Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
16-09-2021 12:25
Ամերիկյան Time հանդեսը հրապարակել է 2021 թվականի 100 ամենաազդեցիկ մարդկանց ցանկը: «Նորարարների» շարքը համալրել են երկգչուհի Բիլի Այլիշը, սպանված աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի ընտանիքի փաստաբան Բեն Քրամփը: «Արվեստի գործիչների» թվում են դերասաններ Սքարլեթ Յոհանսոնը, Քեյթ Ուինսլեթը, Օմար Սին, ռեժիսոր Քլոե Չժաոն: «Կուռքերի» թվում են բրիտանացի արքայազն Հարին և նրա կինը՝ Մեգան Մարքլը, թենիսիստուհի Նաոմի Օսական, երգչուհի Բրիթնի Սփիրսը, Ալեքսեյ Նավալնին:
16-09-2021 12:22
Հայաստանի կանանց ֆուտբոլի ազգային հավաքականը ժամանել է Օսլո, որտեղ կկայանա ԱԱ 2023 որակավորման խմբային փուլի Նորվեգիա-Հայաստան հանդիպումը։ Խաղը կկայանա սեպտեմբերի 17-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 20:00-ին։
16-09-2021 12:07
Սեւ սալորը շատ օգտակար մթերք է, հատկապես՝ կանանց համար։  Ինչպես հայտնում է Eat This, Not That!պարբերականը՝ սեւ սալրը հարուստ է մանրաթելերով. 100 գրամի մեջ պարունակվում է մոտ 7 գրամ մանրաթել։ Կանայք պետք է օրական ուտեն 22-28 գրամ մանրաթել, տղամարդիկ՝ 28-34 գրամ:
16-09-2021 12:03
Բլոգեր Անաստասիա Իվլեեւան եւ լրագրող Քսենիա Սոբչակը նոր նախագծի՝ «Королевские кобры»-ի նկարահանումների ընթացքում համբուրվել են։ Տեսանյութը հայտնվել է Ինստագրամում։ Երկրպագուները սոցիալական ցանցերում սկանդալային իրավիճակը համեմատում են 2000-ականների հետ, երբ «MTV» մրցանակաբաշխության բեմում Մադոննան համբուրել է Բրիթնի Սփիրսին եւ Քրիստինա Ագիլերային։
16-09-2021 10:30
«Տատու» խմբի 36-ամյա նախկին անդամ Լենա Կատինան մի քանի ամիս առաջ խոսել էր իր նոր սիրավեպի մասին, սակայն աստղն այն ժամանակ չէր նշել իր ընտրյալի անունը: Այնուամենայնիվ, Peopletalk հրատարակությունը պարզել է, որ Կատինան հանդիպում է CloudPayments-ի ՝ վճարումների մշակման կենտրոնի 39-ամյա տնօրեն Դմիտրի Սպիրիդոնովի հետ, ով դոլարային միլիոնատեր է:
15-09-2021 10:23
Նյու Յորքի Մետրոպոլիտեն արվեստի թանգարանում տեղի ունեցավ տարվա ամենահավակնոտ նորաձևության միջոցառումներից մեկը՝ Costume Institute Ball-ը: Այս տարվա միջոցառումը հատկապես ողջունելի էր, քանի որ այն 2020-ին չեղարկվել էր՝ կորոնավիրուսային համաճարակի պատճառով: Աստղերը պարզապես չէին կարող իրենց թույլ տալ բաց թողնել առիթը: Ներկա էր նաև մշտական մասնակից Ռիհանան, ինչպես նաև նրա ընկերը՝ A $ AP Rocky-ն:
15-09-2021 10:08
Անգլիայի Բրիսթոլ քաղաքի M-Shed թանգարանում ցուցադրվում է Լեոնարդո դա Վինչիի «Մոնա Լիզա»-ի հիման վրա փողոցային արվեստի բրոնզե տարբերակը: BBC-ի փոխանցմամբ՝ հայտնի փողոցային նկարիչ Նիկ Ուոքերի գծագրի մեկնությունն է, որը Մոնա Լիզային պատկերում է բարձրացված զգեստով եւ մերկ հետույքով:
15-09-2021 03:10
Իսպանիայում Կարթագենի պոլիտեխնիկական համալսարանի մասնագետները ներկայացրել են «խելացի» ակնոց, որը կարող է ճանաչել դեմքերը եւ չափել ջերմությունը:
15-09-2021 02:12
Վիտամին D-ի դեֆիցիտը նպաստում է Պարկինսոնի հիվանդության զարգացմանը. հայտնաբերել են Էմորի համալսարանի գիտնականները: Բժիշկների կարծիքով, այս հայտնությունն ապացուցում է վիտամին D-ի անփոխարինելի դերը մարդու առողջության համար, այդ թվում եւ՝ ուղեղի ճիշտ աշխատանքի համար:
15-09-2021 01:29
Met Gala-ում միշտ ակնկալում ենք ամենաարտասովոր և գունագեղ հանդերձանքներ, սակայն այս անգամ Քիմ Քարդաշյանն ապացուցեց, որ նույնիսկ մռայլ սև գույներով դուք կարող եք գերազանցել բոլորին: Այնուամենայնիվ, այս հանդերձանքը նույնպես չի կարելի անվանել սովորական: Քիմը, ինչպես և իր նախկին ամուսինը՝ Քանյե Ուեսթը, կարծես թե սկսում է արտասովոր հանդերձանքի տարբերակներ գտնել՝ որպես իր ամենօրյա զգեստապահարանի մաս:

14-09-2021 10:04
Ամերիկացի երգչուհի Բեյոնսեի և ռեփեր Ջեյ Զիի ավագ դուստրը՝ Բլյու Այվին, դարձել է MTV Video Music Awards մրցանակաբաշխության ամենաերիտասարդ դափնեկիրը: 9-ամյա Բլյու Այվին մրցանակի է արժանացել որպես Brown Skin Girl երգի հեղինակ և բեկ-վոկալ: Երգը տեղ է գտել Բեյոնսեի 2019 թվականի The Lion King: The Gift ալբոմում:
14-09-2021 09:50
Ռուսաստանում առցանց հարթակներից մեկը «Սեր առաջին հայցքից» հեռուստախաղի նմանությամբ պրովոկացիոն շոու է թողակում։ Տարբերությունն այն կլինի, որ մասնակիցները միմյանց ընտրելու են ինտիմ հատվածով։ Հաղորդումը կվարի հայտնի երգչուհի Աննա Սեդոկովան։
14-09-2021 09:47
ԱՄՆ հետազոտողները ցույց են տվել, որ ազատ ժամանակի ավելցուկը բացասաբար է ազդում մարդու բարեկեցության զգացողության վրա։
14-09-2021 07:52
Կյանքն ապացուցում է, որ կարելի է սովորեցնել շրջապատող մարդկանց հարգել Ձեզ: Ուժեղ մոր երեխաները դա սովորում են փոքր հասակից: Նրանք երբեք թույլ չեն տա ոչ մի վիրավորանք իրենց հասցեին:
14-09-2021 03:07
42-ամյա Քեյթ Հադսոնը հայտարարել է  իր նշանադրության մասին` 35-ամյա սիրեցյալ Դենի Ֆուջիկավայի հետ: Դերասանուհին այդ լուրով կիսվել է իր Instagram-ում ՝ տեղադրելով նկար, որում նա և Ֆուջիկավան համբուրվում են լեռան գագաթին ու ցուցադրում նշանադրության մատանին:
13-09-2021 10:15
Ավարտվել է Վենետիկի 78-րդ կինոփառատոնը, որը մեկնարկել էր սեպտեմբերի 1-ին: Լավագույն դերասանուհու կոչման համար Վոլպիի գավաթին արժանացած 47-ամյա իսպանուհի Պենելոպե Կրուսն ամուսնու՝ հայտնի դերասան Խավիեր Բարդեմի հետ լքել է իտալական քաղաքը և տուն վերադարձել:
13-09-2021 10:08
Վենետիկի 78-րդ կինոփառատոնի գլխավոր մրցանակը ստացել է ֆրանսիացի ռեժիսոր Օդրի Դիվանի «Իրադարձություն» (L`Evenement) ֆիլմը: «Արծաթե առյուծը» լավագույն ռեժիսուրայի համար ժյուրին նորզելանդուհի Ջեյն Քեմփիոնին շնորհել է «Շան իշխանությունը» ֆիլմի համար, իսկ փառատոնի գրան պրիին արժանացել է իտալացի ռեժիսոր Պաոլո Սորենտինոն՝ «Աստծո ձեռքը» ֆիլմի համար:
13-09-2021 10:00
Խնձորի կանոնավոր օգտագործումը երկարացնում է մարդու կյանքը, ինչպես նաեւ նպաստում օրգանիզմի երիտասարդացմանը: Նման համոզմունք են հայտնել Նորիչ քաղաքի Սննդի հետազոտությունների ինստիտուտի բրիտանացի գիտնականները:
13-09-2021 09:56
Հաղորդավարուհի Քսենիա Բորոդինան ընկել է երգիչ Վալերի Մելաձեի համերգի ժամանակ։ Միջադեպի տեսանյութը նա հրապարակել է Instagram-ում։ Կադրերում երեւում է, թե ինչպես Բորոդինան չի կարողացել պահել հավասարակշռությունն այն բանից հետո, երբ Մելաձեն մոտեցրել է բարձրախոսը, որպեսզի հաղորդավարուհին ձայնակցի իրեն:
13-09-2021 09:13
Կարմիր գինի կարելի է խմել չափավոր քանակությամբ` օրը 1 բաժակ: Իհարկե, ֆրանսիացիները, որ գինի են խմում, 10 անգամ քիչ են մահանում սրտի հիվանդություններից, քան ամերիկացիները, բայց նրանք էլ մահանում են լյարդի ցիռոզից, ինչը լինում է ալկոհոլի չարաշահումից:
ՄԵԿ ՏՈՂՈՎ
17-08-2026 10:45
Հայաստանը, Վրաստանը և Բելառուսը գլխավորել են այն երկրների ցանկը, որոնք անձնական այցից հետո ամենից հաճախ հաճելիորեն զարմացնում են ռուսաստանցի զբոսաշրջիկներին։ Այս մասին ասվում է «Купибилет» ծառայության հետազոտությունում: Ճանապարհորդներից, որոնք ուղևորությունից հետո երկրի մասին իրենց կարծիքը փոխել են դեպի լավը, 33%-ը ընտրել է Հայաստանը, Վրաստանը և Բելառուսը։ Սա բոլոր ուղղությունների մեջ ամենաբարձր ցուցանիշն է։ 2-րդ տեղում հայտնվել է Ռուսաստանը․ հարցվածների 24%-ը հայտարարել է, որ երկրի ներսում ուղևորություններն ավելի լավն են եղել, քան նրանց սկզբնական սպասումները։ 3-րդ տեղը զբաղեցրել են Ասիայի երկրները՝ Չինաստանը, Ճապոնիան, Թաիլանդը և Հարավային Կորեան, որոնք դրականորեն զարմացրել են հարցվածների 18%-ին։
17-08-2026 10:24
 Մեծ Բրիտանիայի ամենամեծ պաշտոնական Harry Potter խանութը կբացվի Լոնդոնում նոյեմբերի 4-ին՝ Օքսֆորդ սթրիթում: Ֆլագմանական խանութը կտեղակայվի The Ribbon համալիրում՝ Oxford Street 134–140 հասցեում, և կզբաղեցնի ավելի քան 21 հազար քառակուսի ֆուտ (մոտ 1 950 քառ. մ) տարածք՝ երկու հարկերում, գրում է Independent-ը։ Սա կլինի Մեծ Բրիտանիայում Harry Potter-ի երկրորդ պաշտոնական խանութը՝ Քինգս Քրոսի կայարանում գտնվող կետից հետո։
17-08-2026 09:30
Բրազիլացի փաստաբան և բլոգեր Թայանե Դալասենը, Բրազիլիայի ափերի մոտ շնաձկների հետ սուզվելու ժամանակ, ոտքի շրջանում ուժեղ ճնշում է զգացել, հայտնում է BBC News-ը։ Ավելի քան երկու մետր երկարությամբ շնաձուկը կծել է նրա ազդրը և մի քանի վայրկյան պահել ջրի տակ։ Կնոջը հաջողվել է դուրս գալ, սակայն ոտքի վրա մնացել են խորը կտրվածքներ։
17-08-2026 06:54
Կյանքից հեռացել է ամերիկացի դերասանուհի Հեյդեն Պանետյերը: «Հերոսներ» հայտնի սերիալի աստղն ընդամենը 36 տարեկան էր: Daily Mail-ի տվյալներով՝ դերասանուհուց հետո մնացել է 11-ամյա դուստրը՝ Կայա Եվդոկիան: Հեյդեն Պանետյերը երեխային ունեցել է հայտնի բռնցքամարտիկ Վլադիմիր Կլիչկոյի հետ հարաբերությունների ժամանակ:
17-08-2026 01:59
Էլիզաբեթ Օլսենը, ըստ երևույթին, առաջին անգամ մայր է դարձել: 37-ամյա աստղին նկատել են Լոս Անջելեսում՝ ամուսնու՝ Ռոբի Արնեթի և նորածին երեխայի հետ զբոսանքի ժամանակ: Երեխային դերասանուհին կրում էր կրծքին ամրացված սպիտակ մանկական փոխադրամիջոցով:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ օգոստոս 2026 թ․

01.08.2026
Օգոստոսը լի կլինի հրաշքներով լի։ Դուք հրաշալի հնարավորություն կունենաք հրաժեշտ տալու անցյալին և ապագայի ամուր հիմք դնելու համար։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
17.08.2026
Դիտվել է 653 անգամ
14.08.2026
Դիտվել է 360 անգամ
15.08.2026
Դիտվել է 347 անգամ
18.08.2026
Դիտվել է 138 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster