Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
01-11-2021 09:38
Հաքերները գողացել են համաշխարհային առաջնորդների, հոլիվուդյան աստղերի և միլիարդատերերի անձնական տվյալները՝ հսկայական «վիրտուալ կողոպուտ» կատարելով հեղինակավոր Graff ոսկերչական ընկերության վրա: Կիբերհանցագործներն արդեն 69 000 գաղտնի փաստաթուղթ են արտահոսել այսպես կոչված «դարք նետ», այդ թվում՝ Դոնալդ Թրամփի, Օփրա Ուինֆրիի, Դեյվիդ Բեքհեմի, սըր Ֆիլիպ Գրինի, Թոմ Հենքսի, Ալեք Բոլդուինի, Սեմուել Էլ Ջեքսոնի հետ կապված։ Ենթադրվում է, որ հանցագործները պահանջում են տասնյակ միլիոնավոր ֆունտ ստերլինգ՝ դադարեցնելու հետագա զգայուն տեղեկատվության հրապարակումը:
01-11-2021 09:03
Ամերիկացի կատարողներ Թինա Թյորները, Jay-Z-ն (իրական անունն է Շոն Քարթեր), Քերոլ Քինգն ու Թոդ Ռանդգրենը, ինչպես նաեւ The Go-Go`s-ն ու Foo Fighters խմբերը ներառվել են Օհայո նահանգի Քլիվլենդ քաղաքում ռոքնռոլի Փառքի հրապարակում:
01-11-2021 02:07
Միլա Կունիսը դարձել է Hot Ones շոուի հյուրը, որի ընթացքում պատասխանել է անձնական հարցերին եւ ցրել իր ամուսնու՝ Էշթոն Քաթչերի ծանր հիվանդության մասին լուրերը: Աստղը պատմել է, որ նա, իսկապես, առողջական խնդիրներ ունի, սակայն համացանցում տարածվող ենթադրությունները մասամբ են ճշմարիտ։
01-11-2021 01:33
26-ամյա Ջիջի Հադիդի և 28-ամյա Զեյն Մալիկի աստղային ընտանիքում սկանդալի մասին նոր մանրամասներ են ի հայտ եկել, որոնք բաժանվել են այն բանից հետո, երբ մոդելի մայրը երաժշտին մեղադրել էր ընտանեկան բռնության մեջ։ Այժմ Զեյնը, ով իրեն մեղավոր է ճանաչել և ստացել 360-օրյա պայմանական ժամկետ և տուգանք, մտադիր է անել ամեն ինչ՝ իր և Ջիջիի մեկամյա դստեր՝ Հայի, խնամակալության համար պայքարից խուսափելու համար:
01-11-2021 00:25
46-ամյա Անջելինա Ջոլիի և 57-ամյա Բրեդ Փիթի ավագ կենսաբանական դուստրը՝ Շայլոն, կրկին գրավել է մամուլի ուշադրությունը։ Լոնդոնում իր աստղային մոր նոր նկարի՝ «Հավերժներ»-ի  համաշխարհային գովազդի շրջանակներում հերթական պրեմիերային 15-ամյա աղջիկը ներկայացել է Dior-ի զգեստով, որում Անջելինա Ջոլին արդեն հայտնվել էր հանրության առաջ։

31-10-2021 14:22
Հայկական արտադրության Musk Factor կատակերգական սերիալն աշխարհահռչակ Backstage հարթակի միջոցով հայտարարել է դերասանների քասթինգ։ Ընդամենը մի քանի ժամում նախագծին մասնակցելու համար ընկերությանը տարբեր դերերի համար դիմել է ավելի քան 12 հազար դերասան։
31-10-2021 14:18
Մազերը COVID-19-ից հետո վերականգնվում են մոտ մեկ տարի։ Նման կարծիք է հայտնել կանխարգելիչ բժշկության բժիշկ, սննդաբան, գենետիկական թեստավորման եւ ՏՏ ախտորոշման մասնագետ Իրինա Ցարկովան (Ռուսաստան)։ Մասնագետը նշել է, որ միջին ծանրության դեպքում մազերի վերականգնման գործընթացը կարող է 8-12 ամիս տեւել։
31-10-2021 14:11
Ռեփեր Դավիթ Մանուկյանը, որն ավելի շատ հայտնի է որպես Դավա, իր մայրիկին ծննդյան օրվա առթիվ հիասքանչ նվեր է մատուցել։ Երաժշտի խոսքով՝ ինքը 6 տարի շարունակ պատրաստվել է այդ կարեւոր իրադարձությանը։ Այդ ժամանակ նա խոստացել էր ծնողին տուն գնել, եւ արդյունքում, կատարել է այն։
31-10-2021 12:26
Սոնա Ռուբենյանը և Վահագ Ռաշը ներկայացրել են «Պար պսակի» երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակը, որի հեղինակը Պարգև Տեր-Պողոսյանն է:
31-10-2021 11:32
 Լիլի Մորտոն ներկայացրել է իր նոր տեսահոլովակը՝«Լիլի, Լիլի»։
29-10-2021 10:12
Sotheby`s աճուրդի տունը վաճառքի կհանի Ֆրանսիայի կայսր Նապոլեոն Բոնապարտի կնոջ՝ Ժոզեֆինայի տիարաները՝ պատրաստված 19-րդ դարում: Պատմական նմուշներն աճուրդի կհանվեն Ժնևում՝ դեկտեմբերին: Հայտնի է, որ այս նմուշներն առնվազն 150 տարի պահվել են Մեծ Բրիտանիայում՝ մասնավոր հավաքածուում: Ենթադրվում է, որ դրանցից մեկը կվաճառվի 200 000- 300 000, իսկ մյուսը՝ 100 000-200 000 ֆունտ ստերլինգով:
29-10-2021 09:56
Ցերեկային քունը թույլատրելի է միայն այն մարդկանց համար, ովքեր լիարժեք հանգստանում են գիշերը՝ միայն այս պայմանով է ցերեկային հանգիստն օգտակար ճանաչողական գործառույթների համար եւ նպաստում է աշխատունակության ու հիշողության բարելավմանը:
29-10-2021 09:53
«Girs in Night» շարժումը բոյկոտել է բարերն ու գիշերային ակումբները Բրիստոլում, Նոթինգհեմում, Մանչեսթերում եւ բրիտանական քառասուն այլ քաղաքներում՝ կանանց խմիչքների մեջ թմրանյութերի ավելացման՝ հաճախակի դարձող դեպքերից հետո:
29-10-2021 05:16
36-ամյա Կրիշտիանու Ռոնալդուի և նրա 27-ամյա սիրելիի՝ Ջորջինա Ռոդրիգեսի ընտանիքում համալրում է սպասվում։ «Ուրախ եմ հայտնել, որ սպասում ենք երկվորյակների: Մեր սրտերը լի են սիրով. մենք անհամբեր սպասում ենք ձեզ հանդիպելու»,- գրել է Կրիշտիանուն իր Instagram-ում։
29-10-2021 02:10
Մոդելներ Շանինա Շեյքը, Իզաբել Գուլարը և Էլզա Հոսկը ցուցադրել են անթերի մարմինները՝ մասնակցելով Michael Kors-ի MMX x 007 գովազդային արշավին:
28-10-2021 11:57
Դենի Վիլնյովի «Դյունա»-ն դարձել է 2021 թվականի ամենաշատ եկամուտ ունեցող ֆիլմերից մեկը՝ մի քանի շաբաթվա ընթացքում համաշխարհային կինովարձույթում հավաքելով հարյուրավոր միլիոն դոլարներ: Ինչպես խոստովանել է ֆիլմի զգեստների դիզայներ Ժակլին Ուեսթը, հագուստներից մեկը կարելի է համարել ամենաթանկը կինոյի պատմության մեջ։ Խոսքը Լեդի Ջեսիկայի մետաքսե զգեստի մասին է, որը նա կրում է Արաքիս ժամանելիս:
28-10-2021 11:34
Դերասան, կատակերգու Միխայիլ Գալուստյանը նախօրեին մեծ շուքով նշել է 42-ամյակը, որի ընթացքում հյուրերն ի սրտե ուրախացել են։ Աստղին յուրօրինակ ձեւով շնորհավորել են Գարիկ Մարտիրոսյանն ու Ֆիլիպ Կիրկորովը՝ կատարելով ռուսական փոփի արքայի «Снег» երգը։ Մարտիրոսյանը կոլեկտիվին տվել է «Армянушки интернейшенел» անվանումը։
28-10-2021 08:55
Երբ դու Instagram-ի ակտիվ բլոգեր ես, որն ամեն օր հրապարակում է իր կյանքի մասին ամեն ինչ, իրականության և սոցիալական մեդիայի աշխարհի միջև սահմանները սկսում են տարրալուծվել, գրում է Luxury Launches-ը՝ անդրադառնալով սոցկայքի մի ակտիվ օգտատիրուհու, որը իր հոր հոգեհանգստաի արարողության ժամանակ որոշել է ֆոտոսեսիա անցկացնել անմիջապես դագաղի ֆոնին: Խոսքը Ֆլորիդայում բնակվող Ջեյն Ռիվեյրայի մասին է, որի շոկային լուսանկարները մեծ աղմուկ են բարձրացրել սոցկայքում:
28-10-2021 04:37
Գիտնականները կապ չեն գտել սուրճի օգտագործման եւ լյարդի ճարպակալման ցուցանիշների միջեւ, սակայն պարզել են այս ըմպելիքի ազդեցությունն այս օրգանի հյուսվածքների կարծրության վրա։ Նրանք, ովքեր օրական 3 կամ ավելի բաժակ են խմում, 3 անգամ ավելի ցածր կարծրություն են ունեցել, քան նրանք, ովքեր ավելի քիչ սուրճ են խմում կամ ընդհանրապես չեն խմում:
28-10-2021 00:03
Մոնակոյի 63-ամյա արքայազն Ալբերտ II-ը հայտնել է, թե երբ է իր 43-ամյա կինը՝ Շարլինը, պատրաստվում է Հարավային Աֆրիկայից վերադառնալ Մոնակո։ Շարլինը մոտ հինգ ամիս է, ինչ գտնվում է իր հայրենիքում՝ Հարավային Աֆրիկայում՝ ԼՕՌ-ի ծանր վարակից հետո իր թուլացած առողջության պատճառով: Այնուամենայնիվ, Point de Vue-ի ֆրանսիական հրատարակությանը տված իր նոր հարցազրույցում Ալբերտ II-ը վստահեցրել է, որ Շարլինն արդեն ապաքինվում է և Մոնակո կվերադառնա մինչև Ազգային տոնը, որը նշվում է նոյեմբերի 19-ին։
ՄԵԿ ՏՈՂՈՎ
17-08-2026 10:45
Հայաստանը, Վրաստանը և Բելառուսը գլխավորել են այն երկրների ցանկը, որոնք անձնական այցից հետո ամենից հաճախ հաճելիորեն զարմացնում են ռուսաստանցի զբոսաշրջիկներին։ Այս մասին ասվում է «Купибилет» ծառայության հետազոտությունում: Ճանապարհորդներից, որոնք ուղևորությունից հետո երկրի մասին իրենց կարծիքը փոխել են դեպի լավը, 33%-ը ընտրել է Հայաստանը, Վրաստանը և Բելառուսը։ Սա բոլոր ուղղությունների մեջ ամենաբարձր ցուցանիշն է։ 2-րդ տեղում հայտնվել է Ռուսաստանը․ հարցվածների 24%-ը հայտարարել է, որ երկրի ներսում ուղևորություններն ավելի լավն են եղել, քան նրանց սկզբնական սպասումները։ 3-րդ տեղը զբաղեցրել են Ասիայի երկրները՝ Չինաստանը, Ճապոնիան, Թաիլանդը և Հարավային Կորեան, որոնք դրականորեն զարմացրել են հարցվածների 18%-ին։
17-08-2026 10:24
 Մեծ Բրիտանիայի ամենամեծ պաշտոնական Harry Potter խանութը կբացվի Լոնդոնում նոյեմբերի 4-ին՝ Օքսֆորդ սթրիթում: Ֆլագմանական խանութը կտեղակայվի The Ribbon համալիրում՝ Oxford Street 134–140 հասցեում, և կզբաղեցնի ավելի քան 21 հազար քառակուսի ֆուտ (մոտ 1 950 քառ. մ) տարածք՝ երկու հարկերում, գրում է Independent-ը։ Սա կլինի Մեծ Բրիտանիայում Harry Potter-ի երկրորդ պաշտոնական խանութը՝ Քինգս Քրոսի կայարանում գտնվող կետից հետո։
17-08-2026 09:30
Բրազիլացի փաստաբան և բլոգեր Թայանե Դալասենը, Բրազիլիայի ափերի մոտ շնաձկների հետ սուզվելու ժամանակ, ոտքի շրջանում ուժեղ ճնշում է զգացել, հայտնում է BBC News-ը։ Ավելի քան երկու մետր երկարությամբ շնաձուկը կծել է նրա ազդրը և մի քանի վայրկյան պահել ջրի տակ։ Կնոջը հաջողվել է դուրս գալ, սակայն ոտքի վրա մնացել են խորը կտրվածքներ։
17-08-2026 06:54
Կյանքից հեռացել է ամերիկացի դերասանուհի Հեյդեն Պանետյերը: «Հերոսներ» հայտնի սերիալի աստղն ընդամենը 36 տարեկան էր: Daily Mail-ի տվյալներով՝ դերասանուհուց հետո մնացել է 11-ամյա դուստրը՝ Կայա Եվդոկիան: Հեյդեն Պանետյերը երեխային ունեցել է հայտնի բռնցքամարտիկ Վլադիմիր Կլիչկոյի հետ հարաբերությունների ժամանակ:
17-08-2026 01:59
Էլիզաբեթ Օլսենը, ըստ երևույթին, առաջին անգամ մայր է դարձել: 37-ամյա աստղին նկատել են Լոս Անջելեսում՝ ամուսնու՝ Ռոբի Արնեթի և նորածին երեխայի հետ զբոսանքի ժամանակ: Երեխային դերասանուհին կրում էր կրծքին ամրացված սպիտակ մանկական փոխադրամիջոցով:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ օգոստոս 2026 թ․

01.08.2026
Օգոստոսը լի կլինի հրաշքներով լի։ Դուք հրաշալի հնարավորություն կունենաք հրաժեշտ տալու անցյալին և ապագայի ամուր հիմք դնելու համար։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
17.08.2026
Դիտվել է 635 անգամ
12.08.2026
Դիտվել է 416 անգամ
14.08.2026
Դիտվել է 357 անգամ
15.08.2026
Դիտվել է 342 անգամ
18.08.2026
Դիտվել է 128 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster