Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
28-08-2021 10:22
Ինտիմ հարաբերություններն ամրապնդում են իմունային համակարգը՝ ակտիվացնելով իմունոգլոբուլինի արտադրությունը, ինչը մեծացնում է օրգանիզմի՝ պայքարելու և հիվանդություններից խուսափելու ունակությունը։ Գիտնականները պարզել են նաև, որ սեռական մտերմությունը խթանում է ուղեղի աշխատանքը:
28-08-2021 10:00
Լյուքսեմբուրգի արքայազն Լուիի նախկին կինը` 35-ամյա Թեսի Էնթոնին  երրորդ անգամ է մայրացել․ նա ամուսնուց՝ շվեյցարացի գործարար Ֆրանկ Ֆլոսելից, որդի է ունեցել:
28-08-2021 09:57
Ռուս դերասանուհի Յուլիա Պերեսիլդը, ով պատրաստվում է տիեզերք մեկնել «Մարտահրավեր» ֆիլմի նկարահանումների համար, պատմել է դժվարությունների մասին: «Մարզումներ... իջեցում... սկաֆանդրներում... ամոնիակային դիմակներով... վաղը հակագազերով 4-6 ժամ առանց ընդմիջման... թռիչքների վերլուծություն փորձառու տիեզերագնացների կողմից ... հազարավոր անծանոթ բառեր ... եւ գիշերը տեղեկատվության վերամշակում․․․ վերընթերցել բորտային փաստաթղթերը ... վերլուծելով սխալները, որպեսզի այլեւս չկրկնեն դրանք», - Instagram-ում գրել է դերասանուհին։
28-08-2021 09:51
Ընդունված է համարել, որ ճանաչողական գործառույթը տարիքի հետ աստիճանաբար վատանում է, սակայն ամերիկացի գիտնականները կասկածի տակ են դրել այս հիմնավորումը: Փորձագետները պարզել են, որ տարեց մարդկանց մոտ մտավոր որոշ ունակություններ կարող են բարելավվել։
28-08-2021 09:25
Ուզբեկ գիտնականները «լոլիկային պատվաստանյութ» են ստեղծել: Նրանք պնդում են, որ նման լոլիկ ուտելու դեպքում մարդ պատվաստվում է կորոնավիրուսի դեմ:
28-08-2021 02:31
30-ամյա Սոֆյա Տայուրսկայան և 36-ամյա Իլյա Պրուսիկինը Little Big խմբից, ովքեր իրենց սիրավեպը հաստատել էին մայիսի վերջին, շարունակում են կիսվել իրենց հարաբերությունների սկզբի մանրամասներով: Այսպես, Տայուրսկայան նոր հարցազրույցում ասել է, որ իրենք Պրուսիկինի հետ սեռական հարաբերություններ են ունեցել ընկերությունից դրդված:
27-08-2021 11:19
Իրենց հարաբերությունների հինգերորդ տարում 45 -ամյա դերասանուհի Դիանա Կրյուգերը և 52-ամյա Նորման Ռիդուսը որոշել են ամուսնանալ: People-ին զույգի նշանադրության մասին լուրը հայտնել է սիրահարների շրջապատի աղբյուրը:
27-08-2021 11:06
Գերմանիայում 36-ամյա մոդել Ջեսիկա Լեյդոլֆը նկարահանման ժամանակ ընձառյուծի հարձակման է ենթարկվել: Նկարահանումը նվիրված է եղել կենդանիներին, թեև հայտնի չէ, թե ինչ նպատակով էր այն արվում: Կինը նկարվելիս է եղել վանդակի ներսում, որտեղ երկու ընձառյուծ է եղել, և ինչ-որ պահի ամեն ինչ սխալ է գնացել: Մոդելը հոսպիտալացվել է:
27-08-2021 10:59
Հայտնի ռուս երգչուհի Տատյանա Բուլանովան պատմել է իր նոր սիրեցյալի մասին, ով 19 տարի փոքր է իրենից: Երգչուհին խոստովանել է, որ նախկինում դեմ է եղել տարիքի նման էական տարբերությամբ հարաբերություններին, սակայն, հայտնվելով նման իրավիճակում, որոշել է, որ բոլոր տարիքում սերը հնազանդ է: Եթե տղամարդը լավ է վերաբերում կնոջը, ապա բոլորովին կարեւոր չէ, թե քանի տարեկան է նա:
27-08-2021 10:48
Givenchy-ի ստեղծագործական տնօրեն Մեթյու Ուիլյամսին մեղադրում են գրագողության մեջ։  Խնդիրը Givenchy-ի աշնանային հավաքածուի զգեստն է, որը հիշեցնում է հանգուցյալ դիզայներ Բենջամին Չոյի հագուստը: Երկու նմուշներում կարելի է տեսնել գործած մետաքսե հյուսքեր։ Ուիլյամսը հայտարարել է, որ զգեստը, որով Բեյոնսեն ներկայացել է Harper՝s Bazaar-ի համար, դիզայներին «օմմաժ» է եղել։
27-08-2021 10:15
Անցյալ հանգստյան օրերին Instagram-ի 30-ամյա աստղ Նաստյա Իվլեևան և 27-ամյա ռեփեր Ալջայը հաստատեցին ընտանեկան տարաձայնությունների մասին լուրերը և հրապարակավ հայտարարեցին իրենց բաժանման մասին: Այժմ նախկին սիրահարներին սպասվում է ունեցվածքի բաժանման ոչ այնքան հաճելի գործընթացը:  Ընդհանուր առմամբ, համատեղ կյանքի տարիների ընթացքում հեռուստահաղորդավարը և ռեփերը ձեռք են բերել ավելի քան 100 միլիոն ռուբլի արժողությամբ գույք:
26-08-2021 11:09
Ֆրանսիացի դերասանուհի Մարիոն Կոտիյարը Սան Սեբաստյանում (Իսպանիա) անցկացվող կինոփառատոնի շրջանակում արժանացել է «Դոնոստիա» մրցանակին կինոարվեստում ունեցած ավանդի համար: Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, մրցանակը նրան կհանձնվի սեպտեմբերի 17-ին մրցույթի բացման արարողության ժամանակ:
26-08-2021 11:05
Ամերիկացի փոփ աստղ Բրիթնի Սփիրսի հայրը՝ Ջեյմին, վերջերս բռնկված աղմկահարույց սկանդալի պատճառով հրաժարվել է դստեր նկատմամբ խնամակալությունից։ Սակայն, Daily Mail-ի տեղեկություններով, կրկին փաստաթղթեր է ներկայացրել դատարան։ Այժմ էլ Ջեյմի Սփիրսը հայտարարում է, որ պատրաստ է հետագայում եւս հոգ տանել դստեր մասին եւ մտադիր է վերսկսել խնամակալությունը։
26-08-2021 10:57
Դերասաններ Սոֆյա Պողոսյանն ու Աշոտ Տեր-Մաթեւոսյանն օրեր առաջ ծնողներ են դարձել։ Զույգը որդի է ունեցել։
26-08-2021 10:18
Warner Bros ընկերությունը հայտարարել է «Մատրիցա» ֆիլմաշարի առաջիկա ֆիլմի պաշտոնական անվանումը: Առաջիկա «Մատրիցայի» մասին նոր տեղեկություններ հայտնի դարձան Լաս Վեգասի CinemaCon կինոփառատոնում: Տեղի է ունեցել նաև թիզերային թրեյլերի շնորհանդեսը, որից պարզել է, որ չորրորդ մասի պաշտոնական անվանումն «Մատրիցա. Հարություն» է:
26-08-2021 09:15
Ամերիկացի հայտնի երգչուհի Բիլլի Այլիշը երկրպագուներին զարմացրել է նոր կերպարով՝ ներկայանալով նոր սանրվածքով, որով նմանակել է իր մայրիկին:19-ամյա երգչուհին լուսանկար է հրապարակել իր Instagram-ի «Սթորիզ» բաժնում: Նա հրապարակել է իր լուսանկարը, ապա մայրիկի՝ Մեգգի Բերդի արխիվային լուսանկարը երիտասարդ տարիներին:
25-08-2021 10:48
Forbes-ը կազմել է Ռուսաստանի ամենահարուստ կանանց ցանկը, որը գլխավորել է Wildberries առցանց խանութի հիմնադիր Տատյանա Բակալչուկը, որի կարողությունը գնահատվում է 13 մլրդ դոլար: 2-րդ տեղում  ձեռնարկատիրուհի և Մոսկվայի նախկին քաղաքապետ Յուրի Լուժկովի այրի Ելենա Բատուրինան է (1,3 մլրդ դոլար), 3-րդում՝ «Չերկիզովո» խմբի համասեփականատեր Լիդիա Միխայլովան իր ընտանիքի հետ (1.3 մլրդ դոլար), 4-րդում՝ «Լուկօյլ» ընկերության բաժնետիրոջ՝ Լեոնիդ Ֆեդունի, դուստր Եկատերինան է, որը նաև «Սպարտակ» ֆուտբոլային ակումբի սեփականատերն է (900 մլն դոլար):
25-08-2021 10:08
Սոչիում ավարտվեց «Նոր Ալիք 2021» մրցույթը, որի բացարձակ հաղթողը դարձավ Հայաստանը ներկայացնող Սարո Գևորգյանը (267 միավոր): Սարոն մրցույթի առաջատարն էր՝ սկսած հենց առաջին օրվանից: Վերջին՝ երրորդ մրցութային օրը, Սարոն հանդես է եկել հատուկ իր համար գրված երգով, որի հեղինակը Դավիթ Բադալյանն է (Tokionine): Երկրորդ հորիզոնականում Բուլղարիայի ներկայացուցիչ Դենիցա Կարասլավովան է:
25-08-2021 10:08
44-ամյա Քանյե Ուեսթը որոշել է կյանքը սկսել զրոյից: Կնոջից՝ Քիմ Քարդաշյանից բաժանվելուց և Իրինա Շեյքի հետ անհաջող սիրավեպից հետո ռեփերը պաշտոնապես դիմել է՝ իր անունը փոխելու համար: Նա փաստաթղթեր է ներկայացրել Լոս Անջելեսի դատարան՝ խնդրելով դատավորին փոխել իր անունը Քանյե Օմարի Ուեսթ-ի փոխարեն՝ Յե (Ye): Ուեսթn իր մտադրությունը հիմնավորել է անձնական պատճառներով:
25-08-2021 07:58
Վաղաժամ սերմնաժայթքումը սեքսոլոգիական այցելուների շրջանում ամենահաճախ հանդիպող խնդիրներից է: Այն կարող է պայմանավորված լինել ֆունկցիոնալ և օրգանական պատճառներով, ոչ ռեգուլյար սեռական կյանքով: Վաղաժամ սերմնաժայթքման հակված են այն անձինք, որոնք ունեն տագնապային, անհանգիստ, հուզական, անկայուն բնավորություն:
ՄԵԿ ՏՈՂՈՎ
17-08-2026 10:45
Հայաստանը, Վրաստանը և Բելառուսը գլխավորել են այն երկրների ցանկը, որոնք անձնական այցից հետո ամենից հաճախ հաճելիորեն զարմացնում են ռուսաստանցի զբոսաշրջիկներին։ Այս մասին ասվում է «Купибилет» ծառայության հետազոտությունում: Ճանապարհորդներից, որոնք ուղևորությունից հետո երկրի մասին իրենց կարծիքը փոխել են դեպի լավը, 33%-ը ընտրել է Հայաստանը, Վրաստանը և Բելառուսը։ Սա բոլոր ուղղությունների մեջ ամենաբարձր ցուցանիշն է։ 2-րդ տեղում հայտնվել է Ռուսաստանը․ հարցվածների 24%-ը հայտարարել է, որ երկրի ներսում ուղևորություններն ավելի լավն են եղել, քան նրանց սկզբնական սպասումները։ 3-րդ տեղը զբաղեցրել են Ասիայի երկրները՝ Չինաստանը, Ճապոնիան, Թաիլանդը և Հարավային Կորեան, որոնք դրականորեն զարմացրել են հարցվածների 18%-ին։
17-08-2026 10:24
 Մեծ Բրիտանիայի ամենամեծ պաշտոնական Harry Potter խանութը կբացվի Լոնդոնում նոյեմբերի 4-ին՝ Օքսֆորդ սթրիթում: Ֆլագմանական խանութը կտեղակայվի The Ribbon համալիրում՝ Oxford Street 134–140 հասցեում, և կզբաղեցնի ավելի քան 21 հազար քառակուսի ֆուտ (մոտ 1 950 քառ. մ) տարածք՝ երկու հարկերում, գրում է Independent-ը։ Սա կլինի Մեծ Բրիտանիայում Harry Potter-ի երկրորդ պաշտոնական խանութը՝ Քինգս Քրոսի կայարանում գտնվող կետից հետո։
17-08-2026 09:30
Բրազիլացի փաստաբան և բլոգեր Թայանե Դալասենը, Բրազիլիայի ափերի մոտ շնաձկների հետ սուզվելու ժամանակ, ոտքի շրջանում ուժեղ ճնշում է զգացել, հայտնում է BBC News-ը։ Ավելի քան երկու մետր երկարությամբ շնաձուկը կծել է նրա ազդրը և մի քանի վայրկյան պահել ջրի տակ։ Կնոջը հաջողվել է դուրս գալ, սակայն ոտքի վրա մնացել են խորը կտրվածքներ։
17-08-2026 06:54
Կյանքից հեռացել է ամերիկացի դերասանուհի Հեյդեն Պանետյերը: «Հերոսներ» հայտնի սերիալի աստղն ընդամենը 36 տարեկան էր: Daily Mail-ի տվյալներով՝ դերասանուհուց հետո մնացել է 11-ամյա դուստրը՝ Կայա Եվդոկիան: Հեյդեն Պանետյերը երեխային ունեցել է հայտնի բռնցքամարտիկ Վլադիմիր Կլիչկոյի հետ հարաբերությունների ժամանակ:
17-08-2026 01:59
Էլիզաբեթ Օլսենը, ըստ երևույթին, առաջին անգամ մայր է դարձել: 37-ամյա աստղին նկատել են Լոս Անջելեսում՝ ամուսնու՝ Ռոբի Արնեթի և նորածին երեխայի հետ զբոսանքի ժամանակ: Երեխային դերասանուհին կրում էր կրծքին ամրացված սպիտակ մանկական փոխադրամիջոցով:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ օգոստոս 2026 թ․

01.08.2026
Օգոստոսը լի կլինի հրաշքներով լի։ Դուք հրաշալի հնարավորություն կունենաք հրաժեշտ տալու անցյալին և ապագայի ամուր հիմք դնելու համար։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
17.08.2026
Դիտվել է 660 անգամ
14.08.2026
Դիտվել է 362 անգամ
15.08.2026
Դիտվել է 349 անգամ
18.08.2026
Դիտվել է 141 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster