Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
05-11-2021 10:47
Քաղցր գազավորված ըմպելիքները հանգեցնում են օրգանիզմի վաղաժամ ծերացման, ինչպես վկայում են Սան Ֆրանցիսկոյի կալիֆոռնիական համալսարանի գիտնականները: Փորձագետներն ուսումնասիրել են 20-65 տարեկան ավելի քան 5000 ԱՄՆ քաղաքացիների առողջական տվյալները: Բոլոր պացիենտները սրտանոթային հիվանդություններ են ունեցել:
05-11-2021 10:44
Շվեդական «ABBA» խումբը 40 տարվա դադարից հետո նոր սկավառակ է թողարկել։ «Voyage» անվանումը ստացած սկավառակում տաս երգ է ներառված, որոնցից մի քանիսն «ABBA»-ն արդեն ներկայացրել է հանրությանը։
05-11-2021 03:06
Ֆրանսիացի դերասանուհի Բրիջիտ Բորդոյին տուգանել են 20 հազար եվրոյի չափով Ռոյունյոնի (Ֆրանսիայի անդրծովյան երկրամաս) բնակիչների հասցեին ռասիստական վիրավորանք հնչեցնելու համար: Բորդոն Հնդկական օվկիանոսում գտնվող կղզու բնակիչներն անվանել է «բնիկներ, որոնք պահպանել են վայրի գեները»: 
05-11-2021 02:58
Գեղարքունիքի մարզի Ակունք գյուղում մեկ օրվա տարբերությամբ ծերունական մահով կյանքից հեռացել են 62 տարի համատեղ կյանք վարած ամուսիններ Ալբերտ եւ Ամալյա Աթոյանները։ Ալբերտ (Լավուր) Աթոյանը 86 տարեկան էր,Ամալյա Աթոյանը՝ 80։ 
05-11-2021 02:02
Երգչուհի Ռիհաննան չորեքշաբթի մասնակցել է իր իսկ ապրանքանիշի նորույթներին նվիրված Savage X Fenty Show հեռուստաշոուին՝ ներկայացնելով ներքնազգեստի տեսականին: Ապրանքանիշի ինստագրամյան էջում զոտողված  հոլովակում երգչուհի դիզայները պատկերվել է նոր հավաքածուի մաս կազմող կիսաթափանցիկ հանդերձանքով և ներքնազգեստով:
04-11-2021 12:33
24-ամյա Քայլի Ջենները՝ իր երեքամյա դստեր՝ Սթորմիի հոր՝ ռեփեր Թրևիս Սքոթի հետ նշանադրության մասին լուրերի առիթ է տվել։ Աստղը Instagram-ում լուսանկար է հրապարակել, որում ցուցադրել է մի զույգ միանման մատանիներ, որոնք 29-ամյա ռեփերը նվիրել է իրեն և դստերը։ Սակայն հետևորդների ուշադրությունը գրավել է նրա մատնեմատի բոլորովին այլ զարդը, այն է՝ ոսկե մատանին, որը գրեթե ամբողջությամբ թաքնված է եղել սվիտերի թևի տակ։
04-11-2021 11:52
Քանի որ կարտոֆիլն ունի բարձր գլիկեմիկ ինդեքս՝ ավելի քան 70 միավոր, ապա միանշանակ չարժե այն օգտագործել ածխաջրային նյութափոխանակության խախտման, նյութափոխանակության համախտանիշի, շաքարային դիաբետի դեպքում, ինչպես նաեւ կարտոֆիլի նկատմամբ անհատական անհանդուրժողականության դեպքում։
04-11-2021 08:38
44-ամյա դերասանուհի Լիվ Թայլերը և 45-ամյա սպորտային գործակալ ու Դևիդ Բեքհեմի լավագույն ընկեր Դեյվ Գարդները բաժանվել են յոթ տարվա հարաբերություններից հետո։ Ընդ որում, դա տեղի է ունեցել դեռ մարտին, սակայն այդ մասին հայտնի է դարձել միայն հիմա։
04-11-2021 07:58
Ռուս դերասանուհի Քրիստինա Ասմուսը հայտնել է, որ իր ու Comedy Club-ի անդամ Գարիկ Խարլամովի դուստրը վարակիչ ծանր հիվանդություն է տարել։ Երեխային ծանր հիվանդությամն հոսպիտալացրել են․ Քրիստինան նրա հետ հիվանդանոցում է եղել՝ ժամանակավորապես հրաժարվելով նկարահանումներից կինոյում եւ հեռուստատեսությունում, ինչպես նաեւ խոշոր գովազդային պայմանագրից։
04-11-2021 07:42
Ամերիկացի հայտնի երգչուհի Լեդի Գագան նոր ֆոտոշարքի է մասնակցել Vogue ամսագրի համար և տպավորել շատերին։ Դերասանուհին տեսախցիկի առաջ հայտնվել է մի քանի անսովոր կերպարներով և, նույնիսկ, կիսամերկ, սակայն որոշ նկարներ հատկապես աչք են ընկնում։ Կադրերից մեկում Լեդի Գագան փորձել է ազնվական հագուստ՝ XIX դարի ոճով։
03-11-2021 08:47
ԱՄՆ-ի բնակչուհի Դոննա Մարինոն կարողացել է համոզել իր առողջ ամուսնուն, որ նա Ալցհեյմերի հիվանդություն ունի, և ամուսնուց գողացել է 600 000 դոլար, հայտնում է Washington Post-ը: 63-ամյա Մարինոն երկու տասնամյակ շարունակ խաբել է ամուսնուն։ Տղամարդը, վստահ լինելով, որ հիվանդ է, թույլ է տվել նրան վերահսկել իր բոլոր ֆինանսները։
03-11-2021 08:28
Meta-ի (նախկին Facebook) տնօրեն Մարկ Ցուկերբերգը ազդարարել է ռոբոտացված մաշկի ստեղծման մասին, որը կազմված է սենսորային տվիչներից եւ պլաստիկի բարակ շերտից, որը նման է մարդու մաշկին։ Գործարարը տեղեկացրել է, որ հույս ունի նորույթը ներդնել մետատիեզերական կորպորացիայի զարգացման համար։
03-11-2021 07:55
Ամերիկացի երգչուհի Բրիթնի Սփիրսը հետաձգել է իր երկար սպասված հարսանիքը։ Անհնար է ամուսնության պայմանագիր կնքել, քանի դեռ խնամակալությունից անկախ լինելու մասին դատարանի վերջնական որոշում չի կայացվել։ Բրիթնին և նրա ընտրյալը՝ ֆիթնեսի մարզիչ Սեմ Ասգարին, նշանադրված են սեպտեմբերից, սակայն մինչ այժմ չեն կարողանում կատարել հարսանեկան արարողությունը՝ դատական գործերի պատճառով։
03-11-2021 05:53
Հոլիվուդյան կինոաստղ Սալմա Հայեկը որոշել է փոխել արտաքինը և արդյունքը ցույց է տվել երկրպագուներին: Համապատասխան լուսանկարները դերասանուհին հրապարակել է Instagram-ում: Դերասանուհին կտրել է երկար վարսերն ու նոր գույնով ներկել: Փոխված սանրվածքով վերջինս լուսանկարվել է «Գուչի» նորաձևության տան ֆիլմի պաստառի համար, որը շուտով էկրան է բարձրանալու:
03-11-2021 03:34
Ադրբեջանի իշխանությունները որոշել են պետական ապաստարանում տեղավորել խորթ հոր կողմից բռնության զոհ դարձած աղջկան։ Սոցիալական աշխատողները եւ հոգեբանները, գնահատելով 11-ամյա մոր հոգեսոցիալական վիճակը, որը հղիացել եւ ծննդաբերել է բռնաբարության հետեւանքով, ձեռնամուխ են եղել նրա վերականգնմանը։
02-11-2021 09:58
Մասնագետների կարծիքով՝ վնասակար մթերքների թվին, որոնք արագացնում են տկարամտության զարգացումը, պատկանում են հագեցած ճարպեր եւ տրանսճարպեր պարունակող մթերքները: Դրանց թվում է նաեւ յուղոտ կաթնամթերքը, այդ թվում՝ կարագը, ինչպես նաեւ շոկոլադը, ճարպը, միսը, արմավենու եւ կոկոսի յուղը: Տրանսճարպերով հագեցած են ֆաստֆուդը, տապակած ուտեստները եւ խորտիկները, խանութների թխվածքը, ներառյալ՝ տորթերն եւ թխվածքաբլիթները:
02-11-2021 08:25
«Երբ բարգավաճում են կանայք, բարգավաճում է մարդկությունը». Մոնիկա Բելուչին Դուբայում մասնակցել է Cartier-ի կանանց տաղավարի բացմանը:
02-11-2021 07:29
Եվրատեսիլում հաղթելուց հետո իտալացի գլամ-ռոքեր Måneskin ակնհայտորեն չի պատրաստվում մնալ տեղական աստղերի և մեկ հիթի հեղինակների կարգավիճակում։ Խումբն ակտիվորեն ձգտում է ձեռք բերել համաշխարհային աստղերի կարգավիճակ և ներկայումս նվաճում է Ամերիկան։
02-11-2021 07:14
Անդրեն երաժշտասերներին է ներկայացրել «Արցախ, ցավտ տանիմ» երգը, որի հիման վրա նկարահանված տեսահոլովակն արդեն երգչի YouTube-ի պաշտոնական ալիքում է: Երգի թե՛ խոսքերի, թե՛ երաժշտության հեղինակն Անդրեն է, գործիքավորումն իրականացրել է Վահան Նահապետյանը, իսկ տեսահոլովակի ռեժիսորն Արսեն Եսայանն է:
02-11-2021 05:09
«Սկլիֆոսովսկի» սերիալի աստղ Ալյոնա Յակովլեւան պատմել է «Մոսֆիլմ»-ում ոտնձգությունների մասին։ Դերասանուհին պատմել է, որ «հայտնի ռեժիսորը» մերսման փոխարեն խոստացել է իրեն պահանջված եւ հայտնի դերասանուհի դարձնել։ «Ես կոպտորեն ասացի․ «Գնա․․․»։ Եվ վերջ։ Ոչ թե այն պատճառով, որ ես ճիշտ մարդ եմ կամ սկզբունքային, պարզապես դա ինձ համար անհեթեթություն է»,- ընդգծել է աստղը։
ՄԵԿ ՏՈՂՈՎ
17-08-2026 10:45
Հայաստանը, Վրաստանը և Բելառուսը գլխավորել են այն երկրների ցանկը, որոնք անձնական այցից հետո ամենից հաճախ հաճելիորեն զարմացնում են ռուսաստանցի զբոսաշրջիկներին։ Այս մասին ասվում է «Купибилет» ծառայության հետազոտությունում: Ճանապարհորդներից, որոնք ուղևորությունից հետո երկրի մասին իրենց կարծիքը փոխել են դեպի լավը, 33%-ը ընտրել է Հայաստանը, Վրաստանը և Բելառուսը։ Սա բոլոր ուղղությունների մեջ ամենաբարձր ցուցանիշն է։ 2-րդ տեղում հայտնվել է Ռուսաստանը․ հարցվածների 24%-ը հայտարարել է, որ երկրի ներսում ուղևորություններն ավելի լավն են եղել, քան նրանց սկզբնական սպասումները։ 3-րդ տեղը զբաղեցրել են Ասիայի երկրները՝ Չինաստանը, Ճապոնիան, Թաիլանդը և Հարավային Կորեան, որոնք դրականորեն զարմացրել են հարցվածների 18%-ին։
17-08-2026 10:24
 Մեծ Բրիտանիայի ամենամեծ պաշտոնական Harry Potter խանութը կբացվի Լոնդոնում նոյեմբերի 4-ին՝ Օքսֆորդ սթրիթում: Ֆլագմանական խանութը կտեղակայվի The Ribbon համալիրում՝ Oxford Street 134–140 հասցեում, և կզբաղեցնի ավելի քան 21 հազար քառակուսի ֆուտ (մոտ 1 950 քառ. մ) տարածք՝ երկու հարկերում, գրում է Independent-ը։ Սա կլինի Մեծ Բրիտանիայում Harry Potter-ի երկրորդ պաշտոնական խանութը՝ Քինգս Քրոսի կայարանում գտնվող կետից հետո։
17-08-2026 09:30
Բրազիլացի փաստաբան և բլոգեր Թայանե Դալասենը, Բրազիլիայի ափերի մոտ շնաձկների հետ սուզվելու ժամանակ, ոտքի շրջանում ուժեղ ճնշում է զգացել, հայտնում է BBC News-ը։ Ավելի քան երկու մետր երկարությամբ շնաձուկը կծել է նրա ազդրը և մի քանի վայրկյան պահել ջրի տակ։ Կնոջը հաջողվել է դուրս գալ, սակայն ոտքի վրա մնացել են խորը կտրվածքներ։
17-08-2026 06:54
Կյանքից հեռացել է ամերիկացի դերասանուհի Հեյդեն Պանետյերը: «Հերոսներ» հայտնի սերիալի աստղն ընդամենը 36 տարեկան էր: Daily Mail-ի տվյալներով՝ դերասանուհուց հետո մնացել է 11-ամյա դուստրը՝ Կայա Եվդոկիան: Հեյդեն Պանետյերը երեխային ունեցել է հայտնի բռնցքամարտիկ Վլադիմիր Կլիչկոյի հետ հարաբերությունների ժամանակ:
17-08-2026 01:59
Էլիզաբեթ Օլսենը, ըստ երևույթին, առաջին անգամ մայր է դարձել: 37-ամյա աստղին նկատել են Լոս Անջելեսում՝ ամուսնու՝ Ռոբի Արնեթի և նորածին երեխայի հետ զբոսանքի ժամանակ: Երեխային դերասանուհին կրում էր կրծքին ամրացված սպիտակ մանկական փոխադրամիջոցով:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ օգոստոս 2026 թ․

01.08.2026
Օգոստոսը լի կլինի հրաշքներով լի։ Դուք հրաշալի հնարավորություն կունենաք հրաժեշտ տալու անցյալին և ապագայի ամուր հիմք դնելու համար։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
17.08.2026
Դիտվել է 635 անգամ
12.08.2026
Դիտվել է 416 անգամ
14.08.2026
Դիտվել է 357 անգամ
15.08.2026
Դիտվել է 342 անգամ
18.08.2026
Դիտվել է 128 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster