվել է բազմակի սկլերոզ և խնդրել անձնական կյանքի իրավունք, քանի որ պայքարում է հիվանդության դեմ:
11-08-2021 03:11
41-ամյա Քրիստինա Ռիչին սպասում է իր երկրորդ երեխային: Դերասանուհին Instagram-ում հրապարակել է ուլտրաձայնային հետազոտություն, որտեղ պարզ երեւում է երեխան:
10-08-2021 01:18
Առանց դիետայի նիհարելու համար հարկավոր է սկսել ավելի շատ քայլել, պնդում են դիետոլոգները։ Քայլելու օպտիմալ արագություն է համարվում 4-ից 5 կմ/ժ, սակայն բոլորովին ոչ սպորտային մարդկանց համար թույլատրելի է սկսել 2 կամ 3 կմ/ժ արագությունից:  Միջինում խորհուրդ է տրվում օրական քայլել առնվազն 10 կիլոմետր:
10-08-2021 01:05
Կոնանավոր կերպով բալի հյութ խմելը կբարելավի քնի որակը: Այս մասին հայտնում է սննդաբան Հոլի Քլամերը (ԱՄՆ): Պատճառն այն է, որ այն մելատոնին է պարունակում՝ հորմոն, որն օգնում է կարգավորել քուն-արթնություն ցիկլը:
10-08-2021 00:39
Սեքսուալ նարցիսիզմը տերմին է, որն օգտագործվում է նկարագրելու այն մարդկանց, ովքեր ուռճացված, անիրատեսական պատկերացում ունեն սեփական սեռականության նկատմամբ: Նրանք համոզված են, որ ավելի շատ սեռական գրավչություն ունեն կամ ավելի հմուտ են սեռական գործունեության մեջ: Սեռական նարցիստի հետ հարաբերությունները կարող են դժվար լինել: Նրա վարքագիծը կարող է հոգեբանական հզոր վնաս հասցնել զուգընկերոջը:
10-08-2021 00:10
Սենեգալի 22-ամյա բնակիչը ձերբակալվել է այն բանից հետո, երբ պարզվել է, որ նա փորձել է ընկերուհու փոխարեն հանձնել ավարտական քննությունն ու չբռնվելու համար կերպարանափոխվել է կնոջ: Երիտասարդին հաջողվել է երեք օր շարունակ հիմարացնել քննական հանձնաժողովին. նա կրել է կեղծամ, դեմքը ծածկող շարֆ, ականջօղեր, զգեստ, կրծկալ ու անգամ դիմահարդարված է եղել, որպեսզի նմանվի 19-ամյա ընկերուհուն:
10-08-2021 00:04
Երգչուհի MakSim-ն իր հիվանդությունից հետո առաջին անգամ կապ է հաստատել երկրպագուների հետ և պատմել կոմայի մասին. «Ես նորից ձեզ հետ եմ»:
09-08-2021 11:17
«Սիրելիս, վերադարձի՛ր ինձ մոտ». Քանյե Ուեսթն ասել է, որ ափսոսում է Քիմ Քարդաշյանի ամուսնալուծության համար և երգ է նվիրել նրան:
09-08-2021 10:58
Ֆրանսիական «The Voice»-ի կույր լսումների փուլում 2021թ. մարտի 13-ին ելույթ է ունեցել ֆրանսահայ 25-ամյա երգչուհի Անահիտ Բոյաջյանը։ Նա դուդուկի հնչյունների ներքո նորովի կատարել է հայկական ժողովրդական «Հինգալա» երգը, ու նրա անկեղծ կատարումը ստիպել է ժյուրիի 4 անդամներին էլ շրջվել ու հոտնկայս ծափահարել։


09-08-2021 10:28
Էդիթ Մուրվեյ-Թրեյնան Ֆլորիդայից, որի 100 տարին է լրացել, նոր ռեկորդ է սահմանել որպես աշխարհի ամենատարեց ծանրորդ։ Նա ծանրաձող բարձրացնել սկսել է ընդամենը 9 տարի առաջ, տեղեկացրել են Գինեսի ռեկորդների գրքի կազմակերպիչները։ Թոշակառուն հանդես է գալիս փաուերլիֆթինգի մրցումներում՝ բարձրացնելով 18-68 կիլոգրամ ծանրաձող։
09-08-2021 10:25
Արագ սննդի 2000-ամյա ռեստորանը հանրության համար կբացվի այս ամառ: Կառույցը պեղվել է անցյալ տարի՝ հին հռոմեական Պոմպեյ քաղաքի փողոցներում: «Թերմոպոլիումը», որը լատիներենից թարգմանաբար նշանակում է «տաք ըմպելիքների վաճառասեղան», առաջինն է այն 80-ից, որոնք լավ վիճակում հայտնաբերվել են պեղումների տեղում:
ՄԵԿ ՏՈՂՈՎ
17-08-2026 10:45
Հայաստանը, Վրաստանը և Բելառուսը գլխավորել են այն երկրների ցանկը, որոնք անձնական այցից հետո ամենից հաճախ հաճելիորեն զարմացնում են ռուսաստանցի զբոսաշրջիկներին։ Այս մասին ասվում է «Купибилет» ծառայության հետազոտությունում: Ճանապարհորդներից, որոնք ուղևորությունից հետո երկրի մասին իրենց կարծիքը փոխել են դեպի լավը, 33%-ը ընտրել է Հայաստանը, Վրաստանը և Բելառուսը։ Սա բոլոր ուղղությունների մեջ ամենաբարձր ցուցանիշն է։ 2-րդ տեղում հայտնվել է Ռուսաստանը․ հարցվածների 24%-ը հայտարարել է, որ երկրի ներսում ուղևորություններն ավելի լավն են եղել, քան նրանց սկզբնական սպասումները։ 3-րդ տեղը զբաղեցրել են Ասիայի երկրները՝ Չինաստանը, Ճապոնիան, Թաիլանդը և Հարավային Կորեան, որոնք դրականորեն զարմացրել են հարցվածների 18%-ին։
17-08-2026 10:24
 Մեծ Բրիտանիայի ամենամեծ պաշտոնական Harry Potter խանութը կբացվի Լոնդոնում նոյեմբերի 4-ին՝ Օքսֆորդ սթրիթում: Ֆլագմանական խանութը կտեղակայվի The Ribbon համալիրում՝ Oxford Street 134–140 հասցեում, և կզբաղեցնի ավելի քան 21 հազար քառակուսի ֆուտ (մոտ 1 950 քառ. մ) տարածք՝ երկու հարկերում, գրում է Independent-ը։ Սա կլինի Մեծ Բրիտանիայում Harry Potter-ի երկրորդ պաշտոնական խանութը՝ Քինգս Քրոսի կայարանում գտնվող կետից հետո։
17-08-2026 09:30
Բրազիլացի փաստաբան և բլոգեր Թայանե Դալասենը, Բրազիլիայի ափերի մոտ շնաձկների հետ սուզվելու ժամանակ, ոտքի շրջանում ուժեղ ճնշում է զգացել, հայտնում է BBC News-ը։ Ավելի քան երկու մետր երկարությամբ շնաձուկը կծել է նրա ազդրը և մի քանի վայրկյան պահել ջրի տակ։ Կնոջը հաջողվել է դուրս գալ, սակայն ոտքի վրա մնացել են խորը կտրվածքներ։
17-08-2026 06:54
Կյանքից հեռացել է ամերիկացի դերասանուհի Հեյդեն Պանետյերը: «Հերոսներ» հայտնի սերիալի աստղն ընդամենը 36 տարեկան էր: Daily Mail-ի տվյալներով՝ դերասանուհուց հետո մնացել է 11-ամյա դուստրը՝ Կայա Եվդոկիան: Հեյդեն Պանետյերը երեխային ունեցել է հայտնի բռնցքամարտիկ Վլադիմիր Կլիչկոյի հետ հարաբերությունների ժամանակ:
17-08-2026 01:59
Էլիզաբեթ Օլսենը, ըստ երևույթին, առաջին անգամ մայր է դարձել: 37-ամյա աստղին նկատել են Լոս Անջելեսում՝ ամուսնու՝ Ռոբի Արնեթի և նորածին երեխայի հետ զբոսանքի ժամանակ: Երեխային դերասանուհին կրում էր կրծքին ամրացված սպիտակ մանկական փոխադրամիջոցով:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ օգոստոս 2026 թ․

01.08.2026
Օգոստոսը լի կլինի հրաշքներով լի։ Դուք հրաշալի հնարավորություն կունենաք հրաժեշտ տալու անցյալին և ապագայի ամուր հիմք դնելու համար։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
17.08.2026
Դիտվել է 665 անգամ
14.08.2026
Դիտվել է 363 անգամ
15.08.2026
Դիտվել է 350 անգամ
18.08.2026
Դիտվել է 141 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster