Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
18-10-2021 10:50
Դերասանուհի Յուլիա Պերեսիլդը և ռեժիսոր Կլիմ Շիպենկոն, տիեզերագնաց Օլեգ Նովիցկիի ուղեկցությամբ, Երկիր են վերադարձել Միջազգային տիեզերակայանում երկշաբաթյա նկարահանումներից հետո:
18-10-2021 10:39
Վիեննայի Զբոսաշրջության բյուրոն, ի նշան բողոքի, բացել է օգտահաշիվ OnlyFans ծառայությունում մարմնի մերկ մասերով գեղարվեստական ստեղծագործողությունները ցուցադրելու համար, որոնք արգելափակվում են Facebook եւ Instagram սոցիալական ցանցերի կողմից ներքին կանոնների պատճառով: Այդ նախագիծը պետք է ուշադրություն ներգրավի արվեստի ազատության խնդրի շուրջ ինտերնետային հարթակներում ցենզուրայի պայմաններում:
18-10-2021 10:33
Հեռուստաաստղ Քորթնի Քարդաշյանն ու «Blink-182» ռոք խմբի թմբկահար Թրեւիս Բարքերը հայտարարել են նշանադրության մասին։ 42-ամյա Քորթնին 45-ամյա Թրեւիսը Քորթնիին առաջարկություն է արել մայրամուտին «Rosewood Miramar Beach» հյուրանոցում՝ կարմիր վարդերով շրջապատված։
18-10-2021 07:54
Կարծես թե այժմ գիտենք, թե ում հետ է հանդիպում 33-ամյա Քրիստինա Ասմուսը: «Պրակտիկանտներ» հեռուստասերիալի և «Տեքստ» ֆիլմի աստղի ենթադրյալ ընկերը հաշվարկվել է բաժանորդների կողմից: Քրիստինայի հաշվի մանրազնին ուսումնասիրությունը նրանց հանգեցրել է այն եզրակացության, որ նա հանդիպում է հեռուստատեսային պրոդյուսեր Բորիս Կոկինի հետ:
18-10-2021 02:48
Բաղդադի բնակչուհի Անսամ Մանուելն ընտրությունների արդյունքում անցել է Իրաքի խորհրդարան՝ չնայած այն բանին, որ երկու ամիս առաջ է մահացել՝ նոր կորոնավիրուսով վարակվելուց հետո առաջացած բարդություններից: Անսամ Մանուելը խորհրդարանական ընտրություններին առաջադրվել էր որպես մայրաքաղաքից անկախ թեկնածու և ստացել մոտ 2400 ընտրողի աջակցությունը: Սակայն, ինչպես հայտնի է դարձել, ամռանը նա վարակվել է նոր կորոնավիրուսով և մահացալ օգոստոսի վերջին:
15-10-2021 11:25
Հոկտեմբերի 13 -ին Սանկտ Պետերբուրգում մեկնարկել է Եվրասիական կանանց ֆորումը: Միջոցառումը տեղի է ունենում երեք տարին մեկ, որտեղ քննարկվում են կանանց դերը ժամանակակից աշխարհում և գլոբալ խնդիրներում: Երեկ նիստի մոդերատորն է եղել Վլադիմիր Պուտինի 36-ամյա  դուստրը՝ Մարիա Վորոնցովան, քննարկվել է «ԴՆԹ-ի ուսումնասիրությունը որպես ինքնաճանաչման միջոց» թեման: 
15-10-2021 10:52
Աշխարհի ամենաբարձրահասակ կինը ապրում է Թուրքիայում, նրա հասակը 215․16 սմ է։ Ռյումեյսա Գելգին Գինեսի ռեկորդների գրքում գրանցվել էր նաև 2014 թվականին՝ որպես աշխարհի ամենաբարձրահասակ դեռահաս։ Այն ժամանակ նրա հասակը 213 սմ էր։
15-10-2021 10:33
Ճարպակալում ունեցող մարդկանց համար շատ կարեւոր է սպորտով զբաղվելը, եւ դա ամենեւին էլ քաշի կորստի համար չէ. վարժությունները նրանց համար ինքնին օգտակար են: Ճարպակալում ունեցող մարդիկ, որոնք նստակյաց կյանք են վարում, կարող են 30%-ով կամ ավելի նվազեցնել վաղաժամ մահվան ռիսկը, եթե սկսեն վարժություններ անել:
15-10-2021 10:23
Մարդուն օրական անհրաժեշտ կալորիականությունը պետք է հաշվարկել՝ հաշվի առնելով նրա քաշը. խորհուրդ է տրվում յուրաքանչյուր մեկ կիլոգրամ քաշի համար սպառել 25-30 կիլոկալորիա:
15-10-2021 07:18
Շուրջ 3 միլիարդ մարդ, այսինքն՝ երկրի ամբողջ բնակչության մոտ 40 տոկոսը, չի կարող առողջ սնունդ թույլ տալ իրեն: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը՝ Պարենի համաշխարհային օրվա առթիվ հղած տեսաուղերձում:
14-10-2021 14:27
Սեռական հարաբերությունից հետո տխրությունը կարող է ունենալ տարբեր պատճառներ, և դա կարող է պատահել ինչպես կնոջ, այնպես էլ տղամարդու հետ: Հոգեբան-սեքսոպաթոլոգների կարծիքով՝ սեքսից հետո մարդկանց տխրության ամենատարածված պատճառներից են ինտիմ մտերմության ցանկություն բացակայությունը, ինչպես նաև՝ ինտիմ հարաբերությունները կատալիզացնում են մարդու ներքին գործընթացները։
14-10-2021 11:46
Սոցիոլոգները չեն կարողացել որոշել ամենաերջանիկ տարիքը. դա չափազանց անհատական է, բայց մի ճշգրիտ հետևություն նրանք, այնուամենայնիվ, արել են. յուրաքանչյուր տարիքում կարելի է հաճույք ստանալ կյանքից՝ չդնելով սեփական ցանկացած որոշում կասկածի տակ: Վստահեք ինքներդ Ձեզ, լսեք ինքներդ Ձեզ, չէ՞ որ սխալվել՝ նշանակում է ապրել:
14-10-2021 11:03
Տարբեր մարդկանց խորհուրդ է տրվում ուտել տարբեր քանակությամբ հաց՝ կախված նրանց տարիքից եւ առողջական վիճակից։ Ըստ սննդաբանների՝՝ կազմվածքի եւ առողջություն պահպանման համար պետք է սահմանափակել հացի օգտագործումը։ Քրոնիկ հիվանդությունների բացակայության դեպքում նորման կտատանվի օրական 100-ից 200 գրամի սահմաններում:
14-10-2021 10:59
Հեռուստահաղորդավարուհի Քսենիա Սոբչակի ամուսինը՝ ռեժիսոր Կոնստանտին Բոգոմոլովը, մեկնաբանել է Սոչիում կնոջ մասնակցությամբ տեղի ունեցած մահվան ելքով վթարը։ «Այստեղ դժբախտ են բոլորը՝ ե՛ւ մահացածների հարազատները, ե՛ւ վարորդը, ե՛ւ փրկվածները։ Բոլորը զոհ են դարձել։ Բայց այստեղ վերջին տականքները նրանք են, ովքեր ողբերգությունն օգտագործում են՝ հաշիվներ մաքրելու եւ խրատ կարդալու համար»,- Ինստագրամյան էջում գրել է Բոգոմոլովը։
14-10-2021 04:32
22-ամյա ինստաաստղ և մոդել Քամարին Սվենսոնը մեղադրել են իր 31-ամյա նախկին սիրեցյալ ռեփեր Tyga-ին ընտանեկան բռնության մեջ:
13-10-2021 09:38
Բարսելոնացի մոդելը հսկսյական գումար է ծախսել պլաստիկ վիրահատությունների վրա՝ «Instagram- ի ամենաթանկ մարմինը» կոչմանն արժանանալու համար: Անա Կարոլինա Լեկքերն ասել է, որ ցանկալի տեսքի համար չորս անգամ ենթարկվել է ռինոպլաստիկայի, լիպոսակցիայի, բիոպլաստիկայի , ինչպես նաև մարմնից ճարպը հեռացրել է և մի շարք կոսմետիկ պրոցեդուրաներ է իրականացրել դեմքի վրա: Աղջիկը պնդում է, որ վերջին տարիներին շուրջ 110 հազար ֆունտ է ծախսել տարբեր վիրահատությունների վրա:
13-10-2021 09:35
Հոլիվուդյան «Խոստումը» ֆիլմի հայտնի պրոդյուսեր Էրիկ Էսրաիլյանի ծննդյան առիթով հայազգի գործարար, հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը լուսանկար է հրապարակել, որում պատկերված է պրոդյուսերի եւ իր քրոջ՝ Քորթնի Քարդաշյանի հետ։ Հրապարակմանը կից Քիմը գրել է․ «Ծնունդդ շնորհավոր, իմ հայ եղբայր»։ Հրապարակումն ուղեկցվում է Հայաստանի դրոշի գույներով էմոջիներով։
13-10-2021 09:12
Նիդեռլանդների թագաժառանգ արքայադուստրը կարող է ամուսնանալ իր ընտրած ցանկացած սեռի մարդու հետ՝ չկորցնելով գահի իրավունքը: Ռյուտեն պատասխանել է խորհրդարանի հարցերին, որոնք ծագել են վերջերս՝ «Ամալյա, պարտքն է կանչում» գրքի կապակցությամբ: Նա պնդել է, որ հին օրենքները կարծես բացառում են գահին միասեռ զույգի հնարավորությունը: Սակայն նույնասեռ ամուսնությունները Նիդեռլանդներում օրինական են 2001 թվականից:
13-10-2021 09:07
111-ամյա Ջա Հեն Լին համարվում է Կանադայի ամենատարեց տղամարդը։ Այդքան երկար ապրել ցանկացողներին նա խորհուրդ է տվել ամեն օր զբաղվել ֆիզկուլտուրայով, ավելի հաճախ ժպտալ, իրենց շրջապատել լավ մարդկանցով, դավանել սեփական կրոնը եւ այնքան էլ չլարվել ամենօրյա խնդիրների պատճառով։
13-10-2021 07:42
35-ամյա Մեգան Ֆոքսը և նրա 31-ամյա ընկերը՝ Քոլսոն Բեյքերը, ով հանդես է գալիս Machine Gun Kelly կեղծանվամբ, մասնակցել են բրիտանական GQ- ի վերջին համարի համատեղ ֆոտոսեսիային: Արդեն մեկուկես տարի հանդիպող զույգը նաեւ հարցազրույց է տվել: Սիրահարները խոսել են իրենց սիրավեպի մասին և խոստովանել, որ երկուսն էլ տառապում են հոգեկան խանգարումներով:
ՄԵԿ ՏՈՂՈՎ
17-08-2026 10:45
Հայաստանը, Վրաստանը և Բելառուսը գլխավորել են այն երկրների ցանկը, որոնք անձնական այցից հետո ամենից հաճախ հաճելիորեն զարմացնում են ռուսաստանցի զբոսաշրջիկներին։ Այս մասին ասվում է «Купибилет» ծառայության հետազոտությունում: Ճանապարհորդներից, որոնք ուղևորությունից հետո երկրի մասին իրենց կարծիքը փոխել են դեպի լավը, 33%-ը ընտրել է Հայաստանը, Վրաստանը և Բելառուսը։ Սա բոլոր ուղղությունների մեջ ամենաբարձր ցուցանիշն է։ 2-րդ տեղում հայտնվել է Ռուսաստանը․ հարցվածների 24%-ը հայտարարել է, որ երկրի ներսում ուղևորություններն ավելի լավն են եղել, քան նրանց սկզբնական սպասումները։ 3-րդ տեղը զբաղեցրել են Ասիայի երկրները՝ Չինաստանը, Ճապոնիան, Թաիլանդը և Հարավային Կորեան, որոնք դրականորեն զարմացրել են հարցվածների 18%-ին։
17-08-2026 10:24
 Մեծ Բրիտանիայի ամենամեծ պաշտոնական Harry Potter խանութը կբացվի Լոնդոնում նոյեմբերի 4-ին՝ Օքսֆորդ սթրիթում: Ֆլագմանական խանութը կտեղակայվի The Ribbon համալիրում՝ Oxford Street 134–140 հասցեում, և կզբաղեցնի ավելի քան 21 հազար քառակուսի ֆուտ (մոտ 1 950 քառ. մ) տարածք՝ երկու հարկերում, գրում է Independent-ը։ Սա կլինի Մեծ Բրիտանիայում Harry Potter-ի երկրորդ պաշտոնական խանութը՝ Քինգս Քրոսի կայարանում գտնվող կետից հետո։
17-08-2026 09:30
Բրազիլացի փաստաբան և բլոգեր Թայանե Դալասենը, Բրազիլիայի ափերի մոտ շնաձկների հետ սուզվելու ժամանակ, ոտքի շրջանում ուժեղ ճնշում է զգացել, հայտնում է BBC News-ը։ Ավելի քան երկու մետր երկարությամբ շնաձուկը կծել է նրա ազդրը և մի քանի վայրկյան պահել ջրի տակ։ Կնոջը հաջողվել է դուրս գալ, սակայն ոտքի վրա մնացել են խորը կտրվածքներ։
17-08-2026 06:54
Կյանքից հեռացել է ամերիկացի դերասանուհի Հեյդեն Պանետյերը: «Հերոսներ» հայտնի սերիալի աստղն ընդամենը 36 տարեկան էր: Daily Mail-ի տվյալներով՝ դերասանուհուց հետո մնացել է 11-ամյա դուստրը՝ Կայա Եվդոկիան: Հեյդեն Պանետյերը երեխային ունեցել է հայտնի բռնցքամարտիկ Վլադիմիր Կլիչկոյի հետ հարաբերությունների ժամանակ:
17-08-2026 01:59
Էլիզաբեթ Օլսենը, ըստ երևույթին, առաջին անգամ մայր է դարձել: 37-ամյա աստղին նկատել են Լոս Անջելեսում՝ ամուսնու՝ Ռոբի Արնեթի և նորածին երեխայի հետ զբոսանքի ժամանակ: Երեխային դերասանուհին կրում էր կրծքին ամրացված սպիտակ մանկական փոխադրամիջոցով:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ օգոստոս 2026 թ․

01.08.2026
Օգոստոսը լի կլինի հրաշքներով լի։ Դուք հրաշալի հնարավորություն կունենաք հրաժեշտ տալու անցյալին և ապագայի ամուր հիմք դնելու համար։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
17.08.2026
Դիտվել է 638 անգամ
12.08.2026
Դիտվել է 417 անգամ
14.08.2026
Դիտվել է 357 անգամ
15.08.2026
Դիտվել է 345 անգամ
18.08.2026
Դիտվել է 131 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster