Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
22-11-2021 09:58
ԱՄՆ-ի 106-ամյա բնակչուհին տոնել է հերթական ծննդյան օրն ու բացահայտել իր երկարակեցության գաղտնիքը: «Ես երբեք չեմ ծխել, ալկոհոլ չեմ օգտագործել եւ պարբերաբար եկեղեցի եմ այցելել: Ճիշտ է, իմ բախտը բերել է ընտանիքիս առումով. իմ տատիկը, պապիկն ու բարեկամներն ապրել են ավելի քան 90 տարի»,-պատմել է տեսախաղերի սիրահար կինը:
22-11-2021 09:54
Իսրայելում Վեյցմանի ինստիտուտից գիտնականները բացահայտել են բույրը, որը նյարդայնացվում է կանանց եւ միաժամանակ հանգստացնում տղամարդկանց: Մասնագետները բացահայտել են, որ մարդու մարմինն արտադրում է հեքսադեկանալ: Այդ միացությունը կարող է պարունակվել մարդկանց շնչառության եւ կղանքի մեջ, եւ կարող է տարբեր կերպ ազդել կանանց ու տղամարդկանց վրա:
20-11-2021 09:13
Բրիտանացի երգչուհի Ադելը Ցանցում ներկայացրել է “To Be Loved” նոր երգը, որը տեղ կգտնի երգչուհու «30» խորագիրը կրող ապագա ալբոմում։
20-11-2021 09:12
«Մանկական Եվրատեսիլ 2021» երգի միջազգային մրցույթին Հայաստանը կներկայացնի 14-ամյա Մալենան: Մալենան «Մանկական Եվրատեսիլի» Հայաստանի պատվիրակն էր դեռևս 2020 թվականին, սակայն երկրում հայտարարված ռազմական դրության պատճառով Առաջին ալիքը ստիպված էր չեղարկել միջազգային մրցույթին Հայաստանի մասնակցությունը:
20-11-2021 09:06
Հյուսթոնի բնակչուհուն կանխամտածված սպանության մեղադրանք է ներկայացվել կնոջ նստատեղում սիլիկոնի չարտոնված ներարկման պատճառով, ինչի հետեւանքով կինը մահացել է։ 47-ամյա Լիզա Ֆերնանդեսը ձերբակալվել է 38-ամյա Մարջի ՄակՔլենդոնի մահվանը հանցակից լինելու պատճառով, որը մահացել է 2018թ. իր բնակարանում, Ֆերնանդեսի հետ հանդիպումից մի քանի օր հետո։
20-11-2021 03:21
41-ամյա դերասանուհի Ռավշանա Կուրկովան և գործարար ու Rocky Road բռնցքամարտի ակումբի համասեփականատեր Սերգեյ Ամարյանը, կարծես, բաժանվել են։ Ըստ երևույթին, դա տեղի է ունեցել մի քանի ամիս առաջ։ Սեպտեմբերին Կուրկովան չի մասնակցել իր ընկերոջ ծննդյան տարեդարձին։
20-11-2021 02:09
Ֆրանսիացի քաղաքական գործիչները դեմ են ֆրանսիական բառարանում «գենդերային-չեզոք» դերանուն ներառելուն՝ պնդելով, որ դա աղտոտում է լեզուն։ Le Robert ֆրանսիական բառարանը թարմացրել է իր առցանց բառարանը՝ ներառելով «iel» դերանունը, որը նման է գենդերային-չեզոք «they» դերանունին անգլերենում, այն բանից հետո, երբ հետազոտողները վերջին ամիսներին նկատել են դերանունի օգտագործման աճ:
19-11-2021 00:33
Ամերիկահայ ֆոտոմոդել, գործարար Քիմ Քարդաշյանն օգնել է կազմակերպել Աֆղանստանի 30 երիտասարդ ֆուտբոլիստուհիների, նրանց ընտանիքների անդամների (մոտ 130 մարդ) մեկնումը Պակիստանից Լոնդոն։ Քարդաշյանը ֆինանսավորել է նրանց ավիափոխադրումը։ Թալիբների իշխանությունն արգելել է կանանց սպորտը։
19-11-2021 00:29
Բրիտանացի դերասանուհի Էմմա Ուոթսոնը, որը հայտնի է հրաշագործ Հերմիոնա Գրեյնջերի դերով, մեկնաբանել է «Հարի Փոթերը եւ փիլիսոփայական քարը» ֆիլմի թողարկման 20-ամյակին նվիրված հատուկ թողարկման նկարահանումները: Նա Instagram-ի իր էջում լուսանկար է հրապարակել։ «Հարի Փոթերն իմ տունն էր, ընտանիքը, աշխարհը, իսկ Հերմիոնան (նախկինի պես) ամենասիրելի հորինված կերպարն է», — գրել է դերասանուհին։
19-11-2021 00:27
Համացանցում հայտնվել է «Էմիլին Փարիզում» ֆիլմի երկրորդ սեզոնի թրեյլերը․ կինոնկարի պրեմիերան տեղի ունեցավ անցյալ տարի, որը բուռն քննարկումների տեղիք տվեց:
19-11-2021 00:09
Արքայազն Հարին և Մեգան Մարքլը հրաժարվել են Սուրբ Ծնունդն անցկացնել Էլիզաբեթ II-ի հետ։
19-11-2021 00:05
Hulu վիդեո ծառայությունը ներկայացրել է Pam and Tommy մինի սերիալի առաջին թրեյլերը, որը նվիրված է Պամելա Անդերսոնի և նրա առաջին ամուսնու՝ Թոմի Լիի հարաբերությունների վրա։
18-11-2021 21:25
Ամերիկյան հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն ու Փիթ Դևիդսոնն առաջին անգամ միասին են լուսանկարվել իրենց ենթադրյալ սիրավեպի մասին խոսակցություններից շաբաթներ հետո: Սթենդափ կատակերգու Փիթն իր 28-ամյակը նշել է Քիմի մոր՝ Քրիս Ջեների տանը: Դեռևս պարզ չէ, թե ինչ հարաբերությունների մեջ է 41-ամյա Քարդաշյանը Փիթ Դևիդսոնի հետ։
18-11-2021 19:44
Հարավկորեական «Կաղամարի խաղը» սերիալն ամերիկյան Hollywood Music In Media Awards (HMMA) մրցանակաբաշխության ընթացքում մրցանակ է տացել «հեռուստաշոուի կամ մինի սերիալի լավագույն սաունդթրեք» անվանակարգում։ Հայտնի սերիալի երաժշտության հեղինակը հարավկորեացի կոմպոզիտոր Չոն Չժե Իլն է։
18-11-2021 08:47
Ճապոնիայի նախկին արքայադստեր Մակոյի ամուսինը՝ Կեյ Կոմուրոն, վճարել է պարտքի համար անհրաժեշտ գումարը, որը երկար ժամանակ խանգարում էր նրանց նշանադրությանը: Կոմուրոյի եւ Մակոյի հարսանիքն ի սկզբանե նախատեսված էր 2018 թվականի նոյեմբերին, սակայն հետաձգվել է։ Պատճառ էին դարձել փեսացուի մոր եւ նրա նախկին ընկերոջ միջեւ ֆինանսական վեճերի մասին հաղորդումները, ով պահանջում էր մոտ 35 հազար դոլար վերադարձնել իրեն:
18-11-2021 01:30
Մոսկվայի քաղաքային դատարանը չի կարողացել վերանայել դերասանուհի Ելենա Ստեպանենկոյի բողոքը Եվգենի Պետրոսյանից ամուսնալուծվելու գործընթացի շրջանակում համատեղ ունեցվածքի բաժանման հարցով դատավճռի մասին, որը կայացվել է 2021 թվականի հունիսի 10-ին: Դատարանից հայտնել են, որ բողոքի հարցով վարույթը կասեցվել է գործով փորձաքննության նշանակման պատճառով:
17-11-2021 14:00
Բրիտանացի երգչուհի Ադելը Լոս Անջելեսում իր համերգի ժամանակ երկրպագուին օգնել է ամուսնության առաջարկ անել։ Ադելը դադարեցրել է ելույթը, իսկ այդ պահին Քևին անունով երկրպագուն բեմ է բարձրացրել իր ընկերուհուն՝ Էշլիին, որի աչքերը կապված են եղել: Տղամարդը նրա վրայից հանել է կապը, ծնկի իջել և ամուսնության առաջարկ արել։
17-11-2021 13:51
Մեքսիկացի գեղանկարչուհի Ֆրիդա Կալոյի ինքնանկարը, որն ստացել էր «Դիեգոն և ես» անվանումը, մոտ 34,9 մլն դոլարով վաճառվել է Նյու Յորքում կայացած աճուրդում:
17-11-2021 09:06
Բրիտանական Կոլումբիայի համալսարանի հոգեբանության պրոֆեսոր Էլիզաբեթ Դանը հայտարարել է, որ գիտական հետազոտությունները հաստատում են «ուրիշների հանդեպ բարության եւ երջանկության միջեւ պատճառահետևանքային կապը»:
17-11-2021 05:08
Երգչուհի Թեյլոր Սվիֆթը YouTube-ում ներկայացրել է քանթրի ոճի «I Bet You Think About Me» երգի երաժշտական տեսահոլովակը, որը նկարահանել է դերասանուհի Բլեյք Լայվլին: Տեսահոլովակում Սվիֆթի հերոսուհին հայտնվում է իր նախկին ընկերոջ հարսանիքին՝ կամ որպես հրաշալի հիշողություն, կամ որպես անկոչ հյուր։
ՄԵԿ ՏՈՂՈՎ
17-08-2026 10:45
Հայաստանը, Վրաստանը և Բելառուսը գլխավորել են այն երկրների ցանկը, որոնք անձնական այցից հետո ամենից հաճախ հաճելիորեն զարմացնում են ռուսաստանցի զբոսաշրջիկներին։ Այս մասին ասվում է «Купибилет» ծառայության հետազոտությունում: Ճանապարհորդներից, որոնք ուղևորությունից հետո երկրի մասին իրենց կարծիքը փոխել են դեպի լավը, 33%-ը ընտրել է Հայաստանը, Վրաստանը և Բելառուսը։ Սա բոլոր ուղղությունների մեջ ամենաբարձր ցուցանիշն է։ 2-րդ տեղում հայտնվել է Ռուսաստանը․ հարցվածների 24%-ը հայտարարել է, որ երկրի ներսում ուղևորություններն ավելի լավն են եղել, քան նրանց սկզբնական սպասումները։ 3-րդ տեղը զբաղեցրել են Ասիայի երկրները՝ Չինաստանը, Ճապոնիան, Թաիլանդը և Հարավային Կորեան, որոնք դրականորեն զարմացրել են հարցվածների 18%-ին։
17-08-2026 10:24
 Մեծ Բրիտանիայի ամենամեծ պաշտոնական Harry Potter խանութը կբացվի Լոնդոնում նոյեմբերի 4-ին՝ Օքսֆորդ սթրիթում: Ֆլագմանական խանութը կտեղակայվի The Ribbon համալիրում՝ Oxford Street 134–140 հասցեում, և կզբաղեցնի ավելի քան 21 հազար քառակուսի ֆուտ (մոտ 1 950 քառ. մ) տարածք՝ երկու հարկերում, գրում է Independent-ը։ Սա կլինի Մեծ Բրիտանիայում Harry Potter-ի երկրորդ պաշտոնական խանութը՝ Քինգս Քրոսի կայարանում գտնվող կետից հետո։
17-08-2026 09:30
Բրազիլացի փաստաբան և բլոգեր Թայանե Դալասենը, Բրազիլիայի ափերի մոտ շնաձկների հետ սուզվելու ժամանակ, ոտքի շրջանում ուժեղ ճնշում է զգացել, հայտնում է BBC News-ը։ Ավելի քան երկու մետր երկարությամբ շնաձուկը կծել է նրա ազդրը և մի քանի վայրկյան պահել ջրի տակ։ Կնոջը հաջողվել է դուրս գալ, սակայն ոտքի վրա մնացել են խորը կտրվածքներ։
17-08-2026 06:54
Կյանքից հեռացել է ամերիկացի դերասանուհի Հեյդեն Պանետյերը: «Հերոսներ» հայտնի սերիալի աստղն ընդամենը 36 տարեկան էր: Daily Mail-ի տվյալներով՝ դերասանուհուց հետո մնացել է 11-ամյա դուստրը՝ Կայա Եվդոկիան: Հեյդեն Պանետյերը երեխային ունեցել է հայտնի բռնցքամարտիկ Վլադիմիր Կլիչկոյի հետ հարաբերությունների ժամանակ:
17-08-2026 01:59
Էլիզաբեթ Օլսենը, ըստ երևույթին, առաջին անգամ մայր է դարձել: 37-ամյա աստղին նկատել են Լոս Անջելեսում՝ ամուսնու՝ Ռոբի Արնեթի և նորածին երեխայի հետ զբոսանքի ժամանակ: Երեխային դերասանուհին կրում էր կրծքին ամրացված սպիտակ մանկական փոխադրամիջոցով:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ օգոստոս 2026 թ․

01.08.2026
Օգոստոսը լի կլինի հրաշքներով լի։ Դուք հրաշալի հնարավորություն կունենաք հրաժեշտ տալու անցյալին և ապագայի ամուր հիմք դնելու համար։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
17.08.2026
Դիտվել է 634 անգամ
12.08.2026
Դիտվել է 414 անգամ
14.08.2026
Դիտվել է 355 անգամ
15.08.2026
Դիտվել է 342 անգամ
18.08.2026
Դիտվել է 128 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster