Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
12-10-2021 11:53
Այս ամսվանից Chanel-ը փոխում է վաճառքների քաղաքականությունը։ Այժմ արդեն նորաձության տան հաճախորդները կարող են միայն մեկ «Classic Flap Bag» եւ «Coco Handle» պայուսակ գնել (սրանք Chanel-ի երկու ամենահանրաճանաչ մոդելներն են) տարվա ընթացքում։ Սահմանափակումները վերաբերում են նաեւ կաշվե փոքրիկ իրերին․ տարվա ընթացքում կարելի է գնել երկուսից ոչ ավելի նմանատիպ իր։
12-10-2021 07:57
Մահացել է երգիչ եւ դերասան Վախթանգ Կիկաբիձեի կինը՝ Իրինա Կեբաձեն: Իրինա Կաբաձեն Ռուսաստանի վաստակավոր արտիստ է, նախկինում Թբիլիսիի օպերային ակադեմիական թատրոնի պրիմա պարուհի։
12-10-2021 07:22
Քսենիա Սոբչակը մեկնաբանել է Սոչիում իր մասնակցությամբ ավտովթարը․ «Ես ուղեղի ցնցում եմ ստացել: Օգնականս՝ նույնպես: Ես ուղևորվում էի թիմի հետ, բախումից հետո կորցրեցի գիտակցությունս, այնուհետև օգնականս ինձ տեղափոխել է այլ մեքենա: Իմ թիմն ինձ առաջարկեց հոսպիտալացվեմ Սոչիում: Երբ ուշքի եկա, շատ վատ էի: Բայց ես ուզում էի գնալ որդուս մոտ, տուն, ուստի գնացի թռիչքի»:
12-10-2021 05:31
Մեծ Բրիտանիայի իրավապահ մարմինները որոշում են կայացրել փակել Եղիսաբեթ II թագուհու 61-ամյա որդու՝ արքայազն Էնդրյուի մասով հետաքննությունը, ով մեղադրվում էր անչափահասի բռնաբարության մեջ: Քանի որ Վիրջինիա Ջուֆրը, որը մեղադրել էր Էնդրյուին սեռական հանցագործության մեջ, նոր ապացույցներ չի ներկայացրել, բրիտանական ոստիկանությունը պատճառ չի գտել հետաքննությունը շարունակելու համար:
12-10-2021 02:36
Արհեստական բանականություն միջոցով հետազոտողները վերականգնել են մերկ երիտասարդ կնոջ կերպարը Պաբլո Պիկասոյի մեկ այլ՝ «Կույրերի նախաճաշը» նկարի ներքո: Վատկերը վերստեղծել է բրիտանական Oxia Palus ընկերությունը: 2019 -ին վերջինիս մասնագետներն արդեն կատարել են նմանատիպ աշխատանք:
11-10-2021 10:47
Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը շարունակում է ինքնատիպ դիզայներական լուծումներով սեքսուալ բոդիներ կրել: Բազմազավակ մայրիկը հանրահայտ Saturday Night Live հեռուստաշոուն վարելուց հետո վարդագույն բոդիով ու նույներանգ թիկնոցով գնացել է իր դեբյուտին նվիրված աֆթերփարթիին: Քարդաշյանի մասնակցությամբ շոուն շատ զվարճալի է ստացվել:
11-10-2021 10:44
Սոչիի Ադլեր քաղաքում մեքենան, որում գտնվել է ռուս լրագրող և հեռուստահաղորդավարուհի Քսենիա Սոբչակը, մահացու ելքով վթարի է ենթարկվել: Վթարի հետևանքով Volkswagen-ի ուղևորը մահացել է, մնացածը ծանր վիճակում հոսպիտալացվել են: Սոբչակը օդանավակայան էր գնում: Միջադեպից հետո նա թիկնապահների և օգնականների հետ տեղափոխվել է մեկ այլ մեքենա և հեռացել վթարի վայրից:
11-10-2021 10:30
Մադոննան դարձել է The Tonight Show ծրագրի հյուրը։ Եվ, կարծես, այս հարցազրույցը Ջիմի Ֆելոնը երկար կհիշի: 63-ամյա երգչուհին որոշել է ոտքի կանգնել, ապա պառկել հաղորդավարի սեղանին՝ հրելով այն ամենը, ինչ պատահել է նրա ճանապարհին։ Թեեւ պարզ չէ՝ արդյո՞ք այդ ամենը ծրագրված էր կամ իմպրովիզացիա։ Այս քայլը խուճապի է մատնել Ֆելոնին։ Նա անմիջապես հանել է իր բաճկոնը եւ փորձել ծածկել աստղի վեր բարձրացած փեշը:
11-10-2021 10:24
Կալիֆոռնիան դարձել է Ամերիկայի առաջին նահանգը, որտեղ խոշոր խանութները օրենսդրորեն պարտավորվում են վաճառել գենդերային տեսանկյունից չեզոք մանկական խաղալիքներ ու հիգիենայի պարագաներ։
11-10-2021 07:55
Երգչուհի Սաթի Կազանովա. «Նվաստացուցիչ է, երբ աղջիկը տղամարդու ներկայությամբ փող է հանում»: Նա կնճիռներ ունի և բացառում է բոտոքսը, անկեղծորեն խոսում է հարաբերությունների և իր իտալացի ամուսնու մասին, և չի թաքցնում, որ հավատում է աղոթքի ուժին:
09-10-2021 10:17
«Եվրատեսիլ-2022» միջազգային մրցույթը տեղի կունենա Թուրինում: Հոկտեմբերի 8-ին այդ մասին հայտնել է ANSA գործակալությունը։ Իտալիայի RAI պետական ռադիոհեռուստատեսային կորպորացիայի ղեկավարությունն այդ որոշման մասին կհայտարարի մոտ ժամանակներս, սակայն Թուրինի թեկնածությունն արդեն հաստատված է:
09-10-2021 10:14
Կալիֆոռնիան դարձավ ԱՄՆ առաջին նահանգը, որն արգելեց սեռական հարաբերության ժամանակ պահպանակի հեռացումը առանց զուգընկերոջ բանավոր համաձայնության: Այժմ զոհերը կարող են հայց ներկայացնել մեղադրյալների դեմ վնասի փոխհատուցման՝ այդ թվում տուգանքների համար: 
09-10-2021 10:12
Իրանում սահմանվել են ցենզուրայի նոր սահմանափակումներ, որոնց շրջանակում կարգելվի կանանց ցուցադրումը, որոնք ուտում են պիցցա կամ սենդվիչներ, ըմպում են կարմիր գույն ունեցող ընպելիքներ կամ կրում են կաշվե ձեռնոցներ: Առանձին քննարկվել է նաեւ տան պայմաններում մարդկանց նկարահանումը, ինչպես նաեւ տեսարանները, որտեղ տղամարդը թեյ է լցնում կնոջը:
09-10-2021 07:22
Ֆիլիպինցի լրագրողուհի Մարիա Ռեսային շնորհվել է 2021 թվականի խաղաղության Նոբելյան մրցանակ։ Այս պատվին արժանացել է նաև «Նովայա գազետա» թերթի գլխավոր խմբագիր Դմտրի Մուրատովը։
09-10-2021 02:28
Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի ավագ դուստրը՝ 22-ամյա Այշատը, որը ծառայում էր որպես Չեչնիայի մշակույթի նախարարի առաջին տեղակալ, այժմ կղեկավարի այս նախարարությունը։
08-10-2021 10:25
2001 թվականին Ջեյք Ջիլենհոլը և Ջենիֆեր Էնիսթոնը միասին նկարահանվեցին «Լավ աղջիկը» ֆիլմում: Կինոկարում նրանք խաղում են գործընկերների, որոնց միջև սիրավեպ է բռնկվել: Երեկ Հովարդ Ստերնին տված հարցազրույցում դերասանը խոստովանել էր, որ իր համար դժվար է եղել Էնիսթոնի հետ ինտիմ տեսարաններում հանդես գալը: Ամբողջ բարդությունն այն էր, որ այդ շրջանում Ջենիֆերը նրան շատ է դուր եկել:
08-10-2021 10:11
Իսպանիայի իշխանությունները մտադիր են երիտասարդներին ամսական 250 եվրո առաջարկել, որպեսզի խրախուսեն նրանց հեռանալ ծնողական տնից եւ բնակարան վարձել:
08-10-2021 10:01
Հիպերտոնիայի ամենալուրջ հետեւանքներից մեկը համարվում է անոթային տկարամտությունը, որը կարող է առաջանալ ուղեղի հատվածների անբավարար սնուցման պատճառով։ Նոր հետազոտությունում Չինաստանի եւ Ավստրալիայի գիտնականները գնահատել են կապը երիտասարդ տարիքում բարձր ճնշման եւ ուղեղի վտանգավոր փոփոխությունների միջեւ։
08-10-2021 07:44
Մեգան Մարքլը թագավորական ընտանիքի որոշ անդամների անվանել է «անբարյացակամ և նախանձ»: Այս մասին գրել է Mirror-ը՝ հղում անելով արքայական կենսագիր Էնդրյու Մորտոնի «Մեգան. Արքայադուստր Հոլիվուդից» վերահրատարակված գրքին:
08-10-2021 05:40
45-ամյա Անաստասիա Վոլոչկովան հայտնել է իր նոր սիրեցյալի անունը՝ Վլադիմիր, որը 38 տարեկան է: Բալերի պարուհին Instagram-ում տարածել է ռոմանտիկ տեսանյութ, որտեղ զույգը օդ է նետում վարդի թերթիկներ:
ՄԵԿ ՏՈՂՈՎ
17-08-2026 10:45
Հայաստանը, Վրաստանը և Բելառուսը գլխավորել են այն երկրների ցանկը, որոնք անձնական այցից հետո ամենից հաճախ հաճելիորեն զարմացնում են ռուսաստանցի զբոսաշրջիկներին։ Այս մասին ասվում է «Купибилет» ծառայության հետազոտությունում: Ճանապարհորդներից, որոնք ուղևորությունից հետո երկրի մասին իրենց կարծիքը փոխել են դեպի լավը, 33%-ը ընտրել է Հայաստանը, Վրաստանը և Բելառուսը։ Սա բոլոր ուղղությունների մեջ ամենաբարձր ցուցանիշն է։ 2-րդ տեղում հայտնվել է Ռուսաստանը․ հարցվածների 24%-ը հայտարարել է, որ երկրի ներսում ուղևորություններն ավելի լավն են եղել, քան նրանց սկզբնական սպասումները։ 3-րդ տեղը զբաղեցրել են Ասիայի երկրները՝ Չինաստանը, Ճապոնիան, Թաիլանդը և Հարավային Կորեան, որոնք դրականորեն զարմացրել են հարցվածների 18%-ին։
17-08-2026 10:24
 Մեծ Բրիտանիայի ամենամեծ պաշտոնական Harry Potter խանութը կբացվի Լոնդոնում նոյեմբերի 4-ին՝ Օքսֆորդ սթրիթում: Ֆլագմանական խանութը կտեղակայվի The Ribbon համալիրում՝ Oxford Street 134–140 հասցեում, և կզբաղեցնի ավելի քան 21 հազար քառակուսի ֆուտ (մոտ 1 950 քառ. մ) տարածք՝ երկու հարկերում, գրում է Independent-ը։ Սա կլինի Մեծ Բրիտանիայում Harry Potter-ի երկրորդ պաշտոնական խանութը՝ Քինգս Քրոսի կայարանում գտնվող կետից հետո։
17-08-2026 09:30
Բրազիլացի փաստաբան և բլոգեր Թայանե Դալասենը, Բրազիլիայի ափերի մոտ շնաձկների հետ սուզվելու ժամանակ, ոտքի շրջանում ուժեղ ճնշում է զգացել, հայտնում է BBC News-ը։ Ավելի քան երկու մետր երկարությամբ շնաձուկը կծել է նրա ազդրը և մի քանի վայրկյան պահել ջրի տակ։ Կնոջը հաջողվել է դուրս գալ, սակայն ոտքի վրա մնացել են խորը կտրվածքներ։
17-08-2026 06:54
Կյանքից հեռացել է ամերիկացի դերասանուհի Հեյդեն Պանետյերը: «Հերոսներ» հայտնի սերիալի աստղն ընդամենը 36 տարեկան էր: Daily Mail-ի տվյալներով՝ դերասանուհուց հետո մնացել է 11-ամյա դուստրը՝ Կայա Եվդոկիան: Հեյդեն Պանետյերը երեխային ունեցել է հայտնի բռնցքամարտիկ Վլադիմիր Կլիչկոյի հետ հարաբերությունների ժամանակ:
17-08-2026 01:59
Էլիզաբեթ Օլսենը, ըստ երևույթին, առաջին անգամ մայր է դարձել: 37-ամյա աստղին նկատել են Լոս Անջելեսում՝ ամուսնու՝ Ռոբի Արնեթի և նորածին երեխայի հետ զբոսանքի ժամանակ: Երեխային դերասանուհին կրում էր կրծքին ամրացված սպիտակ մանկական փոխադրամիջոցով:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ օգոստոս 2026 թ․

01.08.2026
Օգոստոսը լի կլինի հրաշքներով լի։ Դուք հրաշալի հնարավորություն կունենաք հրաժեշտ տալու անցյալին և ապագայի ամուր հիմք դնելու համար։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
17.08.2026
Դիտվել է 642 անգամ
14.08.2026
Դիտվել է 357 անգամ
15.08.2026
Դիտվել է 345 անգամ
18.08.2026
Դիտվել է 132 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster