Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
28-09-2021 03:06
Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունից (ԳՍԴԿ) թեկնածու Ֆրանցիսկա Գիֆայն առաջին կինը կդառնա Բեռլինի բուրգոմիստրի (քաղաքագլուխ) պաշտոնում: Այդ մասին վկայում են ընտրությունների նախնական տվյալները, որոնց համաձայն ԳՍԴԿ-ն հաղթանակ է տարել Գերմանիայի մայրաքաղաքում:
27-09-2021 10:31
«Թագը» սերիալի հինգերորդ եթերաշրջանի պրեմիերան նշանակված է 2022 թվականի նոյեմբերին։ «Ես կանեմ հնարավոր ամեն ինչ, որպեսզի պահպանեմ ստեղծողների կողմից սահմանված չափազանց բարձր ստանդարտը», – ասել է դերասանուհի Իմելդա Սթոնթոնը:
27-09-2021 10:12
30-ամյա Չարլի Հովարդը կյանքի կեսը պայքարում էր ուռուցիկ որովայնի և ցելյուլիտի դեմ, բայց երբ բոլոր մեթոդները փորձվեցին, և հրաշք տեղի չունեցավ, նա որոշեց ընդունել իր մարմինը և դարձավ պլյուս չափսի մոդել:
27-09-2021 09:59
Շվեյցարիայում կիրակի կանցկացվի հանրաքվե միասեռական ամուսնություններն օրինականացնելու հարցով: Երկրի խորհրդարանը նախորդ տարվա վերջում հաստատել է «ամուսնությունը բոլորի համար», այդ թվում՝ թույլ է տվել լեզբուհիների զույգերի համար ապահովել սերմնաբջջի բանկերի հասանելիությունը: 
27-09-2021 08:12
50-ամյա ամերիկացի ձեռնարկատեր  SpaceX- ի հիմնադիր Իլոն Մասկը և նրա 33-ամյա սիրեցյալ Գրիմսը բաժանվել են երեք տարվա հարաբերություններից հետո: Մասկը բաժանման լուրը հաստատել է Page Six-ում:
27-09-2021 04:35
1990-ականների ամենապահանջված սուպերմոդելներից մեկը՝ Լինդա Էվանգելիստան, դատի է տվել կլինիկային ՝ ճարպը հեռացնելու անհաջող վիրահատության համար, հաղորդում է Reuters-ը:
25-09-2021 12:57
Հայտնի է, որ տղամարդկանց և կանանց կենսաբանական ռիթմերը տարբեր են, և, հետևաբար, սեռերի մոտ սեռական ակտիվության գագաթնակետը տեղի է ունենում տարբեր ժամանակներում: Այսպիսով, ըստ սեքս-փորձագետ Ջորջեթ Կալիի, աղջիկներն ամենից շատ գրգռված են լինում երեկոյան ժամը 22:00-ի սահմաններում, մինչդեռ տղաների համար այս ժամանակահատվածը առավոտյան 7: 30-ն է:
25-09-2021 12:54
Ֆրանսիական Saint Laurent հանրահայտ նորաձևության տունը հաջորդ տարվանից կդադարի մորթուց հագուստ մոդելավորել: BBC News-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է նորաձևության տան Kering «մայր» ընկերությունը:
25-09-2021 12:38
Ֆիթնեսի սիրահարը Նամիբիայից չի իմացել իր հղիության մասին, մինչեւ որ ծննդաբերությանը մնացել է ընդամենը մի քանի շաբաթ։ Հղիությունն աննկատ է մնացել լավ ֆիզիկական պատրաստվածության պատճառով: «Մտքովս չէր անցնում, որ կարող եմ հղի լինել», - ասել է 22-ամյա Ռեւոնի Ադամսը:
25-09-2021 12:27
Հայաստանը «Միսս Երկիր» գեղեցկության մրցույթում ներկայացնում է 23-ամյա մոդել Մարինա Շուքուրյանը:  Մարինան ծնունդով Երեւանից է, ավարտել է ԵՊՀ-ի «Տնտեսագիտություն եւ կառավարում» բաժինը, այժմ սովորում է գրաֆիկ դիզայն, մասնագիտությանը զուգահեռ՝ զբաղվում է մոդելինգով:
25-09-2021 04:47
Չինաստանի բնակիչը 10 րոպեում 1,5 լիտր կոկա-կոլա է ըմպել և հաջորդ օրը մահացել է: Ըմպելիքը խմելուց վեց ժամ անց 22-ամյա երիտասարդը որովայնի փքվածության և ցավի գանգատներով դիմել է Պեկինի հիվանդանոցներից մեկը: Բժիշկները զննել են հիվանդին և պարզել, որ խմիչքն արագ օգտագործելու հետևանքով նրա օրգանիզմում մեծ թվով գազ է կուտակվել՝ խոչընդոտելով թթվածնի հոսքը դեպի լյարդ:
23-09-2021 13:55
Միլանի մեկնարկել է նորաձևության շաբաթը, և առաջին օրվա ամենանշանավոր ցուցադրությունների շարքում պետք է առանձնացնել Fendi-ի շոուն: Շնորհանդեսի հյուրերի թվում էին «Gossip Girl» վերագործարկվող աստղ Ջnորդան Ալեքսանդրը, Դերեկ Բլասբերգը, Մեդդի Զիգլերը և այլք: Իսկ պոդիումի վրա հանդիսատեսին սպասում էին վառ մորթիներ և արխիվային նախշապատկերներ:
23-09-2021 13:50
Netflix-ը երեկ ներկայացրել է «Բրիթնին ընդդեմ Սփիրսի» (Britney vs Spears) նոր վավերագրական ֆիլմի թրեյլերը: Ֆիլմի պրեմիերան կկայանա սեպտեմբերի 28 -ին՝ խնամակալոթյան գործով հաջորդ դատական նիստից մեկ օր առաջ:
23-09-2021 13:41
83 տարեկանում կյանքից հեռացել է Բելառուսի Հանրապետության վաստակավոր արտիստուհի Վալենտինա Պետրաչկովան: Դերասանուհին խաղացել է «Նոր երկիր», «Առաջին թռչունների տագնապները», «Դժբախտության նշան», «Կարմիր կղզի», «Սպիտակ հագուստ», «44-ի օգոստոսին», «Բուդուլայ, որին չեն սպասում» եւ այլ ֆիլմերում։
23-09-2021 13:38
Դերասանուհի Գալինա Բեզրուկն ամուսնուն՝ դերասան Արտեմ Ալեքսեեւին, մեղադրել է բռնությունների եւ դավաճանության համար։ Telegram-յան «Крысиное королевство» ալիքը հայտնել է, որ այդ ամբողջ ընթացքում Ալեքսեեւը կապ է ունեցել Ագաթա Մուցենիեցեի հետ։
23-09-2021 02:04
Հայտնի դերասանուհի և երգչուհի Սելենա Գոմեսը գրավեց պապարացիների աչքը, երբ նա հասավ խանութ: Ամեն ինչ լավ կլիներ, բայց նախկին բարակ գեղեցկուհուց գրեթե ոչինչ չէր մնացել. Բոլորը զարմացած էին նրա արտաքին տեսքից:
22-09-2021 09:42
Երևանի Ժամանակակից արվեստի թանգարանը սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 3-ը կհյուրընկալի նկարչուհի Քրիստինա Օգանեզի (Kristina Oganezz) «Սուրբ Հոգու թռչունը» մշակութային նախագիծը: Նախագիծը նպատակ ունի խթանել, որ յուրաքանչյուր քրիստոնյա ճանաչի Աստծուն Աստվածաշնչի միջոցով և Նոր Կտակարանը դարձնի իր սեղանի գիրքը՝ ընթերցելով, սերտելով ու հավատով լցվելով առ Աստված։
22-09-2021 09:32
Ամերիկյան հեռուստաաստղ եւ գործարար Քիմ Քարդաշյանը կատարել է նախկին ասիստենուհու երազանքը՝ բլոգեր եւ նախկին ասիստենտ Ստեֆանի Շեփերդին նա 25 000 դոլար արժողությամբ պայուսակ է նվիրել։
22-09-2021 05:38
Ճարպակալման եւ ինսուլինառեզիստենտության պատճառը կարող է լինել մեջընդերքի ավշային համակարգի դիսֆունկցիան՝ մարդու մարսողական համակարգի օրգան, որի միջոցով որովայնի խոռոչի օրգանները կցվում են որովայնի հետեւի պատին: Գիտնականները պարզել են, որ ճարպով հարուստ սննդակարգը խթանում է մեջընդերքում ոլորուն եւ ճյուղավորվող ավշային անոթների ցանցի ձեւավորմանը։
22-09-2021 02:47
Կյանքի 58 -րդ տարում մահացել է Վիլի Գարսոնը, ով «Սեքսը և քաղաքը» հեռուստասերիալում խաղում էր Սթենֆորդ Բլատի դերը։ Այս մասին Instagram-ում հայտնել է նրա 19-ամյա որդեգրած որդին ՝ Նոյթենը:
ՄԵԿ ՏՈՂՈՎ
17-08-2026 10:45
Հայաստանը, Վրաստանը և Բելառուսը գլխավորել են այն երկրների ցանկը, որոնք անձնական այցից հետո ամենից հաճախ հաճելիորեն զարմացնում են ռուսաստանցի զբոսաշրջիկներին։ Այս մասին ասվում է «Купибилет» ծառայության հետազոտությունում: Ճանապարհորդներից, որոնք ուղևորությունից հետո երկրի մասին իրենց կարծիքը փոխել են դեպի լավը, 33%-ը ընտրել է Հայաստանը, Վրաստանը և Բելառուսը։ Սա բոլոր ուղղությունների մեջ ամենաբարձր ցուցանիշն է։ 2-րդ տեղում հայտնվել է Ռուսաստանը․ հարցվածների 24%-ը հայտարարել է, որ երկրի ներսում ուղևորություններն ավելի լավն են եղել, քան նրանց սկզբնական սպասումները։ 3-րդ տեղը զբաղեցրել են Ասիայի երկրները՝ Չինաստանը, Ճապոնիան, Թաիլանդը և Հարավային Կորեան, որոնք դրականորեն զարմացրել են հարցվածների 18%-ին։
17-08-2026 10:24
 Մեծ Բրիտանիայի ամենամեծ պաշտոնական Harry Potter խանութը կբացվի Լոնդոնում նոյեմբերի 4-ին՝ Օքսֆորդ սթրիթում: Ֆլագմանական խանութը կտեղակայվի The Ribbon համալիրում՝ Oxford Street 134–140 հասցեում, և կզբաղեցնի ավելի քան 21 հազար քառակուսի ֆուտ (մոտ 1 950 քառ. մ) տարածք՝ երկու հարկերում, գրում է Independent-ը։ Սա կլինի Մեծ Բրիտանիայում Harry Potter-ի երկրորդ պաշտոնական խանութը՝ Քինգս Քրոսի կայարանում գտնվող կետից հետո։
17-08-2026 09:30
Բրազիլացի փաստաբան և բլոգեր Թայանե Դալասենը, Բրազիլիայի ափերի մոտ շնաձկների հետ սուզվելու ժամանակ, ոտքի շրջանում ուժեղ ճնշում է զգացել, հայտնում է BBC News-ը։ Ավելի քան երկու մետր երկարությամբ շնաձուկը կծել է նրա ազդրը և մի քանի վայրկյան պահել ջրի տակ։ Կնոջը հաջողվել է դուրս գալ, սակայն ոտքի վրա մնացել են խորը կտրվածքներ։
17-08-2026 06:54
Կյանքից հեռացել է ամերիկացի դերասանուհի Հեյդեն Պանետյերը: «Հերոսներ» հայտնի սերիալի աստղն ընդամենը 36 տարեկան էր: Daily Mail-ի տվյալներով՝ դերասանուհուց հետո մնացել է 11-ամյա դուստրը՝ Կայա Եվդոկիան: Հեյդեն Պանետյերը երեխային ունեցել է հայտնի բռնցքամարտիկ Վլադիմիր Կլիչկոյի հետ հարաբերությունների ժամանակ:
17-08-2026 01:59
Էլիզաբեթ Օլսենը, ըստ երևույթին, առաջին անգամ մայր է դարձել: 37-ամյա աստղին նկատել են Լոս Անջելեսում՝ ամուսնու՝ Ռոբի Արնեթի և նորածին երեխայի հետ զբոսանքի ժամանակ: Երեխային դերասանուհին կրում էր կրծքին ամրացված սպիտակ մանկական փոխադրամիջոցով:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ օգոստոս 2026 թ․

01.08.2026
Օգոստոսը լի կլինի հրաշքներով լի։ Դուք հրաշալի հնարավորություն կունենաք հրաժեշտ տալու անցյալին և ապագայի ամուր հիմք դնելու համար։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
17.08.2026
Դիտվել է 652 անգամ
14.08.2026
Դիտվել է 359 անգամ
15.08.2026
Դիտվել է 347 անգամ
18.08.2026
Դիտվել է 137 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster