Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
02-09-2021 10:09
Աշնանային հատապտուղները, ինչպիսիք են լոռամիրգը և լորենին, դրական ազդեցություն են ունենում առողջության ու իմունային համակարգի վրա․ այս համոզման են սննդաբանները։
02-09-2021 07:42
39-ամյա Բրիթնի Սփիրսի կյանքում գոնե մեկ գլխացավանք պակասեց։ Նրանից հանվել են բոլոր այն մեղադրանքները տնային տնտեսուհու վրա հարձակման գործով: Հիշեցնենք, որ անցյալ ամիս երգչուհու տան օգնականն ասել էր, որ իր և Բրիթնիի միջև վիճաբանություն է տեղի ունեցել, որի արդյունքում աստղը, ենթադրաբար, հեռախոսը խլել է իր ձեռքից, այնուհետև հարվածել:
02-09-2021 01:53
MakSim-ը, որը երկար ժամանակ կոմայի մեջ էր (իսկական անունը`Մարինա Աբրոսիմովա), հայտնվել է հանրության առջև: Ըստ երգչուհու երկրպագուների խմբի, նա ներկա է կրտսեր դստեր՝ Մարիայի, առաջին դպրոցական տողանին:
02-09-2021 01:15
Անաստասիա Վոլոչկովան սեպտեմբերի 1-ին դստերն այցելել է անպարկեշտ դեկոլտեով: Instagram-ի իր էջում հրապարակած նկարը առաջացրել է հետևորդների վրդովմունքը։ «Շատ հարմար զգեստ է դպրոց այցելելու համար», «Բացվածքը սարսափելի է», «Կարելի էր ավելի փակ հագուստ կրել», «Եթե իմ մայրը նման հանդերձանքով գար դպրոց, ավելի լավ կլիներ այդ օրը ես մահանայի», - արձագագանքել են բաժանորդները։
01-09-2021 08:01
Մասնագետների պնդմամբ՝ առավել հաճախ «սեքսուալ ձանձրույթի» ֆենոմեն արձանագրվում է այն զույգերի մոտ, որոնք իրենց ինտիմ կյանքում խուսափում են կիրառել նորարարական մոտեցումներ, հակված են միապաղաղ սեռական վարքագծի: Պարզվում է, որ այդպիսի զույգերը սխալմամբ կարծում են, որ զուգընկերը/ուհին բացասական կվերաբերվի իրենց սեքսուալ ֆանտազիաներին, սակայն անհատական զրույցի ժամանակ պատրաստակամություն են հայտնում ընտանիքի ներդաշնակության վերականգնման համար կատարել ամուսնու (կամ կնոջ) ինտիմ ցանկությունները:
01-09-2021 07:54
Forbes-ը հրապարակել է վերջին մեկ տարվա ընթացքում ամենաբարձր վարձատրվող թենիսիստների լավագույն տասնյակը։ Կանանց մեջ առաջատարը Նաոմի Օսական է (Ճապոնիա) 60.1 միլիոն դոլարով, նրան հաջորդում է Սերենա Ուիլյամսը՝ (ԱՄՆ) 41.8 միլիոն։
01-09-2021 07:38
Ֆրանսուհի Ժաննա Պուշենը 4 տարի փորձում է ապացուցել, որ ողջ է, այն բանից հետո, երբ դատարանը նրան մահացած է ճանաչել 2017 թվականին: Ամեն բան սկսվել է, երբ չորս տարի առաջ ընտանիքը նամակ է ստացել դատարանից, որտեղ սխալմամբ նշվում էր, որ նա մահացել է, և որ ամուսինն ու որդին պետք է վճարեն կնոջ պարտքերը:
01-09-2021 07:34
Մեծ Բրիտանիայի ամենատարեց բնակիչը`109-ամյա Ջոն Թենիսվուդը պնդում է, որ այսքան երկար է ապրել, քանի որ ամեն ուրբաթ «ֆիշ ընդ չիպս» է ուտում՝ տապակած ձկներից եւ կարտոֆիլ ֆրիից պատրաստվող անգլիական ուտեստ: Բացի այդ, բրիտանացին խորհուրդ է տվել չփորձել գերազանցել սեփական հնարավորությունները:
01-09-2021 03:51
Աստղիկ բկ-ից երեք եղբայրները տուն են տարել իրենց նորածին երեք քույրերին։ Եռյակը ծնվել է կեսարյան հատմամբ՝ բնականոն առաջացած հղիությունից: Քույրիկները ծնվել էին անհաս, մեկ ամիս Աստղիկ բկ-ի նորածնային ինտենսիվ թերապիայում անցկացնելուց հետո, դուրս են գրվել լիարժեք առողջ: Ընտանիքը, որ արդեն ուներ 3 զավակ, անհամբերությամբ և մեծ ուրախությամբ է դիմավորել փոքրիկներին։
01-09-2021 01:08
Ամռան վերջին օրը տեղի է ունեցել ռուս ամենահակասական ռեփեր Մորգենշտերնի հարսանիքը՝ 21-ամյա սիրեցյալի՝ Դիլարա Զինատուլինայի հետ: Տոնակատարությունը, որը զույգը որոշել էր կազմակերպել 1990 -ականների ոճով, արդեն հավակնում է իր արտառոցությամբ գերազանցել Քսենիա Սոբչակի և Կոնստանտին Բոգոմոլովի հարսանիքը:
31-08-2021 10:47
Հանգստյան օրերին Dolce & Gabbana-ն Վենետիկում նորաձևության շքեղ միջոցառում էր կազմակերպել՝ ներկայացնելով կենցաղային իրերի, զարդերի նոր հավաքածուներ, ինչպես նաև Ala Moda հավաքածուն: Ցուցադրությունը տեղի ունեցավ Սան Մարկո հրապարակում, իսկ դահլիճում Դոմենիկո Դոլչեին և Ստեֆանո Գաբբանային հաջողվեց հավաքել անհավատալի թվով հայտնիների՝ Ջենիֆեր Լոպես, Հեյդի Քլում, Քիթի Սփենսեր, Շերոն Սթոուն, Հելեն Միրեն, Մոնիկա Բելուչի և շատ ուրիշներ:
31-08-2021 10:21
Այս ամիս տեղի է ունեցել Քսենիա Բորոդինայի եւ Կուրբան Օմարովի ամուսնալուծությունը: Այդ ժամանակ էլ համացանցում լուրեր էին հայտնվել 38-ամյա հեռուստաաստղի և Էրիկ Ավագյանի հնարավոր սիրավեպի մասին։ Ինքը՝ Քսենիան խուսափել է պատասխանել նոր ընտրյալի մասին հարցերին, սակայն ակնարկել է, որ նրա սիրտն արդեն գրավել է մեկ այլ տղամարդով։ Երեկ Բորոդինան մասնակցել է բիզնեսվումեն Էլեոնորա Մովսիսյանի ծննդյան տարեդարձին և ամբողջ երեկոն անցկացրել է մեկ այլ հյուրի՝ Էրիկ Ավագյանի գրկում։
31-08-2021 07:44
ԱՄՆ-ն պնդում է, որ Մեծ Բրիտանիայի Էլիզաբեթ Երկրորդ թագուհի որդի Էնդրյուն հարցաքննվի. ամերիկուհի Վիրջինիա Ջուֆրեն նրան մեղադրել է բռնաբարությունների մեջ, որոնք կազմակերպել էր ֆինանսիստ Ջեֆրի Էփշտեյնը:
31-08-2021 06:37
Բրազիլիայի քաղաքացի Ֆրանսուազա դե Սոուզա Օլիվեյրան 31 տարվա բանտարկության է դատապարտվել ամուսնուն՝ Բրազիլիայում Հունաստանի դեսպանին, սպանելու համար: Կնոջ սիրեկանին՝ ոստիկան Սերժիու Մորեյրուին, դատարանը դատապարտել է 22 տարվա բանտարկության: Եվս մեկ ֆիգուրանտի՝ ոստիկանի ազգական Էդուարդու Մորեյրուին, արդարացրել են սպանության գործով, բայց մեկ տարվա բանտարկության են դատապարտել մարմինը թաքցնելու համար:
31-08-2021 02:30
Իլինոյսում դատավորը որդուն զրկել է մայրական խնամքից, քանի որ մայրը չի պատվաստվել կորոնավիրուսի դեմ: Դատավոր Քուք Ջեյմս Շապիրոն հարցրել է Ռեբեկա Ֆիրլիթին՝ արդյո՞ք նա պատվաստվել է COVID-19-ի դեմ: Կինը հայտարարել է, որ չի պատվաստվել անցյալում պատվաստանյութերի նկատմամբ կողմնակի ռեակցիաների պատճառով: Դատավորը վճռել է, որ Ֆիրլիթը չի կարող տեսակցել իր 11-ամյա որդուն, քանի դեռ չի պատվաստվել: Նա խնամակալությունը փոխանցել է Ֆիրլիթի նախկին ամուսնուն, որն ամբողջովին պատվաստված է։
30-08-2021 09:37
Չիկագոյից նորապսակների զույգն ուղարկել է 240 դոլարի հաշիվ հյուրերին, որոնք պատշաճ կերպով չէին նախազգուշացրել, որ ներկա չեն գտնվելու հարսանիքին։ «Վերոնշյալ հաշիվը ձեր անհատական տեղերի արժեքն է: Քանի որ դուր չեք զանգահարել կամ պատշաճ կերպով չեք ծանուցել, որ ներկա չեք գտնվելու, այդ գումարը պետք է վճարեք նախապես համաձայնեցված ձեր տեղի համար»,-նշել են նորապսակները:
30-08-2021 08:46
Ամերիկյան Keeping up with the Kardashians իրապատում շոուի աստղ Քայլի Ջեները երկրորդ երեխային է սպասում զուգընկերոջից: Երիտասարդ միլիարդատիրուհին և ռեփեր Թրևիս Սքոթն արդեն մեկ դուստր ունեն՝ 3-ամյա Սթորմին: Զույգին մոտ կանգնած աղբյուրները հաստատել են, որ զույգն այժմ երկրորդ երեխային է սպասում, մինչդեռ 24-ամյա Քայլին դեռևս հրապարակայնորեն չի հաստատել իր հղիությունը:
30-08-2021 08:41
Կալիֆոռնիայի Կալաբասաս քաղաքի բնակչուհին փրկել է հնգամյա որդուն կատվառյուծից: Մայրը լսել է երեխայի բղավոցներն ու դուրս վազել դեպի փողոց, որտեղ նրան հաջողվել է մերկ ձեռքերով որդուց հետ մղել վայրի կենդանուն:
30-08-2021 07:52
Կանադայի բնակչուհին, որը գլխուղեղի կաթված է տարել, մեկ տարուց ավելի քաղցի զգացողություն չի ունեցել: 28-ամյա հղի կինը հիվանդանոց է տեղափոխվել մարմնի աջ կողմի կաթվածով և խոսքի խանգարումով: Կինը սկսել է կրկին քաղցի զգացողություն ունենալ միայն կաթվածից 15 ամիս անց: Այդ ժամանակահատվածում վերջինս նիհարել է 10 կգ-ով:
30-08-2021 06:48
Եթե սիրահարվեք Կենդանակերպի այս նշանին, իմացեք՝ հավերժ դատապարտված եք: Նա տարբերվում է բոլոր նրանցից, ում Դուք երբևէ սիրել եք. խոսքը Կարիճի մասին է: Կարիճներն ընկերասեր են և երեկույթների ոգին են, բայց նրանք սիրում են նաև մենությունը: Նրանք անմիջապես հասկանում են՝ երբ են իրենց ստում: Այնպես որ, զգուշացեք:
ՄԵԿ ՏՈՂՈՎ
17-08-2026 10:45
Հայաստանը, Վրաստանը և Բելառուսը գլխավորել են այն երկրների ցանկը, որոնք անձնական այցից հետո ամենից հաճախ հաճելիորեն զարմացնում են ռուսաստանցի զբոսաշրջիկներին։ Այս մասին ասվում է «Купибилет» ծառայության հետազոտությունում: Ճանապարհորդներից, որոնք ուղևորությունից հետո երկրի մասին իրենց կարծիքը փոխել են դեպի լավը, 33%-ը ընտրել է Հայաստանը, Վրաստանը և Բելառուսը։ Սա բոլոր ուղղությունների մեջ ամենաբարձր ցուցանիշն է։ 2-րդ տեղում հայտնվել է Ռուսաստանը․ հարցվածների 24%-ը հայտարարել է, որ երկրի ներսում ուղևորություններն ավելի լավն են եղել, քան նրանց սկզբնական սպասումները։ 3-րդ տեղը զբաղեցրել են Ասիայի երկրները՝ Չինաստանը, Ճապոնիան, Թաիլանդը և Հարավային Կորեան, որոնք դրականորեն զարմացրել են հարցվածների 18%-ին։
17-08-2026 10:24
 Մեծ Բրիտանիայի ամենամեծ պաշտոնական Harry Potter խանութը կբացվի Լոնդոնում նոյեմբերի 4-ին՝ Օքսֆորդ սթրիթում: Ֆլագմանական խանութը կտեղակայվի The Ribbon համալիրում՝ Oxford Street 134–140 հասցեում, և կզբաղեցնի ավելի քան 21 հազար քառակուսի ֆուտ (մոտ 1 950 քառ. մ) տարածք՝ երկու հարկերում, գրում է Independent-ը։ Սա կլինի Մեծ Բրիտանիայում Harry Potter-ի երկրորդ պաշտոնական խանութը՝ Քինգս Քրոսի կայարանում գտնվող կետից հետո։
17-08-2026 09:30
Բրազիլացի փաստաբան և բլոգեր Թայանե Դալասենը, Բրազիլիայի ափերի մոտ շնաձկների հետ սուզվելու ժամանակ, ոտքի շրջանում ուժեղ ճնշում է զգացել, հայտնում է BBC News-ը։ Ավելի քան երկու մետր երկարությամբ շնաձուկը կծել է նրա ազդրը և մի քանի վայրկյան պահել ջրի տակ։ Կնոջը հաջողվել է դուրս գալ, սակայն ոտքի վրա մնացել են խորը կտրվածքներ։
17-08-2026 06:54
Կյանքից հեռացել է ամերիկացի դերասանուհի Հեյդեն Պանետյերը: «Հերոսներ» հայտնի սերիալի աստղն ընդամենը 36 տարեկան էր: Daily Mail-ի տվյալներով՝ դերասանուհուց հետո մնացել է 11-ամյա դուստրը՝ Կայա Եվդոկիան: Հեյդեն Պանետյերը երեխային ունեցել է հայտնի բռնցքամարտիկ Վլադիմիր Կլիչկոյի հետ հարաբերությունների ժամանակ:
17-08-2026 01:59
Էլիզաբեթ Օլսենը, ըստ երևույթին, առաջին անգամ մայր է դարձել: 37-ամյա աստղին նկատել են Լոս Անջելեսում՝ ամուսնու՝ Ռոբի Արնեթի և նորածին երեխայի հետ զբոսանքի ժամանակ: Երեխային դերասանուհին կրում էր կրծքին ամրացված սպիտակ մանկական փոխադրամիջոցով:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ օգոստոս 2026 թ․

01.08.2026
Օգոստոսը լի կլինի հրաշքներով լի։ Դուք հրաշալի հնարավորություն կունենաք հրաժեշտ տալու անցյալին և ապագայի ամուր հիմք դնելու համար։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
17.08.2026
Դիտվել է 658 անգամ
14.08.2026
Դիտվել է 360 անգամ
15.08.2026
Դիտվել է 348 անգամ
18.08.2026
Դիտվել է 140 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster